Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և Կրթության ազգային իսնտիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան կրթության ոլորտում առկա խնդիրներին ու ձեռբերումներին:
Բանախոսների ուշադրության կենտրոնում էր հատկապես ավագ դպրոցների հետ կապված կրթության և գիտության նախարարի առաջարկած վերջին փոփոխությունը, ինչի արդյուքնում ավարտական դասարանների աշակերտները պետք է միայն 3 քննություն հանձնեն, այն էլ՝ ըստ իրենց ցանկության և անհրաժեշտության՝ բուհ ընդունվելու համար: Ըստ Ռուզաննա Մուրադյանի՝ նախարարի այս քայլն ընդամենը նոր ռազմավարության հետ է կապված: «Ես ուղղակի երկմտում եմ, որ կհասցնե՞նք արդյոք իրագործել բոլոր այս փոփոխությունները: Բայց պետք է ամեն բան անել, որ կարողանանք հասնել առաջարկվող ծրագրերի լիարժեք իրագործմանը: Այսպիսի մի տարածված կարծիք կա, որ ավագ դպրոցները պայքար են կրկնուսույցների դեմ: Մենք պետք է ոչ թե պայքարենք ինչ-որ բանի դեմ, այլ հանուն ինչ-որ բանի պետք է ընթացակարգեր մտածենք՝ չվնասելով եկող սերնդի կրթությունը: Քանզի մի բան է ընդամենը երեք քննությամբ դպրոցն ավարտելը, մեկ այլ բան է քննություն ճիշտ մեթոդիկա և ընթացակարգ մշակելը: Կրթական որակը բավարարելու նպատակ պետք է դնենք»,- ասաց պատգամավորը:
Բանախոս Մուրադյանը նկատեց նաև, որ մանկավարժը պետք է մշտապես կարողանա «սովորել սվորեցնելու» մեթոդաբանությունը կիրառել, որ երեխան հաճույքով գնա դպրոց: Եվ կրկնուսույցի մոտ շաբաթական երկու ժամ գնալու փոխարեն, շաբաթական 10 ժամ լինի դպրոցում:
Կրթության մասանգետները խոսեցին նաև մեկ դպրոցի այլ նորամուծության մասին, որը ևս վերաբերում է 12-րդ դասարանին: «Ըստ նոր ընթացակարգի՝ 12-րդ դասարանում երեխաները սովորելու են կրեդիտային համակարգով, որը մեկ քայլ առաջ կլինի բուհական միջավարում ինտեգրվելու համար»,- հավելեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորը:
Ռուզաննա Մուրադյանի ասածին լրացում կատարեց Անահիտ Բախշյանը՝ նկատելով, որ կրեդիտային համակարգը, իրավամբ, առջընթաց քայլ է: «Առաջարկվող թեստերը, շտեմարանները և գրավոր աշխատանքի այլ տեսակները բազմաթիվ թերություններ ունեն: Եվ եթե եվրոպական երկրներոմ թեստեր գրում են հատուկետ մարդիկ՝ ոլորտի առաջատարներ, մեզ մոտ նույնիսկ ուսուցիչներն են դրանք գրում ու հանձնարարում երեխաներին: Թեստը սակայն, չի կարող բացահայտել երեխայի գիտելքի անհրաժեշտ ու բավարար մասը: Ուսուցիչը չի կարող իմանալ, թե ինչպիսի թեստ կազմի, որ այն լիարժեքորեն բացահայտի գիտելիք»,- հավելեց Բախշյանը:
Բանախոսները համակարծիք էին նաև այն տեսակետի շուրջ, որ բանավոր քննությանն ավելի մեծ տեղ տրվի: Վերջիններս ողջունեցին նախարարի՝ բանավոր քննությունը կրկին երևան բերելու հարցը: ԿԱԻ փոխտնօրեն Բախշյանն ասաց, որ թեև խորհրդային ժամանակահատվածում երեխաները բանավոր քննություն էին հանձնում, բայց, այնուամենայնիվ, դեռ որոշակի շրջանակներում էին մտածում աշակերտները: «Խնդիրը ոչ թե բանավոր քննություն է միայն, այլ նաև հասարակագի փոփոխությունը: Եվ երեխան իր գրավոր խոսքը ոչ միայն թեստի միջոցով պետք է հանձնի, այլ՝ էսսեի, ինչը շեշտեց նաև մեր նախարարը: Այո, բանավոր քննությանը պետք է կարևոր նշանակություն տրվի, պետք է նաև, որ մեր աշակերտները սովորեն էսսե գրել»- նկատեց Ա. Բախշյանը:
Ներկա լրագրողները բանախոսներից հետաքրքրվեցին նաև, թե ինչպես են վերաբերվում նախարարի առաջ բերած այն մտահոգությունը, որ դպրոցների վրա ճնշումներ է գործադրվում, ինչի պատճառով այս կամ այն առարկան առանց դպրոցի տնօրինության հետ համաձայնեցվելու հայտնվում է դպրոցական ծրագրում: Եվ որ դրա հետևում կանգնած են պետությունը, միջազգային կառույցներն ու եկեղեցին: Հարցի առնչությամբ «Բարև Երևան» ավագանու անդամ Անահիտ Բաշխյանն ասաց, որ դա պետության պարտականությունն է, և պատվեր տվողը հենց նա է: «Պետք չէ մեղքը գցել դպրոցի վրա, քանի որ դպրոցին ինչ ուսումնական պլան տալիս ես, իրականացնում է: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա կրթության մասին օրնքում է հենց ասվում, որ եկեղեցին պետք է օժանդակի եեխաների կրթության և դաստիարակության հարցերում»:
Հարցի առնչությամբ հանրապետական Մուրադյանը հավելում կատարեց. «Ունենք դպրոցական բաղադրիչ, որը ազատ այն ժամաքանակն է, որտեղ յուրաքանչյուր դպրոց ինքը կարող է, ելնելով իր զարգացման պլանից, ընտրել, թե էլ ինչ առարկայի ուսումնասիրելու կարիք ունի համայնքը, պատվեր ունի ծնողը: Բացի այդ՝ ոչ մի միջազգային կառույց, առանց դպրոցի հետ նախօրոք համաձյանության, չի կարող մտնել դպրոց ու ինքնագործունեությամբ զբաղվել»:
Սևակ Վարդումյան
15:32 - 31/օգոստոսի/2016