Tuesday, September 27, 2016
Sunday, September 25, 2016
«Դատափետման, կուրծք ծեծելու եւ հերոսանալու լավագույն օբյեկտը»
«Մի լավ միտք հնչեց ու բնավ կապ չունի, որ այն մեր ընդդիմադիր գործընկերը հնչեցրեց. փաստորեն, վերջերս, կրթությունն ու գիտությունը մոդա չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:
«Երեւի շատերի համար, որպես նախընտրական տարի, սա այնքան էլ նպատակահարմար թեմա չէ, որպեսզի գան`կուրծք ծեծեն, փորձեն հերոսանալ, անգամ իրենց իշխանության օրոք բոլոր բացթողումները բարդեն գործող իշխանությունների վրա»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը`նկատելով, որ քննարկմանը ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը փորձեց այդ ոճով ներկայանալ, բայց դա բնավ տեղին չէր, քանի որ գիտության ոլորտը չի կարող ընդդիմադիր մեկ գործչի համար շատ ավելի կարեւոր լինի, քան ողջ իշխանության. «Պետք չէ հերոսանալ նման կարեւորագույն արժեքների եւ ոլորտների վրա`ինչ-որ բաներ գտնելով ու ներկայացնելով, որոնք կարեւոր են բոլորի համար: Կրթությունն ու գիտությունը վերկուսակցական, վերարժեքային ոլորտներ են եւ այդ ոլորտներում ինտրիգներ փնտրել իշխանություն-ընդդիմություն դնել պետք չէ: Այո, Ընտրական օրենսգիրքը շատ ավելի կարեւոր քարկոծման եւ դատափետման օբյեկտ է, բայց եթե ձեր մտահոգությունները պետական են, ոչ թե անձնական, եկեք համատեղենք ուժերը մի ոլորտում, որի արդյունքը դրական պտուղներ կտա վաղը` բոլոր ոլորտներում»:
Անդրադառնալով քննարկման ժամանակ ներկա գիտնականների բարձրացրած հարցերին, որ ոլորտի ֆինանսավորման մասով պետք է «ամբիցիոզ» լինել, որ այն ռազմավարական պետք է դիտարկել, այլ ոչ անմիջապես արդյունքներ տվող, ԱԺ պատգամավորն ասաց` ինքը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ թե կրթության, թե գիտության զարգացման համար տրամադրվող գումարները երբեք էլ բավարար չեն եղել: «Աշխարհը փոխվում է, զարգանում է ու այդ տեմպին համահունչ քայլելու համար լուրջ գումարներ են պետք: Բայց շատ կարեւոր է գիտության եւ կրթության տարբեր օղակների միջեւ կապը: Որովհետեւ չի կարող գիտնականը մի որոշակի տարիքում որոշի դառնալ գիտնական`առանց պետության կողմից հատուկ ուշադրության`դպրոցական աստիճանից սկսած»,-ասաց մեր զրուցակիցը:
Վերջերս Հայաստան էին եկել Նոբելյան մրցանակակիր գիտնականներ եւ հայկական տարբեր բուհեր հանդիպումներ էին կազմակերպել այդ գիտնականներ հետ: «Սա շատ կարեւոր է, բայց մենք ոչ միայն Նոբելյան մրցանակի դափնեկիրների պետք է ընդունենք, ուսանողների հետ հանդիպումներ կազմակերպենք եւ նրանց օրինակները վկայակոչենք, այլ հենց մեր երկրում, տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած գիտնականների պրոպագանդան պետք է կարողանանք դպրոցներում ապահովել: Ոլորտին տրամադրվող ֆինանսները նաեւ պիտի ավելի ռազմավարական ծրագրերի վրա ներդնենք, մասնավորաբար, գիտության նկատմամբ մոտեցումը դպրոցական տարիքից երեխաների մոտ զարգացնելուն ուղղված»:
Տիկին Մուրադյանը Բոստոնում այցելել է գիտության թանգարան. հիացած եւ զարմացած է. «Դիտակտիկ միջավայր, որ երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնես անիմացիոն խաղերով, ինտերակտիվ շոուներով, 3D ֆիլմերով, մուլյաժներով եւ այլն, ոչ թե ստիպես գիրք կարդալ, փորձել` պատկերացնել, երեւակայել կամ լավագույն դեպքում դպրոցական լաբորատորիայում փորձ գտնել ու գիտնական դառնալ»:
Մեր զրուցակիցը ցավով է նկատում, որ մեզ մոտ այժմ երեխաների ժամանցի կենտրոններն են շատացել`ցածրորակ սնունդով եւ շոու ծրագրերով. «Ծնողը տոմս չի գնի, որ երեխային տանի ներկայացում դիտելու, բայց այդ ժամանցի կենտրոնի համար բավական մեծ գումար կծախսի: Այսինքն, արժեքային համակարգ է փոխվում եւ դրան մենք տուրք ենք տալիս: Պետք է ոչ թե նման ժամանցի կենտրոններ բացել, այլ մանկական գիտա-կրթական: Այս հարցը պետական մակարդակով եւ գիտությամբ զբաղվող մարդկանց ուշադրության կենտրոնում պիտի լինի: Մենք աշխարհին մեր գիտական ներուժով պիտի ներկայանանք, այլ բան չունենք: Բայց գիտնականներ պատրաստում են փոքր տարիքից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2016/03/23/670537/
Wednesday, September 21, 2016
Երկրները մեկ հարկի տակ
Monday, September 19, 2016
«ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ
2016թ. սեպտեմբերի 19-ին Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ սեմինար «Կրթական ծրագրերի իրականացման և կառավարման որակի գնահատում» թեմայով «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ դպրոցների ներկայացուցիչների համար, որը վարում էր Ռումինիայից ժամանած միջազզգային փորձագետը:
Saturday, September 17, 2016
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ Ռումինիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Լատվիայից Հայաստան ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման կազմակերպում:


Սեմինար միջազգային փորձագետի կողմից
Սեմինար «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ դպրոցների ներկայացուցիչների համար «Կրթական ծրագրերի իրականացման և կառավարման որակի գնահատում» թեմայով, որը վարում էր Ռումինիայից ժամանած միջազզգային փորձագետը:




15.09.2016, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան
Thursday, September 15, 2016
Այցելություն Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին Գերմանիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Իտալիայի եւ Բուլղարիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։


15.09.2016թ.
Նյութի աղբյուրը՝
Subscribe to:
Posts (Atom)







