Tuesday, February 28, 2017

Ռ.Մուրադյանի փետրվարի 28-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Քանի մոտենում են ընտրությունները, հակաիշխանական ելույթները քաղաքական դաշտում ավելանում են և բոցաշունչ հռետորաբանությամբ համեմված ելույթների  և մերկապարանոց մեղադրանքների ենք ականատես լինում: Ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելը   գայթակղիչ է, բայց չմոռանանք, որ շատ տեսանելի է նաև յուրաքանչյուր քաղաքական ուժի անցած ճանապարհն ու կատարած աշխատանքը:
Մանավորապես, երբ երեկ Ազգային ժողովի դահլիճում քննարկվում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունները, որն ուղղված էր ընտրական գործընթացների բարելավմանը, ընդդիմադիր պատգամավորներից և ոչ մեկը դահլիճում չէր, և նիստերն ընթացան միայն Հայաստանի Հանրապետական ֆրակցիայի պատգամավորների ներկայությամբ, և հարց է առաջանում, թե ինչպես են պատրաստվում ընդդիմադիր քաղաքական գործիչները նպաստել արդար և ազատ ընտրությունների կայացմանը:
Չմոռանանք, որ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը գիտակցում է հենց իշխանությունը, և սահմանադրական բարեփոխումներով և ընտրական օրենսգրքի փոփոխություններով իշխանությունն ինքն է նախաձեռնել ընդդիմության դերակատարման ընդլայնումը:
Այսօր ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու համար բարելավվեց ընտրական օրենսգիրքը, որը, ի դեպ, նախաձեռնել էր իշխանությունը,  և քննարկումներն ընթացան բոլորի մասնակցությամբ և բոլորի կողմից հնչեցրած բարձր գնահատականներով: Մինչդեռ որոշ ընդդիմադիր պատգամավորներ առիթը բաց չեն թողնում իրենց հակասելով մեղադրող հայտարարություններ այսօր իրենց իսկ կողմից աշխատած և ընդունված օրենսգրքի շուրջ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լուծում է արդար և ազատ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ բազմաթիվ խնդիրները, մնում է բոլորս ունենանք քաղաքական կամք այն կյանքի կոչելու:Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որոնք են ոլոտրներում առկա խնդիրները:
Վաղուց արդեն ուրվագծված է մեր առջև դրված խնդիրների լուծման ճանապարհն ու ուղենիշը և ունենք ոչ թե ասելիք, այլ անելիք: Եվ այդ ուղիով էլ առաջնորդվում նեք՝ ապահովելով առաջընթաց բոլոր ոլորտներում:Ձեռքբերումների մասին այսօր չխոսենք, որովհետև դրանք այլև փաստ են:
Մենք շարունակելու ենք զարգացնել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանն ուղղված արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը՝ ավելացնելով նորերը:
Մենք միասին ենք ապահովելու  մեր երկրի անվտանգությունը:
Եթե մեր հարևան երկրում «ժողովրդավարությունը» հասել է այն մակարդակի, որ երկրի փոխնախագահ է նշանակվում նախագահի կինը,  ապա  մեր  երկրում մենք ուժեղացնում ենք մեր ընդդիմադիրների դերը՝ հնարավորություն ստեղծելով հավասար պայմաններ բոլոր  այն ուժերի համար, ովքեր պատրաստ են կիսել երկիրը ղեկավարելու ծանր բեռը: Եթե ժողովրդավարությունն իր գագաթնակետին հասած Ադրբեջանի խորհրդարանի կին պատգամավորը մշակույթի գործիչը քաջ գիտակցելով իրենց զինվորների տկարությունը  ռազմատենչ մշակույթ է փորձում ձևավորել՝ պատերազմի կոչեր անելով, ապա  մենք վստահ լինելով մեր հզոր բանակի մարտունակության և մեր զինվորների ոգու ամրության վրա,  ամեն գնով ձգտում ենք լուծել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով:
Այոˊ, մեզ համար կարևորագույն արժեքըմարդն է, և մեր բոլոր ծրագրերն ուղղված են մարդուն, նրա անվտանգությանն ու առաջընթացին:

Տեսանյութը  այստեղ՝

Նյութի աղբյուրներ՝







Tuesday, February 7, 2017

Ռուզաննա Մուրադյանի փետրվարի 7-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Իշխանությունը քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններ անհրաժեշտ են նախևառաջ իշխանությանը. Ռուզաննա Մուրադյան
Այսօր մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը:

Իսկ Հանրապետական կուսակցությունն իշխող այն քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով անգամ դրանց հանդեպ առաջ եկող դժգոհությունները:
Իշխանությունն այսօր քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններ անհրաժեշտ են նախևառաջ իշխանությանը, որպեսզի բարեփոխումների ընթացքին ոչ մի հանգամանք չկարողանա խոչընդոտել:
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է այն իրականացնել, ինչքան էլ բարդ լինի, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես: Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են:
Անցնելով կառավարման խորհրդարանական համակարգին՝ նոր էջ ենք բացել քաղաքական կուսակցությունների զարգացման համար: Եվ այդ գործընթացն արդեն սկսված է, և դրա հիմքը դրել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:Այս փոփոխությունների արդյունքում մենք ձեռնամուխ ենք լինում նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական մշակույթի ձեւավորման գործընթացին, և բոլոր ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ և հնարավորություններ գործուն մասնակցություն ունենալու մեր երկիրը առաջ տանելու գործընթացին: Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաստատուն քայլերով շարունակում է ամրապնդել իր տեղն ու դերակատարումը մեր երկրում՝ խրախուսելով նաև տարբեր քաղաքական ուժերի համախմբումը, քանի որ քաջ գիտակցում է, որ ուժերի համադրումը գաղափարների և ծրագրերի շուրջ կապահովեն գաղափարների մրցակցություն, այլընտրանքային լուծումներ, որն էլ կնպաստի երկրի զարգացմանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, առանցքային դերակատարություն ունենալով, առաջնորդվելով երկրի զարգացմանն ուղղված ծրագրերով, այսօր շարունակում է կրել երկրին սպառնացող մարտահրավերների բեռը: Իր գործունեության ամբողջ ընթացքում հանրապետականը շարունակել է հավատարիմ մնալ նախապես իր որդեգրած սկզբունքներին և երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից: Մենք շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան. կայուն, զարգացող և անվտանգ Հայաստան: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն կուսակցությունն է, որը գիտակցում է երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը:
Մեզ բոլորիս, բոլոր քաղաքական ուժերին և անհատներին միավորում է գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է կառուցել այդ Հայաստանը:


Դիտեք տեսանյութը այստեղ՝   https://www.youtube.com/watch?v=eAzdiq8KjE8

Նյութի աղբյուրներ՝
http://www.aravot.am/2017/02/07/853437/
http://armarlur.com/69854-2/
http://henaran.am/254684.html
http://www.slaq.am/arm/news/1156926/