Tuesday, September 9, 2014

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի սեպտեմբերի 9–ի ելույթը հայտարարությունների ժամին


Այսօր ուզում եմ խոսել գրագետ, կիրթ հասարակության մասին, քանի որ սեպտեմբերի 8-ը համարվում է գրագիտության միջազգային օր, որը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությամբ 1966թ.-ին, և որի հիմնական նպատակն է՝ նպաստել հասարակության գրագիտության մակարդակի բարձրացմանը:
Հայը միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր հայրենակիցներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և նվաճումներ են ունենում  նաև սփյուռքում:  Գրագետ, կիրթ հասարակությունը ազգային գոյության առանցքն է: Գրագիտությունը՝ զրահ է բոլոր տեսակ դժբախտությունների դեմ: Կրթության ոլորտը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում, քանի որ ազգային, քաղաքական, տնտեսական որևէ խնդիր լուծում չունի առանց կրթության: Մրցունակ սերունդ ապահովելու, գրագետ հասարակություն ձևավորելու համար բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի ուսուցիչը, դպրոցը..:
Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել հայրենիքը, բայց չես գտնի մի մարդ, որն իրեն հայրենասեր չհամարի: Յուրաքանչյուրս պիտի պատասխանի մեկ առանցքային հարցի՝ ի՞նչ է հասկանում հայրենիք ասելով, և ինչպե՞ս պետք է դրսևորվի մարդու հայրենասիրությունը։ Կարծում եմ, որ հայրենասիրությունը հայրենիքին ու ժողովրդին ծառայելու,  հանուն հայրենիքի ու ժողովրդի գործ անելու, հայրենիքի շենացման, ժողովրդի բարգավաճման գործին իր ավանդը տալու պարտքն է։
Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ բարոյական պարտքը մղեց քաջ զինվորներին կյանքի գնով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Թշնամին վախեցավ ոչ միայն մեր զինվորի արիական ոգուց, այլ վախեցավ մեր միասնությունից:
Օգոստոսյան դեպքերից հետո աշխարհը տեսավ, որ ունենք հզոր բանակ, իսկ Ադրբեջանի սպառազինության վրա ծախսվող ահռելիգումարները արդյունքներ չեն տալիս: Այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերն իրենց պրոֆեսիոնալիզմով, ցույց տվեցինք աշխարհին, թե ինչի դեմ ինչ ունենք՝ պոտենցիալ նավթադոլարների դեմ՝ մտավոր պոտենցիալ, վախկոտության դեմ՝ հայրենասիրական ոգի, ստախոսության դեմ՝ փաստարկված ճշմարտություն:
Իլհամ Ալիևը փորձեց Սոչիում ներկայանալ հաղթողի կերպարով, ինչը ակնհայտորեն տապալվեց մեր երկրի գերագույն հրամանատար ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից՝ կրկին գրանցելով մեր հերթական հաղթանակը և ապացուցելով, որ միայն զինամթերքով չեն հաղթում,  հաղթում են  դիվանագիտական գիտելիքներով,  կիրթ և գրագետ խոսքով, հայկական ուժերի զգոնությամբ, հայ ժողովրդի կամքով և հավաքական ուժով:
Այսպիսով, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ցանկացած պայքարի մեջ հաղթանակին հասնելու հաջողված ճանապարը գրագիտության բարձր մակարդակն է, հայրենասիրական արթուն ոգին, բռունցքված միասնականությունը:

Tuesday, September 2, 2014

ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ՄԻՊ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՈՆԿՐԵՏ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵԻՆ

Ուսումնական տարին արդեն սկսվել է՝ նոր սպասումներով, ակնկալիքներով ու  հույսերով: Սակայն անելիքներն ու խնդիրներ էլ  քիչ են կրթության ոլորտում: Կրթության ոլորտի մի քանի խնդիրների մասին« Իրավունքը» խոսեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ:
_Տիկին Մուրադյան,  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջերսհայտարարեց, որ շուտով ավագ դպրոցներում ներդրվելու էկրեդիտային համակարգ: Ըստ Ձեզ՝ արդյոք այդ համակարգիներդրումից դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթեշատերի կարծիքով ավագ դպրոցները դեռ կայացման փուլումեն:

Ներկայումս ավագ դպրոցը կայացման փուլում է, և կարգերի, ինչպես նաև ֆինանսավորման անընդհատ վերանայման  կարիք կա: Ավագ դպրոցը նոր ստեղծվող ինստիտուտ է, իսկ ցանկացած նորը պետք է ունենա փորձարկման ժամանակաշրջան, որի ընթացքում  լրացվում են բոլոր բացերը, և բարելավվում է ընդհանուր համակարգը:   Ինչ վերաբերում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրմանը, ապա պետք է նշեմ, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը բավականին ակտիվ աջակցում է այդ գործընթացին:Մշակվել է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մեթոդաբանություն, որը ներկայումս ներկայացվում է  ՀՀ մարզերի դպրոցներին` կազմակերպելով քննարկումներ, որի էլ լրամշակված տարբերակը և առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ ԿԳ նախարարությանը:
Պետք  է նշեմ, որ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի կիրառումն  արդեն 10 տարիների փորձություն է անցել ամբողջ աշխարհում:  Այս համակարգի շնորհիվ աշակերտներին հնարավորություն է ընձեռվում գնահատելու իրենց իրական գիտելիքներն ու կարողությունները, լրացնելու բաց թողածը, քանի որ յուրաքանչյուր թեմա առանձին-առանձին է գնահատվելու և տրվելու է համապատասխան կրեդիտ, և  չի լինի մի թեմա, որը աշակերտի կողմից կանտեսվի :  Այս դեպքում աշակերտները շահագրգռված կլինեն հանձնելու բոլոր թեմաները և հնարավորինս շատ կրեդիտներ հավաքելու` ձեռք բերելով գիտելիքներ կառուցողական ճանապարհով ավագ դպրոցի ողջ ուսումնառության ընթացքում:  Եթե կրեդիտները առաջանում են արտաքին և ներքին գնահատման հանրագումարի արդյունքում, ապա դա նաեվ խթանում է ոչ միայն աշակերտների, այլև մանկավարժների վերաբերմունքը իրենց աշխատանքի հանդեպ, բարձրանում է երկկողմանի պատասխանատվությունը`և սովորողի, և սովորեցնողի: Կրեդիտային համակարգը կնպաստի նաև ավագ դպրոցում աշակերտների հաճախելիությանը, քանի որ յուրաքանչյուր բացակայաց ժամի համար կհանվեն  կրեդիտներ: Բացի գիտելիքների գնահատումից, կրեդիտներ կտրվեն նաև աշակերտների կամավորական աշխատանքի, հետազոտական գործունեության  համար, որը կնպաստի սովորողների մոտ արժեքային համակարգի ձևավորմանը: Այսպիսով, տարվա ընթացքում կրեդիտները կգումարվեն, և կձևավորվի մի նիշ, որը փաստացի կներկայացնի  ոչ միայն աշակերտի գիտելիքն ու կարողությունները, այլև հաշվի կառնվեն տարվա ընթացքում իրականացրած գործնական, հետազոտական, կամավորական աշխատանքները, ինչպես նաև հաճախելիությունը:
Ամփոփելով, կարելի է փաստել, որ ավագ դպրոցը սովորողի համար  կապահովի սովորելու արդյունավետ միջավայր, միանշանակ կխթանի աշակերտի շահագրգռվածությունը սովորելու նկատմամբ: Սովորողը ավելի նպատակասլաց կսովորի, և կաշխատի 3 տարիների ընթացքում հավաքել կրեդիտներ ոչ միայն ընդունելության քննությունների համար, այլև կապահովի կրթության շարունակականությունը, քանի որ ունեցած կրեդիտները հաշվի կառնվեն նաև բուհում տվյալ առարկայի ուսումնառության ընթացքում: Ի վերջո, կրեդիտային համակարգի կիրառումը կխթանի, որպեսզի սահուն անցում կատարվի դպրոցից բուհ: Սա էլ կնպաստի ավագ դպրոցի կայացմանը, բուհի կողմից ավագ դպրոցի ճանաչմանը, բուհ և ավագ դպրոց արդյունավետ փոխկապակցվածությանը:

-Հայաստանում հիմնվելու է Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղը, որը շատերի քննադատությանարժանացավ՝մասնավորապես եթե մեր բուհերի շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել, որքանո՞վ էնպատակահարմար Հայաստանում նոր բուհ հիմնել:
Ցանկացած նոր բուհ նոր  հնարավորություն է ստեղծում  երիտասարդների համար` առաջարկելով մասնագիտությունների լայն շրջանակ:Ես չեմ կարծում, որ որևէ բուհի գոյություն պիտի խանգարի մյուսին աշխատել, քանի որ մրցակցությունը նպաստում է կրթության որակի բարձրացմանը, ստեղծում է ավելի լայն հնարավորություններ կրթական նոր ծրագրերի ներդրման համար, ապահովում է  ժամանակի պահանջներին համապատասխանող  մասնագետներ:
-Տիկին Մուրադյան, դուք հանդես եք եկել «Կրթության մասին ՀՀ օրենքում առաջարկություններ և լրացումներ կատարելումասին» օրենսդրական նախաձեռնությամբ, որը երեկ ներկայացրիք ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ո՞րն է այդ նախագծի էությունը:
«Կրթության մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում առավել հաճախ կիրառվող որոշակի հասկացությունների օրենսդրական հստակեցման միտումով։ Օրենքի նախագծով սահմանվում են «սովորող» և «կրթության որակ» տեմինները։ 
Խնդիրն այն է, որ կրթությանն առնչվող գրեթե բոլոր փաստաթղթերում խոսվում է կրթության կազմակերպման արդյունավետության և որակյալ արդյունքի մասին։ Մինչդեռ դրանք ենթադրում են կոնկրետ իրողություններ, ցուցանիշներ, որոնք պետք է համապատասխանեն տվյալ հասարակարգի նպատակներին ու պահանջներին։
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի  սահմանել «կրթության որակ» հասկացությունը` որպես կրթության կազմակերպման չափելի արդյունք, որը միտված է կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրագործմանը, և շատ կարևոր է, որ կրթության որակ սահմանելիս` հաշվի առնվի սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը և ուսումնառության գնահատված արդյունքները։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս տարի հրապարակեց նախորդ տարվա զեկույցը, որտեղ առանձինհատված նվիրված է կրթության ոլորտի խնդիրներին, որոնցից մեկը վերաբերում է դպրոցներում ներառական կրթությանհամակարգի ներդրմանը՝մասնավորապես Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառականկրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցողերեխաների կրթության իրավունքը:
Շատ ուրախ եմ, որ ՄԻՊ-ի  զեկույցը անդրադառնում է կրթության ոլորտի խնդիրներին:Մասնավորապես ներառական կրթության մասով, որտեղ բավականին առաջընթաց կա, քանի որ ամեն տարի ավելանում են ներառական կրթություն իրականացնող  դպրոցների թիվը: Իհարկե, դեռ կան խնդիրներ,  որոնց աստիճանաբար տրվում են լուծումներ: «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում արդեն կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք հիմնովին լուծելու են ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդիրը , որ 1400 դպրոցից ընդամենը 117-ում է  իրականացվում ներառական կրթություն : Օրենքի նախագծերի փոփոխությունների հիմքում ընկած է  համընդհանուր  ներառման գաղափարը:
Այսօր խնդիր է դրված հասնել իրական հավասարության՝ պահպանելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի բոլոր սկզբունքները։  Մինչ այդ իրականացված ծրագրերում բարեփոխումներն ընթացել են առողջական վիճակի հիմքով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին կրթության մեջ ներառելու ուղղությամբ, մինչդեռ  խնդիր է դրված ապահովել երեխայի կրթության իրավունքը՝ հիմնվելով երեխայի կրթական կարիքի վրա:
-ՄԻՊ-ի նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժներինկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը: Եթե համաձայն եքադիտարկմանը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել խնդիրը լուծելու համար:
Լավ կլիներ, որ ՄԻՊ-ի զեկույցում բարձրացված խնդիրները լինեին ավելի կոնկրետ ձևակերպված: Ինչ խոսք կան երևույթներ,  որոնց դեմ պետք է շարունակաբար պայքարել, այդ թվում նաև անօրինական դրամահավաքության : Սակայն, պետք է նշեմ, որ ծնողների, համայնքի կողմից դպրոցին օգնության տրամադրումը այսօր արդեն քաղաքակիրթ տեսք է ստացել, այն կազմակերպվում և վերահսկվում է  արտաբյուջեի միջոցով: Գաղտնիք չէ, որ այսօր դպրոցն ունի բազմաթիվ խնդիրներ, և առանց ծնողների և համայնքի աջակցության դրանք դժվար կլինի հաղթահարել:Պարզապես, այստեղ շատ կարևոր է պահպանել թափանցիկության, հաշվետվողականության և կամավորության սկզբունքները, և այս սկզբունքներով դպրոցին  օգնություն տրամադրելը  չի կարող կոչվել դրամահավաքություն:
Կարծում եմ, որ  տնօրենների կողմից անօրինականության դեպքերը մեծ մասամբ գալիս են տեղեկատվության պակասից, և այժմ դրանք նվազելու միտում ունեն, քանի որ վերջին շրջանում տնօրենների իրավական գիտելիքների մակարդակը բարձրացել է` շնորհիվ գործող տնօրենների, ինչպես նաև բոլոր հավակնորդների համար հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և հավաստագիր  ստանալու գործընթացը:Այն տնօրեններին հնարավորություն է տալիս հարստացնել իրենց գիտելիքները համակարգի հետ առնչվող օրենքների և դրանց կիրառության դեպքերի ուղղությամբ:
-Նոր ուսումնական տարին արդեն սկսվել է: Ինչ սպասելիքներ նոր ուսումնական տարուց և Ձեր կարծիքով՝կրթության ոլորտիոր խնդիրները պետք է առավել ուշադրության կենտրոնում լինեն պատկան կառույցների կողմից:
Կարծում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի կրթության որակի բարելավումը:Ահրաժեշտ է կրթական հաստատություններին ապահովել համապատասխան նյութատեխնիկական բազայով սովորելու արդյունավետ միջավայր ստեղծելու նպատակով, վերանայել կրթակարգը, չափորոշիչները, բարելավել կրթական ծրագրերն ու դասագրքերը, խթանել սովորողների հետաքրքրվածությունը սովորելու գործընթացի նկատմամբ`  իրականացնելով մանկավարժների, ուսումնական հաստատության վարչական անձնակազմի շարունակական վերապատրաստումներ՝ հենված մասնագիտական կարիքների վրա:

Սոնա Դավթյան
Նյութի աղբյուրը՝
http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=19245%3A2014-09-04-15-15-31&catid=41%3Alurer&Itemid=57

Friday, August 29, 2014

Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան


Ուրբաթ, 20 Հունիս 2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ:
Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապդնմանն ուղղված տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ միությունն առաջիկայում պատրաստվում է անդամակցել եվրոպական ուսուցիչների միությանը, ինչը ևս կնպաստի միության զարգացմանը:
Ողջունելով «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դպրոցը և կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու որակյալ կրթական համակարգի կայացմանը: Այդ առումով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում պատրաստ ենք ներդնել նաև ձեր փորձը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի կառավարությունն ավելացնելու է ուսուցիչների վերապատրաստմանն ու դպրոցաշինությանն ուղղված միջոցները:
Միաժամանակ վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել միության ծրագրերին և նախաձեռնություններին:


Հունիսի 24-ին <Առավոտ լուսո> հեռուստահաղորդման հյուրն էր ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը



https://www.facebook.com/video.php?v=792654394101430&set=p.792654394101430&type=2&theater

Friday, August 22, 2014




2014թվականի օգոստոսի 22-25-ին ք.Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում իրականացվել է «Չափորոշչի պահանջների կատարման գնահատումը` հիմնվելով սովորողների գիտելիքների թվանշանային գնահատման արդյունքների վրա» թեմայով եռօրյա սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ:
Դասընթացի բացման արարողությանը հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Գայանե Անտոնյանը, ԿԾԳ ԾԻԳ-ի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի ցանցի անդամ հանդիսացող ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և կրթության ոլորտի այլ պատասխանատուներ:
Բացման խոսքով հանդես եկավ նաև «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ, Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա իր խոսքում նշեց միութան դերն ու նշանակությունը ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում՝ առանձնացնելով մի շարք ծրագրեր՝ ուղղված մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացմանն ու վարկանիշի բարձրացմանը, դպրոցի զարգացմանը, դպրոցական նորարարությունների խթանմանն ու տարածմանը,ինչպես նաև անդրադարձավ միության կազմում ընդգրկված դպրոցների արդյունավետ համագործակցության ուղիներին, և ԴԿՄ զարգացման հեռանկարներին:
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշեց, որ շատ է կարևորում «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության դերը ՀՀ հանրակրթության ոլորտում և փաստեց.
-Այսօրվա կրթական համակարգում վեր են հանվում խիստ անհրաժեշտ խնդիրներ և նախաձեռնություններ , որոնք լուծվում են «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի սեփական ուժերով:
«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի տնօրեն Լիլիթ Անտոնյանը, ներկայացնելով միության գործունեությունը, նշեց, որ շարունակաբար իրականացվում են ծրագրեր, դասընթացներ, մասնագիտական հանդիումներ, որոնց շարքում առանձնացրեց «Դպրոցի զարգացման հեռանկարային ծրագիր» և «Ուսուցչի էթիկայի նորմեր» ուղեցույցերի ստեղծումը: Միության տնօրենն իր խոսքում կարևորեց ԴԿՄ ԻԱՄ-ի կողմից ՀՀ հանրակրթական դպրոցներին փոքր դրամաշնորհների տրամադրումը, որը նպատակաուղղված է մանկավարժական նորարարությունների ներդրմանն ու տարածմանը, դպրոցների զարգացման ծրագրերի իրագործմանը, դպրոցների միջև համագործակցության ցանցի ընդլայնմանը:
Ելույթ ունեցավ նաև ԿԾԳ Ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը. ով իր խոսքում նշեց, որ ԴԿՄ ԻԱՄ-ը ակտիվ գործունեություն է ծավալում՝ իրականացնելով բազմաթիվ կրթական ծրագրեր հանրակրթության ոլորտում: Դասընթացին անդրադառնալով՝ նա փաստեց.
-«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ը այսօր իրականացնում է օրիգինալ մի ծրագիր, որն ուղղված է հանրակրթական դպրոցների տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալների արդյունավետ գործունեությանը: Այս դասընթացը եզակի է ոչ միայն այն առումով, որ առաջին անգամ է կազմակերպվում, այլ բովանդակային տեսանկյունից ևս եզակի է և շատ նոր գիտելիքներ, հմտություններ է հաղոդում մասնակիցներին:
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի ստեղծման և գործունեության մասին պատմող ֆիլմ:
Սեմինարի մասնակից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալները և մեթոդմիովորման նախագահները փաստեցին այս դասընթացի կարևորությունը և ցանկություն հայտնեցին , որ իրենց մասնագիտական զարգացմանն ուղղված նմանատիպ դասընթացները լինեն շարունակական: Նրանք նշեցին, որ դասընթացից ստացված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կնպաստեն իրենց ամենօրյա գործունեության արդյունավետ կազմակերպմանը և ձեռք բերած փորձով կկիսվեն իրենց դպրոցի մյուս մանկավարժների հետ:

Wednesday, August 20, 2014

ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ.

2014 թվականի Օգոստոսի 20-ին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ ուղղված ՀՀ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրմանը: Հանդիպումը կայացավ «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ Ռուզաննա Մուրադյանի, ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի, Երևանի 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի և այլ տնօրենների մասնակցությամբ: Այս հայեցակարգի շուրջ քննարկումների արդյունքում դպրոց-կենտրոնների տնօրենները հանդես եկան առաջարկություններով, որպեսզի հայեցակարգը նախապատրաստվի և ներկայացվի կառավարության հաստատմանը:

Tuesday, August 5, 2014

Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ․ Նորայր Քամալյանին հանձնվեց նախագահի պարգևած Արիության մեդալը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր: Սեյրան Օհանյանը, Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը զրուցել են ապաքինվող զինծառայողների հետ, բժիշկներից հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, իրենց զորակցությունն են հայտնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հերոսաբար դրսևորած հայորդիների ծնողներին:

Այցելության ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արիության մեդալով պարգևատրված շարքային Նորայր Միքայելի Քամալյանին հանձնվեց պետական բարձր պարգևը: Հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին ԱԺ պատգամավորները հանձնեցին նաև անվանական ժամացույցներ:

http://www.haynews.am/hy/1407259352