Տարեկետման համակարգում փոփոխությունները չեն սահմանափակում սովորողի ցանկությունները, կրթության եւ գիտության նկատմամբ հակումները: Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր սկսված ուսանողների բողոքի ցույցին, Ռուզաննա Մուրադյանն ասում է, որ ինքն իր դիսերտացիան, օրինակ, պաշտպանել է 2002 թվականին, մինչդեռ ԲՈՒՀ-ն ավարտել է 1985 թվականին. «Այսինքն, երբ քո մեջ ինչ-որ բան է կուտակվել եւ ցանկանում ես մասնագիտական որոշակի ճանապարհով անցնել, չեմ կարծում, թե անմիջապես ԲՈՒՀ-ից հետո շարունակելն ավելի լավ արդյունք է տալու, քան ինչ-որ ժամանակ աշխատելը եւ այդ ընթացքում ձեռք բերած փորձը դնել գիտական հայտնագործության հիմքում»: Հիշեցնենք, պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունն ընդունվեց խորհրդարանական նախորդ քառօրյայում:
Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2017/11/07/918510/
No comments:
Post a Comment