Մայիսի
14-15-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի
նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որև
կազմակերպվել էր բարձր մակարդակով:Բոլոնիայի գործընթացը միավորում է 47 եվրոպական
երկրներ:Բոլոնյան գործընթացի մեջ հատկապես ուզում եմ կարևորել նրա քաղաքակրթական
նշանականությունը, որը հնարավորություն է տալիս
համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերնդի ձևավորմանը:
Գաղտնիք չէ, որ քաղաքակրթության առաջ կանգնած բազմաթիվ խնդիրների լուծումը թաքնված է քաղաքացու դաստիարակության մեջ, համամարդկային
արժեքներ կրող հասարակության մեջ։ Այսօր աշխարհը բազմաթիվ
մարտահրավերների առջև է կանգնած, և այդ մարտահրավերների լուծման ճանապարհը կրթությունն
ու
դաստիարակությունն է:
Հետաքրքիր
է, որ Իսլանդիայում կրթություն նշանակում
է մարդ դառնալ, -ինչպես նշեց Իսլանդիայի կրթության նախարարը:
Այսօր մենք էլ մեր ուշադրությունը պիտի բևեռենք այս կարևոր
հիմնահարցին, որ քաղաքացու դաստիարակությանն ուղղված ծրագրերը չափազանց կարևոր են կրթության
բոլոր աստիճաններում:
Հոգևոր և բարոյական դաշտի ձևավորման գործում առաջնային կարևորության խնդիրը դաստիարակության և արժեքային համակարգի ստեղծումն է:
Բարոյական, հոգևոր դաստիարակությունը և դրանք պայմանավորող արժեքային համակարգի բացակայությունն ազգային անվտանգության տեսանկյունից առանցքային վտանգ ներկայացնող խնդիրներ են: Այն պարզ պատճառով, որ նույնիսկ ամենից սպառազինված բանակ և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալու դեպքում անգամ, եթե պետության բնակիչների մոտ բացակայում է տվյալ երկրի քաղաքացու բարոյական
դաստիարակությունը, ցանկացած պահի կարելի է կորցնել ամեն ինչ:Եվ այս ոլորտում մենք շատ անելիքներ ունենք: Պետք է մեկտեղենք
մեր ուժերը, ստեղծենք բավարար իրավական նորմատիվային հենք՝ ունենալու դաստիարակության
այնպիսի համակարգ, որը ապահովում է ազգի և, ընդհանրապես, Հայաստանի հասարակության համախմբվածությունը և հոգևոր-արժեքային
ընդհանրականությունը:
Շատ կարևոր է դաստիարակության մասին օրենքի ստեղծումը,
որի հիմքում պետք է դրվեն երեխաների պահանջմունքներն ու իրավունքները, ազգային և Հայ
Առաքելական Եկեղեցու արժեքները, ավանդույթներն ու գաղափարախոսությունը, հումանիստական
և բնապահպանական աշխարհայացքը:Այն պետք է ներառի Երեխաների և երիտասարդների դաստիարակության համակարգ, Երեխաների և երիտասարդների դաստիարակության ծրագրեր, Երեխաների և երիտասարդների
իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը դաստիարակչական գործընթացում:
Չմոռանանք,
որ մարդ կերտելը ամենամեծ արվեստն է:
No comments:
Post a Comment