Friday, September 30, 2016

ԴՊՐՈՑ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 2016 Թ.-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2016 թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ք. Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ամենամյա համաժողովը: Համաժողովի բացման արարողությանը հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը, Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Կրթության պետական տեսչություն պետ Արամ Կարապետյանը, Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռուզաննա Սիրունյանը, ԱԺ պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի ցանցի անդամ հանդիսացող ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններ, և կրթության ոլորտի այլ պատասխանատուներ: Բացման արարողության ընթացքում Դպրոց-կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալագրեր հանձնեց Դպրոց-կենտրոնների միության բոլոր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Համաժողովի ընթացքում սեմինարները վարեցին Դպրոց-կենտրոնների միության անդամ դպրոց-կենտրոնների տնօրենները: «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև ստորագրվեց հուշագիր «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում:

Sunday, September 25, 2016

«Դատափետման, կուրծք ծեծելու եւ հերոսանալու լավագույն օբյեկտը»

«Մի լավ միտք հնչեց ու բնավ կապ չունի, որ այն մեր ընդդիմադիր գործընկերը հնչեցրեց. փաստորեն, վերջերս, կրթությունն ու գիտությունը մոդա չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: 
Ռուզաննա Մուրադյան. «Դատափետման, կուրծք ծեծելու եւ հերոսանալու լավագույն օբյեկտը»Օրերս խորհրդարանում լսումներ էին կազմակերպվել`«ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով: Լսումներին մասնակցում էին սակավաթիվ պատգամավորներ, անգամ խորհրդարանական հանձնաժողովի ընդդիմադիր անդամները հարկ չէին համարել ներկա գտնվել:
«Երեւի շատերի համար, որպես նախընտրական տարի, սա այնքան էլ նպատակահարմար թեմա չէ, որպեսզի գան`կուրծք ծեծեն, փորձեն հերոսանալ, անգամ իրենց իշխանության օրոք բոլոր բացթողումները բարդեն գործող իշխանությունների վրա»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը`նկատելով, որ քննարկմանը ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը փորձեց այդ ոճով ներկայանալ, բայց դա բնավ տեղին չէր, քանի որ գիտության ոլորտը չի կարող ընդդիմադիր մեկ գործչի համար շատ ավելի կարեւոր լինի, քան ողջ իշխանության. «Պետք չէ հերոսանալ նման կարեւորագույն արժեքների եւ ոլորտների վրա`ինչ-որ բաներ գտնելով ու ներկայացնելով, որոնք կարեւոր են բոլորի համար: Կրթությունն ու գիտությունը վերկուսակցական, վերարժեքային ոլորտներ են եւ այդ ոլորտներում ինտրիգներ փնտրել իշխանություն-ընդդիմություն դնել պետք չէ: Այո, Ընտրական օրենսգիրքը շատ ավելի կարեւոր քարկոծման եւ դատափետման օբյեկտ է, բայց եթե ձեր մտահոգությունները պետական են, ոչ թե անձնական, եկեք համատեղենք ուժերը մի ոլորտում, որի արդյունքը դրական պտուղներ կտա վաղը` բոլոր ոլորտներում»:
Անդրադառնալով քննարկման ժամանակ ներկա գիտնականների բարձրացրած հարցերին, որ ոլորտի ֆինանսավորման մասով պետք է «ամբիցիոզ» լինել, որ այն ռազմավարական պետք է դիտարկել, այլ ոչ անմիջապես արդյունքներ տվող, ԱԺ պատգամավորն ասաց` ինքը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ թե կրթության, թե գիտության զարգացման համար տրամադրվող գումարները երբեք էլ բավարար չեն եղել: «Աշխարհը փոխվում է, զարգանում է ու այդ տեմպին համահունչ քայլելու համար լուրջ գումարներ են պետք: Բայց շատ կարեւոր է գիտության եւ կրթության տարբեր օղակների միջեւ կապը: Որովհետեւ չի կարող գիտնականը մի որոշակի տարիքում որոշի դառնալ գիտնական`առանց պետության կողմից հատուկ ուշադրության`դպրոցական աստիճանից սկսած»,-ասաց մեր զրուցակիցը:
Վերջերս Հայաստան էին եկել Նոբելյան մրցանակակիր գիտնականներ եւ հայկական տարբեր բուհեր հանդիպումներ էին կազմակերպել այդ գիտնականներ հետ: «Սա շատ կարեւոր է, բայց մենք ոչ միայն Նոբելյան մրցանակի դափնեկիրների պետք է ընդունենք, ուսանողների հետ հանդիպումներ կազմակերպենք եւ նրանց օրինակները վկայակոչենք, այլ հենց մեր երկրում, տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած գիտնականների պրոպագանդան պետք է կարողանանք դպրոցներում ապահովել: Ոլորտին տրամադրվող ֆինանսները նաեւ պիտի ավելի ռազմավարական ծրագրերի վրա ներդնենք, մասնավորաբար, գիտության նկատմամբ մոտեցումը դպրոցական տարիքից երեխաների մոտ զարգացնելուն ուղղված»:
Տիկին Մուրադյանը Բոստոնում այցելել է գիտության թանգարան. հիացած եւ զարմացած է. «Դիտակտիկ միջավայր, որ երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնես անիմացիոն խաղերով, ինտերակտիվ շոուներով, 3D ֆիլմերով, մուլյաժներով եւ այլն, ոչ թե ստիպես գիրք կարդալ, փորձել` պատկերացնել, երեւակայել կամ լավագույն դեպքում դպրոցական լաբորատորիայում փորձ գտնել ու գիտնական դառնալ»:
Մեր զրուցակիցը ցավով է նկատում, որ մեզ մոտ այժմ երեխաների ժամանցի կենտրոններն են շատացել`ցածրորակ սնունդով եւ շոու ծրագրերով. «Ծնողը տոմս չի գնի, որ երեխային տանի ներկայացում դիտելու, բայց այդ ժամանցի կենտրոնի համար բավական մեծ գումար կծախսի: Այսինքն, արժեքային համակարգ է փոխվում եւ դրան մենք տուրք ենք տալիս: Պետք է ոչ թե նման ժամանցի կենտրոններ բացել, այլ մանկական գիտա-կրթական: Այս հարցը պետական մակարդակով եւ գիտությամբ զբաղվող մարդկանց ուշադրության կենտրոնում պիտի լինի: Մենք աշխարհին մեր գիտական ներուժով պիտի ներկայանանք, այլ բան չունենք: Բայց գիտնականներ պատրաստում են փոքր տարիքից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2016/03/23/670537/

Wednesday, September 21, 2016

Երկրները մեկ հարկի տակ





ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված <<Երկրները մեկ հարկի տակ>> ամենամյա միջազգային ցուցահանդես-փառատոնի բացում

21.09.2016թ

Monday, September 19, 2016

«ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

2016թ. սեպտեմբերի 19-ին Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ սեմինար «Կրթական ծրագրերի իրականացման և կառավարման որակի գնահատում» թեմայով «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ դպրոցների ներկայացուցիչների համար, որը վարում էր Ռումինիայից ժամանած միջազզգային փորձագետը:

Saturday, September 17, 2016

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ Ռումինիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Լատվիայից Հայաստան ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման կազմակերպում:

Սեմինար միջազգային փորձագետի կողմից

Սեմինար «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ դպրոցների ներկայացուցիչների համար «Կրթական ծրագրերի իրականացման և կառավարման որակի գնահատում» թեմայով, որը վարում էր Ռումինիայից ժամանած միջազզգային փորձագետը:




15.09.2016, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան

Thursday, September 15, 2016

Այցելություն Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ


ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին Գերմանիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Իտալիայի եւ Բուլղարիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։


15.09.2016թ.

Նյութի աղբյուրը՝

Tuesday, September 13, 2016

Ռուզաննա Մուրադյանի 2016թ.-ի սեպտեմբերի 13-ի ելույթը

25 տարի առաջ մենք վերականգնեցինք մեր պետականությունը ավելի քան 600-ամյա դադարից հետո:
Անկախության 25 տարիների ընթացքում մենք հստակ կարող ենք արձանագրել ձեռքբերումներ բոլոր ոլորտներում: Զուգահեռներ տանելով մեր այսօրվա և 90-ական թվականների Հայաստանի միջև՝ ակնհայտ է մեր կարողությունների և հնարավորությունների  հսկայական տարբերությունը: Մեզ հաջողվել է ստեղծել հզոր բանակ, որը մեր ապահովության երաշխիքն է: Այսօր ունենք ազգային արժեհամակարգով դաստիարակված և հայրենասեր երիտասարդ սերունդ, որն ունի երկրի առաջընթացին սեփական ջանքերով նպաստելու ձգտում, կայացել է քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Այսօր առավել քան երբևէ մեր նորանկախ պետության մեջ գնահատվում և արժևորվում է ազատ խոսքը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ժողովրդավարության զարգացման ճիշտ ուղու վրա ենք:
Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման օրվանից դիմակայել է անցյալի մարտահրավերների հետևանքներին և նոր մարտահրավերներին:Եվ այդ ամենը մեզ աչալուրջ լինելու և մեր ուժերը մեկտեղելու պահանջ են ներկայացնում: Անհրաժեշտ է  ամրացնել ազգային համաձայնության հենքը, որից պետք է սկսվի  երկրի զարգացման նոր փուլը: 
Մենք գիտենք համախմբվել պատերազմի ու վտանգի ժամանակ, սակայն շատ կարևոր է համախմբվել նաև խաղաղ պայմաններում, որպեսզի հաղթենք ներքին և արտաքին, տնտեսական, իրավական և  բարոյական պատերազմներում ևս: Սա է մեր նման փոքր երկրի փոքր հնարավորություններով մեծ խնդիրներ լուծելու միակ  ճանապարհը:
Այոˊ, այսօր մեր երկրում կան դեռևս չլուծված խնդիրներ: Սակայն մենք դրսևորում ենք քաղաքական կամք երկրի ապագայով շահագրգռված բոլոր ուժերի հետ բաց համագործակցության՝ խնդիրների կառուցողական լուծման նպատակով: Սա մեր գործելաոճն է. բաց, թափանցիկ, լավագույն արդյունքին միտված համագործակցություն: Ունենք համագործակցության հաջողված օրինակներ, մասնավորապես սահմանադրությունը լայն քննարկումների արդյունքում դարձավ ազգային համաձայնության փաստաթուղթ, ինչին հաջորդեցին ընտրական օրենսգրքի բաց քննարկումները՝ ներգրավելով քաղաքացիական հասարակության և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր ունեն առաջադեմ գաղափարներ և համագործակցելու ցանկություն:
Երկիրը դեպի զարգացում տանող բարեփոխումների այս ճանապարհով էլ շարժվում ենք առաջ: Այլ բան է,  որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ փորձում են  յուրաքանչյուր փոփոխություն ծառայեցնել ի նպաստ իրենց նեղ անձնական կամ քաղաքական շահերի՝ հասարակության պառակտման և քայքայման տարբեր հնարքներ գործադրելով և  միայն մեղավորներ փնտրելով: Հեշտ է ժողովրդին մոլորեցնել՝ անընդհատ ներկայացնելով միայն չլուծված խնդիրները, մինչդեռ անհրաժեշտ է ներկայացնել նաև հաղթահարված դժվարությունները և  արժևորել  ձեռքբերումները: Չմոռանանք, որ դրանց մենք հասել ենք միասին:
Այս 25 տարիների ձեռքբերումներով ամփոփում և փակում ենք մեր պատմության մի էջ և մտնում ենք մի նոր փուլ, որը լի է հզոր հայրենիքի տեսլականով և այն կյանքի կոչելու վճռականությամբ ու քաղաքական կամքով:
Շնորհավո'ր տոնդ, Հայաստա'ն: Թող անկախությունդ միշտ քայլի խաղաղության հետ ձեռք ձեռքի տված:  

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=d-HdBO04YUs

    13.09.2016թ.
Նյութի աղբյուրներ՝
http://armlur.am/580422/
http://armarlur.com/69019-2/?utm_campaign=shareaholic&utm_medium=facebook&utm_source=socialnetwork
http://henaran.am/223028.html
http://www.aravot.am/2016/09/13/734854/
http://iravunk.com/news/10358

Wednesday, September 7, 2016

<Հիմնաքար> հեռուստահաղորդման հյուրն է Ռուզաննա Մուրադյանը

Սեպտեմբերի 7-ին <<Հիմնաքար>> հեռուստահաղորդման հյուրն էի Արարատ հեռուստաընկերությունում:

Քննարկվեցին կրթության բովանդակության մի շարք հիմնախնդիրներ:

https://www.youtube.com/watch?v=mfSerq7llco

07.09.2016թ.

Friday, September 2, 2016

«Յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ»

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին

 «Յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ»– Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ազգային համաձայնության կառավարության մասին: Դուք պատկերացումներ ունե՞ք՝ ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ր ուժերի հետ է համաձայնություն նախատեսվում, ի՞նչ զարգացումներ սպասենք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: 
– Ազգային համաձայնության կառավարությունը արդյունավետ կառավարման մոդել է, որի գաղափարը դրվել է սահմանադրական բարեփոխումների հիմքում: Այն ոչ միայն հնարավորություն է պաշտոններ ունենալու, այլեւ քաղաքական պատասխանատվությունը կիսելու, ինչի ինստիտուցիոնալ հենքն էլ ապահովված է: Կարծում եմ, որ, բնականաբար, համաձայնությունը կլինի այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք կիսում են այն գաղափարախոսությունը, որ երկրի կառավարման գործընթացներում պետք է լինի ավելի մեծ ազգային համաձայնություն: Հուսով եմ, որ ընտրությունների նախաշեմին պայքարի մեջ կմտնեն այն քաղաքական ուժերը, որոնք կկիսեն պատասխանատվություն` պայքարելու տարբեր ժամանակներում մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հետեւանքների վերացման ուղղությամբ եւ միասնաբար դիմակայելու նոր մարտահրավերներին: 
Ի՞նչ պաշտոնանկություններ կլինեն կամ կլինե՞ն պաշտոնանկություններ աշնանը: 
– Կարծում եմ, որ շատ կարեւոր է մտածել ոչ թե պաշտոնի, այլ աշխատանքի արդյունավետ կազմակերպման մասին, որտեղ կարող են լինել ե՛ւ պաշտոնանկություններ, ե՛ւ նոր պաշտոնների նշանակումներ, եւ սա բնականոն գործընթաց է: 
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները սկսում են առարկայանալ. ԲՀԿ-ականները պնդում են, որ շարքային կուսակցականները նման պահանջ են առաջադրում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: ՀՀԿ-ում քննարկվե՞լ է պարոն Ծառուկյանի հետ էլ համաձայնություն կնքելու հարցը: 
– Քաղաքականություն մտնելու կամ հեռանալու որոշումը յուրաքանչյուր անհատի իրավունքն է, եւ յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ: 
«Սասնա ծռերի» գործողություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ դասեր պիտի քաղենք: Որո՞նք են այն կարեւոր դասերը, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղել են իրենց լռության ընթացքում: 
– Անգամ քաղաքական մեծ նպատակներին հասնելու համար չեն կարող արդարացվել այն միջոցները, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ողբերգական հետեւանքների: Իհարկե, հասկանալի է, որ միշտ էլ պատասխանատվությունը պահանջվում է իշխանությունից՝ թե՛ իր եւ թե՛ մյուս քաղաքական ուժերի գործունեության համար: Այնուամենայնիվ, ամեն ինչի գնով խնդիրների լուծումը չի արդարացվում ո՛չ իշխանության, ո՛չ էլ մնացած քաղաքական ուժերի կողմից: Խնդիրներ բոլոր ժամանակներում էլ եղել են, բայց խնդիրների լուծման նման մշակույթը հայ հասարակության համար դատապարտելի է: Սակայն անգամ այն պարագայում, երբ դեռեւս կան չլուծված խնդիրներ, դրանց լուծման այս ճանապարհն անընդունելի է, քանի որ խարխլում է պետության հիմքերը: Կարծում եմ, որ դասեր ունենք քաղելու բոլորս, եւ ցանկացած նման իրավիճակի նկատմամբ հաղթանակը երաշխավորված կարող է լինել միմիայն մեր հասարակության հավաքական կամքի, միասնականության, նվիրումի եւ հետեւողական ջանքերի համադրման շնորհիվ:   

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/09/03/731384/