Հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
Օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաև նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում:Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

No comments:
Post a Comment