//www.parliament.am/live.php?year=2012&month=10&day=02&part=3&lang=arm
Անցյալում բոլոր լուսեղեն մարդկանց ուսուցիչ անունն են տվել:Իսկ այսօր…
Այսօր թվում է, թե ուսուցչի վարկանիշն ընկել է, փոխվել են մարդկանց և
հասարակության պատկերացումները ուսուցչի կերպարի մասին:Ինչու՞..Սա մտածելու տեղիք
է տալիս բոլորիս:Մենք պետք է մտահոգվենք այս խնդրով, քանի որ բոլորս ենք ուսուցիչ
ունեցել:
Իմ 30 տարիների մանկավարժական փորձառությունը հնարավորություն է տալիս
փաստելու, որ բոլոր ժամանակներում էլ դժվարին և պատասխանատու է եղել մանկավարժի
աշխատանքը, քանի որ փոխվել են թե՛ ժամանակները, թե՛ աշակերտները եւ թե՛ ուսուցչին ներկայացվող պահանջները: Այն հատկապես դժվար է մեր օրերում, երբ բարոյական ու հոգևոր արժեքների վերաարժեքավորում է տեղի ունենում, և սոցիալական հակասություններն իրենց ազդեցությունն են փորձում թողնել դպրոցի և մանկավարժի հեղինակության վրա: Բայց միևնույն է հայ ուսուցիչը միշտ էլ եղել և և մնում է պատկառանքի
առարկա:
Անշուշտ, դպրոցի նկատմամբ հավատի վերականգնումը մեծապես պայմանավորված է մանկավարժների մասնագիտական ու մարդկային բարձր որակներով, որովհետև լավագույն դպրոցի ապագան խելացի, զարգացած, գիրքն ու գիտելիքը գնահատող աշակերտական հզոր բանակ ունենալու մեջ է, մասնագիտական պատշաճ պատրաստվածություն
ունեցող և համակողմանի զարգացած, ինքնակազմակերպման ընդունակ, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով քաղաքացիներ դաստիարակելու մեջ է:
Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, իսկ այսօր հայկական անկախ պետականության պայմաններում հայ ուսուցչի կերպարն աղավաղված է: Վերջին ժամանակներս հասունանում է այն պատկերացումը, որ մանկավարժական կրթությունը ոչ միայն գիտելիքների, վերլուծական տրամաբանության և գործունեության տարբեր ձևերի յուրացում է, այլև մշակույթի, բարոյական և հոգևոր արժեքների մեջ ներթափանցում, ակամա մասնակցություն դրանց ստեղծմանը և զարգացմանը: Այսօր մանկավարժն ավելին է, քան տեղեկություն հաղորդողը, նա անձի մշակույթի ու հոգևոր դաստիարակության առաջնորդ է:
Ուսուցչի տոնը ձեռք է բերել պետական և համազգային տոնի մեծ հնչեղություն,
քանի որ յուրաքանչյուր անհատի կյանքում կարևոր տեղ ունի ուսուցիչը:Ուսուցչին է վստահված
մեր երկրի ապագան;Գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու առաջընթացի ամենակարևոր
նախապայմաններն են:
Սիրելի մանկավարժներ, դուք եք այդ ամենը արժանավայել
փոխանցում սերունդներին:
Շնորհակալության և շնորհավորանքի խոսքեր են
հղում կրթության գործի բոլոր նվիրյալներին:
Մաղթում եմ Ձեզ առողջութուն, երջանկություն
անձնական կյանքում և անթաքույց երախտագիտություն բոլոր սաների աչքերում:
No comments:
Post a Comment