Tuesday, July 24, 2012

Արարատի մարզ

 2012 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հանդիպումը <Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստմանը> մասնակցող Արարատի մարզի Արարատ գյուղի, Այնթապի, Արտաշատի, Մասիսի, Այգեշատի, Սուրենավանի և մի շարք այլ գյուղերի  հիմնական դպրոցների ուսուցիչների հետ: Քննարկվեցին ուսուցիչներին հուզող, նրանց մասնագիտական կարիքներից բխող հարցեր:

 Մանկավարժները հանդես եկան հետևյալ առաջարկություններով. 
  • Պարբերաբար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) շաբաթական քսաներկու դասաժամից պակասեցնել մինչև տասնութ դասաժամ: Մի կողմից սա կնվազեցնի ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը և կնպաստի որակի բարձրացմանը, մյուս կողմից կհանդիսանա աշխատավարձի բարձրացման մեկ այլ և ավելի արդյունավետ մոտեցում: 
  • Համացանցում առկա մանկավարժական գրականությունը օտար լեզուների չիմացության պատճառով մնում են անհասանելի: Առաջարկվում է ապահովել դրանց թարգմանությունը և հասանելիությունը:
  • Դպրոցները ապահովել բավարար քանակությամբ համակարգիչներով, որպեսզի ուսուցիչները կարողանան դրանք արդյունավետ օգտագործել դասի ընթացքում:
  • Ուսուցիչներին տրամադրել արտոնյալ վարկեր` անձնական օգտագործման համակարգիչներ ձեռք բերելու համար:



Thursday, July 19, 2012

Լոռու մարզ

2012 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հանդիպումը <Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստմանը> մասնակցող Լոռու մարզի Ստեփանավանի, Վանաձորի,  Ամրակիցի, ՈՒռուտի,  Լեջանի, Գյուլագարակի,  Գար-Գառի,  Վարդաբլուրի,  Արմանիսի և մի շարք այլ գյուղերի  հիմնական դպրոցների ուսուցիչների հետ: Քննարկվեցին ուսուցիչներին հուզող, նրանց մասնագիտական կարիքներից բխող հարցեր:

 Մանկավարժները հանդես եկան հետևյալ առաջարկություններով. 
  • Ստեղծել հեռուստատեսային հաղորդումներ, որտեղ կներկայացվի ուսուցիչ աշխատանքի, երեխաների դաստիարակության, ծնողների հետ համագործակցության այնպիսի օրինակներ, որոնք հասարկությանը ցույց կտան ուսուցչի աշխատանքի դժվարություններն ու հաջողությունները:
  • Պարբերաբար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) շաբաթական քսաներկու դասաժամից պակասեցնել մինչև տասնութ դասաժամ:
  • Դասագրքերում ուսումնական նյութի շարադրանքը դարձնել ավելի պարզ, մատչելի`երեխայի կողմից այն հեշտությամբ հասկանալու, ընկալելու և յուրացնելու համար: 
 

Tuesday, July 17, 2012

Երևան

 2012 թվականի հուլիսի 17-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հանդիպումը <Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստմանը> մասնակցող Երևանի հիմնական դպրոցների ուսուցիչների հետ: Քննարկվեցին ուսուցիչներին հուզող, նրանց մասնագիտական կարիքներից բխող հարցեր:



Մանկավարժները հանդես եկան հետևյալ առաջարկություններով. 
  • Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) շաբաթական քսաներկու դասաժամից պակասեցնել մինչև տասնութ դասաժամ: 
  • Կազմակերպել դպրոցի և ուսուցչի վարկանիշի բարձրացմանը ուղղված միջոցառումներ:
  • Կրթության որակը բարձրացնելու համար պակասեցնել աշակերտների թվաքանակը դասարաններում:



Saturday, July 14, 2012

Արմավիրի մարզ


 2012 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հանդիպումը <Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստմանը> մասնակցող Արմավիրի մարզի Վաղարշապատի, Արմավիրի, Ալաշկերտի, Այգեվանի, Արգավանդի, Արտաշարի, Բամբակաշատի, Գետաշենի  և մի շարք այլ գյուղերի  հիմնական դպրոցների ուսուցիչների հետ: Քննարկվեցին ուսուցիչներին հուզող, նրանց մասնագիտական կարիքներից բխող հարցեր:

 Մանկավարժները հանդես եկան հետևյալ առաջարկություններով. 
  • Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) շաբաթական քսաներկու դասաժամից պակասեցնել մինչև տասնութ դասաժամ: 
  • Բնագիտական առարկաների համակարգում բարձրացնել քիմիա առարկայի կշիռը` ավելացնելով առարկայի ժամաքանակը, ԲՈՒՀ-երում ավելացնելով քիմիա առարկայով ընդունելության տեղերը: