Եվրոպան ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես մի օրինակելի մոդել` հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հանդուրժողականության հիմնարար արժեքների վրա:
Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց….
Երկիր մոլորակի
բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական և անհատական
արգելքների, միավորում են համընդհանուր արժեքները, որոնք մարդասիրական աշխարհայացքի
սկզբունքների մարմնավորումն են և տարածվում են ոչ միայն յուրայինների, այլև բոլոր մարդկանց
վրա:Այսօր տեղի ունեցած այս ոճրագործությունը լուրջ սպառնալիք է այդ արժեքների և երկիր
մոլորակի համար:
Մենք փորձում ենք դաստիարակել մեր
երեխաներին եվրոպական արժեքներով, որոնք նաև
համամարդկային արժեքներ են:Դաստիարակության ամենահզոր ուժը օրինակի հիման վրա դաստիարակությունն
է, մենք քարոզում ենք համամարդկային արժեքներ, բայց ականատես ենք լինում մարդկությանը
սպառնացող նոր` բացասական արժեքների քարոզմանը, որտեղ փառաբանվում է ոճրագործը, և հերոսանում
մարդասպանը:
Մեր կրթական համակարգը ինտեգրվում է եվրոպական կրթական
համակարգին: Եվ այսօր մեզ` մայրերիս, անկախ ազգային պատկանելության, ամենաշատը պետք
է մտահոգի, թե ինչպես կարող են մեր երեխաները սովորել Եվրոպայի տարբեր կրթական հաստատություններում,
ինչպես կարող ենք ինտեգրվել եվրոպական արժեհամակարգին, երբ էթնիկ հողի վրա կատարված
մարդասպանությունը դառնում է դարի վատագույն օրինակը մեր երեխաների ապագայի կերտման
ճանապարհին:
Մայրե′ր ամբողջ աշխարհի, սա համամարդկային
արժեքների չնչացմանն ուղղված սպառնալիք է: Տեր կանքնենք մեր զավակների անվտանգությանը,
նրանց ապագային:
Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք համամարդկային
արժեքներին համահունչ, բայց ունեցանք մարդկությանը սպառնացող սահմռկեցուցիչ օրինակ,
որը ծնվեց եվրոպական մարդակենտրոն արժեքների կողքին:
Կոչ եմ անում աշխարհի բոլոր մայրերին
միանալ և այս համամարդկային արժեքների ոտնահարմանը տալ մեր մայրական բարոյական գնահատականը:
No comments:
Post a Comment