Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝
Sunday, December 27, 2015
Tuesday, December 15, 2015
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՇՈՒՆՉԸ
Այսօր Ազգային ժողովում թեւածում էր պոեզիան: ՀՀ զինանշանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ թիրախ դարձրեց ՀՀԿ-ին ասելով, որ շուտով ձեր վերջը գալու է:Ի պատասխան ՀՀԿ-ի ՙվերջին՚՝ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մեջբերում արեց հայ միջնադարյան հոգեւորական, քրիստոնյա, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ժողովածուից: Կարծես Նարեկն էլ չհնազանդեցրեց անհնազանդության կոչեր անող Փոստանջյանին, ով ինքն իրեն գերազանցելով ամբիոնից ընթերցեց Ռաֆայել Պատկանյանի հոդվածներից մեկը: Ինչ խոսք, հաճելի է ունկնդրել հայ պոեզիայի եւ գրականության կարկառուն ներկայացուցիչների ստեղծագործությունները, սակայն ոչ քաղաքական թիվ մեկ ամբիոնից:Ընդմիջման ժամանակ հարց ուղղեցինք տիկին Մուրադյանին, թե ինչու հատկապես Նարեկ. <Լինելով մեր տիեզերական խորհրդանիշը, Նարեկը շատ հաճախ մաքրում է մարդու հոգին, ուստի ցանկացա, որ մեկ անգամ եւս այս երկրի բարձրագույն ամբիոնը չօգտագործենք միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելու, այլ գաղափարական եւ ոչ թե անձերի կռիվ տանենք: Դասականի օգնությամբ փորձեցի բոլորիս ուշադրությունը գրավել այն բանի վրա, ինչը քննարկվում է, կլինի խորհրդանիշի, դրոշի եւ այլ հարցերի վերաբերյալ: Հղում անելով Նարեկին, այն տիպիկ բնութագրում է մեր որոշ գործընկերներին>,-ասաց տիկին Մուրադյանը:
Մեղմաբարո ես , ինչպես աղավնի,
բայց ոչ հեզությամբ, այլ հիմարությամբ,
Օձ ես բանական, առյուծից սերված եղեռնական օձ
Տեսքով՝ քարբի ձու, ժանտությամբ լցված.
Երուսաղեմի վերջին ավերման կերպարանքն ունես,
Ըստ տիրոջ խոսքի, մարգարեների կանխատեսության…
Խորտակված դռնով ու փականքներով՝
Կործանման հասած մի տաղավար ես, մերժված ու լքված,
Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն
Ժառանգություն ես թեև վայելուչ, սակայն բարձիթող
Աստվածակերտ տուն, սակայն մոռացված,
Մովսեսի Դավթի ու Երեմիայի
Նախագրական խոսքի համաձայն,
Բանական շենք ես, որ վարակված է ժանտ բորոտությամբ,
Ենթարկված իսպառ քերվելու պատժին,
Ապա կազդուրված նորից օրենքով
ՈՒ ծեփված կավով ողոք հեզության,
Բայց չենթարկվելով բուժման որևէ ճար ու հնարքի՝
Կրկին ավերված շինողի ձեռքով
ԵՎ հրամանով ամենազորի, արդար հատուցմամբ,
Դուրս նետված, քշված ու տարագրված հեռու, շատ հեռու
Անողոքաբար ձգված անսուրբ տեղ:
Դու այն դրամն ես որ թաղվեց հողում
Ավետարանի ավանդակորույս դրժողի ձեռքով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=31956%3A2015-12-15-13-50-49&catid=41%3Alurer&Itemid=57
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝
http://www.1in.am/1796126.html
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝
http://www.1in.am/1796126.html
Փոստանջյանին հնարավոր եղավ “սանձահարել” միայն մեծն Նարեկացու խոսքերով
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության երեք անդամները ստորագրահավաք են սկսել հանրաքվեի լեգիտիմությունը ՍԴ-ում վիճարկելու նպատակով։ Փաստորեն, ընդդիմությունը դարձյալ պայքարի նույն ճանապարհին է, ըստ ձեզ, կհաջողվի՞ նրանց ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հարցականի տակ կդնեն հանրաքվեի լեգիտիմությունը:
-Սա արդյունավետ ճանապարհ չէ, այլ շատ շոու հիշեցնող քայլ է, որ մենք տեսնում ենք ամեն մի ընտրությունից հետ: Ցավոք, մենք դեռևս չենք հասել քաղաքացիական այն բարձր գիտակցության, որ ընտրություններում պարտվողը հաջորդ օրը շնորհավորի հաղթողին:
Հանրաքվեի դրվեց այնպիսի նախագիծ, որի հաղթանակը իրականում մեր ժողովուրդի, այդ թվում և մեր ընդդիմության հաղթանակն է: Իհարկե, ամեն ոք իր դիրքորոշումն ունի այս հարցում, բայց պետք է հասկանանք, իրականում ինչի՞ն է ՙոչ՚ ասում ընդդիմության այդ հատվածը: Նրանք ՙոչ՚ են ասում մի նախագծի, որը մեծացնում է հենց իրենց` ընդդիմության դերակատարությունը երկրի կառավարման գործընթացներին, այդ ամենի մասին մանրամասնորեն խոսվեց ողջ քարոզչության ընթացքում: Իզուր չի ասվում է, թե նոր Սահմանադրությունը գրված է հենց ընդդիմության համար: Հետևաբար նրանց պայքարը հեռու է տրամաբանությունից:
Հանրաքվեի դրվեց այնպիսի նախագիծ, որի հաղթանակը իրականում մեր ժողովուրդի, այդ թվում և մեր ընդդիմության հաղթանակն է: Իհարկե, ամեն ոք իր դիրքորոշումն ունի այս հարցում, բայց պետք է հասկանանք, իրականում ինչի՞ն է ՙոչ՚ ասում ընդդիմության այդ հատվածը: Նրանք ՙոչ՚ են ասում մի նախագծի, որը մեծացնում է հենց իրենց` ընդդիմության դերակատարությունը երկրի կառավարման գործընթացներին, այդ ամենի մասին մանրամասնորեն խոսվեց ողջ քարոզչության ընթացքում: Իզուր չի ասվում է, թե նոր Սահմանադրությունը գրված է հենց ընդդիմության համար: Հետևաբար նրանց պայքարը հեռու է տրամաբանությունից:
Որևէ մեկը չի ասում, թե չեն եղել ընտրախախտումներ, բայց այլ բան է, թե ինչպիսի՞ խախտումների հետ գործ ունենք, արդյոք դրանք ազդե՞լ են հանրաքվեի վերջնարդյունքների վրա: Համապատասխան մարմիների կողմից արդյունքներն այլևս ամփոփված են, դրանք սեղանի վրա են ու փաստում են, որ խախտումներն այնպիսի բնույթ չեն կրում, որ վիճարկելի դարձնեն հանրաքվեի լեգիտիմությունը: Ամեն ընտրություններից, հանրաքվեներից հետո ընտրակեղծիքների մասին խոսելու թեման պտտելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, որ ընդդիմությունը ակտիվորեն մասնակցեր գործընթացին, օգտվեր Ընտրական օրենսգրքով իրենց տրված հնարավորություններից ու հանձնաժողովներում ունենար սեփական ներկայացուցիրներ և ամբողջությամբ վերահսկեր հանրաքվեն: Այդ դեպքում նրանք իրավունք կունենային գնահատականներ հնչեցնելու: Բայց ի՞նչ կատարվեց իրականում. ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ չնայած որպես խորհրդարանական խմբակցություններ իրավասու էին հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովներում ունենալ մեկական անդամներ, բայց 200-ից ավելի ընտրատեղամասերում նրանց տեղերը մնացին թափուր: Եթե չեն մասնակցել, չեն վերահսկել ինչպե՞ս կարող են իրավիճակ գնահատել, ի՞նչ փաստեր կարող են ներկայացնել: Հետևաբար, նրանց կողմից հնչող հայտարարությունները սին են:
Մեզանում կան ուժեր, որոնց համար ամեն ինչ լավ է, երբ երկրում խառնաշփոթ է, լարվածություն: Հայտնի խոսք է, չէ՞, պղտոր ջրում ձուկ են որսում, և վատ է, որ ընդդիմությունը մշտապես նույն գործելաոճով է աշխատում:
ՀԱԿ-ը ինքն էլ համոզված է, որ չի կարող ներկայացնել անհրաժեշտ փաստեր, որովհետև այդպիսիք չկան: Իհարկե, ՍԴ դիմելը իրենց սահմանադրական իրավունքն է, բայց ինչպես նշեց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, իրենց կատարած ուսումնասիրությունները հիմք են տալիս ասելու, որ հանրաքվեի արդունքները չեն կարող կասկածի տակ դրվել, քանի որ խախտումներ եղել են շատ քիչ ընտրատեղամասերում:
ՀԱԿ-ը ինքն էլ համոզված է, որ չի կարող ներկայացնել անհրաժեշտ փաստեր, որովհետև այդպիսիք չկան: Իհարկե, ՍԴ դիմելը իրենց սահմանադրական իրավունքն է, բայց ինչպես նշեց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, իրենց կատարած ուսումնասիրությունները հիմք են տալիս ասելու, որ հանրաքվեի արդունքները չեն կարող կասկածի տակ դրվել, քանի որ խախտումներ եղել են շատ քիչ ընտրատեղամասերում:
-Ի դեպ, Հունան Պողոսյանը նաև խոսեց արջի ծառայություն մատուցողների մասին, նկատելով, որ այդպիսիք եղան թե’ “այո”-ի, թե’ “ոչ”-ի ճակատում:
-Ես այստեղ ամենևին չեմ առանձնացնում ՙայո՚-ի ու ՙոչ՚-ի դաշտերը, եթե կան ընտրախախտում իրականացրած անձինք, կամ այսպես կոչված, արջի ծառայություն մատուցողներ, ի՞նչ տարբերություն նրանք ո՞ր դաշտից են, միևնույն է, պետք է կրեն պատասխանատվություն: Ավելին, նմանների դեմ առաջին պայքարողը իշխանությունն է: Համապատասխան մարմիները պետք է բացահայտեն մեղավորներն, այդպիսինների դեմքը պետք է պատռել: Ցանկացած բնույթի ընտրախախտում իրականացրած անձ անպայմանորեն պետք է պատասխանատվություն կրի: Հավատացեք, առաջին հերթին իշխանության համար ձեռնտու չեն նմանները, քանի որ նրանք վնասում են մեր պետության հեղինակությունը:
-Տիկին Մուրադյան, այս անգամ ևս, ցավոք, չշրջանցվեց ընտրական գործընթացներին դպրոցների, մանկավարժների մասնակցության թեման: Իսկ ՙոչ՚-ի կողմնակից ուսուցչին աշխատանքից ազատման դեպքը դարձավ լրատվամիջոցների, սոցցանցերիի քննարկման առարկան: Դուք մակավարժ եք ու այս երևույթները չեն կարող ձեզ չանհանգստացնել:
-Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ ձեր հիշատակած դեպքի մանրամասններին, ու չեմ կարող կոնկրետ գնահատականներ հնչեցնել: Բայց իմ համոզմունքն է, եթե կան իրոք փաստեր, ուրեմն հարցը պետք է համապատասխան լուծում ստանա:
Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր երևույթի մասին խոսել: Փոխարենը, հետևենք գործընթացին, վեր հանենք կատարված բացասական երևույթների պատճառները, բոլորվին այլ շեշտադրումներ ենք կատարում: Ընտրակեղծիքների ու ընտրակեղծարարների ֆոնին տեսեք, թե ինչի՞ մասին են ոմանք շեշտում, ասում են` հանձնաժողովի x անդամը մանկարվարժ է: Հարգելինե’րս, երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացներն իրենց մեջ ներառում են հասարակության տարբեր շետերի, խմբերի, հետևաբար նաև տարբեր մասնագիտության տեր անձանց: Եթե տվյալ անձը որպես քաղաքացի ներգրավվել է ընտրական գործընթացի մեջ` հանձնաժողովի անդամ է կամ վստահված անձ, ու իր այդ դերում ինչ-որ սխալ քայլեր է կատարել, ի՞նչ կապ ունի նրա մասնագիտությունը` ուսուցի՞չ է, բժի՞շկ, իրավաբա՞ն, թե՞ բանվոր: Նա այդ պահին իր մասնագիտական գործունեությամբ զբաղված չի եղել, այլ որպես երկիր քաղաքացի կատարել է իր քաղաքացիական պարտքը: Ու եթե խախտում է արել, պետք է կրի պատասխանատվություն: Ընտրակեղծարարությունը հարի չէ ոչ մեկին` լինի բժիշկ, ինժեներ, ուսուցիչ, թե տնային տնտեսուհի: Ի վերջո, իրավապահ մարմինները ևս ընտրակեղծարարին պատժում են անկախ իր մասնագիտությունից: Ուրեմն ինչո՞ւ են հատուկ առանձնացնում և շեշտում, թե ընտրախախտում կատարած այս կամ այն հանձնաժողովականը մանկավարժ է: Արդյոք վտանգավոր միտում չէ՞ սա:
Ես ցավում եմ, երբ լսում եմ, որ ինչ-որ մանկավարժ է այս կամ այն կողմից դարձել խախտումների մասնակից, և առավել դատապարտում եմ: Բայց մենք պետք է քաղաքական գործընթացներն ու անձի մասնագիտությունն իրարից հստակ տարանջատենք:
Ես առիթ ունեցել եմ այս մասին իմ մտահոգությունն արտահայտելու, սակայն ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ ճիշտ չընկալեցին իմ անհանգստությունը ու իրենց մեկնաբանություններում գրեցին իմ ասածների հետ առնչություն չունեցող մտքեր: Մենք պետք է խորին ակնածանքով ու հարգանքով վերաբերվենք մեր մանկավարժներին, ըստ արժանվույն գնահատենք նրանց վաստակը և ոչ թե նման մոտեցումներով խոցելի դարձնենք, վարկաբեկենք մեր դպրոցը ու սերունդ դաստիարակող մարդկանց: Սա է իմ ասելիքը: Մանավանդ որ, վատաբանելով, վարկաբեկելով խնդիրը չի լուծվում, հակառակը, դա չի կարող օգտակար գործ լինել: Ես ցավում եմ, որ վատ երևույթների կողքին հնչում է դպրոցի, մանկավարժի անունը, սա պետք է ամենքիս մտահոգի:
- Գուցե պետք է մտածել դպրոցները ընտրական տեղամասեր չդարձնելու մասի՞ն, սա թերևս կլինի լավագույն միջոցը թե’ դպրոցը, թե մանկավարժներին քաղաքական, ընտրական գործընթացներից հետո պահելու համար: Ի դեպ, առաջարկը մանկավարժների կողմից արդեն հնչել է:
-Նախկինում մանկավարժներն ավելի շատ էին ընդգրկված ընտրական գործընթացներ մեջ: Իսկ հիմա, հավատացեք, նրանք հիմնականում դուրս են այդ գործընթացներից, շատ ընտրատեղամասերում ո’չ տվյալ դպրոցի տնօրենն է եղել, ո’չ էլ մանկավարժները: Այսօր ընդամենը դպրոցի տարածքը, շենքային պայմաններն են օգտագործվում որպես տեղամասեր: Շենքային պայմանները սուղ են ու պետությունը ստիպված է լինում նաև դպրոցի տարածքը օգտագործել որպես ընտրատեղամասեր, բայց դա չի նշանակում, որ ողջ դպրոցը ներգրավված է քաղաքական գործընթացի մեջ:
Իհարկե շատ ավելի լավ կլինի, որ լուծվեն այդ հարցերը և, իրոք, ինչպես ասացիք, դպրոցներից ընդհանրապես հանվեն ընտրատեղամասերը, մանկավարժներին ազատելով անհարկի խոսակցություններից ու քննարկումներից:
Իհարկե շատ ավելի լավ կլինի, որ լուծվեն այդ հարցերը և, իրոք, ինչպես ասացիք, դպրոցներից ընդհանրապես հանվեն ընտրատեղամասերը, մանկավարժներին ազատելով անհարկի խոսակցություններից ու քննարկումներից:
Բայց նաև ուզում եմ հետևյալ հարցը տալ, ինչո՞ւ մարդկանց աչքին չի երևում այն, որ ընտրատեղամասեր կարող են տեղակայված լինել մշակույթի տներում, պոլիկլինիկաներում կամ այլ հաստատություններում, բայց երևում են դպրոցները:
Իսկ առհասարակ, եկեք ճիշտ վերահսկենք ընտրական գործընթացները, հասնենք նրան, որ մեր երկրում խիստ նվազեցվի ընտրակեղծարարությունը, որ ընտրությունները մեզանում դառնան ավելի կազմակերպված, այս ուղղությամբ եկեք մտածենք առանց կարևոր արժեքների վրա ցեխ շպրտելու:
-“Նոր Հայաստան”-ը խոստովանեց, որ ձախողել է իր մարտավարությունը, քանի որ չկարողացավ իրականացնել հանրության մոբիլիզացիա: Ու նրանց միակ հույսը մնացել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով անտեսելով օրակարգը, ԱԺ ամբիոնը ծառայեցնում է այդ քաղաքական միավորի ծրագրերը ներկայացնելուն: Չնայած ՀՀԿ-ի բուռն հակազդեցությանը` տիկնոջը դժվար է ՙսանձահարել՚: Երեկ դուք ստիպված եղաք Նարեկացու խոսքերով հորդորել Փոստանջյանին` սթափվել: Խորհրդարանում կարծես մի նոր մշակո՞ւյթ է ձևավորվում:
– Ես դեմ եմ խորհրդարանական աշխատանքը միտինգի, իսկ Աժ ամբիոնը միտինգի խոսափողի վերածելուն: Այն մեր երկրի բարձրագույն քաղաքական խոսափողն է և այնտեղից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի մտածված: Մենք իրավունք չունենք այն օգտագործել անձնական ամբիցիաները բավարարելու համար: Հետևաբար, իմ նպատակը որևէ մեկին վիրավորելը չէր, այլ կոռեկտության կոչ անելը: Ու պատահական չէր, որ ես իմ գործընկերոջ պահվածքին անդրադարձա ընթերցելով մեծն Նարեկացու մտքերը: Ավելի լավ է, որ մեր քաղաքական գործիչները հաճախ դիմեն մեր դասականներին, նրանց խորիմաստ խոսքերով սթափեցնեն մեկմեկու, քան գործը հասնի անձական վիրավորանքների: Իսկ մեր դասականների մտքերը կմաքրեն ոմանց մտածողությունն ու խոսքը: Դրանք ավելի ազդեցիկ են և ուսանելի: Ես ուրախ եմ, որ Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին ընթերցեց Ռաֆայել Պատկանյանի խոսքը, նաև Հեղինի Բիշարյանն ասմունքեց: Քաղաքական գործիչներին սա պետք է, այն քաղաքական պայքարի մի յուրօրինակ ու քաղաքակիրթ դրսևորում էր:
Ինչ վերաբերում է “Նոր Հայաստան”-ին, այո, այդ ուժն անկարող եղավ իրականացնել իր, այսպես կոչված, համաժողովրդական մոբիլիզացիան: Մեր ժողովուրդը հրաշալի զգում է վտանգը ու երբեք չի կանգնում այն ուժի, այն անձանց կողքին, ովքեր նպատակ ունեն երկրում լարվածություն մտցնել, խառնաշփոթ ստեղծել: Այս մարդիկ դեռ հանրաքվեն չավարտված ՙԱզատության՚ հրապարակից հայտարարում էին` եթե անգամ ՙոչ՚-ը հաղթի, միևնույն է` տուն չենք գնալու: Սա խոսում է նրանց անառողջ նպատակների մասին: Եվ մեր ժողովրդի սթափ մոտեցումը ձախողեց նրանց հաշվարկները:
Ինչ վերաբերում է “Նոր Հայաստան”-ին, այո, այդ ուժն անկարող եղավ իրականացնել իր, այսպես կոչված, համաժողովրդական մոբիլիզացիան: Մեր ժողովուրդը հրաշալի զգում է վտանգը ու երբեք չի կանգնում այն ուժի, այն անձանց կողքին, ովքեր նպատակ ունեն երկրում լարվածություն մտցնել, խառնաշփոթ ստեղծել: Այս մարդիկ դեռ հանրաքվեն չավարտված ՙԱզատության՚ հրապարակից հայտարարում էին` եթե անգամ ՙոչ՚-ը հաղթի, միևնույն է` տուն չենք գնալու: Սա խոսում է նրանց անառողջ նպատակների մասին: Եվ մեր ժողովրդի սթափ մոտեցումը ձախողեց նրանց հաշվարկները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը՝
Friday, December 11, 2015
Դպրոց-կենտրոնների միության 2015թ. տարեկան համաժողով
Wednesday, December 9, 2015
՞Խրտվիլակային մտածողություն՞
Զարուհի Փոստանջյանի եւ ի «լեզվակռվի» շուրջ «Տոների եւ հիշատակների մասին» նախագծի քննարկումը դեկտեմբերի 7-ին խորհրդարանում քաղաքական աստառ ստացավ նախորդ օրը կայացած հանրաքվեի ֆոնին: Վարման կարգով ձայն խնդրելով՝ նախ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել կեղծված հանրաքվեի մասին` դիտողություններ ստանալով դահլիճում նստած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից: Ապա նախորդ օրը Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի եւ Տիգրան Մուկուչյանի խրտվիլակներն այրելու համար Փոստանջյանին, մեղմ ասած, նախատինքներ ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Առավոտը» Ռուզաննա Մուրադյանից հետաքրքրվեց` Զարուհի Փոստանջյանի խոսքում ի՞նչը իրեն դուր չեկավ, որ վրդովվեց: «Ընդդիմության որոշակի անհատներ, որոնցից անգամ սեփական խմբակցության անդամները հեռացան, իրենք մենակ մնացին, փորձում են շատ էժան ճանապարհներով հերոսանալ: Բայց ոչ ոք հիմար չի. բոլորը շատ լավ տեսնում եւ հասկանում են` ի՞նչ է արվում, ինչի՞ համար է արվում եւ ո՞ւմ է մատուցվում այդ ծառայությունը: Կապ չունի, թե ի՞նչ հարց է քննարկվում, մենակատարի դեր ստանձնած անընդհատ հասարակությանը մոլորեցնում է, ամբիոնն օգտագործում է նույն թեմայի, նույն որակումների, բացասական գնահատականների համար, իր կարծիքով՝ օբյեկտիվ ու ճիշտ: Իրեն թվում է, թե որքան շատ վատ էպիտետներով հնչեցնի հանրապետության նախագահի անունը` իր վարկանիշը բարձրանալո՞ւ է»,- իր վրդովմունքը փոխանցեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ եթե մարդն ի վիճակի չէ նախագահին իբրեւ խորհրդանիշի վերաբերվել ու գիտակցության մեջ կրել այդ արժեքը, ապա նա չի կարող ժողովրդավար մարդ լինել: Մեր զրուցակիցը հորդորում է վերջապես գիտակցել, որ բանավեճերը կոռեկտ չէ անձնական հարթություն տեղափոխել եւ դրանք հասցնել վիրավորանքների: Հորդորում է գիտակցության եւ մտքի բանավեճեր տանել, այլապես հակառակ վարքագիծը հենց հեղինակին է վարկաբեկում: «Խրտվիլակներ պատրաստելն ու դրանք այրելը հենց մարդու խրտվիլակային գործելաոճի մասին է խոսում»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը` ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում «ոչ»-ականներն այդպես էլ չգնացին բովանդակային եւ փաստարկված բանավեճերի` գերադասելով օդի մեջ քաղաքական հայտարարություններ տատանել: «Քանի դեռ իրենք անձնական հարթակից չեն ցանկանում գաղափարական հարթակ բարձրանալ` շատ դժվար է լինելու: Մենք չենք ցանկանում մեր ուժերը ջլատել անձնական հարաբերություններ պարզելու վրա, մենք ուզում ենք գաղափարների կռիվ տալ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, ով գտնում է, որ հանրությունն էլ շատ լավ սկսել է հասկանալ այս նրբությունները: Տիկին Մուրադյանը մի բան էլ է նկատում` երբ ինքը Զարուհի Փոստանջյանին փորձել է իր իսկ ոճով պատասխան տալ, դա նրան դուր չի եկել. «Իրեն դուր չի գալիս իր իսկ պահվածքով պատասխանը: Դրանից էլ լավ գնահատակա՞ն: Բա հանրությանը ինչի՞ պիտի իր պահվածքը դուր գա»: Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը մի հարցում իրավացի էր, որ հանրաքվեն մասսայաբար կեղծվեց, եւ դրա պատճառը բնավ էլ չկայացած գաղափարական բանավեճը չէր, մեր զրուցակիցը չհամաձայնեց. «Մասսայական բառի հետ համաձայն չեմ: Կա գործընթաց, կլինեն թերություններ, բայց դրանց մասին եկեք ժամանակից առաջ ընկնելով չխոսենք, քանի դեռ թերություններն արձանագրված եւ բացահայտված չեն: Մենք հաղթանակների մասին էլ չենք խոսում, չէ՞: Բայց բոլորն էլ տեսնում են, որ ընտրությւոնների մակարդակը գնալով բարձրանում է, թերությունները եւ ընտրակեղծիքները ավելի քիչ են դառնում: Ամենաշատն այսօր մեզ է հետաքրքիր, որ ընտրակեղծիքներ չլինեն, որովհետեւ ով ինչ անի` պատասխանատուն ՀՀԿ-ն է»: Այն, որ այսօր մարդիկ փողոցում են` ընդդիմադիր գործիչների հետ, իշխանական պատգամավորը գնահատել չի ցանկանում, միայն հիշեցնում է. «Եղել են դեպքեր, երբ մարդիկ գնում են ընդդիմության ետեւից ու մնում փողոցի մեջտեղում: Ղեկավարները գնում են այլ ուղղությամբ… եթե հերթական անգամ հավաքվել են եւ «ի՞նչ անելը» չգիտեն, արդյոք հուսալի՞ են այն առաջնորդները, ովքեր պիտի տանեն ժողովրդին: Կամ` ո՞ւր եւ ինչի՞ են տանելու: Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, եւ որակական կեղծիքներն այնչափ չեն, որ ազդեն հանրաքվեի արդյունքների վրա: Համբերեք` կտեսնեք ի՞նչ երաշխիքներ կան այս Սահմանադրության մեջ եւ ինչպե՞ս դրանք կփոխեն մեր կյանքը, մտածելակերպը: Եվ ընդդիմությունն էլ, վերջապես, երեւի իր այս էժան դիվիդենդներ հավաքելու վարքագծից դուրս կգա` հասկանալով, որ դա էլ է դատապարտված, կանցնի կառուցողական դաշտ եւ կկրի իր հայտարարությունների ու քայլերի պատասխանատվությունը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
«Քվեաթերթիկը պատռելով` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ «այո»
«Ծաղկեփնջեր, խրտվիլակներ ու էլի PR-ի ինչ-որ օտար տարրեր: Հանրաքվեի թերթիկը պատռել` առանց մտածելու, որ ինքը ամիսներ շարունակ «ոչ» է քարոզել, իսկ քվեաթերթիկը պատռելով` ձայն տվեց «այո»-ին: Շնորհակալ ենք այդ ընտրության համար: Այսինքն՝ հոգու խորքում Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է այն գիտակցության, որ ճիշտն «այո»-ն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը «Նոր Հայաստանի» լիդերներից Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքին եւ Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի ու Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները այրելու ակցիային: Զարուհի Փոստանջյանի այդ ակցիան, ի դեպ, երեկ խորհրդարանում կրքերի բորբոքման առիթ դարձավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/09/637311/
Tuesday, December 8, 2015
Մի′ պառակտեք մեր ազգը, մի′ բաժանեք մասերի.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն դեկտեմբերի 8-ին Աժ -ում հայտարարությունների ժամին հանդես է եկել ելույթով.
«Նոր անկախ Հայաստանի պատմությունը ընտրությունից ընտրություն արձանագրում է ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման նոր՝ ավելի լավ որակ: Քարոզարշավի ընթացքում նոր որակներով հանդես եկան ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր գործիչները:Ականատես եղանք նաև նոր այնպիսի ծահրահեղությունների, ինչպես օրինակ խրտվիլակներ պատրաստելն ու այրելը, սպիտակ վարդեր նվիրելը, առանց սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարդալու՝ անտեղյակ քաղաքական բանավեճերին մասնակցելը, և կուրծք ծեծելով՝ մերկապարանոց հայտարարություններ կամ դերասանություն անելը:Ինչպես ժամանակին ասել են մեր մեծերը՝ այո′, դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ կեղծավորներ: Ու որպեսզի այդ թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած՝ միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այդպես է ասում, ժողովուրդ այսպես է կամենում...Եվ այս կեղծ ժողովրդասերները, չկարողանալով ի մի գալ, այսօր ամենից բարձր են գոռում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:Մի′ պառակտեք մեր ազգը, մի′ բաժանեք մասերի: Այսօր մենք պետք է մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ համագործակցությամբ պիտի կարողանանք պահել մեր ժողովուրդն ու հայրենիքը, ապահովել մեր անվտանգ, բարեկեցիկ և հուսալի ապագան:Դեկտեմբերի 6-ին բոլորս ականատես եղանք, թե ինչպես գաղափարի շուրջ համախմբվելը հաղթեց անձնական ամբիցիաներին, համախմբվածությունը հաղթեց պառակտվածությանը, արդարությունը հաղթեց փառասիրությանը:Հաղթեց «Այո»-ն, քանի որ արդարացի էր մեր պահանջը:Հաղթեց «Այո»-ն, քանի որ մենք կողմ ենք հայանպաստ քաղաքականությանը:Հաղթեց «Այո»-ն, որովհետև մենք ուզում ենք ուժեղ ընդդիմություն ունենալ:Հաղթեց «Այո»-ն, որովհետև ժողովուրդն ընտրեց Հայաստանի զարգացման ճիշտ ճանապարհը:Ինչպես նշեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը. «Մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ և ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ»:Այո′, մենք այսօր իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:Հաջողություն եմ մաղթում բոլորիս հզոր պետություն կերտելու ճանապարհին»:
Նյութի աղբյուրը՝
Monday, December 7, 2015
Պարգևատրում
AAD.am կայքի ամենամյա մրցանակաբաշխությանը <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միությունը պարգևատրվեց ակտիվ գործունեության համար
Sunday, December 6, 2015
<Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ> օրենքի նախագծի հեղինակ
Ռուզաննա Մուրադյանի և մի խումբ պատգամավորների կողմից հեղինակած <Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ> օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ամփոփիչ ելույթ
Monday, November 30, 2015
«ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆՔ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼ` «ԱՄՈԹԻ» ԿՈՉԵՐՈՎ»
Երեկ ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ իր ողջ մաղձը թափեց քաղաքական մեծամասնության վրա` անցնելով կոռեկտության բոլոր սահմանները: Արդյունքում տարափի նման հնչող վիրավորանքներն անարձագանք չմնացին նաեւ ՀՀԿ-ական կին պատգամավորների կողմից: Բայց սա էլ չսանձահարեց կատաղի ընդդիմադիր տիկնոջը, ով ի պատասխան դահլիճից հնչող ամոթանքների` շարունակեց նույն կերպ.«Ամոթը ձեզ...»: Տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում տեղի ունեցող «այո» եւ «ոչ» պայքարի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:
«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆ»
–Տիկին Մուրադյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ նաեւ Ձեր եւ ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորների համբերության բաժակը լցվեց, եւ պատասխանեցիք Զ. Փոստանջյանին:– Իրականում պատեհ եւ անպատեհ առիթները` անկախ թեմայից, անընդհատ օգտագործելով եւ խոսելով շարունակ նույն բանի մասին` արդեն ժողովուրդն էլ է հոգնում լսելուց: Եթե Զարուհի Փոստանջյանին թվում է, որ ժողովրդին փողոց դուրս բերելու անհնազանդության կոչերով, այդ խժդժոցները ստեղծելով` պիտի կարողանա իր խմբային շահի ջրաղացին ջուր լցնել, ապա պետք է ասեմ, որ այդ գործելաոճը պարզունակ է: Եվ եթե ուզում ես իրոք խորքային բան ասել, անընդհատ չի կարելի երկրի ղեկավարությանը եւ քո երկրի սիմվոլին վատաբանելով ու հեղինակազրկելով` փորձել բարձրացնել քո հեղինակությունը: Ժողովուրդն իմաստուն է եւ ամենադժվարին իրավիճակներում համախմբվել գիտի: Այնպես որ, չի՛ կարելի... Մի մարդ, ով ընդունակ է Եվրոպայի խորհրդում իր երկրի նախագահին ուղղել հարցեր, որոնք նպատակահարմար չեն` հենց մեր երկրի շահերից ելնելով, եթե մի մարդ կարող է հավաքել մի խումբ եւ Վրաստանի հայկական եկեղեցու բացման արարողության առիթն օգտագործել դարձյալ իր երկրին սեւացնելու համար, պարզ է, որ հիմա էլ պետք է օգտագործի Ազգային ժողովի ամբիոնը` անեկդոտներով, պատմություններով, ինչ-որ բաներ հորինելով` իր ամբողջ մտավոր պոտենցիալն օգտագործելով` վատ բան ասելու ու ստեղծելու համար: Այս ամենը շատ պարզ եւ թափանցիկ է, ու ժողովուրդը տեսնում է: Ուղղակի, խորհուրդ եմ տալիս Փոստանջյանին` նմանատիպ կոչեր, գնահատականներ մեր երկրի ղեկավարի` իմ երկրի ղեկավարի հասցեին, որն ինձ համար սիմվոլ է եւ սիմվոլ է բոլորի համար, չշարունակի հնչեցնել, որովհետեւ հակառակ դեպքում` մենք կարող ենք համարժեք պատասխան տալ, այնպես, ինչպես եղավ այս անգամ: Մենք ստիպված եղանք բոլորս միասին Ազգային ժողովի դահլիճից Փոստանջյանի գնահատականը տալ` «ամոթի» կոչերով: Իհարկե, ինձ կոնկրետ` որպես Հանրապետական կուսակցության կին պատգամավորի, նման ոճի պատասխանն ընդունելի չէ: Ավելին` գտնում եմ, որ դրա համար կան ավելի լուրջ, քաղաքակիրթ հարթակներ, որտեղ ամեն ինչ կարող ես խոսքով ասել, ոչ թե անտեղի էմոցիաներով, բայց այս անգամ ստիպված եղանք այս կերպ վարվել, որպեսզի նա հասկանա, որ, ի վերջո, չի՛ կարելի, ամեն ինչ ունի սահման: Չի՛ կարելի անընդհատ խոսել նույն բանի մասին, անկախ նրանից, թե օրենքի ինչ նախագիծ ենք քննարկում: – Ի դեպ, սեփական կուսակցության ղեկավարին մոռանալով` Զ. Փոստանջյանը հակադարձեց իրեն ուղղված ամոթանքներին, ասելով, թե ամոթը Ձեզ, որ ում թիմակիցներն եք:– Դեռ ամոթանք է տալիս, թե մենք ո՞ւմ կուսակցության անդամներ ենք, իսկ եթե մենք հանկարծ հակադարձ ամոթանք տանք, թե ինքն ինչ կուսակցության անդամ է, եւ ո՞ւր է այդ կուսակցությունն ու իր ղեկավարը: Իհարկե, ես ինձ թույլ չեմ տա նման անպատիվ բան ասել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, բայց ինքնին Փոստանջյանի վարքագիծը անպատվություն է իր կուսակցության ղեկավարի հասցեին, որովհետեւ մարդիկ սկսում են ակամայից մտածել, զուգահեռներ անցկացնել: Մինչդեռ մենք այսօր պատվով ենք նշում, որ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող կուսակցության անդամներն ենք: Չգիտեմ ինչ գնահատական տամ. երբ իրենց կուսակցությունում 3-4 հոգու հետ հաշտ ու համերաշխ չեն, ինչպե՞ս կարող են խոսել մի հզոր կուսակցության մասին, որն այսօր իր ուսերին է կրում պատասխանատվությունը ժողովրդի ե՛ւ սոցիալական, ե՛ւ ընդդիմության ու իրենց նման անկազմակերպ ֆրակցիայի խնդիրների բեռը: Ինչպե՞ս կարելի է այդպիսի ամպագոռգոռ եւ չմտածված խոսքեր ասել: Կարծում է, որ մարդիկ պետք է դիտեն իր ելույթն ու գնահատակա՞ն տան` ասելով, որ ապրի Զարուհին, ինչպես կարողացավ... Ո՛չ, մարդիկ անձնական վիրավորանք են զգում, երբ երկրիդ նախագահին, որը երկրի սիմվոլն է, վատաբանում են:
«ՎԱՏԱԲԱՆԵԼՈՎ ՈՒ ՊԻՏԱԿԱՎՈՐԵԼՈՎ` ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՄՈԶԵԼ»
–Միգուցե, Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի կողմնակիցների անզորությունի՞ց է, որ արդեն անցնում են կոռեկտության սահմանը:– Երբ ասելիքը առարկայական է, ժամանակի շունչն ու օրակարգն է իր մեջ ներառում, մարդը կարողանում է գտնել համոզիչ ներկայանալու ձեւը: Սակայն չեմ ուզում ամբողջ «ոչ»-ի ճակատը ասոցացնել Զարուհու հետ: Նա ընդամենը այդ «ոչ»-ի ճակատի մեջ է: Եվ եթե այնտեղ կան մարդիկ, որոնք ջանք են դնում` իրենց տեսակետն առաջ տանելու համար եւ հանդես են գալիս կոռեկտության սահմաններում, ես խորին հարգանք ունեմ նրանց նկատմամբ: Ասելիքը հզոր չէ նրանով, թե որքանով է ոչ կոռեկտ, այլ հզոր է նրանով, թե որքանով է առարկայական ու համոզիչ: Վատաբանելով ու պիտակավորելով` ժողովրդին չես կարող համոզել: Պետք է հստակ փաստարկներ բերես, համեմատություններ անես, որպեսզի մարդը հասկանա, թե ուր է գնում: Ինչ վերաբերում է ընդհանրապես «ոչ»-ին, ուղղակի զարմանում եմ` ինչին են ասում` «ոչ»: Իրենք են շարունակաբար ցանկացել, որ համամասնական ընտրություններ լինեն, իսկ սահմանադրական փոփոխությունները հենված են հենց դրա վրա: Անընդհատ ցանկացել են, որ իրենց ձայնը լսելի լինի եւ կարողանան մասնակցել Ազգային ժողովում որոշումների կայացմանը: Խնդրեմ` բարձրացնում ենք ընդդիմության դերակատարությունը. մի բան, որ իրենք չկարողացան անել: Նոր սահմանադրությամբ մենք փորձում ենք մեծացնել ընդդիմության դերակատարումը, ավելի կառուցողական դարձնել ընդդիմության գործելաոճը, որպեսզի ոչ թե բղավելով մարդկանց փողոց հանեն, հետո չիմանան, թե այդ մարդկանց երթը մինչեւ ուր են տանում, ու երթի կեսից իրենք ուր են գնում, ժողովուրդն` ուր: Իսկ այդպիսի դեպքեր ունեցել ենք, եւ այսօր այդպիսի երթեր ղեկավարող կուսակցության ներկայկացուցիչ Զարուհի Փոստանջյանը պետք է պարզապես չտառապի հիշողության կորուստով եւ հիշի, թե այդ նույն ժողովրդին առաջնորդելով` ուր տարան, ինչ արեցին, ինչ պատասխան տվեցին եւ ինչպես մոլորված թողեցին դրսում: Սակայն, մենք այսօր կրում ենք այդ մարդկանց հետեւից գնացող ժողովրդի եւ, ընդհանրապես, բոլորի պատասխանատվությունը` այդ թվում նույն այդ կուսակցությունների, չձեւավորված ընդդիմության: Ու այս ամենի պատասխանը տալիս է «այո»-ն:– Իսկ ինչո՞ւ «այո»: – Այո՛, որովհետեւ այս «այո»-ի մեջ «ոչ»-ի ժամանակին հնչեցրած բոլոր տեսակետներն են, «ոչ»-երի բոլոր առաջարկներն են: Եթե ուզում եք քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես գալ, խնդրեմ` քաղաքակիրթ ձեւը կա սահմանադրական փոփոխությունների մեջ: Հավաքեք 50 հազար ստորագրություն, բերեք ձեր նախագիծը Ազգային ժողով եւ դրեք քննարկման:Եթե ընդդիմությունը փորձում է քաղաքացիական նախաձեռնության խոսնակը դառնալ Ազգային ժողովում, ապա այս փոփոխությունները ընձեռում են այդ հնարավորությունը: Թեպետ, հենց իշխանությունն այսօր էլ քաղաքացիական նախաձեռնության շատուշատ նախագծեր կյանքի է կոչել եւ ընդառաջ է գնացել: Այսինքն` սահմանադրական փոփոխություններով ուզում ենք, որ ժողովրդավարությունը մեկ աստիճան բարձր հարթության վրա կանգնի. պայքարը լինի քաղաքակիրթ, քաղաքացիական, պայքարը լինի ոչ թե անձերի, այլ գաղափարների մեջ: – «Ոչ»-ի բերած միակ փաստարկն առ այսօր շարունակում է մնալ այն, թե իբրեւ այս սահմանադրական փոփոխություններով իշխանությունը վերարտադրվելու է...– Այս տեսակետը անհիմն շահարկվում է «ոչ»-ի կողմից: Բայց եթե իրենք անընդհատ ասում են, թե իբրեւ ընտրությունները կեղծվում են, ու տարիներ շարունակ վերարտադրվում է իշխանությունը, նույն ձեւով կշարունակեինք, ինչի՞ համար ենք մենք մեզ համար նոր արգելքներ ստեղծում, որովհետեւ մտածում ենք ժողովրդի սոցիալական վիճակի, տնտեսության զարգացման մասին, իսկ դրա համար անհրաժեշտ է երկիրը ճիշտ, արդյունավետ կառավարման հենքի վրա դնել, որպեսզի կարողանանք կարճ ժամանակում ավելի շոշափելի արդյունքներ ունենալ: Իսկ «ոչ»-երին խորհուրդ ենք տալիս ժողովրդին չմոլորցնել, չնայած ժողովուրդն իր պատմական հիշողությունը չի կորցրել ու գիտի, թե ով ինչպես եկավ ու ուր գնաց: Ժամանակն է, որ ամեն մեկը դուրս գա իր անձնական, խմբային, կուսակցական շահերից եւ իրականում մտածի ժողովրդի շահերի մասին: Ու մենք «այո» ենք ասում ոչ թե նրա համար, որ ուզում ենք այն պրոպագանդել, այլ նրա համար, որ հիմնովին հասկանում ենք եւ վստահ ենք, որ երկրի զարգացման երաշխիքները ամրագրվում են այս սահմանադրական փոփոխությունների մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=31455%3Al-lr-r&catid=48%3Ahandipum&Itemid=114
Sunday, November 29, 2015
Saturday, November 28, 2015
Կլոր սեղան-քննարկում «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագիր» նախագծի վերաբերյալ
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագիր» նախագծի քննարկումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ ԿԳՆ վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, դպրոց-կենտրոնների տնօրեններ ՀՀ բոլոր մարզերից:
Friday, November 27, 2015
Հայկական ուրբաթ 27.11.2015
<Հայկական ուրբաթ> հաղորդման հյուրն է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը
http://kentron.tv/index.php/am/programs/informational-political/armenian-friday/item/8390-hay-urb-271115.html
Friday, November 13, 2015
Monday, November 9, 2015
Չնայած դժվարություններին՝ կրթական ոլորտի ծրագրերի թիվը բյուջեով ավելացել է
Կրթական ոլորտին առնչվող
ծրագրերի մասին, որոնք ամրագրված են 2016թ-ի պետական բյուջեով, ինչպես նաև ընդհանուր
կրթական ոլորտին առնչվող
խնդիրների ու առաջնահերթությունների մասին Aysor.am-ը զրուցեց
ԱԺ պատգամավոր, «Դպրոց կենտրոնների
միություն» իրավաբանական անձանց միության նախագահ
Ռուզաննա Մուրադյանի հետ:
-Տիկին Մուրադյան, որո՞նք են 2016թ-ի պետական բյուջեի հիմնական մեխերը կրթության ոլորտի համար:
-Նախ, նշենք, որ հաջորդ տարվա բյուջեն դարձյալ սոցիալական ուղղվածություն ունի ու չնայած դժվարություններին՝ սոցիալական, կրթական ծրագրերը մնալու են ամրագրված բյուջեով: Օրինակ, դասագրքերի հարցում ունենք բավականին լուրջ ներդրումներ և տարրական դպրոցի դասագրքերն անվճար են: Սա, կարծում եմ կարևոր ցուցանիշ է: Բացի այս, նախկինում և այսօր գործող շատ ու շատ ծրագրեր տեղ են գտել նաև 2016թ-ի պետբյուջեի նախագծում, շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ, այդ թվում և միջազգային կառույցների, ավագ դպրոցների կայացման խնդիրը: Մեզանում, կարծես թե, փոքր-ինչ անտեսված է միջին և մասնագիտական կրթության ոլորտը, բայց 2016թ-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթով նաև այս գծով է լուրջ ֆինանսավորում նախատեսվել:
Ուշադրության կենտրոնում կմնա հանրակթությունը և ես այդ մասին նաև քննարկման ժամանակ հայտարարեցի՝ մենք պետք է շարունակական դարձնենք մանկավարժների վերապատրաստումը, քանի որ դրա կարիքն իսկապես կա ու այդ մասին բարձրաձայնում են հենց մանկավարժները: Ի վերջո, դասավանդման նոր մեթոդներ կան, տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, իսկ մենք ձգտում ենք դրանք կիրառել դասավանդման գործընթացում, այնպես որ այս ամենը նոր հմտություններ է պահանջում… իհարկե, պետությունը այս խնդիրը փորձեց իր ուշադրությունում պահել և լրացրեց ուսուցիչների ատեստավորմանն ուղղված վերապատրաստումներով, բայց 12 ժամը շատ քիչ է այն մանկավարժի համար, որն ունի զրոյական գիտելիքի մակարդակ և նոր պետք է սկսի սովորել, օրինակ, թե ինչպես օգտվել համակարգչից, էլ չեմ ասում՝ կիրառի: Ուրեմն այս մասով պետք է ժամաքանակ ավելանա, հետևաբար նաև՝ միջոցներ:
-Դուք արդեն նշեցիք դասավանդման նոր մեթոդների մասին: Որքա՞ն է հասցնում մեր կրթական ոլորտը դրանք ընկալել ու ներդնելու իմաստով:
-Շատ կարևոր է ուսումնասիրել դասավանդման նոր մեթոդները, որոնք մտածողություն սովորեցնող-զարգացնող, սովորել սովորեցնող-զարգացնող մեթոդներ են: Այո, այս ամենի զինանոցի պակասը կա այսօր ուսուցիչների մոտ, նաև պակաս կա առարկայական չափորոշիչների, որոնց հիման վրա դասավանդումն իրականացնելու վերապատրաստման կարիք անշուշտ ունենք: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր է, որ իրենց արտացոլումը գտնեն բյուջեի նախագծում…
-Բայց կգտնե՞ն, թե դա յուրաքանչյուր դպրոցի խնդիրն է՝ ապահովել մանկավարժներին անհրաժեշտ նյութերով և այլն:
-Ոչ, սա այն հարցը չէ, որ կարող է լինել դպրոցի լուծելունը միայն: Այս ամենի նկատմամբ ընդհանուր պետական մոտեցում ու քաղաքականություն է պետք և դա արդեն առկա է և սխալ կլինի այդ մասին չարձանագրել: Բայց մանկավարժների շարունակական վերապատրաստումը զարգացող հասարակության պահանջն է, որի պարագայում կունենանք որակյալ կրթություն:
- Հայտնի է, որ աշխատավարձերի բարձրացում նախագծով նախատեսված չէ, նույնը վերաբերում է նաև մանկավարժների՞ն:
-Այս պահին չի նախատեսվում, որովհետև ավելի ծախսերն են շատացել և ավելի նոր պահանջներ ու չափորոշիչներ են առաջ քաշվել, ինչը իր հետ բերելու է կրթակարգի վերանայում: Հիմա նաև Կրթության պետական զարգացման նոր ծրագիրն ենք փորձում մեկնարկել:
-Տիկին Մուրադյան, ի՞նչ պետք է անենք, որպեսզի նախարարություն-մանկավարժ կապը լինի ոչ թե տնօրենի միջոցով, այլ հասցեական, քանի որ շատ դեպքերում տնօրենների շահերը գերակա են մանկավարժների խնդիրներից ու մտահոգություններից:
-Հիմա կստացվի, որ հարմար պահ է «Դպրոց կենտրոնների միությունը» ներկայացնելու համար, բայց միությունը միջին կառույցն է, որ գործում է կրթության նախարարության և յուրաքանչյուր դպրոցի մեջ: Եվ նրա առաքելության նպատակն է, որ սա դառնա այն գործուն հարթակը, որտեղ մանկավարժը բարձրացնի իր կարիքը, իսկ նախարարությունը ականջալուր լինի այդ կարիքին ու դրա հիման վրա կառուցի իր ռազմավարությունը:
-Ստացվո՞ւմ է:
-Այո, մենք շատ ենք բարձրաձայնում այդ խնդիրները: «Դպրոց կենտրոնների միությունը» ամեն ամիս հավաքում է տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժների ՀՀ տարբեր մարզերից և մարդիկ մասնակցում են մեծ ակնկալիքներով, մեծ հույսերով: Միությունը հենց այդպես էլ ընկալվում է նույն նախարարության կողմից, որպես յուրատեսակ կրթական լաբորատորիա, որն իր միջով անցկացնում է դպրոցներից եկող կարիքները, առաջարկները և ներկայացնում դրանք ԿԳՆ-ին: Սա իրոք կարևոր գործընթաց է, որը մշտապես կապ է ապահովում դպրոցների ու նախարարության միջև, իսկ սա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ:
-Վերջերս կարևորել էիք ուսուցիչ ընդունելու չափորոշիչների փոփոխության անհրաժեշտությունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Տիկին Մուրադյան, որո՞նք են 2016թ-ի պետական բյուջեի հիմնական մեխերը կրթության ոլորտի համար:
-Նախ, նշենք, որ հաջորդ տարվա բյուջեն դարձյալ սոցիալական ուղղվածություն ունի ու չնայած դժվարություններին՝ սոցիալական, կրթական ծրագրերը մնալու են ամրագրված բյուջեով: Օրինակ, դասագրքերի հարցում ունենք բավականին լուրջ ներդրումներ և տարրական դպրոցի դասագրքերն անվճար են: Սա, կարծում եմ կարևոր ցուցանիշ է: Բացի այս, նախկինում և այսօր գործող շատ ու շատ ծրագրեր տեղ են գտել նաև 2016թ-ի պետբյուջեի նախագծում, շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ, այդ թվում և միջազգային կառույցների, ավագ դպրոցների կայացման խնդիրը: Մեզանում, կարծես թե, փոքր-ինչ անտեսված է միջին և մասնագիտական կրթության ոլորտը, բայց 2016թ-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթով նաև այս գծով է լուրջ ֆինանսավորում նախատեսվել:
Ուշադրության կենտրոնում կմնա հանրակթությունը և ես այդ մասին նաև քննարկման ժամանակ հայտարարեցի՝ մենք պետք է շարունակական դարձնենք մանկավարժների վերապատրաստումը, քանի որ դրա կարիքն իսկապես կա ու այդ մասին բարձրաձայնում են հենց մանկավարժները: Ի վերջո, դասավանդման նոր մեթոդներ կան, տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, իսկ մենք ձգտում ենք դրանք կիրառել դասավանդման գործընթացում, այնպես որ այս ամենը նոր հմտություններ է պահանջում… իհարկե, պետությունը այս խնդիրը փորձեց իր ուշադրությունում պահել և լրացրեց ուսուցիչների ատեստավորմանն ուղղված վերապատրաստումներով, բայց 12 ժամը շատ քիչ է այն մանկավարժի համար, որն ունի զրոյական գիտելիքի մակարդակ և նոր պետք է սկսի սովորել, օրինակ, թե ինչպես օգտվել համակարգչից, էլ չեմ ասում՝ կիրառի: Ուրեմն այս մասով պետք է ժամաքանակ ավելանա, հետևաբար նաև՝ միջոցներ:
-Դուք արդեն նշեցիք դասավանդման նոր մեթոդների մասին: Որքա՞ն է հասցնում մեր կրթական ոլորտը դրանք ընկալել ու ներդնելու իմաստով:
-Շատ կարևոր է ուսումնասիրել դասավանդման նոր մեթոդները, որոնք մտածողություն սովորեցնող-զարգացնող, սովորել սովորեցնող-զարգացնող մեթոդներ են: Այո, այս ամենի զինանոցի պակասը կա այսօր ուսուցիչների մոտ, նաև պակաս կա առարկայական չափորոշիչների, որոնց հիման վրա դասավանդումն իրականացնելու վերապատրաստման կարիք անշուշտ ունենք: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր է, որ իրենց արտացոլումը գտնեն բյուջեի նախագծում…
-Բայց կգտնե՞ն, թե դա յուրաքանչյուր դպրոցի խնդիրն է՝ ապահովել մանկավարժներին անհրաժեշտ նյութերով և այլն:
-Ոչ, սա այն հարցը չէ, որ կարող է լինել դպրոցի լուծելունը միայն: Այս ամենի նկատմամբ ընդհանուր պետական մոտեցում ու քաղաքականություն է պետք և դա արդեն առկա է և սխալ կլինի այդ մասին չարձանագրել: Բայց մանկավարժների շարունակական վերապատրաստումը զարգացող հասարակության պահանջն է, որի պարագայում կունենանք որակյալ կրթություն:
- Հայտնի է, որ աշխատավարձերի բարձրացում նախագծով նախատեսված չէ, նույնը վերաբերում է նաև մանկավարժների՞ն:
-Այս պահին չի նախատեսվում, որովհետև ավելի ծախսերն են շատացել և ավելի նոր պահանջներ ու չափորոշիչներ են առաջ քաշվել, ինչը իր հետ բերելու է կրթակարգի վերանայում: Հիմա նաև Կրթության պետական զարգացման նոր ծրագիրն ենք փորձում մեկնարկել:
-Տիկին Մուրադյան, ի՞նչ պետք է անենք, որպեսզի նախարարություն-մանկավարժ կապը լինի ոչ թե տնօրենի միջոցով, այլ հասցեական, քանի որ շատ դեպքերում տնօրենների շահերը գերակա են մանկավարժների խնդիրներից ու մտահոգություններից:
-Հիմա կստացվի, որ հարմար պահ է «Դպրոց կենտրոնների միությունը» ներկայացնելու համար, բայց միությունը միջին կառույցն է, որ գործում է կրթության նախարարության և յուրաքանչյուր դպրոցի մեջ: Եվ նրա առաքելության նպատակն է, որ սա դառնա այն գործուն հարթակը, որտեղ մանկավարժը բարձրացնի իր կարիքը, իսկ նախարարությունը ականջալուր լինի այդ կարիքին ու դրա հիման վրա կառուցի իր ռազմավարությունը:
-Ստացվո՞ւմ է:
-Այո, մենք շատ ենք բարձրաձայնում այդ խնդիրները: «Դպրոց կենտրոնների միությունը» ամեն ամիս հավաքում է տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժների ՀՀ տարբեր մարզերից և մարդիկ մասնակցում են մեծ ակնկալիքներով, մեծ հույսերով: Միությունը հենց այդպես էլ ընկալվում է նույն նախարարության կողմից, որպես յուրատեսակ կրթական լաբորատորիա, որն իր միջով անցկացնում է դպրոցներից եկող կարիքները, առաջարկները և ներկայացնում դրանք ԿԳՆ-ին: Սա իրոք կարևոր գործընթաց է, որը մշտապես կապ է ապահովում դպրոցների ու նախարարության միջև, իսկ սա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ:
-Վերջերս կարևորել էիք ուսուցիչ ընդունելու չափորոշիչների փոփոխության անհրաժեշտությունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Առաջիկայում ԿԳՆ-ին կառաջարկվի ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի
վերանայում, որովհետև այս կարգի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան հենց
մանկավարժների կողմից, որ երբ մանկավարժը գնում է ընդունվելու ոչ թե նրա
մանկավարժական գիտելիքը պետք է ստուգվի, այլ մանկավարժի մեթոդական գիտելիքը,
մեթոդական պատրաստվածությունը: Ի վերջո, ֆիզիկայի ուսուցիչը ֆիզիկա գիտի և դրա
վկայությունն է իր դիպլոմը, բայց արդյո՞ք նա կարող է դասավանդել, տիրապետում է
դասավանդման մեթոդիկային՝ սա է խնդիրը:
09.11.15, 16:04
Subscribe to:
Posts (Atom)