Thursday, July 19, 2012

Լոռու մարզ

2012 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հանդիպումը <Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստմանը> մասնակցող Լոռու մարզի Ստեփանավանի, Վանաձորի,  Ամրակիցի, ՈՒռուտի,  Լեջանի, Գյուլագարակի,  Գար-Գառի,  Վարդաբլուրի,  Արմանիսի և մի շարք այլ գյուղերի  հիմնական դպրոցների ուսուցիչների հետ: Քննարկվեցին ուսուցիչներին հուզող, նրանց մասնագիտական կարիքներից բխող հարցեր:

 Մանկավարժները հանդես եկան հետևյալ առաջարկություններով. 
  • Ստեղծել հեռուստատեսային հաղորդումներ, որտեղ կներկայացվի ուսուցիչ աշխատանքի, երեխաների դաստիարակության, ծնողների հետ համագործակցության այնպիսի օրինակներ, որոնք հասարկությանը ցույց կտան ուսուցչի աշխատանքի դժվարություններն ու հաջողությունները:
  • Պարբերաբար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) շաբաթական քսաներկու դասաժամից պակասեցնել մինչև տասնութ դասաժամ:
  • Դասագրքերում ուսումնական նյութի շարադրանքը դարձնել ավելի պարզ, մատչելի`երեխայի կողմից այն հեշտությամբ հասկանալու, ընկալելու և յուրացնելու համար: 
 

No comments:

Post a Comment