Wednesday, November 15, 2017

Հայ զինվոր մրցույթի ամփոփումը Դիլիջանի Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական դպրոցում

Фото Ruzanna Muradyan.Фото Ruzanna Muradyan.
Фото Ruzanna Muradyan.Фото Ruzanna Muradyan.

2017 թ.ի նոյեմբերի 8-ին Դպրոց-կենտրոնների միության և ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացվող <<Հայ զինվորը...>> խորագրով մրցույթն ամփոփվեց Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում: 
Լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներին հատուկ և առաջին կարգի մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իսկ 2-րդ և 3-րդ կարգի մրցանակները,ինչպես նաև խրախուսական նվերները հանձնվեցին ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Դավթյանի, Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանի և իմ կողմից:

Tuesday, November 14, 2017

Եթե որևէ պաշտոնյայի որդի չծառայի, բոլորը կարող են դիմել Արտակ Զաքարյանին


Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է

Ռուզան Մուրադյան. Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է
ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի նոյեմբերի 14-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվող տարեկետման իրավունքի խիստ սահմանափակումը դժգոհության առիթ է ստեղծել հասարակության, հատկապես ուսանողության որոշ շերտերում: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցելու ՀՀ պաշտպանությանր: Հետևաբար, զինվորական ծառայությունից հրաժարվելր՝ պայմանավորված գիտական գործունեությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև խաթարում պետության սահմանների անվտանգությունն ու հանդիսանում պառակտիչ գործոն: Անշուշտ, արդար է արդարություն պահանջելը, սակայն արդարության պահանջը պետք է ճիշտ հասցեատեր ունենա, արդարությունը չպետք է պահանջել արդարության համար մարտնչողներից, ինչպես դա արեցին այսօր որոշ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ: ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը այս օրենքի նախագծով ներկայացնում են այնպիսի շտկումներ և ուղղումներ, որոնք ի վերջո վերացնում են նախկինում առկա բոլոր սողանցքները: Այս քաղաքական գործիչների քաղաքական գործունեության առհավատչյան այսօրվա ժողովրդի տված քվեն է, այն ժողովրդի, ով ուղղակիորեն արտահայտեց իր կարծիքը նրանց կողմից իրականացված քարոզարշավից հետո: Եվ այսօր մենք դրա փաստացի վկաներն ենք այստեղ, և դրա արդյունքում ժողովրդի ձայնը ներկայացնողները, ինչպես նաև այս քաղաքական գործիչների գործունեությունն ու գաղափարները այստեղ ներկայացնողները: Ես պետք է խնդրեմ մեր գործընկերներին գնահատականներ տալուց առաջ մտածեն, որ ի վերջո բոլորի վրա այս օրենքի տարածելը ինչ է, եթե ոչ հենց բանակից ազատվելու սողանցքի կամ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացում: Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է:Եվ մի՞թե նման մոտեցումը չի ապահովում հենց այն, ինչը սովորաբար բնորոշում են որպես սոցիալական արդարություն: Հետևաբար, սոցիալական արդարության մասին և սոցիալական արդարության գաղափարը քաղաքական հարթակում ներկայացնելու մասին խոսելուց առաջ և գնահատականներ տալուց առաջ եկեք նայենք մարդկանց անցած ճանապարհը, նրանց գործունեությունը և այսօրվա նրանց ներկայացրած ծրագրերը: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով: Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող կառավարության մոտ յոթ տասնյակ որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել, ուստի և կասկածի տակ է դրվում նաև ինչ-որ տեղ այդ մղումները: Հարգելի́ ուսանողներ, խոսքս ուղղում եմ Ձեզ: Ձեր գիտական մտքի թռիչքը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար, իսկ առավել կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման համար: 

Նյութի աղբյուրը՝

http://www.aravot.am/2017/11/14/919954/

Նոյեմբերի 14-ի ելույթ ԱԺ հայտարարությունների ժամին


Sunday, November 12, 2017

Տարեկետումը չի սահմանափակում սովորողի ցանկությունները


Տարեկետման համակարգում փոփոխությունները չեն սահմանափակում սովորողի ցանկությունները, կրթության եւ գիտության նկատմամբ հակումները: Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր սկսված ուսանողների բողոքի ցույցին, Ռուզաննա Մուրադյանն ասում է, որ ինքն իր դիսերտացիան, օրինակ, պաշտպանել է 2002 թվականին, մինչդեռ ԲՈՒՀ-ն ավարտել է 1985 թվականին. «Այսինքն, երբ քո մեջ ինչ-որ բան է կուտակվել եւ ցանկանում ես մասնագիտական որոշակի ճանապարհով անցնել, չեմ կարծում, թե անմիջապես ԲՈՒՀ-ից հետո շարունակելն ավելի լավ արդյունք է տալու, քան ինչ-որ ժամանակ աշխատելը եւ այդ ընթացքում ձեռք բերած փորձը դնել գիտական հայտնագործության հիմքում»: Հիշեցնենք, պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունն ընդունվեց խորհրդարանական նախորդ քառօրյայում: 

Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2017/11/07/918510/ 

Friday, November 3, 2017

Համագործակցության հուշագիր ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև

Նոյեմբերի 3-ին Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության (ԴԿՄ) միջև ստորագրվել է կրթության բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև խորացնել համագործակցությունը և իրականացնել արդյունավետ փորձի փոխանակումը:  Փոխըմբռնման հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով և նախատեսում է իրականացնել մի շարք աշխատանքներ, այդ թվում.
•աջակցել Եվրահանձնաժողովի Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնմանը Հայաստանում,
• աջակցել «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրի ներդրմանն ու տարածմանը,
•նպաստել դպրոցներում համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանը,
•իրականացնել հայաստանյան և համահայկական կրթական ներուժի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված գործունեություն:
Նյութի աղբյուրը՝ 
http://edu.am/index.php/am/news/view/6815