Showing posts with label ՀՀԿ կանանց խորհուրդ. Show all posts
Showing posts with label ՀՀԿ կանանց խորհուրդ. Show all posts

Tuesday, December 20, 2016

ՀՀԿ Կանանց խորհուրդն այցելել է Նոր Մարաշի տուն-ինտերնատ


Դեկտեմբերի 20-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այցելեցին Նորք Մարաշի տուն-ինտերնատ: 
ՀՀԿ կանանց խորհրդի անդամները զրուցեցին տարեցների հետ, հերթագրեցին առողջական խնդիրներ ունեցող տարեցներին տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից հետազոտություն և բուժօգնություն կազմակերպելու համար:


http://hhk.am/hy/news/item/2016/12/20/hhk/

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.


Monday, December 19, 2016

ՀՀԿ Կանանց խորհրդի այցելությունը Արմավիրի մարզ


ՀՀԿ կանանց խորհուրդն այցելել է ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպել մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, կանանց դերի բարձրացման հարցերը, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղություններն ու գործողությունները:

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.


Friday, December 2, 2016

Կանանց խորհրդի անդամներն այցելել են հաշմանդամություն ունեցող երեխաներին


Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Օրվա առիթով ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Մալաթիա Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Օ. Պետրոսյանը և խորհրդի անդամները այցելեցին Երևանի թիվ 92 մանկապարտեզ, որտեղ հաճախում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հանրապետական կանայք երեխաներին նվիրեցին անհրաժեշտ պարագաներ, խաղալիքներ և քաղցրավենիք: Ծանոթացան մանկապարտեզի պայմաններին, խոսեցին երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների հետ, համոզվեցին, որ երեխաները շրջապատված են հոգատար և բանիմաց դաստիարակներով, քննարկեցին ներառական կրթության հետ կապված հարցերը:
Կանանց խորհրդի որոշմամբ սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կլոր սեղան նվիրված ներառական կրթության խնդիրներին: 

Wednesday, November 9, 2016

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողով


Հայրենապաշտ եմ ես, ասել է՝ պաշտամունք ունեմ այն հողի հանդեպ, որի վրա արարվել է մեր Ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի անդամ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնախմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանի ելույթը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին:

Յուրաքանչյուր նպատակի ընտրության և իրականացման համար հասարակական և քաղաքական ինստիտուտները կողմնորոշվում են դեպի արժեքները, իդեալները և նորմերը՝ ելնելով իրենց գաղափարախոսությունից, որն էլ հենք է ծառայում քաղաքական ծրագրերի համար: 
Ցանկացած քաղաքական ինստիտուտի կամ քաղաքական ծրագրի հիմքում պետք է լինի որևէ գաղափարախոսություն, հակառակ դեպքում այն դատապարտված է անհաջողության: Դա նույնն է, ինչ որ կառուցել տուն առանց հիմքի…
ՀՀ կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է, որի հիմքում Գարեգին Նժդեհի ուսմունքն է և հայ ազգային գաղափարախոսությունը:
Այո´, մենք պահպանողական կուսակցություն ենք, և պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, որովհետև այն խաթարում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: 
Պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ համաշխարհային զարգացումներից հետ չմնալու համար: 
Արդար ուժի պաշտամունք ունեմ ես, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին:Ծարավ ուժի և արիության, ես իմ մեջ մշակում եմ զորության մարդուն, որը նշանակում է «Ավելի, էլ ավելի զորություն»:
Հենց այս գաղափարախոսությունն է ընկած ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմքում, որտեղ ասված է «Մեզ միավորում է գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է կառուցել այդ Հայաստանը»:
ՀՀ կուսակցության ծրագրերում հաճախ ենք անդրադառնում իդեալի կերտմանը:Մենք պետք է հստակ իմանանք՝ որն է արժեքների այն համակարգը, հանուն որի հաստատման պարտավոր ենք պայքարել:Հայ մարդու ինչպիսի կերպար ենք ակնկալում, որի միջոցով պետք է իրականություն դարձնենք ազգային պետությունը: Որն է այն ավանդական ընտանիքի մոդելը, որը ձգտում ենք պահպանել: Որն է այն բարոյական նորմերի համակարգը, որը պետք է քարոզել: Որոնք են այն ազգային ավանդույթները, որոնց միջոցով պետք է պահպանենք մեր ազգային ինքնությունը: Ովքեր են մեր կուսակցության առաջնորդները, և ինչպիսի ճանապարհ են նրանք անցել: Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններով էլ ձևավորվում է ՀՀԿ գ/ք հանձնախմբի ծրագրերի բովանդակությունը:
Մենք շատ կարևորում ենք, որ մեր բոլոր ծրագրերում տեսանելի լինի մեր ազգային գաղափարախոսության շունչը, և մեր ՀՀԿ Կանանց խորհրդի բոլոր հանձնախմբերի կողմից իրականացված առանձին ծրագրերի հիմքում էլ ընկած է այդ սկզբունքը: Կանանց խորհրդի գ/ք հանձնախմբի բոլոր ծրագրերն էլ բխում են ՀՀԿ գ/ք հանձնախմբի ընդհանուր ծրագրերից: 
ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբը իրականացնում է տարբեր ձևաչափերով միջոցառումներ՝ կազմակերպելով նժդեհյան ընթերցումներ, սեմինարներ՝ «Մեր հավատամքը», «Հայ ընտանիք», ազգային տոներ, «Մանկավարժի կատարելատիպը» և այլ թեմաներով, դասընթացներ՝ ուղղված կուսակցության մեջ ընդգրկված կանանց քաղաքացիական գրագիտության մակարդակի բարձրացմանը: Մշակվել է «Ինչպես կազմակերպել քարոզարշավ մեթոդաբանությունը», անցկացվել են դասընթացներ՝ քարոզիչներ պատրաստելու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանայք կարող են հանդես գալ որպես լավ քարոզիչներ: Նախընտրական գործընթացներից առաջ կանանց ներգրավմամբ հաշվի ենք առել այն փաստը, որ կանայք ավելի հեշտ են ծավալում երկխոսություն հանրության հետ: Կազմակերպվել են կլոր սեղաններ մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահական, սոցիալական, դեմոգրաֆիական և այլ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ, կազմակերպվել է ՀՀ կառավարության ծրագրի, սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի, կուսակցության կանոնադրության և քաղաքական օրակարգում առկա այլ թեմաների քննարկում և լուսաբանում:
Մեր կուսակցության գաղափարախոսության իմաստային և բովանդակային տարրերը քարոզելու անհրաժեշտությունից ելնելով է ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբը պլանավորում իր գործունեությունը, որի միջոցով փորձում ենք մեր հանրությանը հնարավորինս հասանելի դարձնել այն: 
ՀՀ կուսակցության գաղափարախոսությունը մեր կուսակցականներին իրար հոգեպես, գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգ է: 
Ներգրավելով կանանց ակտիվ մասնակցությունը ՀՀԿ կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբն իր գործունեությամբ փորձում է կանանց ներուժի միջոցով իր նպաստը բերել ՀՀ կուսակցության ընդհանուր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Friday, August 12, 2016

Աշխատանքային այց ԼՂՀ Ազգային ժողով

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների կանանց խորհուրդների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են կուսակցական կառույցների միջեւ համագործակցության շրջանակների ընդլայնման եւ կանանց խորհուրդների կողմից համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:





Thursday, August 11, 2016

Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: 
Քննարկվել են Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:


Հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաև նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում:

Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Wednesday, June 15, 2016

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելել են ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ


Հունիսի 15-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց տարածքային  կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, ինչպես նաև անկեղծ և անկաշկանդ խոսակցություն ծավալվեց ՏԻՄ-ում կանանց ներկայացվացությունը բարձրացնելու, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունների և գործողությունների մասին:
Հանդիպման շրջանակում կանայք մասնակցեցին Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին: Ողջունի խոսքով հանդես եկավ Լոռու մարզային կանանց խորհրդի նախագահ, դպրոցի տնօրեն Ա. Խանզադյանը, ինչպես նաև մարզպետ Ա. Նալբանդյանը, և գերաշնորհ Տեր – Ս. Թուլջյանը:
Շնորհավորելով օրվա առթիվ մարզպետ Ա. Նալբանդյանը լավագույն ուսուցիչներին հանձնեց պատվոգրեր:
Համերգի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ և նվերներ մասնակիցներին, հետաքրքիր գեղեցիկ կատարումներով հանդես եկան դպրոցի տաղանդաշատ երիտասարդ-կատարողները: 

Sunday, May 15, 2016

Արարատի մարզի կանանց խորհրդի նախձեռնությամբ տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված Ընտանիքի օրվան

Արարատի մարզի կանանց խորհրդի նախձեռնությամբ արդեն մի քանի օր է, ինչ մարզի տարբեր բնակավայրերում` կրթական և մշակութային հաստատություններում տեղի են ունենում բազմաբովանդակ միջոցառումներ նվիրված ընտանիքի օրվան:
Մայիսի 12-ին Արտաշատ քաղաքի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում ՀՀԿ կանանց խորհրդի տարածքային կազմակերպությունը կազմակերպել էր «Հայրենիքը սկսվում է ընտանիքից» խորագրով միջոցառումը:
Միջոցառման ժամանակ ցուցադրվել է աշակերտների պատրաստած բացիկները: Բացիկների միջոցով երեխաները ներկայացրեցին իրենց պատկերացումները ընտանիքի վերաբերյալ:

Մարզային միջոցառմանը իրենց մասնակցություն են ունեցել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, բազմազավակ, պատերազմի մասնակցած և հայրենիքին իրենց կյանքը նվիրած հերոսների ընտանիքների անդամներ:
Արարատի շրջանի դպրոցների աշակերտներներ միջոցառման շրջանակում իրենց նախաձեռնությամբ մասնակցեցին և գրեցին «Այս մի բուռ քարեղեն հողում, անունը ընտանիք պահենք» խորագրով շարադրությունը, աշխատանքի միջոցով արտացոլեցին իրենց պատկերացումները հայ ընտանքի վերաբերյալ:
Միջոցառումը անփոփվեց մայիսի 14 –ին ՀՀԿ տարածքային գրասենյակում, որտեղ տեղի ունեցավ երեխաների պատրաստած բացիկների ցուցահանդեսը, որին ներկայացված էր շուրջ 1000 լավագույն աշխատանքներ:

Վեդիի կանանց խորհուրդը տարաբնույթ միջոցառումներից ընդգծեց Արալեզի դպրոցում կազմակերպած ծնողական համալսարան, թեմայով սեմինար: 
Մասիսի ենթաշրջանում անցկացվել են «Ընտանիքը, սիրո, հարգանքի, հանդուրժղականության աղբյուր է, որի վրա ձևավորվում է հայ հասարակությունը», թեմայով միջոցառումներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ կանանաց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Կ.Պողոսյանը, Ռ. Մուրադյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Արարատի տարածքային կամակերպության կանանց խորհուրդները և հյուրեր:
Միջոցառման մասնակիցները արժևորել և գնահատել են ընտանիքի դերը պետականակերտության մեջ, այսօրվա ներկայում և վաղվա մեր ապագայում:

Նյութի աղբյուրը՝ http://hhk.am/hy/news/item/2016/05/15/ararat/

Մայիսի 15-ին ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր ցուցահանդես Վահագն Դավթյանի անվան զբոսայգում:

Նյութի աղբյուրը՝ http://hhk.am/hy/news/item/2016/05/15/arabkir/

Saturday, May 14, 2016

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված Կենտրոն տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել աշակերտական բացիկների ցուցահանդես


1993թ.-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ Ազգային Ժողովը ևս մայիսի 15-ն ամրագրեց որպես Ընտանիքի օր՝ փաստելով, որ ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: 
Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:

Եվ որպեսզի այդ օրը մեր հանրային կյանքում զբաղեցնի իր արժանվույն տեղը, ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ առաջարկվեց , այդ օրվան տալ հնչեղություն. իրազեկել հանրությանը, համախմբել միասնական գաղափարի շուրջ, այն է՝ կազմակերպել միջոցառումների շարք նվիրված ընտանիքի միջազգային օրվան: 

Եվ այսօր՝ մայիսի 14-ին, ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ Կենտրոն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ աշակերտական բացիկների ցուցահանդես, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մեծ մասը:

Ցուցահանդեսին ներկայացված էին յուրօրինակ ձեռքի աշխատանքներ, բացիկներ, պաստառներ, գեղեցիկ արտաքին ձևավորումով շնորհավորանքի խոսքերով, ինչպես նաև կարգախոսեր , որոնք ուղղված են ընտանիքի գաղափարի արժևորմանը և ստեղծված էր ավանդական հայ ընտանեկան կոլորիտ:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Ռուբեն Սադոյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Երևանի քաղաքի ավագանի Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Կենտրոն տարածքային կազմակերպության կանանց խորհրդի անդամներ, մասնակից դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և աշակերտներ:

Նյութի աղբյուրը՝  http://hhk.am/hy/news/item/2016/05/14/kentron/
 

Monday, April 11, 2016

ՀՀԿ կանանց խորհուրդը ԵԺԿ անդամ է


Ապրիլի 9 –ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը դեռևս 2015 թվականի հոկտեմբերին, ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ, ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ և սերտորեն համագործակցում է ԵԺԿ անդամ բոլոր առաջատար կուսակցությունների կանանց կազմակերպությունների հետ, բարձրացնում Հայաստանի համար հրատապ հանդիսացող խնդիրներ: 
Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցական իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, դրանց արդյունքում բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում ` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա: 
Տիկին Նաղդալյանը ԵԺԿ կուսակցական կանանց, որոնցից մեծ մասը Եվրախորհրդարանի անդամներ են, տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձներ: 
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, Ժնևյան և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով, մինչդեռ 1994 թվականի ստորագրած եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է: 
Հերմինե Նաղդալյանը շեշտել է նաև հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական: 
Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին գործընկերներին է փոխանցել նաև իր մտահոգությունը սահմանում տիրող կրակի դադերցման շուրջ ներկայիս պայմանավորվածության մասին, որը խիստ անկայուն է և անընդմեջ խատվում է Ադրբեջանի կողմից, և հույս հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական առաջտար կուսակցությունների կին ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների և խախաղաղության պահպանման:
ԵԺԿ գործադիր մարմնի նիստին հաջորդած`«Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարի ընթացքում լայն քննարկում է ծավալվել ղեկավար կազմում և քաղաքական որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածության խնդիրների ուղղությամբ: 
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է խորհրդի գործունեությունը, պատասխանել ներկաների հարցերին: Նա եվրոպացի կին գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանում Կանանց դերի բարձրացման պետական ծրագրի շրջանակներում բավական քայլեր են կատարվել` քաղաքական որոշումների կայացման և հանրային կյանքում կանանց դերի բարձրացման ու կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ: Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Ընտրական օրենսգրքում ներմուծված քվոտան , որը սկզբից 5 տոկոս էր, հետո 15, իսկ գործող օրենսդրությամբ 20, ներկայումս քննարկվող օրենսգրքի մեջ արդեն 30 –ի է հասցված, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի խորհրդարանում կանանց թիվն աճում է: Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցականներին հայտնել է նաև , որ բազմաթիվ ծրագրային միջոցառումներ են ձեռնարկվում և դրական դինամիկա է նկատվում ոչ միայն պետական , այլև մասնավոր ձեռնարկություններում, հասարակական, արտադրական ոլորտներում, գյուղատնտեսության մեջ կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ : 
Հերմինե Նաղդալյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԵԺԿ անդամ երկրների՝ Եվրախորհրդարանի պատգամավոր հանդիսացող բոլոր կին պատվիրակների հետ, քննարկել ու բարձրացրել Հայաստանին հուզող բազմաթիվ հարցեր: 
Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստի և սեմինարի ավարտից հետո եվրոպացի կին կուսակցականները այցելել են նաև Չեխիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ են ունեցել սենատի ներկայացուցիչների հետ։


Monday, November 9, 2015

ՀՀԿ պատվիրակությունը Չինաստանում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության հրավերով 2015թ. նոյեմբերի 8-18 ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ, գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ այցելեց Չինաստան: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ կանանց և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արևելագետներ, պատմաբաններ: Այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ՉԺՀ փոխնախագահ Լի Յուանչաոյի, ՉԿԿ ԿԿ միջազգային բաժնի ղեկավարի տեղակալ Չժոու Լիի, ՉԿԿ Շանհայի կենտրոնական կոմիտեի անդամ, գաղափարաքարոզչական հարցերի պատասխանատու Դոնգ Յունհուի, ՉԿԿ Գուայժոուի մարզային կոմիտեի քարտուղար Չեն Գանգի, կուսակցական բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեց Չինաստանի գիտահետազոտական և վերլուծական առաջատար կենտրոններ: Կողմերը ներկայացրեցին իրենց կուսակցությունների գաղափարաքարոզչական աշխատանքների հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները, միջազգային և տարածաշրջանային ինտեգրացոն գործընթացներում Հայաստանի և Չինաստանի տեղի ու դերի վերաբերյալ սեփական պատկերացումները, տեղեկատվություն փոխանակեցին երկու երկրների ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ:
- See more at: http://hhk.am/hy/news/item/2015/11/20/china/…


Thursday, April 10, 2014

Մայրության տոնն Արցախի մայրերի հետ

ՀՀԿ Կանանց խորհրդի այցելությունը ԼՂՀ` Մայրության և գեղեցկության տոնին 

ընդառաջ

10.04.2014թ




Monday, April 7, 2014

Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքը՝ նոր մայրացած կանանց


Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ 
«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։
Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։






Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ 
«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։
Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։