Wednesday, August 29, 2012
ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Օգոստոսի 29-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են վերացնել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ու «Կրթության մասին» ՀՀ օրենքների միջեւ հակասությունները եւ դրանք համապատասխանեցնել «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներին: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն առաջարկող հոդվածը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններին, որոնք իրականացվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Հեղինակների տեղեկացմամբ` ռեկտորների ընտրությանը վերաբերող պահանջները սահմանված են «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում, հետեւաբար անհրաժեշտ է վերացնել առկա հակասությունը: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկեց նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված, առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված չորս օրինագծերի` հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության հարցը: Հանձնաժողովը նպատակահարմար գտավ ՀՀ կառավարության հեղինակած «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Կարեն Վարդանյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի հետագա քննարկումը եւ նպատակահարմար չգտավ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի հետագա քննարկումը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment