Tuesday, February 5, 2013

Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին


http://www.parliament.am/live.php?year=2013&month=02&day=05&part=3&lang=arm  Նիստ 3- 0:53:51


Ընտրությունը հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ արտահայտելու իր կարծիքը՝ ընտրելու իր  երեխայի, իր ընտանիքի, իր երկրի ապագան:
Մեր երկրում այսօր ընթանում են գաղափարների, ծրագրերի, պայքարի ընտրություններ: Մենք պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ և՛ հասարակությունը արդյունքներին հավատա, և՛ ընդունելի լինի միջազգային հանրության կողմից:

Մեր պետության համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը: Մենք համոզված ենք, որ նախագահը դա անելու է` ինչքան էլ բարդ լինի, ցավոտ, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես: Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են, անկախ նրանից՝ ուզում ենք այն տեսնել, թե՝ ոչ:
Ընդհանրապես բոլոր երկրներում էլ պաշտոնավարող նախագահի երկրորդ ժամկետը ավելի բարենպաստ է բարեփոխումներ իրականացնելու առումով:
Միայն այս տեմպերով, որոնցով շարժվում է մեր երկրի առաջնորդը, մեր երկիրը կարող է զարգացում ապրել:Մենք ժամանակ չունենք ժամանակ կորցնելու: Նախագահն արդեն իսկ վիթխարի գործ է հանձն առել, ուստի եկենք սատար կանգնենք մեր միասնականությամբ և աջակցությամբ: Հենց այս միասնականությունն է պետության հիմքը:
Առաջնորդվենք այս սկզբունքով՝  «Իմ մասնակցությամբ ես կարող եմ նշանակալիորեն  ազդել իմ երկրի կյանքի բարելավման վրա»: Եկենք չմոռանանք, որ ձայնի իրավունքը՝ դա հիմնարար իրավունքներից է, առանց որի մյուս իրավունքները անիմաստ են դառնում:Պետք է գործի այն սկզբունքը, որ ընտրություններն անհրաժեշտ են ոչ թե կառավարությանը, այլ քաղաքացիներին: Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ:Որպեսզի հետո ինքն էլ լիիրավ պահանջատեր լինի:

Մենք ուզում ենք ունենալ հզոր պետություն:Իսկ պետությունը հզոր է, երբ նրա քաղաքացիները մասնակցում են պետության կայացմանը, պետությունը հզոր է, երբ նրա քաղաքացիները հարգում են միմյանց:

Եվ այստեղ է, որ ուզում եմ մեջբերել մեծն Հ.Թումանյանի խոսքերը. ՙՄի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։ Մի՞թե դժվար է։


Monday, February 4, 2013

Արաբկիրի տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը կանանց ակտիվի հետ


Փետրվարի 4-ին Արաբկիրի տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը կանանց ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության նախագահ Հրայր Անտոնյանը, կանանց խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը և այլ անդամներ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին և ամփոփվեցին Արաբկիրի կանանց խորհրդի աշխատանքային ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, կանանց մասնակցությունը և հետագա անելիքները: 





ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են ծննդատուն


Թետրվարի 2-ին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ` կանանց խորհրդի անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Գայանե Անտոնյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՆորՆորքի ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Ալվինա Հարությունյանը և խորհրդի անդամները այցելեցին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն` շնորհավորելու Նելլի Սևոյանին, ով օրերս լույս աշխարհ բերեց 14-րդ երեխային: Հանրապետական կանայք քաջ առողջություն և բարեկեցություն մաղթեցին բազմազավակ մայրիկին ու նրա ընտանիքին, և շնորհակալություն հայտնեցին Բժշկական կենտրոնի անձնակազմին՝ առանձնահատուկ ուշադրության համար:

 2013թ. հունվարի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց համաշխարհային գլուխգործոց` Պյոտր Իլյիչ Չայկովսկու <<Շչելկունչիկ>> բալետի երաժշտության ամբողջական կատարումը` դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ ղեկավարությամբ:Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, տարածքային կազմակերպությունների ՀՀ կանանց ակտիվի ներկայացուցիչներ, մանկավարժներ:



Saturday, February 2, 2013

Փորձ է արվում խաթարել բնականոն ընտրական գործընթացը


«Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը մեծ հարված էր թե՛ մեր պետականությանը, թե՛ երկրի իշխանություններին, ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նրա դիտարկմամբ, այսպես փորձ է արվում խաթարել բնականոն ընտրական գործընթացը, ընտրությունների լավ կազմակերպումը, որին միտված են եղել Հայաստանի իշխանությունները: Պատգամավորի համոզմամբ, ընտրապայքարն ընթանում էր խաղաղ, շատ նորմալ մթնոլորտում և որևէ հիմք չկար իրադարձությունների նման զարգացման համար:
«Ոչ մի վարկած չեմ կարող առաջարկել, որովհետև ընտրապայքարը խաղաղ ու հանգիստ էր գնում: Այս ընտրությունների քարոզարշավը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ անձնական վիրավորանքների մակարդակով անգամ լարվածություն չկա, այլ գնում է գաղափարական պայքար: Թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագրերը, չկա այնպիսի լարված պայքար, որի արդյունքում կարելի է ինչ-որ հետևություններ անել»,- ասաց նա և հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները մոտ ապագայում կբացահայտեն հանցագործությունը:
Հարցին, թե այդ միջադեպից հետո հնարավո՞ր է ընտրությունները հետաձգվեն, Ռ. Մուրադյանը պատասխանեց, որ եթե Պ. Հայրիկյանը արագ ապաքինվի և կարողանա մասնակցել ընտրապայքարին, ապա, բնականաբար, դրա անհրաժեշտությունը չի լինի:
«Պարույր Հայրիկյանը ուժեղ մարդ է, դա ապացուցել է իր կենսագրությամբ: Պատմությունից հայտնի է մեզ գաղափարների հետևից գնալու իր կամային դրսևորումները: Հուսանք, որ նա շուտ կապաքինվի և մենք թույլ չենք տա, որ որևէ նման նախադեպը չունեցող իրադարձություն ազդի մեր երկրի բնականոն զարգացման, միջազգային հեղինակության և բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման վրա»,- նշեց Ռուզաննա Մուրադյանը:
Աղբյուր` Panorama.am  02.02.2013թ.
http://www.panorama.am/am/politics/2013/02/01/r-muradyan/

ՀՀԿ կանանց խորհրդի հանդիպում Արարատի մարզում






2013թ. փետրվարի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Արարատի մարզի կանանց ակտիվի հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով կարևորեց նմանատիպ հանդիպումները ,ինչպես նաև շնորհավորեց տիկին Նաղդալյանին Եվրոպայի Խ որհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատվավոր անդամի կոչմանը արժանանալու և այդ կապակցությամբ մեդալ ստանալու կապակցությամբ: Քննարկվեցին և ամփոփվեցին մարզի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև անցկացվեց դասընթաց քարոզարշավի կազմակերպման հմտությունների ուսումնասիրություն: Սեմինարը վարում էր Մասիսի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Ալինա Լալայանը: Հանդիպմանը մասնակցում Էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գ.Սողոմոնյանը, կանանց խորհրդի անդամներ, սկզբնական կազմակերպությունների նախագահներ:

Friday, February 1, 2013

«Սլաք» ակումբի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը

01-02-2013 12:00   | Հայաստան  |  Ասուլիս
Փետրվարի 1-ի ժամը՝ 12:00-ին «Սլաք» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կխոսի «Նախընտրական քարոզարշավի առաջին տասնօրյակի ամփոփում» թեմայի շուրջ: