Tuesday, December 20, 2016

ՀՀԿ Կանանց խորհուրդն այցելել է Նոր Մարաշի տուն-ինտերնատ


Դեկտեմբերի 20-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այցելեցին Նորք Մարաշի տուն-ինտերնատ: 
ՀՀԿ կանանց խորհրդի անդամները զրուցեցին տարեցների հետ, հերթագրեցին առողջական խնդիրներ ունեցող տարեցներին տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից հետազոտություն և բուժօգնություն կազմակերպելու համար:


http://hhk.am/hy/news/item/2016/12/20/hhk/

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.


<Հանրության կողմից սիրված ՀՀ ԱԺ պատգամավորի> դիպլոմ Պառլամենտ ամսագրի կողմից





20.12.2016թ.

Monday, December 19, 2016

«Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով մրցույթի արդյունքների ամփոփում







ՀՀԿ Կանանց խորհրդի այցելությունը Արմավիրի մարզ


ՀՀԿ կանանց խորհուրդն այցելել է ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպել մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, կանանց դերի բարձրացման հարցերը, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղություններն ու գործողությունները:

Фото Ruzanna Muradyan.

Фото Ruzanna Muradyan.


Thursday, December 15, 2016

«ՀՀԿ-ական կանայք» ասելով՝ փորձել դրա տակ տեսնել անգործություն կամ վատ աշխատանք, այլևս ճիշտ չէ.


«Ժամանակ» օրաթերթը օրերս տեղեկություն էր հաղորդել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։ 


Թերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ճիշտ կլինի, որ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։ 

Թերթի տեղեկություններով՝ այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ովքեր մշտապես զբաղեցրել են ցուցակի առաջին հորիզոնականները։  

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ՀՀԿ ցուցակի շուրջ վեճ չկա: 

«Պարբերաբար խոսվում է ՀՀԿ-ական կանանց վեճերի մասին, որը չի համապատասխանում իրականությանը: Մրցակցությունը չի ձևավորվում էս պահին, երբ որ պետք է վճռվի՝ հաջորդ խորհրդարանում ովքեր կլինեն, ովքեր՝ ոչ: Եթե մրցակցությունը արհեստականորեն որոշակի ժամանակահատվածից է սկսվում, արդեն արհեստականությունը շատ արհեստական է: Կարծում եմ, որ ամեն մեկն իր ամենօրյա աշխատանքը պետք է կատարի: Սա մրցումներ չի, որ բոլորս կանգնենք մի գծի վրա, մեկնարկը տանք ու վազենք՝ ով շուտ կհասնի: Սա ամենօրյա աշխատանք է»,-ասաց Մուրադյանը: 

Ուստի Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հրապարակելու է իր 5 տարիների  աշխատանքները ԱԺ-ում: 

Հարցին, թե կարծում է իր աշխատանքը բավարա՞ր է, որ շարունակի իր գործունեությունը ԱԺ-ում, Մուրադյանն ասաց. «Ես ոչինչ չեմ կարծում, ես շարունակում եմ իմ աշխատանքը»:  

Հարցին, թե իր կարծիքով ՀՀԿ-ական կանանցից ո՞վ պիտի լինի ապագա խորհրդարանում և ով կարող է և չլինել, պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ-ական կանայք բոլորն էլ այս տարիների ընթացքում իրենց աշխատանքը կատարել են բավարար և ավել: «ՀՀԿ-ական կանայք» ասելով՝ փորձել դրա տակ տեսնել անգործություն կամ վատ կատարված աշխատանք, այլևս դա չի համապատասխանում իրականությանը»։

Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/12/14/ruzanMuradyan/2223525

Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=4l0k6Pb7Jec

Tuesday, December 13, 2016

Օրենքի կրողն առաջին հերթին պետք է լինենք մենք


Արդեն երկրորդ անգամ է` Ազգային ժողովը շատ բուռն քննարկումների մեջ է մի օրենքի նախագծի շուրջ, որը կարծես առիթ է, որպեսզի մարդիկ արտահայտեն իրենց բոլոր իմացածը: 

<<ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> օրենքի նախագծի մասին դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/627387/ 
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=OI5_M0cGt8g

Monday, December 12, 2016

Ռուզաննա Մուրադյանը՝ ՀՀԿ կանանց միջեւ «կռիվ ու վեճ» լինելու մասին.


«Այս հինգ տարիներն ապացուցել են, որ նման միֆ չկա: Այստեղ յուրաքանչյուր կին իր աշխատանքն է կատարում եւ այնքան ընդգրկված է խորհրդարանական աշխատանքներում, որ իրար հետ մրցակցելու խնդիր դրված չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրերը, թե ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար ՀՀԿ կանայք «մեծ կռիվ ու վեճ են սկսել», ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
«Դրանք ավելորդություններ են, մի փնտրեք մի բան, որը չկա»,-հավելեց Ռուզաննա Մուրադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում` https://www.youtube.com/watch?v=yXw9tSTswvE

«Մեր ԿԳՆ-ն ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները»

Մինչ ԱԺ-ն վերջնականորեն կքննարկեր 2017-ի պետբյուջեն, մեզ հետաքրքրեց, թե ինչպես են իրականացվելու այն լուրջ բարեփոխումները, որոնք ենթադրվում են կրթության ոլորտում, քանի որ բյուջետային հատկացումները մեծ չեն, իսկ ցանկացած ծրագիր պահանջում է լուրջ գումարներ։ Հիշեցնենք, որ պետբյուջեի քննարկումը կրթության և գիտության հանձնաժողովում բավական բուռն էր, սակայն պատգամավորները, այդ թվում՝ ՀՀԿ-ական, խոսեցին ավելի շատ առկա խնդիրներից, քան պետբյուջեի հնարավորությունների մասին։ Խնդիրները՝ խնդիրներ, բայց, ինչպես ասում են, առանց մեծ փողերի դրանք չես լուծի։ Նախանշված ծրագրերը չե՞ն տուժի՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, կրթության և գիտության հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ։
-Կարծում եմ, չի տուժի կրթության ոլորտը, քանի որ, բացի բյուջետայինից, այստեղ իրականացվում են նաև ՀԲ-ի ծրագրերը, որոնք տարիներ շարունակ նպաստում են ոլորտի զարգացմանը։ Այո, բյուջեի նախագծի հանձնաժողովի քննարկումներում բարձրացված հարցերը կարևոր էին և նպատակային, ինչը չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք նաև մեր առաջարկները ներկայացրել ենք գրավոր, դրանք վերաբերում են հրատապ խնդիրներին, մասնավորապես, կրթական միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, դպրոցաշինությանը։ Պետք է ընդգծեմ, որ այս տարի ոլորտի զարգացման հարցում պետության ուշադրության կենտրոնում է միջին մասնագիտական կրթությունը, հատկապես ֆինանսավորման հատվածով։ Սա շատ կարևոր մոտեցում է, ինչը հեռանկարում կնպաստի տնտեսության զարգացմանը, քանի որ գիտելիքահեն տնտեսությունը կարևոր օղակներից մեկն է։ Կրթությունն այն կարևոր ոլորտն է, որտեղ հնարավորինս քիչ պետք է լինեն ցնցումները։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարող սկսած բարեփոխումները ձախողել՝ խոսքը մեր երեխաների, մեր երկրի ապագայի մասին է։
-Իսկ ի՞նչ եք կարծում, այն կտրուկ բարեփոխումները, որ սկսել է կառավարությունը բոլոր ոլորտներում, ցնցումներ չե՞ն առաջացնի կրթության ոլորտում։
-Գլոբալ առումով մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, և այդ համատեքստում կրթությունն անընդհատ բարեփոխումների կարիք ունի։ Այս գործընթացը ոչ միայն Հայաստանում է, այլև արդիական է բոլոր երկրներում։ Աշխարհի մարտահրավերներով պայմանավորված, տարբեր ոլորտներում ցնցումներ անընդմեջ լինում են, որոնք կանխելու, մեղմելու, շրջանցելու համար գնահատվում և հաշվարկվում են ռիսկերը։ Կարծում եմ, մեր կրթության և գիտության նախարարությունը ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները, ինչի հիման վրա էլ պետք է կառուցի իր քաղաքականությունը։ Սրա հետ մեկտեղ, պետք է հիշեցնեմ վարչապետի խոսքը կրթության մասին, որում նա կարևորեց հեռահար դասընթացների վարումը։ Կարծում եմ, որ սա պետք է առանցքային ուղղություն դառնա մեր կրթության զարգացման պետական ծրագրում։ Այսօր տարբեր մարզերում, հեռավոր գյուղերում չունենք պատշաճ քանակի մասնագետներ բոլոր առարկաների գծով։ Հեռահար դասավանդումը կարող է լրացնել այդ բացը։ Շատ կարևոր է, որ այսուհետ ուշադրություն է դարձվելու ձեռնարկատիրական կրթությանը, ինչը կնպաստի երեխաների, ինչու ոչ, նաև մանկավարժների յուրօրինակ մտածողության ձևավորմանը։ Այդպիսով մենք կնպաստենք, որ նոր սերունդը մեծանա ոչ միայն սպառողի, այլև ստեղծողի, ստեղծածը իրացնողի և դրանից ստացված եկամուտը նոր ստեղծարար մտքի մեջ ներդրողի մտածողությամբ։ Այս գործընթացը եվրոպական առաջատար կրթական ծրագրերում ընդգրկված է։ Սա կրթության ոլորտում մեր կառավարության նոր ծրագրերից է։ 
-Տիկին Մուրադյան, եթե դեմ չեք, քաղաքական հարցով ավարտենք մեր զրույցը։ Թեև վարչապետ Կարեն Կարապետյանը հանրությանը ներկայացրել է ՀՀԿ-ին անդամակցելու իր մոտիվացիան, այնուհանդերձ, ըստ Ձեզ, որպես ՀՀԿ-ի կանանց խորհրդի անդամի, եթե վարչապետը չանդամակցեր, կուսակցությունը չէ՞ր աջակցի նրան ծրագրերի իրականացման հարցում։ Իսկ գուցե վարչապետն իր անդամակցությամբ հզորացրե՞ց ՀՀԿ-ն։
-Հանրապետականը այն կուսակցությունն է, որը բաց է ինչպես անկուսակցական անհատների, այնպես էլ այլ կուսակցությունների լավագույն գաղափարների շուրջ համախմբվելու, ծրագրեր ստեղծելու, համակարգելու հարցում։ Դրա վառ օրինակներից են «Ընտրական օրենսգրքի», սահմանադրութuան նոր փոփոխությունների շուրջ քննարկումները և հետագա քայլերը։ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքական մեծամասնության հետ ձեռք բերված փոխհամաձայնությունը, կարծում եմ, վերջին շրջանի պատմության մեջ բացառիկ դեպքերից է, որի օրինակն ունենալով՝ պետք է այն պահենք և վստահորեն գնանք առաջ։ Ինչ վերաբերում է վարչապետի անդամակցությանը, ապա, ինչպես նկատեցիք, Կարեն Կարապետյանն իր մոտեցումը հանգամանալից ներկայացրել է։ ՀՀԿ-ն ամուր կառույց է և կրում է պետության պատասխանատվությունը, հետևաբար, շահագրգռված է բոլոր այն ուժերի հետ համագործակցությամբ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալու մեր երկրի զարգացման գործում։ Սրանից ելնելով, կուսակցությունը հրավիրել է Կարեն Կարապետյանին, որը, կարծում եմ, իր կարողություններով և փորձով կնպաստի երկրի զարգացմանը։ Այո, մեր կուսակցությունն ուժեղ է իր անդամներով, և անդամներն էլ, ի դեմս կուսակցության, ունեն ամուր հենարան։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է իր հեղինակությամբ և աշխատանքով նպաստել երկրի զարգացմանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.irates.am/hy/1481228693

Wednesday, December 7, 2016

ՍԿԱՅՊ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՄ-Ի ՄԱՍԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին Դպրոց-կենտրոնների միության կողմից կազմակերպված սեմինարը նոր ձևաչափով էր, որն իրականացվեց հեռավար եղանակով: Հեռավար սեմինարին մասնակցում էին Երևանի հ.198 ավագ, Երևանի հ. 78 հիմն., Երևանի հ. 182 ավագ, Երևանի հ.174 հիմն, դպրոցները, Արարատի մարզի Սուրենավանի և Զորակի միջն. դպրոցները, Կոտայքի մարզի Հրազդանի ավագ դպրոցը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցը, Արմավիրի մարզի Վաղարշապատի հ. 5 ավագ և Փշատավանի միջն դպրոցների տնօրենները, ինչպես նաև նրանց քլաստերների դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները: Սեմինարը նվիրված էր ներդպրոցական վերահսկողությանը, որը համակարգում էր հ.198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:Սեմինարները կլինեն շարունակական, որոնց կմիանան նաև մյուս դպրոցները: Սա ևս մեկ հնարավորություն է տարբեր մարզերի դպրոցների համար մասնակցել քննարկումներին՝ անկախ հեռավորությունից:

Фото Анаит Хосровян.
Фото Анаит Хосровян.
Իրականում ինչպե՞ս 7000 քաղաքացիներ անդամակցեցին ՀՀԿ-ին, կուսակցության կանանց խորհրդի անդամների միջև մրցակցություն կա՞ արդյոք, ինչպիսի՞ն է Կարեն Կարապետյանի կառավարությունը կրթության ոլորտում, ՀՀԿ-ն կշահի՞ դիվիդենտներ: Այս և համանման հարցերի շուրջ է տեսահարցազրույցը ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:

https://www.youtube.com/watch?v=WTAqPAUdIes

Tuesday, December 6, 2016

«ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

2016թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Կրթական համակարգերը կրթական հաստատություններում» թեմայով սեմինար դպրոց-կենտրոնների տնօրենների համար, որը վարում էր Managementmix կազմակերպության ղեկավար Ռաֆֆի Սեմերջյանը: Դպրոց-կենտրոնների միության և Managementmix կազմակերպության միջև համագործակցության հիմքը դրվեց:Սեմինարը շատ արդյունավետ էր, որը նոր համագործակցության շրջանակներում կլինի շարունակական:

Friday, December 2, 2016

Կանանց խորհրդի անդամներն այցելել են հաշմանդամություն ունեցող երեխաներին


Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Օրվա առիթով ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Մալաթիա Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Օ. Պետրոսյանը և խորհրդի անդամները այցելեցին Երևանի թիվ 92 մանկապարտեզ, որտեղ հաճախում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հանրապետական կանայք երեխաներին նվիրեցին անհրաժեշտ պարագաներ, խաղալիքներ և քաղցրավենիք: Ծանոթացան մանկապարտեզի պայմաններին, խոսեցին երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների հետ, համոզվեցին, որ երեխաները շրջապատված են հոգատար և բանիմաց դաստիարակներով, քննարկեցին ներառական կրթության հետ կապված հարցերը:
Կանանց խորհրդի որոշմամբ սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կլոր սեղան նվիրված ներառական կրթության խնդիրներին: