Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ Նախագահի ելույթին, ասաց, թե այն յուրօրինակ ուղերձ էր՝ ուղղված բոլորին, ՀՀ քաղաքացուց մինչև ամենամեծ պաշտոնյա:
«Շեշտադրումներից կարևոր էր այն դրույթը, որ սահմանադրության փաստաթուղթը դառնում է ազգային համաձայնության փաստաթուղթ»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը, շարունակելով. «Կարևոր է, որ քաղաքական համակարգերը ձևավորում են կուսակցությունները: Կուսակցություններին է տրված գործադիր մարմինը ձևավորելու գործընթացը: Կուսակցություններին ևս մեկ մարտահրավեր հնչեցվեց, որ պետք է կարողանան մրցակցություն ապահովվել, դաշինքներ ստեղծել»:
Պատգամավորն ասաց, թե երբ նախագահն իր ելույթում խոսում էր նրա մասին, որ կուսակցությունների դերակատարությունը պետք է բարձրանա, նախագահը չէր խոսում միայն «Հանրապետական» կուսակցության մասին:
«Այնտեղ քննադատություն կար իշխանության մեջ գտնվողների նկատմամբ: Ելույթը և՛ յուրօրինակ գնահատական էր, և՛ ապագայի տեսլական էր, և՛ բոլորիս սթափվելու կոչ էր, որ վեր կանգնենք ներանձնային շահերից»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Նյութի աղբյուրը՝
No comments:
Post a Comment