Tuesday, September 2, 2014

ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ՄԻՊ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՈՆԿՐԵՏ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵԻՆ

Ուսումնական տարին արդեն սկսվել է՝ նոր սպասումներով, ակնկալիքներով ու  հույսերով: Սակայն անելիքներն ու խնդիրներ էլ  քիչ են կրթության ոլորտում: Կրթության ոլորտի մի քանի խնդիրների մասին« Իրավունքը» խոսեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ:
_Տիկին Մուրադյան,  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջերսհայտարարեցոր շուտով ավագ դպրոցներում ներդրվելու էկրեդիտային համակարգԸստ Ձեզ՝ արդյոք այդ համակարգիներդրումից դրական արդյունքներ կարելի է ակնկալելեթեշատերի կարծիքով ավագ դպրոցները դեռ կայացման փուլումեն:

Ներկայումս ավագ դպրոցը կայացման փուլում է, և կարգերի, ինչպես նաև ֆինանսավորման անընդհատ վերանայման  կարիք կա: Ավագ դպրոցը նոր ստեղծվող ինստիտուտ է, իսկ ցանկացած նորը պետք է ունենա փորձարկման ժամանակաշրջան, որի ընթացքում  լրացվում են բոլոր բացերը, և բարելավվում է ընդհանուր համակարգը:   Ինչ վերաբերում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրմանը, ապա պետք է նշեմ, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը բավականին ակտիվ աջակցում է այդ գործընթացին:Մշակվել է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մեթոդաբանություն, որը ներկայումս ներկայացվում է  ՀՀ մարզերի դպրոցներին` կազմակերպելով քննարկումներ, որի էլ լրամշակված տարբերակը և առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ ԿԳ նախարարությանը:
Պետք  է նշեմ, որ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի կիրառումն  արդեն 10 տարիների փորձություն է անցել ամբողջ աշխարհում:  Այս համակարգի շնորհիվ աշակերտներին հնարավորություն է ընձեռվում գնահատելու իրենց իրական գիտելիքներն ու կարողությունները, լրացնելու բաց թողածը, քանի որ յուրաքանչյուր թեմա առանձին-առանձին է գնահատվելու և տրվելու է համապատասխան կրեդիտ, և  չի լինի մի թեմա, որը աշակերտի կողմից կանտեսվի :  Այս դեպքում աշակերտները շահագրգռված կլինեն հանձնելու բոլոր թեմաները և հնարավորինս շատ կրեդիտներ հավաքելու` ձեռք բերելով գիտելիքներ կառուցողական ճանապարհով ավագ դպրոցի ողջ ուսումնառության ընթացքում:  Եթե կրեդիտները առաջանում են արտաքին և ներքին գնահատման հանրագումարի արդյունքում, ապա դա նաեվ խթանում է ոչ միայն աշակերտների, այլև մանկավարժների վերաբերմունքը իրենց աշխատանքի հանդեպ, բարձրանում է երկկողմանի պատասխանատվությունը`և սովորողի, և սովորեցնողի: Կրեդիտային համակարգը կնպաստի նաև ավագ դպրոցում աշակերտների հաճախելիությանը, քանի որ յուրաքանչյուր բացակայաց ժամի համար կհանվեն  կրեդիտներ: Բացի գիտելիքների գնահատումից, կրեդիտներ կտրվեն նաև աշակերտների կամավորական աշխատանքի, հետազոտական գործունեության  համար, որը կնպաստի սովորողների մոտ արժեքային համակարգի ձևավորմանը: Այսպիսով, տարվա ընթացքում կրեդիտները կգումարվեն, և կձևավորվի մի նիշ, որը փաստացի կներկայացնի  ոչ միայն աշակերտի գիտելիքն ու կարողությունները, այլև հաշվի կառնվեն տարվա ընթացքում իրականացրած գործնական, հետազոտական, կամավորական աշխատանքները, ինչպես նաև հաճախելիությունը:
Ամփոփելով, կարելի է փաստել, որ ավագ դպրոցը սովորողի համար  կապահովի սովորելու արդյունավետ միջավայր, միանշանակ կխթանի աշակերտի շահագրգռվածությունը սովորելու նկատմամբ: Սովորողը ավելի նպատակասլաց կսովորի, և կաշխատի 3 տարիների ընթացքում հավաքել կրեդիտներ ոչ միայն ընդունելության քննությունների համար, այլև կապահովի կրթության շարունակականությունը, քանի որ ունեցած կրեդիտները հաշվի կառնվեն նաև բուհում տվյալ առարկայի ուսումնառության ընթացքում: Ի վերջո, կրեդիտային համակարգի կիրառումը կխթանի, որպեսզի սահուն անցում կատարվի դպրոցից բուհ: Սա էլ կնպաստի ավագ դպրոցի կայացմանը, բուհի կողմից ավագ դպրոցի ճանաչմանը, բուհ և ավագ դպրոց արդյունավետ փոխկապակցվածությանը:

-Հայաստանում հիմնվելու է Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղըորը շատերի քննադատությանարժանացավ՝մասնավորապես եթե մեր բուհերի շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնելորքանո՞վ էնպատակահարմար Հայաստանում նոր բուհ հիմնել:
Ցանկացած նոր բուհ նոր  հնարավորություն է ստեղծում  երիտասարդների համար` առաջարկելով մասնագիտությունների լայն շրջանակ:Ես չեմ կարծում, որ որևէ բուհի գոյություն պիտի խանգարի մյուսին աշխատել, քանի որ մրցակցությունը նպաստում է կրթության որակի բարձրացմանը, ստեղծում է ավելի լայն հնարավորություններ կրթական նոր ծրագրերի ներդրման համար, ապահովում է  ժամանակի պահանջներին համապատասխանող  մասնագետներ:
-Տիկին Մուրադյան, դուք հանդես եք եկել «Կրթության մասին ՀՀ օրենքում առաջարկություններ և լրացումներ կատարելումասին» օրենսդրական նախաձեռնությամբ, որը երեկ ներկայացրիք ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ո՞րն է այդ նախագծի էությունը:
«Կրթության մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում առավել հաճախ կիրառվող որոշակի հասկացությունների օրենսդրական հստակեցման միտումով։ Օրենքի նախագծով սահմանվում են «սովորող» և «կրթության որակ» տեմինները։ 
Խնդիրն այն է, որ կրթությանն առնչվող գրեթե բոլոր փաստաթղթերում խոսվում է կրթության կազմակերպման արդյունավետության և որակյալ արդյունքի մասին։ Մինչդեռ դրանք ենթադրում են կոնկրետ իրողություններ, ցուցանիշներ, որոնք պետք է համապատասխանեն տվյալ հասարակարգի նպատակներին ու պահանջներին։
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի  սահմանել «կրթության որակ» հասկացությունը` որպես կրթության կազմակերպման չափելի արդյունք, որը միտված է կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրագործմանը, և շատ կարևոր է, որ կրթության որակ սահմանելիս` հաշվի առնվի սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը և ուսումնառության գնահատված արդյունքները։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս տարի հրապարակեց նախորդ տարվա զեկույցըորտեղ առանձինհատված նվիրված է կրթության ոլորտի խնդիրներինորոնցից մեկը վերաբերում է դպրոցներում ներառական կրթությանհամակարգի ներդրմանը՝մասնավորապես Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառականկրթությունընդ որում՝ ակնհայտ բացթողումներովԱրդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցողերեխաների կրթության իրավունքը:
Շատ ուրախ եմ, որ ՄԻՊ-ի  զեկույցը անդրադառնում է կրթության ոլորտի խնդիրներին:Մասնավորապես ներառական կրթության մասով, որտեղ բավականին առաջընթաց կա, քանի որ ամեն տարի ավելանում են ներառական կրթություն իրականացնող  դպրոցների թիվը: Իհարկե, դեռ կան խնդիրներ,  որոնց աստիճանաբար տրվում են լուծումներ: «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում արդեն կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք հիմնովին լուծելու են ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդիրը , որ 1400 դպրոցից ընդամենը 117-ում է  իրականացվում ներառական կրթություն : Օրենքի նախագծերի փոփոխությունների հիմքում ընկած է  համընդհանուր  ներառման գաղափարը:
Այսօր խնդիր է դրված հասնել իրական հավասարության՝ պահպանելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի բոլոր սկզբունքները։  Մինչ այդ իրականացված ծրագրերում բարեփոխումներն ընթացել են առողջական վիճակի հիմքով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին կրթության մեջ ներառելու ուղղությամբ, մինչդեռ  խնդիր է դրված ապահովել երեխայի կրթության իրավունքը՝ հիմնվելով երեխայի կրթական կարիքի վրա:
-ՄԻՊ-ի նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքությանմանկավարժներինկատմամբ տարբերակված մոտեցմանինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերըԵթե համաձայն եքադիտարկմանըի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել խնդիրը լուծելու համար:
Լավ կլիներ, որ ՄԻՊ-ի զեկույցում բարձրացված խնդիրները լինեին ավելի կոնկրետ ձևակերպված: Ինչ խոսք կան երևույթներ,  որոնց դեմ պետք է շարունակաբար պայքարել, այդ թվում նաև անօրինական դրամահավաքության : Սակայն, պետք է նշեմ, որ ծնողների, համայնքի կողմից դպրոցին օգնության տրամադրումը այսօր արդեն քաղաքակիրթ տեսք է ստացել, այն կազմակերպվում և վերահսկվում է  արտաբյուջեի միջոցով: Գաղտնիք չէ, որ այսօր դպրոցն ունի բազմաթիվ խնդիրներ, և առանց ծնողների և համայնքի աջակցության դրանք դժվար կլինի հաղթահարել:Պարզապես, այստեղ շատ կարևոր է պահպանել թափանցիկության, հաշվետվողականության և կամավորության սկզբունքները, և այս սկզբունքներով դպրոցին  օգնություն տրամադրելը  չի կարող կոչվել դրամահավաքություն:
Կարծում եմ, որ  տնօրենների կողմից անօրինականության դեպքերը մեծ մասամբ գալիս են տեղեկատվության պակասից, և այժմ դրանք նվազելու միտում ունեն, քանի որ վերջին շրջանում տնօրենների իրավական գիտելիքների մակարդակը բարձրացել է` շնորհիվ գործող տնօրենների, ինչպես նաև բոլոր հավակնորդների համար հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և հավաստագիր  ստանալու գործընթացը:Այն տնօրեններին հնարավորություն է տալիս հարստացնել իրենց գիտելիքները համակարգի հետ առնչվող օրենքների և դրանց կիրառության դեպքերի ուղղությամբ:
-Նոր ուսումնական տարին արդեն սկսվել է: Ինչ սպասելիքներ նոր ուսումնական տարուց և Ձեր կարծիքով՝կրթության ոլորտիոր խնդիրները պետք է առավել ուշադրության կենտրոնում լինեն պատկան կառույցների կողմից:
Կարծում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի կրթության որակի բարելավումը:Ահրաժեշտ է կրթական հաստատություններին ապահովել համապատասխան նյութատեխնիկական բազայով սովորելու արդյունավետ միջավայր ստեղծելու նպատակով, վերանայել կրթակարգը, չափորոշիչները, բարելավել կրթական ծրագրերն ու դասագրքերը, խթանել սովորողների հետաքրքրվածությունը սովորելու գործընթացի նկատմամբ`  իրականացնելով մանկավարժների, ուսումնական հաստատության վարչական անձնակազմի շարունակական վերապատրաստումներ՝ հենված մասնագիտական կարիքների վրա:

Սոնա Դավթյան
Նյութի աղբյուրը՝
http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=19245%3A2014-09-04-15-15-31&catid=41%3Alurer&Itemid=57

No comments:

Post a Comment