Tuesday, December 5, 2017

Դեկտեմբերի 5-ի ելույթս ԱԺ հայտարարությունների ժամին

Կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն կապը երկրի զարգացման կարևորագույն 

հենքն է


Այս օրերին հանրային քննարկումների փուլում է գտնվում Կրթության մինչև 2030 թվականը զարգացման  պետական ծրագրի նախագիծը, որը, ինչպես կրթության մասին օրենքում է նշվում, կրթության   բնագավառում  պետական  քաղաքականության  կազմակերպական  հիմքն է: Այս ծրագրում կրթության բոլոր ոլորտները, ուղղությունները, աստիճանները և վերջնաարդյունքները, որին ուզում ենք հասնել շատ կարևոր են, բայց Ազգային Ժողովում կազմակերպված լսումները և քննարկումները ցույց տվեցին, որ առաջնահերթ կարևոր է մասնագիտական կրթության նկատմամբ բոլոր կողմերի ուշադրությունը:
Յուրաքանչյուր զարգացած երկրում աշխատուժի 60-65 տոկոսը միջին մասնագիտական կրթության որակավորում ունեցող մասնագետներ են, իսկ  Հայաստանում, բարձրագույն-միջին մասնագիտական կրթության բնագավառում սովորողների թվային հարաբերակցությունն այլ  է:  Այսօր մենք պետք է կարողանանք ապահովել կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն եռամիասնության մեջ այն ընդհանուր կապը, որը պետք է մեկը մյուսից հետո ապահովի շարունակականություն, ինչը տնտեսության, հետևաբար նաև երկրի զարգացման գրավականն է:
Վրջերս նաև Հայաստանի և Եվրոմիության միջև  կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ևս  անդրադարձ է կատարվում  մասնագիտական կրթության աջակցմանը, և կուզենամ այս ոլորտին մենք մոտենանք այն տեսանկյունից, որը այսօր դնում են գործատուները աշխատողներին ընտրելուց առաջ,  և կցանկանայի որ գործատուների կողմից պահանջները ներգրավեին նաև կրթական բովանդակությունների մեջ: Այստեղ է, որ ուզում եմ մեր ուժերը կենտրոնացնենք սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ, և դրա համար ստեղծենք բարենպաստ պայմաններ նաև կրթության զարգացման պետական ծրագրում, այն պարզ տրամաբանությամբ , որ այսօր յուրաքանչյուր գործատու լավ գիտի, թե ինչպիսի աշխատող է իրեն պետք, ինչ հմտություններով , ինչ մասնագիտական կարողություններով, հետևաբար նրա ցանկությունները չպետք է մնան ցանկությունների մակարդակում , այլ պետք է նաև տրվի հնարավորություն՝ գործատուներին մասնակից լինելու իրենց իսկ կողմից առաջարկած նոր պահանջների կրթական բովանդակությունների ձևավորմանն ու իրականացմանը:
Կոչ եմ անում այս ոլորտը մեկ անգամ ևս բերել բոլորիս ուշադրության կենտրոն, հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն կապը երկրի զարգացման կարևորագույն հենքն է:
Նյութի աղբյուրը՝ http://henaran.am/330236.html

No comments:

Post a Comment