Tuesday, November 29, 2016
«Երբեք ՀՀԿ-ն մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի
«Սա այն հերթական համագումարն էր, որ փորձեց վեր հանել մեր նախորդ համագումարից այս համագումար անցած ճանապարհին բոլոր խնդիրները, մեր ունեցած ձեռքբերումները»,- նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նա նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդ է ցանկություն հայտնել անդամագրվել Հանրապետական կուսակցությանը. «Հեղինակություն ունեցող մարդ է մտել կուսակցություն եւ իր հետեւից գաղափարակիցների թիմ կարող է ունենալ: Տարիներ առաջ, երբ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը կուսակցության ղեկավարն էր՝ 2006 թվականին, երբ մենք նոր մտանք կուսակցության շարքերը, մեր հետեւից բժիշկների, մանկավարժների մի մեծ խումբ մտավ: Այն ժամանակ էլ մի այսպիսի ալիք բարձրացավ: Երբեք Հանրապետական կուսակցությունը մեխանիկորեն կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունի»:
Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Նա նշեց, որ դեռեւս հարց է, թե ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժի Սարգսյանի ելույթի հաղորդագրությունները ի կատար կածվե՞ն, թե՞ ոչ. «Որովհետեւ մենք նմանատիպ հաղորդագրություններ բազմիցս ենք լսել: 2012 թվականի ընտրություններից առաջ մենք նման հաղորդագրություն լսեցինք, որ այլեւս խորհրդարանում չեն լինելու մականունավորներ, սակայն այդ հաղորդագրությունը իրականություն չդարձավ: Այս անգամ մենք լսում ենք, որ պետք է լինեն անբիծ ընտրություններ: Յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուզեր, որ Հայաստանում լինեն անբիծ ընտրություններ, բայց խոսել անբիծ ընտրությունների մասին եւ Ընտրական օրենսգրքով հակառակն անել, դա արդեն հարց է»: Անժելա Խաչատրյանը համարում է, որ հերթական համագումար էր. «Մենք տեսանք այն, ինչ սպասելի էր: Վարչապետի եւ անկուսակցական նախարարների կուսակցական դառնալը սպասելի էր: Սա այն ճանապարհն էր, որով նրանք պետք է գնային, այլ ճանապարհ նրանց չէր էլ սպասվում: Հետաքրքիր էր համագումարի ոգին, որը խորհրդային տարիների համագումար էր հիշեցնում, որովհետեւ երբ ասում են մեկ գիշերվա մեջ անդամակցեց 7000 հոգի, չեմ ուզում քննել, բայց իրականությանը մոտ չէ»:
Տեսանյութեր նյութի վերաբերյալ՝
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment