Ամբողջական հոդվածն այստեղ՝
Showing posts with label Հրապարակումներ մամուլում. Show all posts
Showing posts with label Հրապարակումներ մամուլում. Show all posts
Tuesday, January 30, 2018
Կրթության ոլորտի երկու կարևորագույն ծրագրեր մուտք են գործել համակարգ
Ի՞նչ են խոսել ՀՀԿ-ականները Արմեն Սարգսյանի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը տպավորված է այդ հանդիպումից: Ասում է`իրենց ակնկալիքները բավարարվել են Արմեն Սարգսյանի պատկերացումներից, մեր երկրի ապագայի վերաբերյալ հարցերին նրա շատ հստակ պատասխաններից: Խնդրեցինք մասնավորեցնել`ՀՀԿ պատգամավորներին ի՞նչ հարցեր էին մտահոգում: Ռուզաննա Մուրադյանը միայն ասաց`բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաեւ երկրի ապագայի հետ կապված: Արմեն Սարգսյանի տեսլականները համընկել են ՀՀԿ-ականների տեսլականների եւ պատկերացումների հետ: Հետաքրքրվեցինք, Արմեն Սարգսյանը տեղա՞կ է, որ Հայաստանում կոռուպցիան բավական լուրջ դրսեւորումներ ունի եւ Հայաստանի համար խնդիրներ է առաջացնում, գիտի՞, որ աղքատության մակարդակը վտանգավոր շեմ ունի: «Արմեն Սարգսյանը ամեն ինչից եւ ամբողջովին տեղեկացված է եւ ոչ միայն տեղեկացված է, այլ նաեւ դրանց լուծումների իր մեխանիզմները, իր պատկերացումները շատ համոզիչ են եւ հուսադրող»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: Առհասարակ, Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախապես եւ հստակ դրված չափորոշիչները գալիս էին ասելու, որ իրենք մեծ եւ բարձր պատասխանատվություն են կրում երկրի ապագայի հետ կապված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Տեսանյութն այստեղ՝
Wednesday, January 10, 2018
Ամանորի հետ մարդիկ կապում են իրենց երազանքներն ու ակնկալիքները. Հարցազրույց Ռուզաննա Մուրադյանի հետ
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:

-Եթե 2017թ-ը ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Ռուզաննա Մուրադյանի համար:
-2017թ.-ը բուռն աշխատանքային տարի էր. տեղի ունեցան մի շարք փոփոխություններ՝ սահմանադրական բարեփոխումներ, ընտրություններ, ավարտվեց 5-րդ գումարման նստաշրջանը և 6-րդ գումարման նստաշրջանի մեկնարկով նոր պարտավորությունների հիմքեր դրվեցին: Այս փոփոխությունների մեջ, իհարկե, ես անմասն չմնացի՝ փորձելով նաև իմ ներդրումն ունենալ այդ բարեփոխումների գործընթացին:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Անշուշտ, մենք ունենք դեռևս չլուծված խնդիրներ, բայց մեր թիմն ունի ծրագիր և քաղաքական կամք դրանք լուծելու և հաղթահարելու:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է և սիրում եմ այն դիմավորել տանը ընտանիքիս հետ միասին:
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը, որը ինքներդ եք պատրաստում:
-Յուրաքանչյուր տարի փորձում եմ հետևել խոհանոցի նորաձև ուտեստներին, սակայն որքան էլ փորձենք ստեղծագործել խոհանոցում, միևնույն է ինձ համար մեր հայկական ավանդական թփով տոլման է, որ ամեն տարի շատ սիրով եմ պատրաստում: Այն ինձ համար ոչ միայն համ է, այլև վառ հիշողություն իմ մանկությունից: Անշուշտ, ամեն ինչի նորն էլ լավ է, բայց պետք է փորձենք պահել նաև մեր հայկական ավանդականը: Չմոռանանք, որ հին ավանդույթների համաձայն՝ Նոր տարվա համար պատրաստվող ուտեստները նաև որոշակի խորհուրդ ունեն:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Որպես հայկական ավանդական ընտանիք՝ ամանորյա գիշերը մեր երեխաներն ու թոռնիկները գալիս են մեզ շնորհավորելու, այնուհետև բոլորս միասին այցելում ենք մեր ծնողներին: Միասին տոնելու, նվերներ հանձնելու ավանդույթը փորձում ենք պահել և փոխանցել նաև մեր սերունդներին:
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Կարծում եմ՝ Ամանորն այն եզակի տոներից մեկն է, երբ մարդիկ, գրեթե առանց բացառության, ցանկություններ են պահում, լցվում են նոր սպասումներով և հավատում հրաշքների իրագործմանը: Թեեւ այսօր բավականաչափ փոխվել են Ամանորը տոնելու ձեւերն ու տոնական սեղանը զարդարող կերակրատեսակները, միեւնույն է, այս տոնը բոլոր ժամանակներում եղել եւ շարունակում է մնալ կարծես հեքիաթային մի տոն, որի հետ մարդիկ կապում են իրենց երազանքներն ու ակնկալիքները:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Ինչպես ասում են՝ իսկական երջանկությունը այն է, որ եթե նման հնարավորություն ընձեռվի կյանքում, ու դու ոչինչ չես փոխի, նորից նույն ճանապարհը կընտրես, ուրեմն դու ներդաշնակ ես քո ներքին և արտաքին աշխարհի հետ և գտել ես քո առաքելությունը կյանքում: Ես ոչինչ չէի փոխի:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, և ես մաղթում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Անցնող տարին ճանապարհում ենք շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար:
Թող 2018 թվականում մեր երկրի ու մեզանից յուրաքանչյուրի համար լինի ձեռքբերումների և հաղթանակների տարի:
Wednesday, December 27, 2017
Tuesday, December 19, 2017
Monday, December 18, 2017
ՀՀԿ-ում ուրախ կլինեն եթե Սերժ Սարգսյանը ցանկանա ստանձնել այդ բեռը
Անցած շաբաթ օրը, համայնքների միության 6-րդ համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը համարում է նախագահի եւ ՀՀԿ-ի բաց գործելաոճի ու հրապարակային ե քննադատական խոսքի, շարունակություն: Հիշեցնենք, նախագահը խոսել էր գողացող համայնքապետերի մասին: Ասել, որ հունվարից այլեւս թույլ չեն տալու նման բաներ: Ռուզաննա Մուրադյանը չի ժխտում, մեր հասարակությունում դեռեւս կան արատավոր երեւույթներ: Եվ այն, որ իշխող ՀՀԿ-ն եւ հանրապետության նախագահն են այդ մասին բաց ու հրապարակային խոսում, ինքը համարում է խնդիրները լուծելու ճանապարհ, քանի որ լուծման հիմնական ճանապարհը հարցերի հստակ ձեւակերպումը եւ բացահայտումն է: Մեր զրուցակիցը հիշում է կուսակցության համագումարում, դրանից առաջ եւ հետո նախագահի հորդոր-հանձնարարականները`պետք է իրականությունը փոխենք`փոխելով ինքներս մեզ, պետք է մեր կատարած աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ մոտենանք, պետք է կարողանանք պատասխաններ տալ բացթողումների համար: Ասում է`նախագահի գնահատականներին միշտ էլ հաջորդել է գործողություն, այդ թվում նաեւ քրեական գործեր են հարուցվել, կարգազանցները պատժվել են: Ռուզաննա Մուրադյանը չի կիսում ընդդիմադիր-ընդդիմախոսների այն մոտեցումները, որ համայնքապետերը մինչ այժմ գողացել են եւ չեն պատժվել, քանի որ իշխող ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ ձայներ են ապահովել: Ասում է. «Համայնքը մեր տունն է, երկրի զարգացումը սկսվում է համայնքից»: Այսպես են աշխատելու. կառավարությունն այլեւս ձուկ չի տալու, կարթ է տալու եւ ձուկ որսալ սովորեցնելու:
Մանրամասները` տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=2f8dP0Cz-qo
Մանրամասները` տեսանյութում
Մեր զրուցակիցը համաձայն չէ, որ իշխանության վերին օղակներում պատրաստ չեն փոփոխություններին. «Ոչ միայն պատրաստ են, այլ իշխանությունն է առաջարկել այդ փոփոխությունները, որի ամբողջական ծրագիրը ներդրված է սահմանադրական բարեփոխումներում»: Ասում է`իշխանության եւ ընդդիմության`երկրի զարգացման այլընտրանքային մոտեցումներն, ի վերջո, պետք է ծառայեն մեկ նպատակի`երկրի զարգացմանը եւ նոր Սահմանադրությունն այդ հնարավորությունները ստեղծել է: Նկատում է`արդեն այդ փոփոխությունների իրականացման փուլում ենք:
Մանրամասները` տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=2f8dP0Cz-qo
Հետաքրքրվեցինք`իշխող ՀՀԿ-ի առաջարկած փոփոխությունների լիարժեք իրականացման համար կապ ունի՞, թե 2018-ին ով կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: Ռուզաննա Մուրադյանն ասում է`այո. վարչապետ պետք է լինի մարդ, որը կոմպետենտ է, փորձառու է, արդյունավետ կառավարման ունակություններ ունի եւ ի զորու է այդ ծրագիրն իրականացնելու: Հարցին ի պատասխան`Ձեր կարծիքով Կարեն Կարապետյա՞նն ավելի արդյունավետ կիրականացնի այս փոփոխությունները, թե՞ Սերժ Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանն անուններ չտվեց: Միայն ասաց, որ ինքն ուրախ կլինի, եթե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնի ստանձնել այդ ծանր բեռն ու պատասխանատվությունը: Օրերս ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարեց`նախագահի իր թեկնածուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է համարում, որ քաղաքական ուժերն արդեն հայտարարում են այս կամ այն պաշտոնում իրենց նախընտրած թեկնածուների մասին: Ինքը ոչ ոքի չի թերագնահատում, ոչ էլ գերագնահատում է. մնացածը`ժամանակը ցույց կտա: Ամփոփելով անցնող տարին, Ռուզաննա Մուրադյանն ասում է`շատ բան է արվել: Կան նաեւ չարվածները, որոնց մասին հենց իշխող ուժն է բարձրաձայնում`քննարկումների հրավիրելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին: «Ընդհանուր առմամբ, բոլոր ոլորտներում առաջընթաց կա: Փաստ է, որ տեղում չենք դոփում: Օրինակ, սոցիալական ոլորտում շատ կարեւոր է աշխատող մայրերի համար դայակների ինստիտուտի ներդրումը: Դա պետության կողմից օգնող ձեռք է: Պաշտպանական ոլորտում «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը լավագույն նախաձեռնություններն են, որպեսզի կարողանանք արժեւորել մեր սպաներին`պետության պաշտպանության համար իբրեւ կարեւոր ռեսուրսի, ուսումնառության պահից մինչեւ թոշակի գնալու ժամանակ տարբեր սոցիալական ծրագրերով աջակցելով նրանց կայացմանն ու ապահովված կենցաղին: Կարեւոր քայլեր եղան նաեւ կրթության ոլորտում: Մասնավորաբար, մասնագիտական կրթության առաջնահերթությունը: Կարեւոր է ԵՄ-ի հետ ստորագրված նոր համաձայնագիրը: Հայաստանը նպատակաուղղված գնում է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ դառնալուն`հստակ առաջ տանելով մեր երկրի զարգացման եւ անվտանգության շահերը»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով ՝ http://www.aravot.am/2017/12/18/926715/ Tuesday, November 14, 2017
Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է
ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի նոյեմբերի 14-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվող տարեկետման իրավունքի խիստ սահմանափակումը դժգոհության առիթ է ստեղծել հասարակության, հատկապես ուսանողության որոշ շերտերում: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցելու ՀՀ պաշտպանությանր: Հետևաբար, զինվորական ծառայությունից հրաժարվելր՝ պայմանավորված գիտական գործունեությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև խաթարում պետության սահմանների անվտանգությունն ու հանդիսանում պառակտիչ գործոն: Անշուշտ, արդար է արդարություն պահանջելը, սակայն արդարության պահանջը պետք է ճիշտ հասցեատեր ունենա, արդարությունը չպետք է պահանջել արդարության համար մարտնչողներից, ինչպես դա արեցին այսօր որոշ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ: ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը այս օրենքի նախագծով ներկայացնում են այնպիսի շտկումներ և ուղղումներ, որոնք ի վերջո վերացնում են նախկինում առկա բոլոր սողանցքները: Այս քաղաքական գործիչների քաղաքական գործունեության առհավատչյան այսօրվա ժողովրդի տված քվեն է, այն ժողովրդի, ով ուղղակիորեն արտահայտեց իր կարծիքը նրանց կողմից իրականացված քարոզարշավից հետո: Եվ այսօր մենք դրա փաստացի վկաներն ենք այստեղ, և դրա արդյունքում ժողովրդի ձայնը ներկայացնողները, ինչպես նաև այս քաղաքական գործիչների գործունեությունն ու գաղափարները այստեղ ներկայացնողները: Ես պետք է խնդրեմ մեր գործընկերներին գնահատականներ տալուց առաջ մտածեն, որ ի վերջո բոլորի վրա այս օրենքի տարածելը ինչ է, եթե ոչ հենց բանակից ազատվելու սողանցքի կամ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացում: Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է:Եվ մի՞թե նման մոտեցումը չի ապահովում հենց այն, ինչը սովորաբար բնորոշում են որպես սոցիալական արդարություն: Հետևաբար, սոցիալական արդարության մասին և սոցիալական արդարության գաղափարը քաղաքական հարթակում ներկայացնելու մասին խոսելուց առաջ և գնահատականներ տալուց առաջ եկեք նայենք մարդկանց անցած ճանապարհը, նրանց գործունեությունը և այսօրվա նրանց ներկայացրած ծրագրերը: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով: Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող կառավարության մոտ յոթ տասնյակ որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել, ուստի և կասկածի տակ է դրվում նաև ինչ-որ տեղ այդ մղումները: Հարգելի́ ուսանողներ, խոսքս ուղղում եմ Ձեզ: Ձեր գիտական մտքի թռիչքը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար, իսկ առավել կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման համար:
Նյութի աղբյուրը՝
http://www.aravot.am/2017/11/14/919954/
Sunday, November 12, 2017
Տարեկետումը չի սահմանափակում սովորողի ցանկությունները
Տարեկետման համակարգում փոփոխությունները չեն սահմանափակում սովորողի ցանկությունները, կրթության եւ գիտության նկատմամբ հակումները: Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր սկսված ուսանողների բողոքի ցույցին, Ռուզաննա Մուրադյանն ասում է, որ ինքն իր դիսերտացիան, օրինակ, պաշտպանել է 2002 թվականին, մինչդեռ ԲՈՒՀ-ն ավարտել է 1985 թվականին. «Այսինքն, երբ քո մեջ ինչ-որ բան է կուտակվել եւ ցանկանում ես մասնագիտական որոշակի ճանապարհով անցնել, չեմ կարծում, թե անմիջապես ԲՈՒՀ-ից հետո շարունակելն ավելի լավ արդյունք է տալու, քան ինչ-որ ժամանակ աշխատելը եւ այդ ընթացքում ձեռք բերած փորձը դնել գիտական հայտնագործության հիմքում»: Հիշեցնենք, պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունն ընդունվեց խորհրդարանական նախորդ քառօրյայում:
Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2017/11/07/918510/
Thursday, November 9, 2017
Tuesday, September 12, 2017
«Կատեգորիկ դեմ եմ դպրոցներում նման ձեռնարկներ ունենալուն»
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ իրեն պատկանող հասարակական կազմակերպության միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե դպրոցականները ո՛չ ավել, ո՛չ պակաս պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Սակայն, շրջանառվող լուրերը հենց նույն օրը հերքեց Ռ. Մուրադյանը` համապատասխան հայտարարությամբ: Այդուհանդերձ, բարձրացված աղմուկի մասին որոշակի հստակեցնող պատասխաններ «Իրավունքին» հաջողվեց ստանալ հենց տիկին Մուրադյանից: Նա նախեւառաջ նշեց, որ իր հերքումը հստակ էր եւ շեշտեց, որ չի՛ կարելի մի օրում քնել-արթնանալ եւ մեկին մի այնպիսի բան վերագրել, որ բոլորը զարմանան ու չհավատան:
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷՐ ԱՅԴ ԹԵՄԱՆ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԼ ԻՄ ԱՆՁԻ ՀԵՏ»
– Այդպես էլ չհասկացա, թե այդ աղմուկը ինչու բարձրացավ, երբ անգամ իրականությանը մոտ չէր: Ինչպե՞ս կարող էր այդ թեման կապված լինել իմ անձի, իմ արժեքային համակարգի հետ, այդ աղմուկ բարձրացնողներն ի՞նչ էին մտածել: Մի՞թե Ռուզաննա Մուրադյանի գործունեությունը մեկօրյա գործունեություն էր, չէ որ իմ թիկունքում տարիների կատարած աշխատանք կա եւ թողած արժեքներ: Հենց այնպես չէ մարդը կերտում իր կենսագրությունը` քայլելով որոշակի արժեքային աստիճաններով: Իմ մոտեցումները նման հարցերում միշտ եղել են ավանդական, ես ավանդական ընտանիքի զավակ եմ, ունեմ ավանդական ընտանիք, իմ երեխաների մեջ քարոզում եմ ավանդական արժեքներ: Հետեւաբար չէին կարող իմ մտահղացումները (որքան էլ հիմա ուզում են վերագրել իմ արժեքային համակարգին), որեւէ ձեւաչափով կապ ունեն այս թեմայի հետ: Եվ նույն կերպ, ուղղակի, զարմացած են այս պատմությունից մանկավարժական հանրության ներկայացուցիչները: Առհասարակ, պետք է խուսափենք նման ձեւով` առանց նայելու մարդու անցած ճանապարհին, հենց այնպես մարդուն պիտակ կպցնելը` լինի լավ, թե` վատ:
– Տիկին Մուրադյան, ամեն դեպքում, առանց կրակ, ծուխ չի լինում, ի վերջո, որեւէ դպրոցական ձեռնարկ տպագրե՞լ եք, թե` ոչ, եւ իրականում այն ի՞նչ բովանդակություն ունի:
– Ընդհանրապես չկա որեւէ ձեռնարկ` իմ կողմից վերջին տարիներին տպագրված: Եվ ինչպե՞ս կարող էր այն լինել, երբ այս թեման չկա մեր ծրագրում, մեր գաղափարների մեջ, մեր արժեհամակարգում: Իհարկե, տարբեր այլ թեմաներով ձեռնարկների պահանջարկ կա այսօր մանկավարժական հանրության կողմից, բայց դրանք բացառապես վերաբերում են դասղեկների աշխատանքին, ինքս նաեւ «Ծնողական համալսարան» հաղորդաշարն էի ստեղծել, որի շրջանակներում բարձրացված հարցերին վերաբերող ձեռնարկներ կարող են տպագրվել, օրինակ, երեխայի սովորելուն ուղղված եւ այլն: Բայց, ցավոք, դրա ժամանակը չունեմ, որ նստեմ եւ գրեմ: Ընդհանրապես, այս թեման ինձ մոտ նույնիսկ զայրույթ չի առաջացնում, որքան զարմանք, թե ինչպես կարող էին ինձ նման բան վերագրել:
«ԱՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՈՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ ԻՆՁ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ, ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁ ԷՐ»
– Գաղտնիք չէ, որ հանդուրժողականության անվան տակ ժամանակ առ ժամանակ փորձում են դպրոց մտցնել սեռական փոքրամասնությունների եւ այլ ախտածին երեւույթների վերաբերյալ հարցերը: Հետաքրքիր է` Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:
– Կատեգորիկ դեմ եմ դպրոցներում նման ձեռնարկներ ունենալուն, էլ չեմ ասում նման մտահղացումներ ունեցողների մասին: Դպրոցում պետք է աշակերտը սովորի եւ դաստիարակվի կրթական պետական չափորոշիչների շրջանակներում, իսկ մեր կրթական պետական չափորոշիչների շրջանակներում նման մոտեցումներ չկան: Մենք կարող ենք քարոզել մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, բայց դրան զուգահեռ, մենք չպետք է մոռանանք, որն է մեր տեսակը` հայի տեսակը, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում եւ ինչ արմատներից ենք սերում:
– Այս դեպքում, ինչպե՞ս եք տեսնում պայքարը, որպեսզի վաղը, եթե ոչ Դուք, ապա մեկ ուրիշի կողմից նման մի ձեռնարկ չհայտնվի դպրոցներում:
– Ամեն մարդ թող ինքը մտածի, թե ինչպիսի պայքարի ուղի գտնի: Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրել ենք` թե ինչ ասել է ընտանիք, եւ դրանով ամեն ինչ ասված է: Եթե հիշում եք, անգամ այդ սահմանումը գրելու ընթացքում բավականին քննարկումներ եղան: Ես այդ նույն ավանդական ընտանիքի ձեւակերպման կողմնակիցներից եմ եղել եւ պայքարել եմ դրա համար: Ես իմ գաղափարն առաջ եմ տարել, որ ընտանիք կարող է կոչվել միայն կնոջ եւ տղամարդու միասնությունը: Ի վերջո, կարծում եմ` հանրությունն ինձ չի էլ կարող պատկերացնել այլ գաղափարի կողմնակից, որովհետեւ իմ գործունեության մեջ որեւէ կետ չեք կարող գտնել, որը հանկարծ այլ ազդեցություն կարող է ունենալ: Այո՛, մենք պահպանողական ենք, գտնում ենք, որ մեր արմատները ամուր պետք է պահենք, եւ անընդհատ այդ արմատը պետք է սնուցել, որպեսզի հայի տեսակը նոր պտուղներ տա: Իսկ դա միայն ավանդական, պահպանողական մեր ուրույն արժեհամակարգի հիման վրա կարող է լինել: Այնպես որ, այն արժեքները, որին փորձում են անուղղակի ձեւով ինձ մասնակից դարձնել, անհաջող փորձ էր: Կարծում եմ` սա լավ ճանապարհ չի տանում եւ դատապարտված է ձախողման: Էլի եմ ասում` ես բազմիցս պաշտպանել եմ ավանդական ընտանիք ունենալու գաղափարախոսությունը, եւ հանկարծ ինձ փորձում են մեղադրել ինչ-որ մի բանում, որին անգամ մոտ չեմ իմ մտածողության որեւէ տիրույթում:
«Ի՞ՆՉԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏԵՐ ՎՊ-Ն, ԵՐԲ ՉԿԱ ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ»
– Շուտով «Ընտանեկան բռնությունների» թեման Ազգային ժողովում պատրաստվում են քննարկել ՀԿ-ների հետ: Ինչպիսի՞ն է այս հարցում Ձեր մոտեցումը:
– Դարձյալ` ավանդական: Բայց նաեւ դեմ եմ ընդհանրապես բռնությանը, ցանկանացած մարդու` լինի ընտանիքում, թե` դրսում: Երբ խոսքը կորցնում է իր ուժը, պետք չէ դիմել ավելի թույլ մեթոդի, որը բռնությունն է: Մենք պետք է մարդկանց գաղափարական մակարդակում բարձրացնենք այս հարցը, ոչ թե պարզապես ընդունենք ինչ-որ բան, որը միայն կանխարգելիչ նշանակություն է ունենալու: Պետք է մեր քաղաքացիների ինքնագիտակցությունը բարձրացնենք այն աստիճանի, որ խնդիրը չհասնի բռնությունը կանխելուն:
– Ի դեպ, նաեւ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ երբ Վերահսկիչ պալատը սկսել է ուսումնասիրել Կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին, այդ թվում` նաեւ Ձեզ պատկանող «Դպրոց-կենտրոններ միավորում» եւ «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ներին: Ըստ նույն աղբյուրի` այս տարիներին ահռելի չափերի դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություններ են ստացել Ձեր ՀԿ-ները ԿԳՆ-ից, նախագահի աշխատակազմից, երիտասարդական հիմնադրամից եւ այլն: Ի՞նչ կասեք այս մասին:
– Չկա նման գործընթաց, սա աբսուրդի թեմայից է: Ի՞նչ Վերահսկիչ պալատի բացահայտում, օդում ասված խոսքեր են: Ի՞նչը պետք է բացահայտեր Վերահսկիչ պալատը, երբ չկա այն, ինչի մասին խոսում ենք: Ամենակարեւորն այս ամբողջի մեջ այն է, որ երբ նայում ես իմ գործունեությանը կրթական ոլորտում, որեւէ մեկի համար ինչ-որ նոր մի բան չէ: Մինչդեռ մարդիկ փորձում են նոր որակներ տալ, ամբողջ մանկավարժական հանրությունը, որը մեր ծրագրերի անմիջական շահառուն է եւ մասնակիցը, կարող են փաստել այս ամենը: Սա, ուղղակի, ծիծաղ է առաջացնում եւ իրականությանը չի համապատասխանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
http://iravunk.com/news/39272
Ցանկացած քննադատություն պետք է հիմնավոր լինի
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Հայտնի է, որ մինչ պատգամավոր լինելը զբաղվել եք մանկավարժական գործունեությամբ, տարիներ առաջ ստեղծել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը: Կներկայացնե՞ք, թե այսօր ի՞նչ գործունեություն է իրականացնում հիշյալ միությունը:
-«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամները տարբեր մարզերի դպրոցներ են, այն ՊՈԱԿ-ների միություն է, որի շահառուները մանկավարժներն ու աշակերտներն են: Միությունը կրթական ցանց է, որն ապահովում է համագործակցություն մարզերի, քաղաքների, սահմանամերձ դպրոցների միջեւ:
Միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարմանը, կատարելագործմանը:
Որպեսզի առավել պարզ լինի ասելիքս, թվարկեմ մեր միջոցառումներից մի քանիսը: Այսօր մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում ենք «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք, որի մասնակիցները բոլոր մարզերի աշակերտներն են:
Ծրագրի նպատակն է նպաստել 9-10-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժեւորմանը, ազգային արժեհամակարգի ձեւավորմանը, ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Հրավիրված փորձագետի կողմից մշակվել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով դասի պլան: Մանկավարժների հետ կազմակերպվել է սեմինար, թե ինչպես անցկացնել այս դասը, ինչի շնորհիվ աշակերտները կպատրաստեն հայոց պետական խոհրդանիշերին վերաբերող պաստառներ:
Միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարմանը, կատարելագործմանը:
Որպեսզի առավել պարզ լինի ասելիքս, թվարկեմ մեր միջոցառումներից մի քանիսը: Այսօր մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում ենք «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք, որի մասնակիցները բոլոր մարզերի աշակերտներն են:
Ծրագրի նպատակն է նպաստել 9-10-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժեւորմանը, ազգային արժեհամակարգի ձեւավորմանը, ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Հրավիրված փորձագետի կողմից մշակվել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով դասի պլան: Մանկավարժների հետ կազմակերպվել է սեմինար, թե ինչպես անցկացնել այս դասը, ինչի շնորհիվ աշակերտները կպատրաստեն հայոց պետական խոհրդանիշերին վերաբերող պաստառներ:
Կկազմակերպվի մրցույթ, կընտրվեն լավագույնները ու կստանան մրցանակներ: Սա մի ծրագիր է, որը երեխաների մեջ կձեւավորի պետական մտածողություն: Սա արդեն փորձված մեթոդ է, նույն սկզբունքով առաջիկայում կիրականացնենք նաեւ «Հայ զինվորը...» խորագրով մրցույթը։ Ծրագրի նպատակը մեր երեխաներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելն է, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացումը, հայոց ազգային բանակի եւ հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարեւորումը:
Հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են մեր երեխաների մասնագիտական կողմնորոշմանը։ Փորձեցինք աշակերտների ուշադրությունը հրավիրել ինժեներական մասնագիտությունների ՏՏ ոլորտի վրա:
Կազմակերպեցինք նաեւ «Ես հպարտ եմ» խորագրով մրցույթ։ Հայ երեխան պետք է իմանա, թե ինքն ինչով է հպարտ, հասկանա, որ դրանք իր ազգային արժեքներն են, իր արմատներն ու ավանդույթներն են, եւ գիտակցի, որ պետք է ամուր պահի իր արժեքները ու լինի դրանց ժառանգորդը:
Աշխարհը փոփոխվում է, մեր երկիրը պետք է համընթաց գնա տեղի ունեցող փոփոխություններին, բայց միաժամանակ պարտավոր ենք պահել մեր ինքնությունն ու տեսակը, ամեն ինչ անել, որ այս փոփոխությունների մեջ մեր երեխաները չկորցնեն իրենց՝ հայի դիմագիծը: Արմատից կտրված ծառը չի կարող առողջ ու բարի պտուղ տալ: Մեր բոլոր ծրագրերը միտված են այս գաղափարախոսությանը:
Կազմակերպեցինք նաեւ «Ես հպարտ եմ» խորագրով մրցույթ։ Հայ երեխան պետք է իմանա, թե ինքն ինչով է հպարտ, հասկանա, որ դրանք իր ազգային արժեքներն են, իր արմատներն ու ավանդույթներն են, եւ գիտակցի, որ պետք է ամուր պահի իր արժեքները ու լինի դրանց ժառանգորդը:
Աշխարհը փոփոխվում է, մեր երկիրը պետք է համընթաց գնա տեղի ունեցող փոփոխություններին, բայց միաժամանակ պարտավոր ենք պահել մեր ինքնությունն ու տեսակը, ամեն ինչ անել, որ այս փոփոխությունների մեջ մեր երեխաները չկորցնեն իրենց՝ հայի դիմագիծը: Արմատից կտրված ծառը չի կարող առողջ ու բարի պտուղ տալ: Մեր բոլոր ծրագրերը միտված են այս գաղափարախոսությանը:
Այս հարթակում քննարկվող խնդիրները իմ պատգամավորական ջանքերով գալիս են խորհրդարան, դառնում օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված կրթության ոլորտի բարելավմանը: Երկրիս հանդեպ ունեցած սրտացավությունն է, որ ինձ մղում է իմ ունակություններն ու հնարավորություններն ի սպաս դնել կրթական ոլորտի զարգացմանը, չէ՞ որ երկրի զարգացման հենքը ազգային ամուր դպրոցն է:
-Օրերս մամուլում եղավ մի հրապարակում, որի նպատակը ոչ թե միության կատարած աշխատանքն օբյեկտիվորեն ներկայացնելն էր, այլ ակնհայտ էր ստվերելու, ցեխ շպրտելու միտումը:
-Ցավում եմ, որ կարող են նաեւ ի հայտ գալ նման հոդվածներ: Դժվար է ասել, թե ինչու են նման պետականամետ, ազգաշահ միության աշխատանքները երբեմն թիրախավորվում ու քննադատության արժանանում: Ես ուզում եմ, որ մեր ծրագրերը արժանիորեն գնահատվեն, որովհետեւ դրանք իրականացնում են մեր մանկավարժներն ու աշակերտները:
Ցանկացած քննադատություն պետք է լինի հիմնավոր եւ օբյեկտիվ: Չմոռանանք, որ միության ու այնտեղ իրականացվող ծրագրերի մասնակիցները, շահառուները Հայաստանի մանկավարժներն ու աշակերտներն են, այսինքն՝ աշխատանքի հետեւում մի մարդ չի կանգնած, Ռուզաննա Մուրադյանը չէ, այլ մանկավարժական հանրույթն է:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունն ունի իր աշխատակազմը՝ տնօրեն, աշխատակիցներ, որոնք, չնայած չնչին աշխատավարձին՝ սիրով աշխատում են ու ապահովում բոլոր ծրագրերի, հավաքների, սեմինարների նախագծերի իրականացումը, վարում կազմակերպության կայքը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունն ունի իր աշխատակազմը՝ տնօրեն, աշխատակիցներ, որոնք, չնայած չնչին աշխատավարձին՝ սիրով աշխատում են ու ապահովում բոլոր ծրագրերի, հավաքների, սեմինարների նախագծերի իրականացումը, վարում կազմակերպության կայքը:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան
http://haymedia.am/?p=26990&l=am%2Fcankacac+qnadatutyun+petq+e+himnavor+lini
Monday, September 11, 2017
Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ ձեռնարկ է տպագրել
Նման ձեռնարկ չկար և չէր էլ կարող նախաձեռնվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իրեն պատկանող ՀԿ-ն փոքրամասնություններին հանդուրժողական լինելու վերաբերյալ ձեռնարկ է տպագրել։
«Մենք մարդու իրավունքներին դեմ չենք, բայց ունենք սկզբունքներ, մոտեցումներ և արժքներ, որոնց դավանում ենք։ Մեր ծրագրերը եղել են կրթության ոլորտին նպաստող, քաղաքացու դաստիարակությանն ուղղված», - ասաց Ռուաննա Մուրադյանը։
Վերջինս ընդգծեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ժողովրդավար քաղաքացիներ դաստիարակելու համար։
«Դա իր մեջ շատ արժեքներ է պարունակում, բայց եկեք մենք մեզանով այդ արժեքները չմեկնաբանենք և վերագրենք որևէ մեկին։ Պետք է թույլ տալ, որ նախ յուրաքաչնյուր մարդ ինքը որոշի իր ուղղվածությունը, և կարողանանք ճիշտ քաղաքականություն մշակել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխային, մի խեղաթյուրեք», - ասաց նա։
Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակումներ եղան, համաձայն որոնց, Ռուզաննա Մուրադյանի ղեկավարած ՀԿ-ն ձեռնարկ է տպագրել, որով նպատակ է ունեցել սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականություն քարոզել։
Նյութի աղբյուր՝
https://www.aysor.am/am/news/2017/09/11/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/1308927Ռուզաննա Մուրադյանն առաջարկեց պետպատվերի շրջանակում ներառել անհետաձգելի օգտագործման դեղորայքը
Կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունից:
«Որքան լինենք հրատապ, կարողանանք հիվանդին նախատեսված բնակավայր տեղափոխել, այնքան շատ կյանքեր կկարողանանք փրկել»,-ասաց նա:
Պատգամավորը պատմեց՝ վերջերս ականատես է եղել, երբ կաթված ստացած հիվանդին տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ ասվել է, որ եթե 3 ժամվա մեջ հասցնեն դեղ ներարկել, առողջական վիճակը կկարգավորվի:
«Արտասահմանյան որոշակի բժշկական հաստատություններում կա արդեն այդ դեղը, որ պատրաստ պահում են ներարկման համար, եթե հիվանդին ինսուլտով տեղափոխում են»,-ասաց նա:
Նա առաջարկեց պետպատվերի շրջանակներում տեղավորել նման դեղորայքի ձեռքբերումը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ նման դեպքերում տեղում անհրաժեշտ առաջին օգնություն է ցուցաբերվում, որոշակի գործողությունների և միջամտությունների իրականացում է լինում, հիվանդին մոտակա կենտրոն են տեղափոխում:
Սակայն նա համաձայնեց. «Դեղորայքի ցանկը վերանայման կարիք ունի»:
Նյութի աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/1199570/
Friday, September 8, 2017
Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն է քարոզել
«Ժողովուրդ» օրաթերթը և armlur.am կայքը այսօր՝ 08/09/2017թ., հրապարակել են հոդված՝ «Սեռական փոքրամասնությունները, Ռուզան Մուրադյանը և ԿԳՆ-ն. ուշագրավ պատմություն» վերնագրով: Օրեր առաջ, սույն հոդվածի բովանդակության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները հարցազրույցի տեսքով պարզաբանում են ստացել պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից, որում նա հերքել է սույն տեղեկատվությունը: Չնայած դրան՝ այսօր այս ապատեղեկատվությունը տեղ է գտել մամուլում, իսկ կայքում, նույնիսկ, չի անդրադարձ չի կատարվել հերքմանը: Հայտարարում ենք, որ Ռուզաննա Մուրադյանի անվան շուրջ տարածվող, հանրությանը մոլորության մեջ գցող, հասարակության շրջանում հակակրանք բորբոքող այս նյութը իրականության հետ որևէ աղերս չունի:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1199011/
Խնդրում ենք թերթի և armlur.am կայքի խմբագրությանը, ինչպես նաև նյութը տարածած մյուս լրատվամիջոցներին հերքել այս ապատեղեկատվությունը: Ռուզաննա Մուրադյանը ևս մեկ անգամ հերքում է, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն չի քարոզել, նման բովանդակությամբ ձեռնարկ չի տպագրել, և անբարոյականություն է որակում իր անձը նման քարոզ իրականացնելու գործընթացի հետ կապելը:
Կոչ ենք անում ավելի ուշադիր հետևել պատգամավորի գործունեությանը, փորձել գտնել գոնե մեկ կետ, որտեղ նա խախտել է հայակենտրոն, ավանդական իր դիրքորոշումը, հայեցի բարքերին հակասող որևէ քայլ է իրականացրել այն ոլորտներում, որտեղ երբևէ ծավալել է գործունեություն՝ կլինի դա կրթական ոլորտ, օրենսդրական դաշտ, հասարակական սեկտոր, թե, պարզապես, միջանձնային հարաբերություններ:Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1199011/
Tuesday, August 29, 2017
Thursday, June 22, 2017
Ուսուցչի աշխատանքի խրախուսման մեխանիզմների մշակում. Ռուզաննա Մուրադյանը` կառավարության ծրագրի մասին.
ՀՀ ԱԺ-ն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունեց կաավարության 2017-2022 թթ-ի ծրագիրը: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից պարզեց`որո՞նք են առաջնահերթ խնդիրները ծրագրում` ըստ նրա: Կառավարության ծրագրի թիրախները քաղաքացու կյանքի որակի բարելավումն է: «Ես կառանձնացնեմ ուսուցչի աշխատանքի խրախուսման. վարձատրության մեխանիզմների մշակումը, որի մասին տարիներ շարունակ խոսել ենք: Կարեւոր եմ համարում նաև դպրոցների ֆինանսավորման համակարգի նոր ներդրումը: Խնդիր, որը բարձրաձայնել են տարիներ շարունակ կրթական ոլորտի մասնագետները»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Տիկին Մուրադյանը կառավարության ծրագրում կարեւոր է համարում նաև սոցիալական, առողջապահական ծրագրերի հասցեական լինելը:
-Այն ֆինանսները, որոնք հատկացվում են կրթության ոլորտին, բավարա՞ր են Ձեր կողմից մատնանշված խնդիրները լուծելու համար:
Այն, որ մենք արդեն 100%-ով անցնում ենք բյուջետային ծրագրավորման, այսինքն` վերջնարդյունքից գալիս ենք դեպի ֆինանսական միջոցներ... կարծում եմ` առաջիկայում կրթության ոլորտին հատկացվղ գումարները բավարար չեն լինելու: Այսօր կրթության ոլորտին տրվող գումարները պետք է ծախսվեն արդյունավետ, ծախսման ուղղությունը պետք է փոխվի:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Subscribe to:
Posts (Atom)

