«Ամենավտանգավոր միտումն այն է, որ մենք թշնամի Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող ենք դառնում ու, առավել ևս, անընդունելի է, երբ մի ամբողջ դիվանագիտական կորպուսից առանձնացնում են մեկին ու քննադատում»,-HayNews.am –ի հետ զրույցում ասում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երկու օր առաջ հավանության արժանացած հակահայ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի նախնական տարբերակին, որը ներառվեց ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ:
Պատգամավորը հիշեցնում է, որ բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը սերտ կապերի մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքի հետ և այդ մասին բարձրաձայն խոսում են անգամ ԵԽԽՎ-ում, այնպես որ՝ դեպքերի նման դասավորվածության պարագայում այլ զարգացում սպասելը գուցե անհեռանկար ու անշնորհակալ գործ է:
«Ամբողջ խնդիրը իրավիճակը ճիշտ չտեսնելն ու ճիշտ չգնահատելն է, ինչպես նաև ինչ-որ մեղավորի գտնելն ու քննադատել: Սրանով, կարծես թե, խնդիրը լուծվում է, այդպես չէ՞: ԵԽԽՎ պատվիրակությունում լուրջ, բանիմաց մասնագետներ են, բայց պետք չէ մտածել, որ պատվիրակության աշխատանքը միշտ հարթ պետք է լինի»,- ասաց նա ու ավելացրեց, որ փոխանակ քննադատենք ԵԽԽՎ-ին, պետք է ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, թե ինչպես են այդ զեկույցները գրվում:
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում հայկական պատվիրակության ջանքերով տապալվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագծում Հայաստանը՝ որպես «ագրեսոր» և «օկուպանտ» ամրագրելու փորձը: Մեր պատվիրակության կատարած աշխատանքի շնորհիվ այդ վտանգավոր նախադասությունը հանվեց զեկույցից:
«Խավիարային դիվանագիտությունը, ցավոք, իրենն անում է և դրա կողքին մեր պայմանները հավասար են: Եվ մենք չենք կարող այդ մրցակցության մեջ ունենալ ցանկալի արդյունքը, եթե չմիավորենք բոլորիս ուժերը. պետք է պետական մտածելակերպ, մոտեցում ցուցաբերվի, քանի որ առանց այդ էլ Եվրոպան տեսնում ենք, թե ինչ որոշումներ է կայացնում: Սա աշխատանք է, որում ամեն ինչ հնարավոր է, բայց փնովելու փոխարեն պետք է մտածել, թե ինչ անել»,- նշեց նա՝ հավելելով, որ սա զեկույցի նախնական տարբերակն է և մինչև հունվար, երբ այն քննարկվելու է, դեռ ժամանակ կա:
HayNews.am

No comments:
Post a Comment