Wednesday, June 19, 2013

«ԱՅՍՕՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ ԻՆՔՍ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ


19.06.2013 | 
Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը փոքր տարիքից սիրել է ուսուցչի աշխատանքը: Մտերիմները հաճախ են ասել, որ դիմացիններին սովորեցնելու և կազմակերպչական ջիղ ունի: Մասնագիտությամբ տնտեսագետ հայրիկից ժառանգած վերլուծական մտածողությունը ստիպեց որպես մասնագիտություն ընտրել ֆիզիկան:

Իրավաբան.net-ը սկսում է հարցազրույցների նոր շարք «Կանայք` օրենսդիրում»: Այս շարքի շրջանակներում պարբերաբար կներկայացնենք կին պատգամավորների գործունեությունը, ինչպես նաև կփորձենք որոշակի չափով բացահայտել նրանց մարդկային կերպարը: «Կանայք` օրենսդիրում» նախագծի առաջին զրուցակիցն Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանն է:

Փաստերի լեզվով

1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի: 1996-1999թթ.` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն:

2002թ. «Կրթություն առանց սահմանի» հկ հիմնադիր նախագահն է: 2006թ.` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ: 2010թ.` «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով:

Գիտամանկավարժական մի շարք հոդվածների եւ մեթոդական ձեռնարկների հեղինակ է: 

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Ըստ parliamentmonitoring.am-ի տվյալների` Ռուզաննա Մուրադյանն ամենաակտիվ պատգամավորների տասնյակում է:

2012 թվականի մարտի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն` Ռուզաննա Մուրադյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով, իսկ տարեկան դրամական եկամուտ է նշել 307 հազ. 643 դրամ (աշխատավարձ):

Ըստ հայտարարագրի` շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, չունի:

32

-Նիստերի օրերին աշխատում եմ առավոտ շուտ որոշակի կենցաղային հարցեր հոգալ, որպեսզի հանգիստ կարողանամ ամբողջ օրս տրամադրել օրենսդիր աշխատանքին: Եթե ժամանակ եմ ունենում, սիրում եմ համեղ բան պատրաստել: Պատգամավորական մյուս գործառույթներն իրականացնելու համար մյուս օրերին ունեմ հստակ պլանավորած ժամանակացույց. հանդիպումներ ընտրողների հետ, օրենսդրական նախաձեռնությունների համար աշխատանքային խմբի հետ քննարկումներ, տարբեր հասարակական ծրագրերի իրականացում:

 -Կրթական միջավայրից Ազգային ժողով գալով` կարծում եմ, որ Ձեր օրենսդրական նախաձեռնությունները պետք է միտված լինել այդ ոլորտը բարելավվելուն: Կմանրամասնե՞ք Ձեր օրենսդրական գործունեության մասին:

-Կրթական ոլորտի օրենքների բարեփոխման համար մի քանի անգամ հանդես եմ եկել հարակից զեկույցներով: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում հանդես եմ եկել տասնյակ առաջարկներով, որոնք արդեն տեղ են գտել օրենքի փոփոխության նախագծի մեջ:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ եմ:
Առաջին ընթերցմամբ ընդունված «Հավատարմագրման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկել եմ կատարել փոփոխություններ ՊՈԱԿ-ի խորհրդի գործառույթների, ինչպես նաև տնօրենի լիազորության հետ կապված, «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում մի խումբ պատգամավորների հետ հանդես եմ եկել գրավոր առաջարկներով և այլն: Ես բլոգ ունեմ` http://muradyanruzanna.blogspot.com/, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ ու հետևել իմ պատգամավորական գործունեությանն առավել մանրամասն: Մի քանի անգամ ընդգրկվել եմ նաև ՀՀ ԱԺ հայկական պատվիրակության կազմում:

Քանի որ ես ղեկավարում եմ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և տարբեր հանդիպումներ եմ ունենում Հայաստանի տարբեր մարզերի մանկավարժների հետ, փորձում եմ նրանց աշխատանքի ընթացքում առկա խնդիրները բերել օրենսդրական դաշտ և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ: Այս պահին օրինակ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվում է դպրոցի զարգացման ծրագրի փաթեթի մշակումը, որը շուտով կդրվի տնօրենների սեղանին: Այն նրանց համար շատ լավ մեթոդական օգնություն կլինի առաջիկա ուսումնական տարվանից վերանայելու իրենց դպրոցի զարգացման ծրագրերը:

-«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը աշխատում է «Ուսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի մշակման ուղղությամբ: Այն որքանո՞վ է կարևոր այսօրվա դպրոցին:

 -Ուսուցչի էթիկայի նորմերի սահմանումը բոլորովին նոր մոտեցում է, որը մինչև այդ չի եղել Հայաստանում: Թվում է, թե դրանք նորմեր են, թե ուսուցիչը ինչպես պետք է հագնվի, ինչպիսի տեսքով ներկայանա աշակերտներին, սակայն այդպես չէ: Դա ավելի խորքային փաստաթուղթ է: Էթիկայի նորմներն ավելի շատ ուղղված են ուսուցիչ- աշակերտ, ուսուցիչ -ծնող, ուսուցիչ- ուսուցիչ, ուսուցիչ- համայնք փոխհարաբերությունների կարգավորմանը: Այսինքն` ուսուցիչն իր խոսքով, վարքով պետք է դառնա օրինակ, քանի որ օրինակի միջոցով դաստիարակությունն ամենահզոր դաստիարակության ձևն է: Այս փաստաթուղթը պետք է կարողանա դպրոցում առկա բացասական երևույթների դեմ պայքարել, և դրանով ուսուցիչը պետք է նաև պաշտպանված լինի, քանի նպատակ չունի արժեզրկելու ուսուցչի դերը, այլ` հակառակը:

Վերջերս Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ես բերեցի Ֆինլանդիայի օրինակը, որտեղ հանրակրթության որակն աշխարհում ամենաբարձրն է, և հետազոտությունները ցույց են տվել, որ առաջնայի պատճառը ոչ թե ուսուցիչների բարձր աշխատավարձերն են, այլ այն, որ ուսուցիչն այդ երկրում գնահատված է: Ուսուցիչը պետք է լինի այն արժեքների կրողը, որը պատրաստվում է իր գիտելիքները փոխանցել կրտսեր սերնդին և կարողանա դաստիարակել Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի: Հասարակության վերաբերմունք էլ այդպիսին պետք է լինի ուսուցչի նկատմամբ:
 -Որքանով տեղյակ եմ Ձեր թոռնիկներից մեկն արդեն դպրոց է հաճախում: Գո՞հ եք նրա ստացած կրթության որակից:

-Այո, մեծ թոռնիկս` Նարեկը, սովորում է երրորդ դասարանում: Ես կարծում եմ, որ տարրական դասարաններում թե՛ ուսուցիչների, թե՛ երեխաների, թե՛ ծնողների մոտ կրթության նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Այսինքն` բոլորը ձգտում են մի կարևոր կետի` լավ սովորեցնելուն ու սովորելուն, իսկ միջին դասարաններում արդեն մի քիչ փոխվում է ձգտումների ուղղությունն ու չափը և դրանից հետո ինչ -որ բան, կարծես թե, աղճատվում է: Բայց տվյալ պարագայում ես գոհ եմ թոռնիկիս ստացած կրթության որակից` չնայած տարրական օղակում մենք շատ ու շատ բաներ դեռ ունենք անելու, հատկապես երեխային սովորել սովորեցնելո՛ւ հարցում:

Նախ պետք սահմանվի, թե ի՞նչ է կրթության որակը, որ հնարավություն ունենանք համեմատել և հասկանալ մեր ունեցածից մենք գո՞հ ենք, թե` ոչ: Տարրական դասարաններից սկսած մենք պետք է կարողանանք զարգացնել երեխայի մտածողությունը: Նա պետք է կարողանա իր ձեռք բերած գիտելիքների պաշարը ճիշտ օգտագործել: Ամբողջ աշխարհում շատ է կարևորվում նաև այն ծրագրերը, որոնք հիմնվում են երեխայի անհատական զարգացման վրա:

-Ամբողջ աշխարհում ներառական կրթությունը ևս անցել է ինտեգրման, ներառման փուլ, բայց մեր երկրում դեռ նոր է թափ հավաքում: Որքանո՞վ եք կարևորում ներառական կրթությունը:

-Յուրաքանչյուր մարդ հասարակության անդամ է, դպրոցն ինքն էլ հասարակական ինստիտուտ է: Եթե մենք մարդուն ասում ենք դու տանը մեծացիր կամ գնա՛ հատուկ դպրոց, որտեղ դու նորից պետք է տեսնես քեզ պես կարիքով մարդու, դա չեղավ, որ մենք հավասար հասարակություն ենք ստեղծում: Նրանք հասարակության անդամ են, մենք նրանց չենք էլ ներառում, այլ պարզապես մեր մոտեցումն ենք փոխում, որպեսզի կարողանանք համապատասխան պայմաններ ստեղծել բոլորի համար:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը մի քանի ամիս առաջ առաջին ընթերցմամբ անցավ Ազգային ժողովում, շեշտը դրվելու է համընդհանուր ներառման վրա, որտեղ ներառական կրթություն պետք է իրականացվի հարապետության բոլոր դպրոցներում: Սա շատ լավ ծրագիր է և հուսանք, որ արագ կյանքի կկոչվի:

 -Ի վերջո, ինչո՞ւ դառնալ պատգամավոր: 

-Դպրոցի տնօրենների թեկնածուներին քննություններին նախապատրաստելու ժամանակ, երբ սովորեցնում էինք ի՞նչ մեխանիզմով սովորել օրենքները, հասկացա, որ շատ օրենքներում ես այս կամ այն փոփոխությունները կանեի…Այդ քննություններն ինձ օգնեցին ավելի արագ ու ճիշտ ընկալել օրենքի իմաստը կամ առաջարկվող նախագիծը:

Երբ կուսակցության կողմից ինձ ներկայացրին համամասնական ցուցակով, հասկացա, որ եթե նախկինում որպես մանկավարժ երբեմն կարող էի բողոքել օրենքներից, ապա այսօր հնարավություն ունեմ ինքս նախաձեռնելու օրենքների փոփոխություններ:

-Երբ աշխատանքային օրվա ավարտից հետո տուն եք վերադառնում, ի՞նչն է Ձեզ ուրախացնում կամ լիցաքաթափում:

-Թոռնիկներս, եթե կարողանում ենք բոլորս միասին հավաքվել: Երկու դուստր ունեմ և երեք թոռնիկ` Նարեկը, Դավիթը և Աշոտը: Երբ բոլորը հավաքվում են, ինձ համար տոն է, իհարկե, ոչ ամեն օր ենք կարողանում այդպես բոլորով հավաքել: Սովորություն ունեմ երեկոյան ամուսնուս հետ անցնող օրս քննարկելու, ինչպես նաև մինչև քնելը անպայման մի քիչ կարդալու:

Նունե Հովսեփյան
 Լուսանկարներից որոշները Ռուզաննա Մուրադյանի անձնական արխիվից են

Thursday, June 13, 2013

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Պ-198-29.01.2013,12.03.2013-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «7-րդ» մասով.
«7. Կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «5-րդ» մասով.
«5. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, ինչպես նաեւ շահառուներին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:

parliamentmonitoring.am կայքի վերլուծության արդյունքները

«Պատգամավորներ» էջում 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին վերաբերող անհատական տեղեկություններ են, տվյալներ օրենսդրական նախաձեռնությունների, քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ: Վիճակագրությունը կազմվում է միայն օրինագծերի քննարկումների և քվեարկությունների հիման վրա:





















Tuesday, June 11, 2013

"Դպրոց-կենտրոնների միություն" իրավաբանական անձանց միության ստեղծման մասին տեսաֆիլմ

ՀՀ կառավարության՝ 2010 թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ հիմնադրվեց "Դպրոց-կենտրոնների միություն" իրավաբանական անձանց միությունը: "Դպրոց-կենտրոնների միության" նախագահն է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

https://www.youtube.com/watch?v=P-FW-ICOj5w

Tuesday, June 4, 2013

Իմամ Խոմեյնիի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ գիտաժողով Երևանում


Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ հունիսի 4-ին Երևանում կայացավ «Իմամ Խոմեյնիի գաղափարների ազդեցությունն Իրանում և աշխարհում» խորագրով գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը և ՀՀԳիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցեցին երկու երկրներից գիտնականներ, փորձագետներ, հասարակական ևքաղաքական գործիչներ:Իմամ Խոմեյնիի գաղափարների ազդեցության մասին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Իրենց ելույթներում զեկուցողները կարևորեցին Իմամ Խոմեյնիի դերակատարությունը ժամանակակից Իրանի կայացման գործում` ընդգծելով, որ նրա գաղափարախոսություննէ նաև, որ խթանում է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Մատնանշվեց նաև, որ ի տարբերություն իսլամական աշխարհումներկայումս տարածում գտած իսլամիստական տարբեր հոսանքների` Իմամ Խոմեյնին, Մերձավոր և Միջին Արևելքի ժամանակակից բացառիկ մտավորականներից էր, ովըմբոստանում էր ընդդեմ աշխարհի բոլոր չքավորների շահագործմանը. իրգաղափարախոսության հիմքում իմամը դնում էր շիական քաղաքական իսլամը, միաժամանակ շեշտում այլ կրոնների և ազգերի հանդեպ հանդուրժողականությունը:
Հայաստանում Իրանի դեսպանատունը ցուցադրեց նաև Իմամ Խոմեյնիի կյանքի մասինպատմող հայալեզու գրականությունը:

Իրենց ելույթներում զեկուցողները կարևորեցին Իմամ Խոմեյնիի դերակատարությունըժամանակակից Իրանի կայացման գործում` ընդգծելով, որ նրա գաղափարախոսություննէ նաև, որ խթանում է հայ-իրանական բարեկամական հարաբերություններիզարգացմանը: Մատնանշվեց նաև, որ ի տարբերություն իսլամական աշխարհումներկայումս տարածում գտած իսլամիստական տարբեր հոսանքների` Իմամ Խոմեյնին,Մերձավոր և Միջին Արևելքի ժամանակակից բացառիկ մտավորականներից էր, ով ըմբոստանում էր ընդդեմ աշխարհի բոլոր չքավորների շահագործմանը. իր գաղափարախոսության հիմքում իմամը դնում էր շիական քաղաքական իսլամը,միաժամանակ շեշտում այլ կրոնների և ազգերի հանդեպ հանդուրժողականությունը: 
Հայաստանում Իրանի դեսպանատունը ցուցադրեց նաև Իմամ Խոմեյնիի կյանքի մասինպատմող հայալեզու գրականությունը:

ФотоФото

Նյութի աղբյուրտ՝ http://www.panorama.am/am/society/2013/06/04/khomenei/