Քանի մոտենում են ընտրությունները, հակաիշխանական ելույթները քաղաքական
դաշտում ավելանում են և բոցաշունչ հռետորաբանությամբ համեմված ելույթների և մերկապարանոց մեղադրանքների ենք ականատես լինում: Ակնհայտ
է, որ ընտրությունների նախաշեմին չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելը գայթակղիչ
է, բայց չմոռանանք, որ շատ տեսանելի է նաև յուրաքանչյուր քաղաքական ուժի անցած
ճանապարհն ու կատարած աշխատանքը:
Մանավորապես, երբ երեկ Ազգային ժողովի
դահլիճում քննարկվում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի
նախագծի փոփոխությունները, որն ուղղված էր ընտրական գործընթացների բարելավմանը,
ընդդիմադիր պատգամավորներից և ոչ մեկը դահլիճում չէր, և նիստերն ընթացան միայն Հայաստանի
Հանրապետական ֆրակցիայի պատգամավորների ներկայությամբ, և հարց է առաջանում, թե ինչպես
են պատրաստվում ընդդիմադիր քաղաքական գործիչները նպաստել արդար և ազատ ընտրությունների
կայացմանը:
Չմոռանանք, որ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը գիտակցում է հենց իշխանությունը, և սահմանադրական բարեփոխումներով և ընտրական օրենսգրքի փոփոխություններով իշխանությունն ինքն է նախաձեռնել ընդդիմության դերակատարման ընդլայնումը:
Այսօր
ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու համար բարելավվեց ընտրական օրենսգիրքը, որը,
ի դեպ, նախաձեռնել էր իշխանությունը, և քննարկումներն
ընթացան բոլորի մասնակցությամբ և բոլորի կողմից հնչեցրած բարձր գնահատականներով: Մինչդեռ
որոշ ընդդիմադիր պատգամավորներ առիթը բաց չեն թողնում իրենց հակասելով մեղադրող հայտարարություններ
այսօր իրենց իսկ կողմից աշխատած և ընդունված օրենսգրքի շուրջ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լուծում է
արդար և ազատ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ բազմաթիվ խնդիրները, մնում
է բոլորս ունենանք քաղաքական կամք այն կյանքի կոչելու:Մենք շատ լավ գիտակցում ենք,
թե որոնք են ոլոտրներում առկա խնդիրները:
Վաղուց արդեն ուրվագծված է մեր
առջև դրված խնդիրների լուծման ճանապարհն ու ուղենիշը և ունենք ոչ թե ասելիք, այլ անելիք:
Եվ այդ ուղիով էլ առաջնորդվում նեք՝ ապահովելով առաջընթաց բոլոր ոլորտներում:Ձեռքբերումների
մասին այսօր չխոսենք, որովհետև դրանք այլև փաստ են:
Մենք շարունակելու ենք զարգացնել
ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանն ուղղված արդեն
իսկ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը՝ ավելացնելով նորերը:
Մենք
միասին ենք ապահովելու մեր երկրի անվտանգությունը:
Եթե
մեր հարևան երկրում «ժողովրդավարությունը» հասել է այն մակարդակի, որ երկրի փոխնախագահ
է նշանակվում նախագահի կինը, ապա մեր երկրում
մենք ուժեղացնում ենք մեր ընդդիմադիրների դերը՝ հնարավորություն ստեղծելով հավասար
պայմաններ բոլոր այն ուժերի համար, ովքեր պատրաստ
են կիսել երկիրը ղեկավարելու ծանր բեռը: Եթե ժողովրդավարությունն իր գագաթնակետին հասած
Ադրբեջանի խորհրդարանի կին պատգամավորը մշակույթի գործիչը քաջ գիտակցելով իրենց զինվորների
տկարությունը ռազմատենչ մշակույթ է փորձում
ձևավորել՝ պատերազմի կոչեր անելով, ապա մենք
վստահ լինելով մեր հզոր բանակի մարտունակության և մեր զինվորների ոգու ամրության վրա, ամեն գնով ձգտում ենք լուծել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով:
Այոˊ, մեզ համար կարևորագույն արժեքըմարդն է, և մեր բոլոր ծրագրերն ուղղված են մարդուն, նրա անվտանգությանն ու առաջընթացին:
Տեսանյութը այստեղ՝
Նյութի աղբյուրներ՝
No comments:
Post a Comment