Tuesday, January 15, 2013

«Նախորդ ընտրությունների խնդիրները ազդեցություն չունեցան արդյունքների վրա»

«Նախորդ ընտրություններին որոշակի խնդիրներ կային ընտրացուցակների, անձնագրերում` կնիքների հետ կապված, որոնք սակայն էական ազդեցություն չունեցան ընտրությունների արդյունքների վրա»,- Aysor-ի հարցին, թե «ՀՀԿ-ն հայտարարում է, որ աննախադեպ, նախորդներից տարբերվող ընտրություններ է անցկացնելու, ինչո՞վ է տարբերվելու այս ընտրությունները նախորդներից, ի՞նչ խնդիրներ են արձանագրվել նախորդներին, որ այս դեպքում դրանք վերացվելու են», ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նրա խոսքով` ընտրական գործընթացի կազմակերպման ողջ ընթացքում նախորդ ընտրություններում գրանցվեցին ընտրությունների կազմակերպման և անցկացման լավ արդյունքներ:
«Թե' նախընտրկան, թե' ընտրական և թե' հետընտրական փուլերը աչքի ընկան կազմակերպվածության բարձր մակարդակով. դա էին վկայում նաև միջազգային դիտորդների գնահատականներն ու կարծիքները»,- նշեց Ռ. Մուրադյանը:
Վերջինիս կարծիքով, առաջիկա ընտրությունները կապահովեն ավելի ակտիվ քաղաքացիական ակտիվություն, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ընտրում է մեր երկրի գերագույն հրամանատարին, և գնում է ընտրության այն գիտակցումով, թե առաջիկա 5 տարիներին ում է վստահելու իր երեխաների ապագան, իր ընտանիքի, ազգի և պետության ապահովությունը, կայունությունն ու զարգացումը:
 
15.01.2013, 13:04
Նյութի աղբյուրը` Aysor.am


No comments:

Post a Comment