Monday, December 18, 2017

ՀՀԿ-ում ուրախ կլինեն եթե Սերժ Սարգսյանը ցանկանա ստանձնել այդ բեռը

      Անցած շաբաթ օրը, համայնքների միության 6-րդ համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը համարում է նախագահի եւ ՀՀԿ-ի բաց գործելաոճի ու հրապարակային ե քննադատական խոսքի, շարունակություն: Հիշեցնենք, նախագահը խոսել էր գողացող համայնքապետերի մասին: Ասել, որ հունվարից այլեւս թույլ չեն տալու նման բաներ: Ռուզաննա Մուրադյանը չի ժխտում, մեր հասարակությունում դեռեւս կան արատավոր երեւույթներ: Եվ այն, որ իշխող ՀՀԿ-ն եւ հանրապետության նախագահն են այդ մասին բաց ու հրապարակային խոսում, ինքը համարում է խնդիրները լուծելու ճանապարհ, քանի որ լուծման հիմնական ճանապարհը հարցերի հստակ ձեւակերպումը եւ բացահայտումն է: Մեր զրուցակիցը հիշում է կուսակցության համագումարում, դրանից առաջ եւ հետո նախագահի հորդոր-հանձնարարականները`պետք է իրականությունը փոխենք`փոխելով ինքներս մեզ, պետք է մեր կատարած աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ մոտենանք, պետք է կարողանանք պատասխաններ տալ բացթողումների համար: Ասում է`նախագահի գնահատականներին միշտ էլ հաջորդել է գործողություն, այդ թվում նաեւ քրեական գործեր են հարուցվել, կարգազանցները պատժվել են: Ռուզաննա Մուրադյանը չի կիսում ընդդիմադիր-ընդդիմախոսների այն մոտեցումները, որ համայնքապետերը մինչ այժմ գողացել են եւ չեն պատժվել, քանի որ իշխող ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ ձայներ են ապահովել: Ասում է. «Համայնքը մեր տունն է, երկրի զարգացումը սկսվում է համայնքից»: Այսպես են աշխատելու. կառավարությունն այլեւս ձուկ չի տալու, կարթ է տալու եւ ձուկ որսալ սովորեցնելու:


Մանրամասները` տեսանյութում

Մեր զրուցակիցը համաձայն չէ, որ իշխանության վերին օղակներում պատրաստ չեն փոփոխություններին. «Ոչ միայն պատրաստ են, այլ իշխանությունն է առաջարկել այդ փոփոխությունները, որի ամբողջական ծրագիրը ներդրված է սահմանադրական բարեփոխումներում»: Ասում է`իշխանության եւ ընդդիմության`երկրի զարգացման այլընտրանքային մոտեցումներն, ի վերջո, պետք է ծառայեն մեկ նպատակի`երկրի զարգացմանը եւ նոր Սահմանադրությունն այդ հնարավորությունները ստեղծել է: Նկատում է`արդեն այդ փոփոխությունների իրականացման փուլում ենք: 


Մանրամասները` տեսանյութում 

https://www.youtube.com/watch?v=2f8dP0Cz-qo

Հետաքրքրվեցինք`իշխող ՀՀԿ-ի առաջարկած փոփոխությունների լիարժեք իրականացման համար կապ ունի՞, թե 2018-ին ով կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: Ռուզաննա Մուրադյանն ասում է`այո. վարչապետ պետք է լինի մարդ, որը կոմպետենտ է, փորձառու է, արդյունավետ կառավարման ունակություններ ունի եւ ի զորու է այդ ծրագիրն իրականացնելու: Հարցին ի պատասխան`Ձեր կարծիքով Կարեն Կարապետյա՞նն ավելի արդյունավետ կիրականացնի այս փոփոխությունները, թե՞ Սերժ Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանն անուններ չտվեց: Միայն ասաց, որ ինքն ուրախ կլինի, եթե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնի ստանձնել այդ ծանր բեռն ու պատասխանատվությունը: Օրերս ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարեց`նախագահի իր թեկնածուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ է համարում, որ քաղաքական ուժերն արդեն հայտարարում են այս կամ այն պաշտոնում իրենց նախընտրած թեկնածուների մասին: Ինքը ոչ ոքի չի թերագնահատում, ոչ էլ գերագնահատում է. մնացածը`ժամանակը ցույց կտա: Ամփոփելով անցնող տարին, Ռուզաննա Մուրադյանն ասում է`շատ բան է արվել: Կան նաեւ չարվածները, որոնց մասին հենց իշխող ուժն է բարձրաձայնում`քննարկումների հրավիրելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին: «Ընդհանուր առմամբ, բոլոր ոլորտներում առաջընթաց կա: Փաստ է, որ տեղում չենք դոփում: Օրինակ, սոցիալական ոլորտում շատ կարեւոր է աշխատող մայրերի համար դայակների ինստիտուտի ներդրումը: Դա պետության կողմից օգնող ձեռք է: Պաշտպանական ոլորտում «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը լավագույն նախաձեռնություններն են, որպեսզի կարողանանք արժեւորել մեր սպաներին`պետության պաշտպանության համար իբրեւ կարեւոր ռեսուրսի, ուսումնառության պահից մինչեւ թոշակի գնալու ժամանակ տարբեր սոցիալական ծրագրերով աջակցելով նրանց կայացմանն ու ապահովված կենցաղին: Կարեւոր քայլեր եղան նաեւ կրթության ոլորտում: Մասնավորաբար, մասնագիտական կրթության առաջնահերթությունը: Կարեւոր է ԵՄ-ի հետ ստորագրված նոր համաձայնագիրը: Հայաստանը նպատակաուղղված գնում է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ դառնալուն`հստակ առաջ տանելով մեր երկրի զարգացման եւ անվտանգության շահերը»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով ՝   http://www.aravot.am/2017/12/18/926715/

Tuesday, December 5, 2017

Հարցս ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ


Ելույթս «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ


Դեկտեմբերի 5-ի ելույթս ԱԺ հայտարարությունների ժամին

Կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն կապը երկրի զարգացման կարևորագույն 

հենքն է


Այս օրերին հանրային քննարկումների փուլում է գտնվում Կրթության մինչև 2030 թվականը զարգացման  պետական ծրագրի նախագիծը, որը, ինչպես կրթության մասին օրենքում է նշվում, կրթության   բնագավառում  պետական  քաղաքականության  կազմակերպական  հիմքն է: Այս ծրագրում կրթության բոլոր ոլորտները, ուղղությունները, աստիճանները և վերջնաարդյունքները, որին ուզում ենք հասնել շատ կարևոր են, բայց Ազգային Ժողովում կազմակերպված լսումները և քննարկումները ցույց տվեցին, որ առաջնահերթ կարևոր է մասնագիտական կրթության նկատմամբ բոլոր կողմերի ուշադրությունը:
Յուրաքանչյուր զարգացած երկրում աշխատուժի 60-65 տոկոսը միջին մասնագիտական կրթության որակավորում ունեցող մասնագետներ են, իսկ  Հայաստանում, բարձրագույն-միջին մասնագիտական կրթության բնագավառում սովորողների թվային հարաբերակցությունն այլ  է:  Այսօր մենք պետք է կարողանանք ապահովել կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն եռամիասնության մեջ այն ընդհանուր կապը, որը պետք է մեկը մյուսից հետո ապահովի շարունակականություն, ինչը տնտեսության, հետևաբար նաև երկրի զարգացման գրավականն է:
Վրջերս նաև Հայաստանի և Եվրոմիության միջև  կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ևս  անդրադարձ է կատարվում  մասնագիտական կրթության աջակցմանը, և կուզենամ այս ոլորտին մենք մոտենանք այն տեսանկյունից, որը այսօր դնում են գործատուները աշխատողներին ընտրելուց առաջ,  և կցանկանայի որ գործատուների կողմից պահանջները ներգրավեին նաև կրթական բովանդակությունների մեջ: Այստեղ է, որ ուզում եմ մեր ուժերը կենտրոնացնենք սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ, և դրա համար ստեղծենք բարենպաստ պայմաններ նաև կրթության զարգացման պետական ծրագրում, այն պարզ տրամաբանությամբ , որ այսօր յուրաքանչյուր գործատու լավ գիտի, թե ինչպիսի աշխատող է իրեն պետք, ինչ հմտություններով , ինչ մասնագիտական կարողություններով, հետևաբար նրա ցանկությունները չպետք է մնան ցանկությունների մակարդակում , այլ պետք է նաև տրվի հնարավորություն՝ գործատուներին մասնակից լինելու իրենց իսկ կողմից առաջարկած նոր պահանջների կրթական բովանդակությունների ձևավորմանն ու իրականացմանը:
Կոչ եմ անում այս ոլորտը մեկ անգամ ևս բերել բոլորիս ուշադրության կենտրոն, հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն կապը երկրի զարգացման կարևորագույն հենքն է:
Նյութի աղբյուրը՝ http://henaran.am/330236.html