ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող սեմինար - դասընթացը հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքապետարնի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀԿ Շենգավիթի կանանց խորհրդի նախագահ Արմինե Վարդանյանը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահի տեղակալ Արայիկ Աբրահամյանը, կանանց խորհրդի անդամներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց և ամփոփվեց աշխատանքային ծրագիր, քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դասընթաց քարոզարշավ անցկացնելու վերաբերյալ: Վաղը հանդիպումը նախատեսված է Արմավիրի մարզի ՀՀԿ տարածքային գրասենյակում:
Նյութի աղբյուրը` www.hhk.am 31.01.2013թ
Thursday, January 31, 2013
Wednesday, January 30, 2013
Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
2013թ. հունվարի 30-ին Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Ինչպես նշեց հիմնական զեկուցողը, փոփոխությունները վերաբերում են բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը, որը մինչ այս իրականացնում էր ՀՀ առողջապահության նախարարությունը: Նոր կարգի համաձայն՝ նախատեսվում է լիազորությունները տրամադրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, ինչպես որ մյուս կրթական հաստատությունների դեպքում է: Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչն էլ ուղղված է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը:
Պատգամավորները քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեցին քննարկված օրինագծերի փաթեթին՝ ԱԺ երրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Կարինե Աճեմյանը: Նա նշեց, որ կատարված փոփոխությունները կապված են եղել հիմնականում տեխնիկական թերությունների եւ կառավարության ներկայացրած երկու խմբագրական բնույթի շտկումների հետ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:
Քննարկվեց նաեւ կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Արտակ Դավթյանը: Կատարված փոփոխությունները վերաբերում են օրենքի 16-րդ հոդվածին, որի շարադրանքը նախկին տարբերակում, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, խրթին էր, պարունակում էր հասկացություններ, որոնք չեն բխում ժամանակակից մոտեցումներից:
Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովը, հեղինակների առաջարկությամբ, որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը, ինչպես նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀԿ կանանց խորհուրդը անցկացրել է "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող սեմինար - դասընթացը Կոտայքի մարզում
2013թ.-ի հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող ՚Ինչպես կազմակերպել քարոզարշավՙ խորագիրը կրող սեմինար - դասընթացը: Դասընթացների հերթական կանգառը Կոտայքի մարզի Նոր - Հաճնի ՀՀԿ տարածքային կազմակերպության գրասենյակում էր, ուր հավաքված էին մարզային կանանց ակտիվի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Կոտայքի մարզային կանանց խորհրդի նախագահ Ջուլետա Բուբուշյանը, Նոր-Հաճնի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Հայկուշ Պետրոսյանը, մարզային և շրջանային կազմակերպության կանանց խորհուրդները:Հավել ենք, որ ՀՀԿ կանանց խորհուրդը ամեն օր հանդիպումներ է անցկացնում ինչպես մարզերում, այնպես էլ Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպություններում: Այս հանդիպումների ժամանակ կանայք քննարկում և ամփոփում են իրենց աշխատանքային ծրագրերը, քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև անցկացնում են դասընթացներ քարոզարշավի վերաբերյալ:
Հանդիպումներին մասնակցում են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ, մարզային և շրջանայնին կազմակերության նախագահներ:
Նյութի աղբյուրը` www.hhk.am 30.01.2013թ
Monday, January 28, 2013
«Ընտանիքի անդամները չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա, ուր մնաց թե մանկավարժներն ազդեն»
Գրեթե յուրաքանչյուր ընտրության ժամանակ խոսվում է, որ դպրոցները պետք է հեռու պահել քաղաքականությունից ու ընտրական գործընթացներից: Հատկապես, որ մանկավարժները չմասնակցեն ոչ մարդկանց տեղամասեր բերելու, ոչ աշակերտներին սպառնալու, որ նրանց ծնողներն իրենց նախընտրած թեկնածուին ընտրեն, ոչ էլ այլ գործողությունների, որոնք մանկավարժին պատիվ չեն բերում:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի թիվ Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանը համաձայն չէ, որ մանկավարժները ընտրական գործընթացների անմիջական մասնակիցներ են:
«Նման բան չկա եւ չի կարող լինել: Չթերագնահատենք մեր քաղաքացիներին, քանի որ մարդկանց քաղաքացիական գիտակցությունը բարձր մակարդակի վրա է, եւ քվեախցիկում ամեն մեկը քվեարկում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Պատգամավորի խոսքերով` այսօր մեր քաղաքացիներն այնքան վճռական են իրենց որոշումների մեջ, որ նույնիսկ ընտանիքի անդամները չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա, ուր մնաց թե մանկավարժները ազդեն:
«Կարծում եմ մեր մանկավարժները խորհրդի կարիք չունեն եւ որպես ՀՀ քաղաքացիներ պետք է մասնակցեն ընտրություններին»,-ավելացրեց պատգամավորը:
00:51, 28 հունվարի, 2013
Աղբյուրը` http://hetq.am
Հարցազրույցը վարեց Գրիշա Բալասանյանը
Thursday, January 24, 2013
«Ուսուցչի էթիկայի նորմերը» ուղեցույցի մշակում և ներդրում ՀՀ դպրոցներում
«Դպրոց- կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հունվարի 24-ին, Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում դպրոցների տնօրեններին էր ներկայացնում իր նախաձեռնությամբ ու համապատասխան մասնագետների ջանքներով ստեղծված փաստաթուղթը` «Ուսուցչի էթիկայի նորմերը»:
ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է «ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԸ» ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԻՐԱՌԵԼԻ
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն հունվարի 24-ին Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում դպրոցների տնօրեններին էր ներկայացնում իր նախաձեռնությամբ ու համապատասխան մասնագետների ջանքերով ստեղծված փաստաթուղթը` «Ուսուցչի էթիկայի նորմերը»:
«Սա նախադեպը չունեցող մի փաստաթուղթ է, որը որ մինչ այսօր չի եղել մանկավարժության մեջ և այսօր առաջին անգամ դրվում է լայն հասարակության սեղանին: Այսինքն` սա փաստաթուղթ է ոչ միայն ուսուցչի համար, որ ինքը պետք է իմանա, այլ սա փաստաթուղթ է հասարակության ցանկացած անդամի համար, ծնողի համար, որ ինքը պետք է իմանա, թե ինչպիսին պետք է լինի ուսուցչի վարքագիծը»,- Իրավաբան.net-ին ասաց Ռուզաննա Մուրադյանը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը փաստաթուղթը կազմած հեղինակներին ընտրել է մրցույթով` 3 մասնագետ տարբեր ոլորտներից:
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ի համահեղինակն է: Փաստաթուղթն ամբողջացնելու համար ուսումնասիրել են միջազգային փորձը. շատ երկրներում ուսուցիչների համար էթիկայի նորմեր կան` դրանք տարբերվում են միայն իրենց խորությամբ ու ընդգրկվածությամբ:
«Այս փաստաթղթի մեջ կա նաև մի կետ, որը նշում է, որ յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր մանկավարժական կոլեկտիվ ինքն է սահմանում իր էթիկայի նորմերը և կարող է այս փաստաթղթում ամրագրված սկզբունքներին չհակասող ցանկացած ուրիշ դրույթներ ևս ներառել»,- տեղեկացրեց Սիլվա Պետրոսյանը:
Վայոց Ձորի մարզի Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը կարևորեց ու շնորհակալություն հայտնեց փաստաթղթի ստեղծման համար: Նրա խոսքով` ուսուցչի էթիկայի նորմերի առկայությունը կարևոր է այնքանով, որքանով ուսման գործընթացը դպրոցներում:
«Ուսուցչի էթիկայի նորմեր»-ում առանձին կետեր են նվիրված ուսուցչի հակակոռուցպիոն վարքագծին: Ըստ որի` կաշառք վերցնելը կամ կաշառք տալն անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական բարոյականության հետ: Ուսուցիչը չպետք է որևէ կերպ ակնարկի, ցանկություն հայտնի, համաձայնության գա այլ ուսուցիչների հետ սաների կամ ծնողների միջոցով իրեն նվերներ մատուցելու հարցում:
«Ընդհանրապես էթիկայի կանոնների ներդրումը ցանկացած համակարգում և դրանց ընդունումը և կիրառումը շատ մեծ կարևորություն ունի նաև հակակոռուպցիոն տեսակետից, որովհետև նա մանրակրկիտ կարգավորում է վարքագիծը»,- ասաց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:
Սիլվա Պետրոսյանի խոսքով` «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ը ոչ թե միայն ուսուցչի համար է կամ սահմանափակում է նրա ազատությունները, այլև նրա նկատմամբ հարգանքը մեծացնելու համար է, ինչպես նաև երեխաների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու:
Առաջիկայում 15 դպրոցի տնօրեններ կամ առաջատար մանկավարժներ իրենց դպրոցներում կփորձարկեն փաստաթուղթը, կլսեն առաջարկություններ ու նոր գաղափարներ, կկատարելագործեն փաստաթուղթն ու կներկայացնեն Կրթության և գիտության նախարարություն: Ռուզաննա Մուրադյանի ցանկությունն է` այն դարձնել համընդհանուր փաստաթուղթ հանրապետության բոլոր դպրոցների համար:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net http://iravaban.net/2013/01/24/%D5%BC%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A7-3/
Wednesday, January 23, 2013
Մշակվում է ուսուցիչների էթիկայի նորմերի մասին փաստաթուղթ
Հանրապետությունում ստեղծվել է <Դպրոց կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միություն, որի նախագահն է նախկինում Երևանի թիվ 43 դպրոցի տնօրեն, այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:
2013թ.հունվարի 23-ին Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում անցկացվեց հերթական միջոցառումը մարզային դպրոցների տնօրենների մասնակցությամբ, որին մասնակցում էին նաև. ՀՀ ԿԳՆ <Կրթական ծրագրերի կենտրոն> ԾԻԳ-ի ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, Սյուզի Մակեյանը, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի վարիչ, <Մարդ և հասարակություն> ամսագրի գլխավոր խմբագիր Սարիբեկ Հակոբյանը, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանն ու Երևանի 181 հիմնական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Զոհրաբյանը: Նրանք քննարկում էին <Ուսուցչի էթիկայի նորմերը:
Նախ` Ռուզաննա Մուրադյանը ներկայացրեց <Դպրոց կենտրոնների միության> նախապատմությունն ու անցած ճանապարհը. <Օրերս Ծաղկաձորում կազմակրպվեց սեմինար, որտեղ դպրոցների զարգացման ծրագրի աշխատանքային խումբը` 30 տնօրենների համար, ներկայացրեց իր ստեղծած փաստաթղթերի փաթեթը, տեղի ունեցավ քննարկում, իսկ այս օրերին դրանք տեղայնացվում են դպրոցներում, որտեղ և կստղծվեն արդեն իրնց զարգացման փաթեթները և արդեն կներկայանան աշխատանքային խմբերով: Այսպես` հետադարձ կապի արդյունքում, կստեղծվի մի մոդել, որը կներդրվի կրթական համակարգում>: Այդ նույն խումբը սկսել է մշակել նաև <Ուսուցչի էթիկայի նորմերը, որը մեր հանրապետությունում ինելու է առաջինն իր տեսակով և տարածվելու է կրթական ամբողջ համակարգում: Հավաքվածները փորձագիտական քննության առան էթիկայի նորմերի փաստաթուղթն, ինչպիսին այն պետք է լինի, ինչպիսին կուզնային, որ լիներ: Ռուզաննա Մուրադյանը հայտնեց նաև, որ առաջիկայում պատրաստվում են դրամաշնորհներ տրամադրել. <Լավագույն նախագիծ>, <Ինովացիոն մտքեր> ունեցող դպրոցներին:
Փաստորեն` ստեղծված է մի կառույց, ի դեմս <Դպրոց կենտրոնների միության>, որն անմիջականորեն իր աջակցությունն է բերում Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը, որտեղ յուրաքանչյուր կրթական ոլորտի մասնագետ ու գործնականում դրանով զբաղվող անձը հնարավորինս կգտնի իր բոլոր հարցերի պատասխանները …
Աղբյուրը` http://mitk.am 24.01.2013թ. Նինել ՄԱՆՈՒԿՅԱՆ
Բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին
Նախընտրական գործընթացների շուրջ Panorama.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
-Առաձնացրեք, նախորդ պաշտոնավարման ժամանակ, նախագահի կողմից իրականացված երեք ամենակարևոր նախաձեռնությունները:
-Նախորդ պաշտոնավարման ժամանակ, նախագահի կողմից իրականացված բոլոր նախաձեռնություններն էլ կարևոր են եղել, քանի որ ուղղված են եղել պետության բոլոր ոլորտների զարգացմանը:
Սոցիալական ոլորտում բազմատկվել են սոցիալական պաշտպանության գծով բյուջետային ծախսերը, պետական նպաստների և կենսաթոշակների չափերը, մասնավորապես, կենսաթոշակը բարձրացել է միջինը 2.5 անգամ, ընտանեկան նպաստի միջին չափը` 75 տոկոսով և 7 անգամ աճել է երեխայի խնամքի համար տրվող նպաստը:
Էական մեծ ձեռքբերում էր սոցիալական փաթեթի ներդրումը, որից առաջին հերթին օգտվեցին բազմաթիվ մանկավարժներ: Նրանք կարողացան օգտվել անվճար բժշկական ծառայություններից`լուծելով մարդու կյանքի համար շատ կարևոր առողջության պահմանման խնդիրը, իրականացնելով հետազոտություններ, բուժումներ և վիրահատություններ, ինչպես նաև ձեռք բերեցին հնարավորություն օգտվելու նաև հանգստի կազմակերպման ծառայություններից:
Առողջապահության ոլորտում ներդրվել է ծննդօգնության պետական հավաստագրի և մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի մեխանիզմները, անվճար են դարձել 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումն ու բուժումը: Հիմնովին վերակառուցվել և վերազինվել են մարզային բժշկական հաստատությունները/ Արմավիր, Իջևան, Հրազդան, Արարատ, Գորիս, Գավառ, Ապարան/:
Կրթության ոլորտում հիմնանորոգվել, նորոգվել և ժամանակակից գույքով, տեխնիկայով և լաբորատոր սարքավորումներով վերազինվել է շուրջ 590 հանրակրթական, 107 ավագ դպրոց, 12 տարածաշրջանային քոլեջ: Ստեղծվել է հանրակրթական դպրոցների ինտերնետային համացանց: Մանկավարժների միջին աշխատավարձը բարձրացվել է շուրջ 60 %-ով: Վերապատրաստվել և իրենց մասնագիտական գիտելիքները կատարելագործել են շուրջ 20.000 մանկավարժ:
Երևան քաղաքում բոլոր մանկապարտեզները դարձան անվճար, ինչպես նաև բոլոր դպրոցները ջեռուցվեցին:
Երևան քաղաքում բոլոր մանկապարտեզները դարձան անվճար, ինչպես նաև բոլոր դպրոցները ջեռուցվեցին:
-Ձեր ընդդիմախոսները նշում են, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրի դրույթների մի մասն առհասարակ չի իրականացրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
2008թ. մենք նախաձեռնեցինք լայնամասշտաբ բարեփոխումների նոր փուլ, որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները: Արտաքին մարտահրավերների բացասական հետևանքների հաղթահարումը մեզանից խլեց զգալի ռեսուրսներ, ինչի հետևանքով բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին, որի պատճառով դրանք դեռևս ակնհայտորեն շոշափելի չեն, բայց դրանք սկսված են:
-Ո՞րն է լինելու ՀՀԿ-ի հաղթաթուղթը առաջիկա նախագահական ընտրություններում:
-Ո՞րն է լինելու ՀՀԿ-ի հաղթաթուղթը առաջիկա նախագահական ընտրություններում:
Մեր հաղթաթութղթը մեր կուսակցության առաջնորդի անցած ճանապարհն է և նրա ներկայացրած նախընտրական ծրագիրը:
Իսկ մեր թեկնածուի ներկայացրած նախընտրական ծրագիրը ապահովում է իր կողմից սկսած ծրագրերի շարունակականությունն ու նոր զարգացումները` հիմքում ունենալով արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի ապահովումը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի համար` իրականացնելու «Դեպի ապահով Հայաստան» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am 23.01.2013թ.
http://www.panorama.am/am/interviews/2013/01/23/r-muradyan/
Sunday, January 20, 2013
Դպրոց-կենտրոնների միության սեմինար` ֆիզմաթ դպրոցում
Դպրոց-կենտրոնների տնօրենների խնդրանքով հունվարի 17-ին ֆիզմաթ դպրոցում կազմակերպվեց սեմինար դպրոց-կենտրոնների տնօրենների և գնումների գծով պատասխանատուների համար, որին մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, <Դպրոց-կենտրոնների միության> նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Սեմինարի ընթացքում կազմակերպվեց քննարկում գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ, իր փորձը ներկայացրեց ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
Saturday, January 19, 2013
Հայ պաշտոնյա կանայք
19.01.1313:20
Փոխվում են ժամանակները և դրա հետ մեկտեղ մարդկանց պատկերացումները շատ ու շատ հարցերի շուրջ: Եթե տարիներ առաջ կին պաշտոնյա ասվածը շատերի կողմից կարող էր լուրջ չընդունվել և, ավանդույթի համաձայն, պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ էին զբաղեցնում բացառապես տղամարդիկ, ապա այժմ պատկերն այլ է: Հայաստանի պետական համակարգում կանայք ևս ունեն իրենց դերը, համապատասխանաբար նաև պաշտոնները՝ թեև պետք է արձանագրել, որ փոքր մասշտաբով: ՀՀ գործադիր մարմնում կին նախարարները երկուսն են, իսկ ահա օրենսդիրում կին պատգամավորները՝ 13-ը, ի դեպ՝ նախորդ նստաշրջանի համեմատ՝ ավելի շատ:
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ԱԺ-ում յուրաքանչյուր խմբակցության պատգամավորներից 5-րդը պետք է կին լինի:
Կանանց դերը մեր հասարակական-քաղաքական գործընթացներում տարեց տարի ավելի է կարևորվում. դրանում, ինչ խոսք, մեծ ներդրում ունեն հենց կանայք, ովքեր շատ հաճախ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում, քան տղամարդիկ:
Գենդերային հավասարությունը հասել է նրան, որ գալիք նախագահական ընտրություններում ցանկանում էր առաջադրվել կին, սակայն նրան ետ կանգնեցրեց, ոչ թե կին լինելը, այլ ֆինասնական խնդիրները:Իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եղել է նախադեպ։ Այն, որ հայ կանայք ղեկավար պաշոտններ են զբաղեցնում, դա բնավ չի նշանակում, որ հայ կնոջ կերպարը փոխվել է, ավելին` հայ կանայք բոլոր պաշտոններում, առանց դրա շարունակում են մնալ համեստ, քնքուշ, քաջ և, իհարկե, պորֆեսիոնալ։
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այն կանանց, ովքեր այժմ պետական ատյաններում զբաղեցնում են բարձր պաշտոններ։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյան
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Մարինե Մարաբյան
ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյան
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյան
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավորվարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետՆելլի Դուրյան
Աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/112798/
Հայ պաշտոնյա կանայք
Փոխվում են ժամանակները և դրա հետ մեկտեղ մարդկանց պատկերացումները շատ ու շատ հարցերի շուրջ: Եթե տարիներ առաջ կին պաշտոնյա ասվածը շատերի կողմից կարող էր լուրջ չընդունվել և, ավանդույթի համաձայն, պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ էին զբաղեցնում բացառապես տղամարդիկ, ապա այժմ պատկերն այլ է: Հայաստանի պետական համակարգում կանայք ևս ունեն իրենց դերը, համապատասխանաբար նաև պաշտոնները՝ թեև պետք է արձանագրել, որ փոքր մասշտաբով: ՀՀ գործադիր մարմնում կին նախարարները երկուսն են, իսկ ահա օրենսդիրում կին պատգամավորները՝ 13-ը, ի դեպ՝ նախորդ նստաշրջանի համեմատ՝ ավելի շատ:
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ԱԺ-ում յուրաքանչյուր խմբակցության պատգամավորներից 5-րդը պետք է կին լինի:
Կանանց դերը մեր հասարակական-քաղաքական գործընթացներում տարեց տարի ավելի է կարևորվում. դրանում, ինչ խոսք, մեծ ներդրում ունեն հենց կանայք, ովքեր շատ հաճախ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում, քան տղամարդիկ:
Գենդերային հավասարությունը հասել է նրան, որ գալիք նախագահական ընտրություններում ցանկանում էր առաջադրվել կին, սակայն նրան ետ կանգնեցրեց, ոչ թե կին լինելը, այլ ֆինասնական խնդիրները:Իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եղել է նախադեպ։ Այն, որ հայ կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, դա բնավ չի նշանակում, որ հայ կնոջ կերպարը փոխվել է, ավելին` հայ կանայք բոլոր պաշտոններում, առանց դրա շարունակում են մնալ համեստ, քնքուշ, քաջ և, իհարկե, պորֆեսիոնալ։
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այն կանանց, ովքեր այժմ պետական ատյաններում զբաղեցնում են բարձր պաշտոններ։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյան
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Մարինե Մարաբյան
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյան
ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյան
ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյան
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավորվարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետՆելլի Դուրյան
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ԱԺ-ում յուրաքանչյուր խմբակցության պատգամավորներից 5-րդը պետք է կին լինի:
Կանանց դերը մեր հասարակական-քաղաքական գործընթացներում տարեց տարի ավելի է կարևորվում. դրանում, ինչ խոսք, մեծ ներդրում ունեն հենց կանայք, ովքեր շատ հաճախ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում, քան տղամարդիկ:
Գենդերային հավասարությունը հասել է նրան, որ գալիք նախագահական ընտրություններում ցանկանում էր առաջադրվել կին, սակայն նրան ետ կանգնեցրեց, ոչ թե կին լինելը, այլ ֆինասնական խնդիրները:Իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եղել է նախադեպ։ Այն, որ հայ կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, դա բնավ չի նշանակում, որ հայ կնոջ կերպարը փոխվել է, ավելին` հայ կանայք բոլոր պաշտոններում, առանց դրա շարունակում են մնալ համեստ, քնքուշ, քաջ և, իհարկե, պորֆեսիոնալ։
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այն կանանց, ովքեր այժմ պետական ատյաններում զբաղեցնում են բարձր պաշտոններ։
Subscribe to:
Posts (Atom)