Thursday, June 22, 2017

Ուսուցչի աշխատանքի խրախուսման մեխանիզմների մշակում. Ռուզաննա Մուրադյանը` կառավարության ծրագրի մասին.

ՀՀ ԱԺ-ն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունեց կաավարության 2017-2022 թթ-ի ծրագիրը: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից  պարզեց`որո՞նք են առաջնահերթ  խնդիրները  ծրագրում` ըստ նրա: Կառավարության ծրագրի թիրախները քաղաքացու կյանքի որակի  բարելավումն է: «Ես կառանձնացնեմ ուսուցչի աշխատանքի խրախուսման. վարձատրության մեխանիզմների մշակումը, որի մասին տարիներ շարունակ  խոսել ենք: Կարեւոր եմ համարում նաև դպրոցների ֆինանսավորման համակարգի նոր ներդրումը: Խնդիր, որը բարձրաձայնել են տարիներ շարունակ կրթական ոլորտի մասնագետները»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Տիկին Մուրադյանը  կառավարության ծրագրում կարեւոր է համարում նաև   սոցիալական, առողջապահական  ծրագրերի հասցեական լինելը: 
-Այն  ֆինանսները, որոնք հատկացվում են կրթության ոլորտին, բավարա՞ր են Ձեր կողմից մատնանշված խնդիրները  լուծելու համար: 
Այն, որ մենք արդեն 100%-ով անցնում ենք բյուջետային ծրագրավորման,  այսինքն` վերջնարդյունքից գալիս ենք դեպի ֆինանսական միջոցներ... կարծում եմ` առաջիկայում կրթության ոլորտին հատկացվղ գումարները բավարար չեն լինելու: Այսօր կրթության ոլորտին տրվող գումարները պետք է ծախսվեն  արդյունավետ,  ծախսման ուղղությունը պետք է փոխվի: 
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

No comments:

Post a Comment