Monday, December 26, 2016
Tuesday, December 20, 2016
ՀՀԿ Կանանց խորհուրդն այցելել է Նոր Մարաշի տուն-ինտերնատ
Դեկտեմբերի 20-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այցելեցին Նորք Մարաշի տուն-ինտերնատ:
ՀՀԿ կանանց խորհրդի անդամները զրուցեցին տարեցների հետ, հերթագրեցին առողջական խնդիրներ ունեցող տարեցներին տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից հետազոտություն և բուժօգնություն կազմակերպելու համար:
http://hhk.am/hy/news/item/2016/12/20/hhk/
Monday, December 19, 2016
ՀՀԿ Կանանց խորհրդի այցելությունը Արմավիրի մարզ
ՀՀԿ կանանց խորհուրդն այցելել է ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակ, հանդիպել մարզի կանանց խորհուրդների և ակտիվի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, կանանց դերի բարձրացման հարցերը, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղություններն ու գործողությունները:
Friday, December 16, 2016
Thursday, December 15, 2016
«ՀՀԿ-ական կանայք» ասելով՝ փորձել դրա տակ տեսնել անգործություն կամ վատ աշխատանք, այլևս ճիշտ չէ.
«Ժամանակ» օրաթերթը օրերս տեղեկություն էր հաղորդել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։
Թերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ճիշտ կլինի, որ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։
Թերթի տեղեկություններով՝ այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ովքեր մշտապես զբաղեցրել են ցուցակի առաջին հորիզոնականները։
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ՀՀԿ ցուցակի շուրջ վեճ չկա:
«Պարբերաբար խոսվում է ՀՀԿ-ական կանանց վեճերի մասին, որը չի համապատասխանում իրականությանը: Մրցակցությունը չի ձևավորվում էս պահին, երբ որ պետք է վճռվի՝ հաջորդ խորհրդարանում ովքեր կլինեն, ովքեր՝ ոչ: Եթե մրցակցությունը արհեստականորեն որոշակի ժամանակահատվածից է սկսվում, արդեն արհեստականությունը շատ արհեստական է: Կարծում եմ, որ ամեն մեկն իր ամենօրյա աշխատանքը պետք է կատարի: Սա մրցումներ չի, որ բոլորս կանգնենք մի գծի վրա, մեկնարկը տանք ու վազենք՝ ով շուտ կհասնի: Սա ամենօրյա աշխատանք է»,-ասաց Մուրադյանը:
Ուստի Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հրապարակելու է իր 5 տարիների աշխատանքները ԱԺ-ում:
Հարցին, թե կարծում է իր աշխատանքը բավարա՞ր է, որ շարունակի իր գործունեությունը ԱԺ-ում, Մուրադյանն ասաց. «Ես ոչինչ չեմ կարծում, ես շարունակում եմ իմ աշխատանքը»:
Հարցին, թե իր կարծիքով ՀՀԿ-ական կանանցից ո՞վ պիտի լինի ապագա խորհրդարանում և ով կարող է և չլինել, պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ-ական կանայք բոլորն էլ այս տարիների ընթացքում իրենց աշխատանքը կատարել են բավարար և ավել: «ՀՀԿ-ական կանայք» ասելով՝ փորձել դրա տակ տեսնել անգործություն կամ վատ կատարված աշխատանք, այլևս դա չի համապատասխանում իրականությանը»։
Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/12/14/ruzanMuradyan/2223525
Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=4l0k6Pb7Jec
Wednesday, December 14, 2016
Tuesday, December 13, 2016
Օրենքի կրողն առաջին հերթին պետք է լինենք մենք
Արդեն երկրորդ անգամ է` Ազգային ժողովը շատ բուռն քննարկումների մեջ է մի օրենքի նախագծի շուրջ, որը կարծես առիթ է, որպեսզի մարդիկ արտահայտեն իրենց բոլոր իմացածը:
<<ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> օրենքի նախագծի մասին դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/627387/
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=OI5_M0cGt8g
Monday, December 12, 2016
Ռուզաննա Մուրադյանը՝ ՀՀԿ կանանց միջեւ «կռիվ ու վեճ» լինելու մասին.
«Այս հինգ տարիներն ապացուցել են, որ նման միֆ չկա: Այստեղ յուրաքանչյուր կին իր աշխատանքն է կատարում եւ այնքան ընդգրկված է խորհրդարանական աշխատանքներում, որ իրար հետ մրցակցելու խնդիր դրված չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրերը, թե ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար ՀՀԿ կանայք «մեծ կռիվ ու վեճ են սկսել», ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
«Դրանք ավելորդություններ են, մի փնտրեք մի բան, որը չկա»,-հավելեց Ռուզաննա Մուրադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում` https://www.youtube.com/watch?v=yXw9tSTswvE
«Մեր ԿԳՆ-ն ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները»
Մինչ ԱԺ-ն վերջնականորեն կքննարկեր 2017-ի պետբյուջեն, մեզ հետաքրքրեց, թե ինչպես են իրականացվելու այն լուրջ բարեփոխումները, որոնք ենթադրվում են կրթության ոլորտում, քանի որ բյուջետային հատկացումները մեծ չեն, իսկ ցանկացած ծրագիր պահանջում է լուրջ գումարներ։ Հիշեցնենք, որ պետբյուջեի քննարկումը կրթության և գիտության հանձնաժողովում բավական բուռն էր, սակայն պատգամավորները, այդ թվում՝ ՀՀԿ-ական, խոսեցին ավելի շատ առկա խնդիրներից, քան պետբյուջեի հնարավորությունների մասին։ Խնդիրները՝ խնդիրներ, բայց, ինչպես ասում են, առանց մեծ փողերի դրանք չես լուծի։ Նախանշված ծրագրերը չե՞ն տուժի՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, կրթության և գիտության հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ։
-Կարծում եմ, չի տուժի կրթության ոլորտը, քանի որ, բացի բյուջետայինից, այստեղ իրականացվում են նաև ՀԲ-ի ծրագրերը, որոնք տարիներ շարունակ նպաստում են ոլորտի զարգացմանը։ Այո, բյուջեի նախագծի հանձնաժողովի քննարկումներում բարձրացված հարցերը կարևոր էին և նպատակային, ինչը չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք նաև մեր առաջարկները ներկայացրել ենք գրավոր, դրանք վերաբերում են հրատապ խնդիրներին, մասնավորապես, կրթական միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, դպրոցաշինությանը։ Պետք է ընդգծեմ, որ այս տարի ոլորտի զարգացման հարցում պետության ուշադրության կենտրոնում է միջին մասնագիտական կրթությունը, հատկապես ֆինանսավորման հատվածով։ Սա շատ կարևոր մոտեցում է, ինչը հեռանկարում կնպաստի տնտեսության զարգացմանը, քանի որ գիտելիքահեն տնտեսությունը կարևոր օղակներից մեկն է։ Կրթությունն այն կարևոր ոլորտն է, որտեղ հնարավորինս քիչ պետք է լինեն ցնցումները։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարող սկսած բարեփոխումները ձախողել՝ խոսքը մեր երեխաների, մեր երկրի ապագայի մասին է։
-Իսկ ի՞նչ եք կարծում, այն կտրուկ բարեփոխումները, որ սկսել է կառավարությունը բոլոր ոլորտներում, ցնցումներ չե՞ն առաջացնի կրթության ոլորտում։
-Գլոբալ առումով մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, և այդ համատեքստում կրթությունն անընդհատ բարեփոխումների կարիք ունի։ Այս գործընթացը ոչ միայն Հայաստանում է, այլև արդիական է բոլոր երկրներում։ Աշխարհի մարտահրավերներով պայմանավորված, տարբեր ոլորտներում ցնցումներ անընդմեջ լինում են, որոնք կանխելու, մեղմելու, շրջանցելու համար գնահատվում և հաշվարկվում են ռիսկերը։ Կարծում եմ, մեր կրթության և գիտության նախարարությունը ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները, ինչի հիման վրա էլ պետք է կառուցի իր քաղաքականությունը։ Սրա հետ մեկտեղ, պետք է հիշեցնեմ վարչապետի խոսքը կրթության մասին, որում նա կարևորեց հեռահար դասընթացների վարումը։ Կարծում եմ, որ սա պետք է առանցքային ուղղություն դառնա մեր կրթության զարգացման պետական ծրագրում։ Այսօր տարբեր մարզերում, հեռավոր գյուղերում չունենք պատշաճ քանակի մասնագետներ բոլոր առարկաների գծով։ Հեռահար դասավանդումը կարող է լրացնել այդ բացը։ Շատ կարևոր է, որ այսուհետ ուշադրություն է դարձվելու ձեռնարկատիրական կրթությանը, ինչը կնպաստի երեխաների, ինչու ոչ, նաև մանկավարժների յուրօրինակ մտածողության ձևավորմանը։ Այդպիսով մենք կնպաստենք, որ նոր սերունդը մեծանա ոչ միայն սպառողի, այլև ստեղծողի, ստեղծածը իրացնողի և դրանից ստացված եկամուտը նոր ստեղծարար մտքի մեջ ներդրողի մտածողությամբ։ Այս գործընթացը եվրոպական առաջատար կրթական ծրագրերում ընդգրկված է։ Սա կրթության ոլորտում մեր կառավարության նոր ծրագրերից է։
-Տիկին Մուրադյան, եթե դեմ չեք, քաղաքական հարցով ավարտենք մեր զրույցը։ Թեև վարչապետ Կարեն Կարապետյանը հանրությանը ներկայացրել է ՀՀԿ-ին անդամակցելու իր մոտիվացիան, այնուհանդերձ, ըստ Ձեզ, որպես ՀՀԿ-ի կանանց խորհրդի անդամի, եթե վարչապետը չանդամակցեր, կուսակցությունը չէ՞ր աջակցի նրան ծրագրերի իրականացման հարցում։ Իսկ գուցե վարչապետն իր անդամակցությամբ հզորացրե՞ց ՀՀԿ-ն։
-Հանրապետականը այն կուսակցությունն է, որը բաց է ինչպես անկուսակցական անհատների, այնպես էլ այլ կուսակցությունների լավագույն գաղափարների շուրջ համախմբվելու, ծրագրեր ստեղծելու, համակարգելու հարցում։ Դրա վառ օրինակներից են «Ընտրական օրենսգրքի», սահմանադրութuան նոր փոփոխությունների շուրջ քննարկումները և հետագա քայլերը։ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքական մեծամասնության հետ ձեռք բերված փոխհամաձայնությունը, կարծում եմ, վերջին շրջանի պատմության մեջ բացառիկ դեպքերից է, որի օրինակն ունենալով՝ պետք է այն պահենք և վստահորեն գնանք առաջ։ Ինչ վերաբերում է վարչապետի անդամակցությանը, ապա, ինչպես նկատեցիք, Կարեն Կարապետյանն իր մոտեցումը հանգամանալից ներկայացրել է։ ՀՀԿ-ն ամուր կառույց է և կրում է պետության պատասխանատվությունը, հետևաբար, շահագրգռված է բոլոր այն ուժերի հետ համագործակցությամբ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալու մեր երկրի զարգացման գործում։ Սրանից ելնելով, կուսակցությունը հրավիրել է Կարեն Կարապետյանին, որը, կարծում եմ, իր կարողություններով և փորձով կնպաստի երկրի զարգացմանը։ Այո, մեր կուսակցությունն ուժեղ է իր անդամներով, և անդամներն էլ, ի դեմս կուսակցության, ունեն ամուր հենարան։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է իր հեղինակությամբ և աշխատանքով նպաստել երկրի զարգացմանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.irates.am/hy/1481228693
Sunday, December 11, 2016
Wednesday, December 7, 2016
ՍԿԱՅՊ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՄ-Ի ՄԱՍԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 8-ին Դպրոց-կենտրոնների միության կողմից կազմակերպված սեմինարը նոր ձևաչափով էր, որն իրականացվեց հեռավար եղանակով:
Հեռավար սեմինարին մասնակցում էին Երևանի հ.198 ավագ, Երևանի հ. 78 հիմն., Երևանի հ. 182 ավագ, Երևանի հ.174 հիմն, դպրոցները, Արարատի մարզի Սուրենավանի և Զորակի միջն. դպրոցները, Կոտայքի մարզի Հրազդանի ավագ դպրոցը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցը, Արմավիրի մարզի Վաղարշապատի հ. 5 ավագ և Փշատավանի միջն դպրոցների տնօրենները, ինչպես նաև նրանց քլաստերների դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները:
Սեմինարը նվիրված էր ներդպրոցական վերահսկողությանը, որը համակարգում էր հ.198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:Սեմինարները կլինեն շարունակական, որոնց կմիանան նաև մյուս դպրոցները:
Սա ևս մեկ հնարավորություն է տարբեր մարզերի դպրոցների համար մասնակցել քննարկումներին՝ անկախ հեռավորությունից:
Իրականում ինչպե՞ս 7000 քաղաքացիներ անդամակցեցին ՀՀԿ-ին, կուսակցության կանանց խորհրդի անդամների միջև մրցակցություն կա՞ արդյոք, ինչպիսի՞ն է Կարեն Կարապետյանի կառավարությունը կրթության ոլորտում, ՀՀԿ-ն կշահի՞ դիվիդենտներ: Այս և համանման հարցերի շուրջ է տեսահարցազրույցը ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
https://www.youtube.com/watch?v=WTAqPAUdIes
https://www.youtube.com/watch?v=WTAqPAUdIes
Tuesday, December 6, 2016
«ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ
2016թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Կրթական համակարգերը կրթական հաստատություններում» թեմայով սեմինար դպրոց-կենտրոնների տնօրենների համար, որը վարում էր Managementmix կազմակերպության ղեկավար Ռաֆֆի Սեմերջյանը: Դպրոց-կենտրոնների միության և Managementmix կազմակերպության միջև համագործակցության հիմքը դրվեց:Սեմինարը շատ արդյունավետ էր, որը նոր համագործակցության շրջանակներում կլինի շարունակական:
Monday, December 5, 2016
Friday, December 2, 2016
Կանանց խորհրդի անդամներն այցելել են հաշմանդամություն ունեցող երեխաներին
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Օրվա առիթով ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Մալաթիա Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Օ. Պետրոսյանը և խորհրդի անդամները այցելեցին Երևանի թիվ 92 մանկապարտեզ, որտեղ հաճախում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հանրապետական կանայք երեխաներին նվիրեցին անհրաժեշտ պարագաներ, խաղալիքներ և քաղցրավենիք: Ծանոթացան մանկապարտեզի պայմաններին, խոսեցին երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների հետ, համոզվեցին, որ երեխաները շրջապատված են հոգատար և բանիմաց դաստիարակներով, քննարկեցին ներառական կրթության հետ կապված հարցերը:
Կանանց խորհրդի որոշմամբ սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կլոր սեղան նվիրված ներառական կրթության խնդիրներին: Wednesday, November 30, 2016
Tuesday, November 29, 2016
«Երբեք ՀՀԿ-ն մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի
«Սա այն հերթական համագումարն էր, որ փորձեց վեր հանել մեր նախորդ համագումարից այս համագումար անցած ճանապարհին բոլոր խնդիրները, մեր ունեցած ձեռքբերումները»,- նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նա նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդ է ցանկություն հայտնել անդամագրվել Հանրապետական կուսակցությանը. «Հեղինակություն ունեցող մարդ է մտել կուսակցություն եւ իր հետեւից գաղափարակիցների թիմ կարող է ունենալ: Տարիներ առաջ, երբ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը կուսակցության ղեկավարն էր՝ 2006 թվականին, երբ մենք նոր մտանք կուսակցության շարքերը, մեր հետեւից բժիշկների, մանկավարժների մի մեծ խումբ մտավ: Այն ժամանակ էլ մի այսպիսի ալիք բարձրացավ: Երբեք Հանրապետական կուսակցությունը մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի»:
Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Նա նշեց, որ դեռեւս հարց է, թե ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժի Սարգսյանի ելույթի հաղորդագրությունները ի կատար կածվե՞ն, թե՞ ոչ. «Որովհետեւ մենք նմանատիպ հաղորդագրություններ բազմիցս ենք լսել: 2012 թվականի ընտրություններից առաջ մենք նման հաղորդագրություն լսեցինք, որ այլեւս խորհրդարանում չեն լինելու մականունավորներ, սակայն այդ հաղորդագրությունը իրականություն չդարձավ: Այս անգամ մենք լսում ենք, որ պետք է լինեն անբիծ ընտրություններ: Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուզեր, որ Հայաստանում լինեն անբիծ ընտրություններ, բայց խոսել անբիծ ընտրությունների մասին եւ Ընտրական օրենսգրքով հակառակն անել, դա արդեն հարց է»: Անժելա Խաչատրյանը համարում է, որ հերթական համագումար էր. «Մենք տեսանք այն, ինչ սպասելի էր: Վարչապետի եւ անկուսակցական նախարարների կուսակցական դառնալը սպասելի էր: Սա այն ճանապարհն էր, որով նրանք պետք է գնային, այլ ճանապարհ նրանց չէր էլ սպասվում: Հետաքրքիր էր համագումարի ոգին, որը խորհրդային տարիների համագումար էր հիշեցնում, որովհետեւ երբ ասում են մեկ գիշերվա մեջ անդամակցեց 7000 հոգի, չեմ ուզում քննել, բայց իրականությանը մոտ չէ»:
Տեսանյութեր նյութի վերաբերյալ՝
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Monday, November 28, 2016
«Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են». ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանից այսօր Tert.am-ը հետաքրքրվեց, թե ՀՀԿ համագումարում հնչած` Նախագահ Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն ինչ անդրադարձ են ունենալու նրա գործունեության վրա:
«Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն էլ շատ մտածելու ու մտահոգվելու տեղիք են տալիս մեզանից յուրաքանչյուրին, որովհետև շատ կարևոր մի գործելաոճ ենք որդեգրում, որ այն, ինչ մենք պարտադրում ենք օրենքով, և դա պետք է կիրառվի բոլորի համար, շատ լավ կլինի, որ առաջին հերթին կիրառենք մենք ինքներս»,- ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հստակեցմանը, թե կոնկրետ իր վարքագծում ի՞նչ է փոխվելու Նախագահի 7 խորհուրդներից հետո, տիկին Մուրադյանն ասաց. «Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են եղել. ես իմ աշխատանքին վերաբերվում եմ շատ պատասխանատու, և ես առաջին հերթին գտնում եմ, որ ինքս պիտի բավարարված լինեմ իմ աշխատանքից, որ կարողանամ բավարարել այն բոլոր սպասումները, որ կապված են եղել իմ անձի հետ՝ ինձ ներկայացնելով համամասնական ցուցակում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են»
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանից այսօր Tert.am-ը հետաքրքրվեց, թե ՀՀԿ համագումարում հնչած` Նախագահ Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն ինչ անդրադարձ են ունենալու նրա գործունեության վրա:
«Սերժ Սարգսյանի 7 խորհուրդներն էլ շատ մտածելու ու մտահոգվելու տեղիք են տալիս մեզանից յուրաքանչյուրին, որովհետև շատ կարևոր մի գործելաոճ ենք որդեգրում, որ այն, ինչ մենք պարտադրում ենք օրենքով, և դա պետք է կիրառվի բոլորի համար, շատ լավ կլինի, որ առաջին հերթին կիրառենք մենք ինքներս»,- ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հստակեցմանը, թե կոնկրետ իր վարքագծում ի՞նչ է փոխվելու Նախագահի 7 խորհուրդներից հետո, տիկին Մուրադյանն ասաց. «Իմ վարքագծում 7 խորհուրդներն արդեն իսկ դրված են եղել. ես իմ աշխատանքին վերաբերվում եմ շատ պատասխանատու, և ես առաջին հերթին գտնում եմ, որ ինքս պիտի բավարարված լինեմ իմ աշխատանքից, որ կարողանամ բավարարել այն բոլոր սպասումները, որ կապված են եղել իմ անձի հետ՝ ինձ ներկայացնելով համամասնական ցուցակում»:
Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=YHNHijqJMzg
http://www.tert.am/am/news/2016/11/28/ruzanmuradyan/2206420
Հարց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին
Հարց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին
Եթե ՀՀԿ-ն մաքրվում է, ի՞նչ էր անում Սյունիքի նախկին մարզպետը` ՀՀԿ համագումարում
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցազրույցը «Առավոտին».
– Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդու անդամակցելը ՀՀԿ-ին արհեստական չե՞ք համարում: Ի՞նչ է ուզում դրանով ՀՀԿ-ն ցույց տալ:
– Կա մի պարզ ճշմարտություն`երբ մարդն ունի հեղինակություն, ունի նաեւ շրջապատ, համակիրներ, գաղափարակիցներ: Ընկերությունը, մտերմությունը ձեւավորվում են որոշակի գաղափարական հենքի վրա եւ երբ այդ խմբից մեկը քայլ է անում որոշակի նոր հարթակ`ապա դա նաեւ լավ օրինակ է մյուսների համար, որոնց շրջանում այդ մարդը նաեւ լիդեր է, որի գաղափարները ընդունելի եւ կարեւոր են մյուսների համար: Կարեն Կարապետյանի շրջապատը, գաղափարակիցները, իր հայացքները բնական է, որ կլիներ այդքան մեծ: Կարծում եմ ավելի մեծ էլ կլինի: Մենք իր ետեւից սպասում ենք էլի մարդկանց մուտքի ՀՀԿ: Նման օրինակ, մենք տեսել ենք դեռ 2006-ին, երբ նոր ձեւավորվում էր ՀՀԿ կանանց խորհուրդը: Մեր`կուսակցություն մտնելուց հետո, ուսուցիչների, բուժաշխատողների մի ստվար հատված անդամագրվեց ՀՀԿ-ին: Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Մարդը տարիներ շարունակ աշխատում է տարբեր կառույցներում եւ այդ ընթացքում ձեռք բերած իր գաղափարակիցները բնական է, որ հետեւում են իրենց կողմից կարեւորվող մարդու օրինակին:
– Վարչապետին` բարեփոխումներն իրականացնելու առաքելությանը չի՞ խանգարի ՀՀԿ անդամ լինելը:
– Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Նա անպայման պետք է հենք ունենա: Կարեն Կարապետյանը չի կարող հանդես գալ իբրեւ անհատ, անգամ եթե նա վարչապետ է առաջադրվել իշխող ուժի կողմից: Վարչապետը չի կարող իր թեկուզ ամենափայլուն գաղափարներն իրականացնել առանց քաղաքական հենքի, տվյալ պարագայում`իշխող քաղաքական ուժի: Իսկ իր գաղափարներն իրոք առաջադիմական են, որոնց կյանքի կոչելու համար քաղաքական հենարան է պետք: ՀՀԿ 16-րդ համագումարում նախագահը հայտարարեց, որ եթե ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ գրանցի, Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Այն, որ բոլորը կարծում էին, թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը կարճաժամկետ են, հիմա կարող են համոզվել, որ դրանք երկարաժամկետ են`բարեփոխումների լայն սպասելիքներով: Կառավարությունն իր առավելագույն ջանքը կդնի արդյունքի հասնելու համար: Արդյունք, որին հավատում եւ սպասում է հասարակությունը:
– ՀՀԿ համագումարը ՍՄԿԿ համագումարի տպավորություն էր թողնում` ուռաներ, ծափեր, միաձայն ընտրություններ… Հետ ենք գնում խորհրդային դարաշրջա՞ն:
– Եթե անցյալում ունեցել ենք կուսակցության կառավարման լավ կառուցվածք, ինստիտուտ, անունը կլինի ՍՄԿԿ, թե այլ բան, կարելի է այդ մեթոդները վերցնել`մեջը դնելով այլ բովանդակություն, ինչը ժամանակի պահանջն է, մեր կուսակցության գաղափարախոսությունն է, զարգացող եւ փոփոխվող աշխարհում մեր երկրի առաջընթացը ապահովող պայմանը: Իսկ ինչո՞ւ անցյալից չվերցնել մի բան, որը լավն է, ինչո՞ւ սրբել ու մաքրել անցյալը: Առավել ևս, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, մեր երկիրն էլ իր ապագան հենում է անցյալի քարին վրա քար դնելով, ինչպես իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք այդպես էլ պետք է պահենք մեր երկիրը` ավանդույթների վրա`կառուցելով նորը` պահպանելով հինը:
– Նախագահ Սարգսյանը միշտ բավական լավ ելույթներ է ունենում, որոնք, սակայն, գործնականում իրենց արտացոլումը չեն գտնում:
– Ես համաձայն չեմ: Նախագահի տարբեր ելույթներից բխող գործուն փաստերը դրանցից անմիջապես հետո կատարվող փոփոխություններն են: Մասնավորաբար, Սահմանադրական բարեփոխումները: Դրանցում ամրագրված են այն բոլոր երաշխիքները, որոնց մասին նախագահը խոսել է: Նախագահը խոսեց ընդդիմության լիազորությունների մեծացման մասին`արվեց Սահմանադրությամբ: Նախագահը ՀՀԿ-ի 16-րդ համագումարում նոր նշաձող սահմանեց ընտրությունների համար` անբիծ ընտրություններ: Եթե այդ խոսքի շարունակությունը գործը չլիներ, ԸՕ-ի քննարկումներն այդքան լայնածավալ չէին ընթանա, ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության հետ քննարկումների արդյունքում ԸՕ-ն չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Նախագահը խոսել էր կուսակցությունների դերի բարձրացման մասին, ինչի գործնական արտացոլումը եղավ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում: Դա նշաձողն էր, որը մենք հատեցին եւ ունեցանք այն արդյունքը, որի մասին խոսեցին նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները: Նախագահն իր ելույթներում միշտ ասում է`մենք բաց ենք, հրավիրում ենք բոլորին համագործակցելու մեզ հետ`երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար, հենց գալիս են ասելու, որ խոսքն ու գործը գնում են նույն հաջորդականությամբ: Այլ բան, որ նախագահի խոսքերում հնչած դեռ շատ բաներ կան, որոնց չենք հասել: Բայց դրանք ՀՀԿ-ի առաջիկա ծրագրերում կան, իբրեւ տեսլականներ: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք, եւ մեր կուսակցական ծրագրերը`երկրի զարգացման առումով, գնում են ճիշտ ուղով:
– Նախագահը նաեւ ասաց, որ ՀՀԿ-ի իր շարքերից մաքրել եւ մաքրելու է այն մարդկանց, ովքեր կուսակցությունն իբրեւ տանիք են օգտագործել: Կարո՞ղ եք անուններ տալ:
– Կոնկրետ անունները կարող են շատ լինել, խոսքը սկզբունքային մոտեցման մասին է, ընդհանրական կարող եմ ասել: Դա էլ կարող եք համեմատել Սովետական Միության տարիների հետ`կուսակցության մաքրում է: Դա ևս դրված է մեր կուսակցության ընդհանուր գործելաոճի մեջ: 22 սկզբնական կազմակերպություն է ավելացել, բայց զուգահեռ մաքրման գործընթաց է գնում: Կուսակցությունը զարգանում է ոչ թե մեխանիկորեն անդամներ բերելով, այլ այդ մարդկանց հետ համապատասխան աշխատանք տանելով, տվյալ կուսակցությունում նրանց իրացված լինել-չլինելու հարցերով զբաղվելով, այդ թվում նաեւ որոշներին ցույց տալով, որ դա իր գործունեության հարթակը չէ:
– Օրինակ, Սյունիքի նախկին մարզպետը, ով այս տարիներին քանիցս ի ցույց է դրել այն, որ ՀՀԿ-ն իր համար տանիք է, նստած էր պատվավոր տեղում: Դա ո՞նց կբացատրեք:
– Այդ մոտեցումը փաստի հետ չի առերեսվում: Յուրաքանչյուրին գնահատական տալիս են իր ընտրողները: Շատ սյունեցիներ գովեստի խոսքերով են ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետի գործունեությունը: Իսկ պատվավոր տեղում էր նստած, որովհետեւ նա մեր կուսակցության անդամ է, կուսակցությունն էլ գնահատում է իր գործունեությունը: Այն, որ ՀՀԿ-ն այսօր ինքն իր ներսում տեսնում է խնդիրներ, փորձում է դրանք վեր հանել եւ լուծումներ տալ, ևս խոսում է ՀՀԿ-ի զարգացման նոր մակարդակի մասին: Մենք ոչ թե միայն մեխանիկորեն անդամներ հավաքագրելով ենք զբաղված, այլ յուրաքանչյուր անդամի ներուժի զարգացման, նրա իրացման հնարավորությունն ապահովելու գործընթացով: Սա կուսակցությունը, իբրեւ քաղաքական ինստիտուտի զարգացման մի նոր ճանապարհ է: Եվ այս նոր ճանապարհին ՀՀԿ-ն բաց ճակատով վեր է հանում եւ իր խնդիրները, եւ թերությունները, եւ գնահատական է տալիս իր անցած ճանապարհին, եւ տալիս է առաջընթացի ուղղությունները: ՀՀԿ-ն մեկ անգամ ևս բոլորին հրավիրում է համագործակցության, ինչի մասին քանիցս է խոսել ՀՀ նախագահը եւ այդ համագործակցության արդյունքում Հայաստանը հաղթելու է: Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Կուսակցությունները պետք է իրենց ներսում ունենան ենթակառուցվածքներ
Նոյեմբերի 28-ին ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` խոսելով «Կուսակցությունների մասին» օրենքից:
Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով՝http://armlur.am/619655/
Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով՝http://armlur.am/619655/
Thursday, November 17, 2016
Դաս ԵՊՀ ուսանողների հետ Ազգային ժողովում
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի Կրթության կազմակերպման բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ իմ դասն այս անգամ անցկացրեցի Ազգային ժողովում:
Subscribe to:
Posts (Atom)