«Հայրենիք», «Հայրենասիրություն» բառերը որոշ մարդկանց կողմից, կորցնելով
իրենց ճիշտ արժեքային իմաստը, անհարկի շահարկվում են՝ ծառայելով նրանց նեղ անձնային
կամ խմբային շահերին: Եվ, ցավոք, նրանք դառնում են արհեստական հայրենասիրության քարոզիչներ:
Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ ինչպես Րաֆֆին է ասել. «Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու»: Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Մեր բոլորի նպատակն է
ունենալ ապահով, անվտանգ և զարգացող հայրենիք: Յուրաքանչյուր քաղաքացի սիրում է իր
երկիրը և վստահաբար պատրաստ է աջակցել նրա շենացմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին:
Ակնհայտ է, որ այսօր հնչող քննադատություններն իրականում պայմանավորված են ավելի լավ,
ավելի շեն Հայաստան տեսնելու ցանկությամբ՝ հիմք ունենալով սերն առ Հայրենիք: Սակայն
քննադատության հետ զուգահեռ առաջընթացը տեսնելու, գնահատելու կարողությունն անհրաժեշտ
է բոլորիս: Եվ, ի ուրախություն բոլորիս, պիտի ասենք, որ այսօր մեր քաղաքացիներից
շատերը տեսնում և ճիշտ գնահատում են մեր երկրի կայուն և անվտանգ առաջընթացն անգամ առկա
խնդիրների պարագայում, որի առհավատչյան այն էր, որ նախագահի պաշտոնանկությանն ուղղված
մի փոքրիկ քայլն անգամ դատապարտվեց անհաջողության: Պետության հիմքերը սասանել նշանակում
է կտրվել իրականությունից և չտեսնել այն աշխատանքն ու քայլերը, որոնք իրականացնում
է մեր երկրի նախագահը՝ հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրին: Չենք կարող չտեսնել այն, որ արդեն ունենք`
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բավական
հասուն ինստիտուտներ,
- վերելք ապրող քաղաքացիական հասարակություն և մամուլ,
որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից,
- մարտունակ, մշտապես կատարելագործվող, ժամանակակից սպառազինությամբ
և ռազմական տեխնիկայով զինված բանակ,
- տարբեր ոլորտներում
բազում ձեռքբերումներ:
Չենք կարող չտեսնել այն,
որ արդյունավետ իրականացվում է`
- հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանն ուղղված
առավել հասցեական սոցիալական քաղաքականություն,
- գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականություն,
- կրթության, գիտության և մշակույթի ոլորտների զարգացմանն
ուղղված քաղաքականություն,
- նախաձեռնողական արտաքին քաղաքականություն,
- զարգացնող տնտեսական քաղաքականություն և այլն:
Այսօր քննարկվում
է Եվրասիական տնտեսական միության անդամակցության
հարցը, որը միտված է սահմանների փոխարեն կամուրջներ
կառուցելուն՝ ի նպաստ ակտիվ և շահավետ տնտեսական համագործակցության, Հայաստանում
արտադրության ընդլայնմանն ու արդիականացմանը:Եվրասիական տնտեսական
միությանն անդամակցելու փաստն ավելացնելու է Հայաստանի անվտանգության երաշխիքները և բխում
է Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից: Եվ այսպիսով, հարկ է հիշել, որ մեր երկրի ղեկավարության վարած քաղաքականությունը
մշտապես հենված է արդարամտության և զգոնության, հայոց պետության ինքնիշխանության և
ազգային անվտանգության պահպանման հիմքի վրա:
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բավական հասուն ինստիտուտներ,
- վերելք ապրող քաղաքացիական հասարակություն և մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից,
- մարտունակ, մշտապես կատարելագործվող, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով զինված բանակ,
- տարբեր ոլորտներում բազում ձեռքբերումներ:
- հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանն ուղղված առավել հասցեական սոցիալական քաղաքականություն,
- գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականություն,
- կրթության, գիտության և մշակույթի ոլորտների զարգացմանն ուղղված քաղաքականություն,
- նախաձեռնողական արտաքին քաղաքականություն,
- զարգացնող տնտեսական քաղաքականություն և այլն:
No comments:
Post a Comment