WomenNet.am-ի հարցերին է պատասխանում Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցի տնօրեն, մանկավարժականգիտությունների թեկնածու Ռուզաննա Մուրադյանը, ով ՀՀԿ խորհրդիանդամ է և Ազգային Ժողով է մտել կուսակցության համամասնական ցուցակով : Մեր զրույցը նրա հետ կայացավ պատգամավորական մանդատը ստանալուց անմիջապես հետո:
Ի՞նչ գազափարներով եք գալիս խորհրդարան, ի՞նչ եք փոխելուխորհրդարանում:
-Արդեն բավականին մտածված նախաձեռնություններով մտնում եմ խորհրդարան և պետք է կարողանամ շատ օգտակար աշխատանք իրականացնել հատկապես կրթական համակարգի համար, քանի որ ինքս կրթության բնագավառի ներկայցուցիչ եմ: Չեմ կարծում, որ ինչ -որ բան պետք է փոխեմ խորհրդարանի կյանքում, այլ հարց է, որ ինքս պետք է արդյունավետ աշխատեմ, մասնակցեմ այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք պիտի փոխեն մեր երկիրը ե ւ դարձնեն այն՝ բոլորիս համար շատ ավելի լավ Հայաստան:
Ինչպե՞ս եք պատկերացնում կնոջ դերը քաղաքականության մեջ:
Կինը քաղաքականության մեջ, կարծում եմ, իր ուրույն դերակատարումն ունի: Բնությունից տրված է, որ կինը և ընտանիքում, և հասարակության մեջ պահպանողական արժեքներ կրելու և դրանք տարածելու առաքելություն ունի, նա խաղաղասիրության, հանդուրժողականության, նվիրվածության խորհրդանիշ է: Այդ ամենը անհրաժեշտ է մեր քաղաքականության համար, թե տարաշաշրջանային թե երկրի ներսում…
Ձեր վերաբերմունքը գենդերային խնդրին: Ձեր կարծիքով, Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան իր արդյունքը տվե՞ց:
- Այս պահին, կարծում եմ, կանանց ներկայցվածության բարձր ցուցանիշով ՀՀԿ-ն առաջնայնությունը վերցրեց իր ձեռքը: Բայց ընդհանուր առմամբ, հատկապես ՀՀԿ-ական կանանց ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ բավարարի մասին խոսել դեռ չենք կարող: Ինչ խոսք, գնալով պետք է էլ ավելի մեծանա կանանց ներկայությունը քաղաքականության մեջ: Ամբողջ աշխարհում էլ գենդերային խնդիրներներն առկա են, Հայաստանում էլ , բայց, ինձ թվում է, դրանք շատ սահուն կերպով գտնում են իրենց լուծումները մեզանում:
Այսիքն, կարծում եք, որ այսօր Հայաստանում կանանց նկատմամբխտրականություն չկա՞, հայ կանայք, այսպես ասած ճնշված չե՞ն:
-Խնդիրներ իհարկե կան, բայց ոչ, կանայք ճնշված չեն: Նման վերաբերմունքը մեր ազգային մտածելակերպին հատուկ չէ: Բոլոր դեպքերում, խնդիրներ երևի թե չկան միայն իդեալական երկրներում, իսկ մենք նման երկիր կառուցելու ճանապարհին ենք, ու հույս ունենք, որ մոտ ապագայում ունենալու ենք այդպիսի Հայաստան:
Զրուցեց՝ Մարիաննա Ղահրամանյան
ը
ը