Tuesday, December 15, 2015

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՇՈՒՆՉԸ

Այսօր Ազգային ժողովում թեւածում էր պոեզիան: ՀՀ զինանշանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ թիրախ դարձրեց ՀՀԿ-ին ասելով, որ շուտով ձեր վերջը գալու է:Ի պատասխան ՀՀԿ-ի  ՙվերջին՚՝ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մեջբերում արեց հայ միջնադարյան հոգեւորական, քրիստոնյա, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ժողովածուից: Կարծես Նարեկն էլ չհնազանդեցրեց անհնազանդության կոչեր անող Փոստանջյանին, ով ինքն իրեն գերազանցելով ամբիոնից ընթերցեց Ռաֆայել Պատկանյանի հոդվածներից մեկը: Ինչ խոսք, հաճելի է ունկնդրել հայ պոեզիայի եւ գրականության կարկառուն ներկայացուցիչների ստեղծագործությունները, սակայն ոչ քաղաքական թիվ մեկ ամբիոնից:Ընդմիջման ժամանակ հարց ուղղեցինք տիկին Մուրադյանին, թե ինչու հատկապես Նարեկ. <Լինելով մեր տիեզերական խորհրդանիշը, Նարեկը շատ հաճախ մաքրում է մարդու հոգին, ուստի ցանկացա, որ մեկ անգամ եւս այս երկրի բարձրագույն ամբիոնը չօգտագործենք միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելու, այլ գաղափարական եւ ոչ թե անձերի կռիվ տանենք: Դասականի օգնությամբ փորձեցի բոլորիս ուշադրությունը գրավել այն բանի վրա, ինչը քննարկվում է, կլինի խորհրդանիշի, դրոշի եւ այլ հարցերի վերաբերյալ: Հղում անելով Նարեկին, այն տիպիկ բնութագրում է մեր որոշ գործընկերներին>,-ասաց տիկին Մուրադյանը:

Մեղմաբարո ես , ինչպես աղավնի,
բայց ոչ հեզությամբ, այլ հիմարությամբ,
Օձ ես բանական, առյուծից սերված եղեռնական օձ
Տեսքով՝ քարբի ձու, ժանտությամբ լցված.
Երուսաղեմի վերջին ավերման կերպարանքն ունես,
Ըստ տիրոջ խոսքի, մարգարեների կանխատեսության…
Խորտակված դռնով ու փականքներով՝
Կործանման հասած մի տաղավար ես, մերժված ու լքված,
Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն
Ժառանգություն ես թեև վայելուչ, սակայն բարձիթող
Աստվածակերտ տուն, սակայն մոռացված,
Մովսեսի Դավթի ու Երեմիայի
Նախագրական խոսքի համաձայն,
Բանական շենք ես, որ վարակված է ժանտ բորոտությամբ,
Ենթարկված իսպառ քերվելու պատժին,
Ապա կազդուրված նորից օրենքով
ՈՒ ծեփված կավով ողոք հեզության,
Բայց չենթարկվելով բուժման որևէ ճար ու հնարքի՝
Կրկին ավերված շինողի ձեռքով
ԵՎ հրամանով ամենազորի, արդար հատուցմամբ,
Դուրս նետված, քշված ու տարագրված հեռու, շատ հեռու
Անողոքաբար ձգված անսուրբ տեղ:
Դու այն դրամն ես որ թաղվեց հողում
Ավետարանի ավանդակորույս դրժողի ձեռքով:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:

Post a Comment