Tuesday, July 24, 2012

Արարատի մարզ

 2012 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հանդիպումը <Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստմանը> մասնակցող Արարատի մարզի Արարատ գյուղի, Այնթապի, Արտաշատի, Մասիսի, Այգեշատի, Սուրենավանի և մի շարք այլ գյուղերի  հիմնական դպրոցների ուսուցիչների հետ: Քննարկվեցին ուսուցիչներին հուզող, նրանց մասնագիտական կարիքներից բխող հարցեր:

 Մանկավարժները հանդես եկան հետևյալ առաջարկություններով. 
  • Պարբերաբար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) շաբաթական քսաներկու դասաժամից պակասեցնել մինչև տասնութ դասաժամ: Մի կողմից սա կնվազեցնի ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը և կնպաստի որակի բարձրացմանը, մյուս կողմից կհանդիսանա աշխատավարձի բարձրացման մեկ այլ և ավելի արդյունավետ մոտեցում: 
  • Համացանցում առկա մանկավարժական գրականությունը օտար լեզուների չիմացության պատճառով մնում են անհասանելի: Առաջարկվում է ապահովել դրանց թարգմանությունը և հասանելիությունը:
  • Դպրոցները ապահովել բավարար քանակությամբ համակարգիչներով, որպեսզի ուսուցիչները կարողանան դրանք արդյունավետ օգտագործել դասի ընթացքում:
  • Ուսուցիչներին տրամադրել արտոնյալ վարկեր` անձնական օգտագործման համակարգիչներ ձեռք բերելու համար:



No comments:

Post a Comment