Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Օրվա առիթով ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Մալաթիա Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Օ. Պետրոսյանը և խորհրդի անդամները այցելեցին Երևանի թիվ 92 մանկապարտեզ, որտեղ հաճախում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հանրապետական կանայք երեխաներին նվիրեցին անհրաժեշտ պարագաներ, խաղալիքներ և քաղցրավենիք: Ծանոթացան մանկապարտեզի պայմաններին, խոսեցին երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների հետ, համոզվեցին, որ երեխաները շրջապատված են հոգատար և բանիմաց դաստիարակներով, քննարկեցին ներառական կրթության հետ կապված հարցերը:
Կանանց խորհրդի որոշմամբ սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կլոր սեղան նվիրված ներառական կրթության խնդիրներին:
No comments:
Post a Comment