Քաղաքական դաշտում այս օրերին քննարկվող ամենաթեժ հարցը սահմանադրական բարեփոխումներն են։ Եվ սա բնական է, երկրի գլխավոր օրենքն է, որ պետք է երաշխավորի մեր յուրաքանչյուրի իրավունքները։ Դա նշանակում է, որ գլխավոր խոսքը ժողովրդինն է, ինչը նա կասի ամենավերջում` հանրաքվեի միջոցով։ Իսկ մինչ այդ բանավեճեր, բանավեճեր... ՈՒ թեև ՀՀԿ-ն կարևորում է Վենետիկի հանձնաժողովի տված գնահատականը նոր սահմանադրությանը, այնուհանդերձ, օգոստոսին այդ հանձնաժողովի պատվիրակությունը Հայաստանում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ իրենք գնահատական չեն տալիս, միայն արձանագրում են, թե որ կետերն են համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Այդ դեպքում ո՞վ է գնահատելու նոր սահմանադրությունը։ Այս և սահմանադրության վերաբերյալ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ։
-Ամենագլխավոր գնահատողը ժողովուրդն է։ Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, այն այստեղ էր մեր հրավերով և գնահատեց սահմանադրության նախագիծը իրավական տեսանկյունից, ոչ թե քաղաքական, և իր նկատառումներն արեց բացառապես այդ շրջանակներում: Իհարկե, մենք կարևորում ենք ցանկացած մասնագիտական կարծիք, սակայն վերջնական տարբերակում կներառվեն այնպիսի դրույթներ, որոնք պահպանում են մեր ազգային դիմագիծը:
-Թեև Դուք կարևորում եք ազգային դիմագծի պահպանումը, այնուհանդերձ, ըստ որոշ պնդումների, նոր սահմանադրությունը ամբողջապես հիմնված է եվրոպական այսօրվա արժեքների վրա։
-Սահմանադրության նոր նախագծում կան դրույթներ, որոնք հիմնված են եվրոպական արժեքների վրա, օրինակ՝ պատշաճ վարչարարության իրավունքը, քաղաքական հետապնդման դեպքում ապաստան ստանալու իրավունքը, փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում, ազգային փոքրամասնությունների համար տեղեր երաշխավորելը ԱԺ-ում, երեխայի իրավունքների ամրագրումը և այլն: Նշված փոփոխությունները ավելի ժողովրդավար են դարձնում մեր մայր օրենքը և ցանկացած կետ, որը կարող է հակասել մեր ազգային շահին, կվերանայվի և վերջնական տարբերակում կենթարկվի փոփոխության:
-Քաղաքական գործիչներն իրենց հարցազրույցներում նշում են, որ նոր սահմանադրությունում կան դրույթներ, որոնց առնչությամբ քննադատությունը տեղին է, սակայն չի ասվում` ինչի մասին է խոսքը։ Ըստ Ձեզ` ի՞նչն է ընդունելի, և ի՞նչն է ենթակա փոփոխության։
-Առհասարակ, եթե որևէ երևույթ քննադատվում է, պետք է նշվի, թե ինչի համար են քննադատում և կոնկրետ որ կետերի հետ համաձայն չեն: Ես ինքս մի շարք նախաձեռնություններով եմ հանդես եկել, որոնք վերաբերում են կրթության իրավունքին, հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի հանրաքվեին և այլն: Ընդունելի է այն ամենը, ինչ նպաստելու է մեր ազգային շահին: Սահմանադրության նախագծում յուրաքանչյուր փոփոխություն իր արտահայտությունն է ունենալու հանրային հարաբերություններում, քանի որ սահմանադրությամբ սահմանվում են նոր կանոններ և սկզբունքներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:
-Մի քանի շաբաթ է` Դուք հանդիպումներ եք ունենում ՀԿ-ների, կանանց միությունների և կին քաղաքական գործիչների հետ` քննարկելով նոր սահմանադրությունը։ Ի՞նչ խնդիրներ են ՀԿ-ները ներկայացնում, սահմանադրության ո՞ր դրույթներն են ընդունում կամ մերժում։
-Ցանկացած փոփոխություն, քաղաքական, իրավական կամ հանրային հնչեղություն ունեցող հարց միշտ պարզաբանվում և քննարկվում են ՀՀԿ կանանց խորհրդի կողմից: Այս քաղաքականությունը վաղուց է որդեգրված: Մարդկանց հետաքրքրում են սահմանադրության հին ու նոր տարբերակների համեմատական վերլուծությունը և այն դրույթները, որոնք տեղ են գտել սահմանադրության նոր նախագծում: Քննարկումներն անցնում են շատ ակտիվ, ուրախալի է այն փաստը, որ բոլորն էլ հետաքրքրությամբ են մասնակցում ու ակտիվություն ցուցաբերում: Հիմնականում հարցեր են առաջանում ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի, հանրապետության նախագահի և վարչապետի լիազորությունների, կառավարման համակարգի և այն հոդվածների առնչությամբ, որոնք ենթարկվել են էական փոփոխությունների:
-Ըստ Ձեզ` ինչո՞վ «ձեռք չէր տալիս» այսօրվա գործող սահմանադրությունը։
-Գործող սահմանադրության մեջ անհրաժեշտ է ժամանակի զարգացմանը զուգընթաց փոփոխություններ իրականացնել, որպեսզի կատարելագործվեն մի շարք դրույթներ, և երկրում է՛լ ավելի ամրապնդվի ժողովրդավարությունը: Մասնավորապես, 2015-ի սահմանադրական բարեփոխումների նպատակն է նպաստել իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացմանը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործմանը, իշխանությունների լիարժեք հավասարակշռման ապահովմանը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
http://www.irates.am/hy/1442517496
No comments:
Post a Comment