Sunday, June 26, 2016

Էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք ՀՀ հրապարակում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հանդիսապետությամբ



Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք։

Հռոմի Պապի այցելությունը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար:Իր ուխտագնացությամբ աշխարհի ուշադրությունը հրավիրեց քրիստոնեությունը առաջինը ընդունած երկրի վրա: Ինչպես նաև այն խորին խորհուրդ ունի իր մեջ, որի հիմքում սերն է. <այնպիսի սերը, որ խոնարհվում է և նվիրվում, այն քրիստոնեական կյանքի օրհնյալ յուղն է, հոգևոր թանկարժեք բալասանը, որ առողջացնում է, զորացնում և սրբացնում>,- ինչպես իր խոսքում նշեց Հռոմի Պապը:


Tuesday, June 21, 2016

Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Վոլոդյա Բադալյանը, Վահրամ Մկրտչյանը, Տաճատ Վարդապետյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ:


Նյութի աղբյուրը՝ 


Պատասխանատվություն կկրի նաեւ ընդդիմությունը



ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կարծիքով՝ ԸՕ-ի շուրջ համաձայնությունը լավ նախադեպ է նաեւ այլ վիճելի հարցերի շուրջ ընդդիմություն-իշխանություն համագործակցության համար: «Մեծ առաջընթաց քայլ է: Այդպիսով բավական հետաքրքիր քաղաքական մշակույթ է ձեւավորվում, որտեղ հանրությունը, հասարակությունը, տարբեր քաղաքական ուժեր մասնակից եղան երկրի համար կարեւորագույն օրենքներից մեկի` Ընտրական օրենսգրքի ձեւավորմանը: Այս ձեւաչափով եւս համաձայնության գալն արդեն խոսում է այն մասին, որ բոլորս միտված ենք ավելի լավ ընտրություններ կազմակերպելու: Դա նախեւառաջ մեր երկրի հեղինակության հարցն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով նախօրեին «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Ձեւաչափին, հիշեցնենք, մասնակցում են ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Վերջիններս չստորագրեցին համաձայնությունը, բայց կողմ են կատարվող փոփոխություններին: Այդպիսով, իշխանական կողմն ընդունեց ընդդիմության հինգ պահանջներից չորսը` իշխանությունն ընդդիմության համար հնարավորինս հասանելի կդարձնի քվեարկածների ցուցակները, ընտրացուցակներից կհանվեն Հայաստանից բացակայող անձանց անունները, ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ եւ քվեարկության ընթացքում կապահովվի ուղիղ հեռարձակում, ընտրությունները կլինեն միասնական փաստաթղթով` նույնականացման քարտով, եւ մատնահետքերի միասնական բազա կստեղծվի: Իշխանությունն անդրդվելի է առայժմ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցում՝ բացառելով ռեյտինգային ցուցակների առկայությունը: Բայց պատրաստ են 2022 թվականին հարաբերակցությունը վերանայել: Ինչո՞ւ իշխանությունն ավելի վաղ չէր գնում ընդդիմությանն ընդառաջ, դա արեց միայն ԵՄ-ի միջնորդությունից հետո, մեր զրուցակիցը պարզաբանում է` տեխնիկական ապահովման խնդիր կար, իշխանությունն էլ համապատասխան ֆինանսական միջոցներ չուներ: Այժմ համաձայնության են եկել կիրառել այդ կետերը, քանի որ ֆինանսական հարցերը ԵՄ-ն իր վրա է վերցրել: «Իշխանությունն ի սկզբանե պատրաստ էր ավելի արդյունավետ դարձնել ընտրական գործընթացն ամբողջովին. այդ մասին հայտարարեց նաեւ հանրապետության նախագահը: ՀՀԿ-ի համար կարեւոր է, որ ընտրությունների ընթացքը թափանցիկ, պարզ, տեսանելի եւ վստահություն ներշնչող լինի»,- ասում է Ռուզաննա Մուրադյանը` հավելելով, որ ցանկացած նոր ստեղծվող փաստաթուղթ միշտ էլ թերի է լինում, ու որեւէ վատ բան չկա, որ թեկուզ կարճ ժամանակի ընթացքում այն առավել հարստացվում է: ՀՀԿ-ական պատգամավորը կարեւորում է, այն, որ ԸՕ-ն Սահմանադրության նման բազմաշերտ, բազմակողմանի քննարկում անցավ եւ ընդունվեց համաձայնությամբ` նկատելով, որ իշխանական թեւի ներկայացուցիչներն էլ հանդես են եկել Ընտրական օրենսգիրքը բարելավելու առաջարկներով, որոնք կկիրառվեն 2022 թվականից` սեռերի ներկայացվածության մասով` ընտրացուցակներում կանանց ներգրավվածության տոկոսային հարաբերակցությունը մեծացավ, եթե ցուցակից կին է դուրս գալիս, նրան կին պետք է փոխարինի եւ այլն. «Եթե հեռանկարում էլ բարելավումներ ունենք, դրական քայլ է»: Հարցին` այս համաձայնությունից հետո կարելի՞ է ասել` որքան իշխանությունն է պատասխանատվություն կրում ընտրական գործընթացների համար, այնքան էլ ընդդիմությունը, մեր զրուցակիցն ասաց. «Միշտ էլ այդպես է եղել: Հիշո՞ւմ եք տարիներ առաջ ԸՕ-ում կատարված փոփոխությունը, որով ընտրական հանձնաժողովներում ընդդիմության տեղերն ավելացան: Նաեւ ավելի հնարավորություններ տրվեցին վստահված անձանց, դիտորդներին: Համալրվեցի՞ն այդ տեղերն ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ոչ: Հետեւաբար չլինել գործընթացում եւ պատասխանատվությունից խոսել` այն միայն իշխանության վրա դնելով, սխալ է: Հիմա առավել եւս, երբ բոլորի առաջարկներն են տեղ գտել օրենքում, պատասխանատվությունը բոլորի վրա է` ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ յուրաքանչյուր քաղաքացու: Որքան էլ ԸՕ-ն լավը լինի, մի կարեւոր սկզբունք կա` պետք է լինի քաղաքական կամք եւ յուրաքանչյուրիս կամքը, որպեսզի լավ օրենսգիրքը կիրառելի ու արդիական դարձնենք: Բոլորի գիտակցությունն այդ կամքից պետք է բխի»: Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ իշխանությունն ունի շատ հստակ քաղաքական կամք` եկող տարի կայանալիք ընտրություններն ազատ եւ արդար իրականացնելու, այլապես նման համակողմանի, համապարփակ, շահագրգիռ քննարկումներ եւ համաձայնություններ չէին լինի, նախագծում տեղ չէին գտնի ընդդիմադիրների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները. «Դա քաղաքական կամքի դրսեւորման լավագույն ձեւն էր»: Այս համաձայնության առիթով «Հիմնադիր խորհրդարանից» տեսակետներ հնչեցին, որ այսպիսով խորհրդարանական ընդդիմությունն էլ տեղավորվեց իշխանության գրպանում: Դիտարկմանը` ստացվում է, որ ողջ ընդդիմադիր դաշտն իշխանությունն «իրենով արեց», մեր զրուցակիցը հակադարձեց. «Ես չգիտեմ, թե ով ում ինչով է անում, բայց այն, ինչը նպաստում է մեր երկրի շահին` արդար ընտրություններ անցկացնելուն, կառավարման համակարգը կատարելագործելուն եւ այլն, թե ով ում գաղափարի ետեւից է գնում կամ ով ում կողքին է կանգնում` չեմ ուզում այդ տեսանկյունից նայել: Ուզում եմ վերջնարդյունքից գալ. այն, ինչը ծառայում է մեր երկրին, բոլոր միջոցներն արդարացված են»: Կառավարությունը կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար է հայտարարել, իշխանական թեւը ներկայացնող պատգամավորը կարծում է, որ ԸՕ-ի շուրջ կայացած այս համաձայնությունը կարող է լավ հիմք հանդիսանալ նաեւ կոռուպցիայի դեմ իշխանություն-ընդդիմություն արդյունավետ համագործակցության համար: 

 ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/20/705735/ 

«Վարկ տալիս են այն երկրին, որին վստահում են»


ՀՀԿ-ական պատգամավորը` վիճելի վարկային համաձայնագրերի մասին «Եթե երկրում կան խնդիրներ, ի դեպ դրանք ոչ միայն այս ժամանակահատվածում ծագած խնդիրներ են, շատերը նաեւ ժառանգել ենք, դրանց հետ մեկտեղ նաեւ ապագայի մարտահրավերների դեմ պայքարելու խնդիր կա, չենք կարող միմիայն մեր ուժերով հաղթահարել բոլորը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` անդրադառնալով խորհրդարանի վերջին արտահերթ նիստում քննարկված մի քանի վարկային համաձայնագրերին, որոնք ընդդիմադիրների սուր քննադատությանն արժանացան: Վարկային համաձայնագրերն անգամ սպառնում էին ծեծկռտուքի առիթ դառնալ: Տիկին Մուրադյանը կարծում է, որ պետք է ողջունել`քո տան մեջ ինչ-որ բան բարելավվելու ձեռքմեկնումը. «Այլ հարց, որ պետք է ուժեղացնենք վերահսկողության մեխանիզմները, որպեսզի այդ միջոցները նպատակային ծախսվեն, փորձենք այս առումով վստահության մթնոլորտ ստեղծել: Բայց առանց վարկերի մենք չենք կարողանա զարգացում ապահովել: Բնական է, փոքր երկիր ենք: Ցանկացած բարեփոխումների համար վարկային աջակցությունը պետք է»: Մեր զրուցակիցն անդրադարձավ, մասնավորաբար, կրթության ոլորտի բարեփոխումներին, որոնք նույնպես վարկային ծրագրերով են իրականացվում. «Եթե այդ վարկային ծրագրերը չունենայինք, մեր դասագրքերը չէինք կարող ստեղծել, դարի պահանջ տեղեկատվական տեխնոլոգիաները չէինք կարող ներդնել, կիրառել, ճիշտ օգտագործել: Առանց դրանց ետ կընկնեինք ընդհանուր զարգացումներից: Ի վերջո, կրթական համակարգի ընդհանուր կառուցվածքային փոփոխությունները: Մենք դժգոհում ենք, որ գալիս են ձեռք մեկնելու եւ մեր զարգացումն ապահովելու, մինչդեռ այլ բանից պետք է բողոքենք`ոչ միայն պիտի բողոքենք, այլ ընդվզենք եւ հետեւողական լինենք, թե որքանո՞վ նպատակային է ծախսվում վարկը, որքանո՞վ են այդ միջոցները տեղ հասնում»: Մեր զրուցակիցը նկատում է`խորհրդարանի դահլիճում տպավորություն է, թե «մենք ձեռքներս ծալած նստած ենք ու միայն ընդդիմությունն է մտահոգ այդ հարցերով», բայց հավատացնում է, որ իրենք ավելի հետեւողական եւ առանց բարձրագոչ հայտարարությունների հետամուտ են լինում: Նրան դուր չի գալիս այն, որ «ստեղծվել է մի իրավիճակ, որ առկա խնդիրները պետք է ընդդիմությունն անընդհատ քննադատի ու դրանք լուծելով իշխանությունն արդարանա»: Բայց ըմբռնումով է մոտենում. «Դա իշխանության գինն է»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը գտնում է, որ միայն ողջունելի է ենթակառուցվածքների եւ ընդհանուր զարգացմանն ուղղված ձեռքմեկնումը. «Վարկ տալիս են այն երկրին, որին վստահում են»: Դիտարկմանը, որ երկրի պետական պարտքն այդպիսով վտանգավոր սահմանների է հասնում եւ վարկերի ծախսման վերահսկողության մեխանիզմ էլ հասարակությունը կարծես չունի, մեր զրուցակիցն ասաց, որ կառավարությունն անընդհատ թարմացնում է հսկողական մեխանիզմների առումով իր մոտեցումները. «Ստեղծվեց հակակոռուպցիոն հանձնաժողով, այն հստակ աշխատում է: Տպավորություն չստեղծվի, թե միայն ընդդիմադիրներն են շահագրգիռ կոռուպցիոն երեւույթների վեր հանման համար, իշխանությունն էլ`կոծկելու: Հակառակը, այդ պայքարում մենք առաջամարտիկ ենք, ինքներս ենք վեր հանում առկա խնդիրները, որոնք լուծված են, լուծման ճանապարհին են եւ որոնց լուծման համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է կանգնի այդ ծրագրի կողքին: Կոռուպցիան շղթայական գործընթաց է ու մենք բոլորս պիտի պայքարող լինենք այս հարցում, ոչ թե միայն պահանջող, մանավանդ, վարչապետը շատ հստակ ծրագրով եւ գործողություններով ներկայացավ հանրությանը»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/18/705310/ 

Wednesday, June 15, 2016

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելել են ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ


Հունիսի 15-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց տարածքային  կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, ինչպես նաև անկեղծ և անկաշկանդ խոսակցություն ծավալվեց ՏԻՄ-ում կանանց ներկայացվացությունը բարձրացնելու, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունների և գործողությունների մասին:
Հանդիպման շրջանակում կանայք մասնակցեցին Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին: Ողջունի խոսքով հանդես եկավ Լոռու մարզային կանանց խորհրդի նախագահ, դպրոցի տնօրեն Ա. Խանզադյանը, ինչպես նաև մարզպետ Ա. Նալբանդյանը, և գերաշնորհ Տեր – Ս. Թուլջյանը:
Շնորհավորելով օրվա առթիվ մարզպետ Ա. Նալբանդյանը լավագույն ուսուցիչներին հանձնեց պատվոգրեր:
Համերգի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ և նվերներ մասնակիցներին, հետաքրքիր գեղեցիկ կատարումներով հանդես եկան դպրոցի տաղանդաշատ երիտասարդ-կատարողները: 

Tuesday, June 14, 2016

Հարգանքի տուրք պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:




Քննարկում Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ մի շարք կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ



Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի եւ UNICEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի հետ:
Հանդիպման նպատակն էր ՀՀ կրթության զարգացման 2015-2025 թթ. պետական ծրագրի համատեքստում պարզել կրթության զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները եւ այդ հարցում UNICEF-ի դերակատարումը:
Ռուզաննա Մուրադյանը բարձր է գնահատել UNICEF-ի՝ կրթական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին ցուցաբերած աջակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համընդհանուր ներառական կրթության համակարգի խնդիրներին: Տիկին Մուրադյանն ընդգծել է, որ ներառական կրթությունը մեր երկրում արդյունավետ իրականացնելու հարցում UNICEF-ը մշտապես գործնական նախաձեռնություններով է հանդես գալիս:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կատարված աշխատանքների, ինչպես նաեւ շարունակական ծրագրերի վերաբերյալ, անդրադարձել առաջիկա համագործակցության հեռանկարներին:
Նյութի աղբյուրը՝

Saturday, June 11, 2016

Կլոր սեղան-քննարկում

Հունիսի 10-ին Քրիստոնեության Դաստիարակության Կենտրոնի Երևանի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Հայաստանում երեխաների այլընտրանքային խնամքի,ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդհանուր գնահատում» խորագրով:






Tuesday, June 7, 2016

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հունիսի 7-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին


Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ապրիլյան պատերազմից հետո հունիսի 2-ին Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության նիստում չէր կարող իհարկե անդրադարձ չլինել Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ավելին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի փոփոխության հարցը ներառվեց օրակարգում և բազմակողմանի քննարկվեց թեˊ հայ խորհրդարանականների, թեˊ ռուս գործընկերների ակտիվ մասնակցությամբ:Քննարկման ժամանակ կարծիքների, մտքերի ակտիվ փոխանակում կատարվեց հարցերի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անդրադարձ եղավ ռազմաքաղաքական զարգացումներին, դիվանագիտական գործընթացներին, ապրիլյան պատերազմի պատճառներին,  արգելված զինատեսակներին և այլն:
Չնայած որ նիստին հանդես եկող հայ պատվիրակության անդամներս ներկայացնում էինք տարբեր քաղաքական ուժեր, այնուամենայնիվ, երբ հարցը վերաբերվում է մեր երկրի անվտանգությանը, բոլորս հանդես ենք գալիս միասնականությամբ, որը և բխում է մեր երկրի շահերից:Համաժողովի ընթացքում ևս մեկ անգամ հիշատակվեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կարևորվեց ձեռքբերված համաձայնությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու և դիտորդների թվի մեծացման ուղղությամբ:
Կարևոր էր, որ նիստի արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն, որը կարելի է ասել առաջին փաստաթուղթն է միջազգային կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ հստակ նշվում է, որ Ադրբեջանն է եղել ռազմական գործընթացի նախաձեռնողը:Սա հասցեական հայտ ներկայացնելու լավագույն օրինակն է, որ ռազմական գործընթացները նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից:
Այոˊ, մեր համախմբվածությունն ու միասնականությունն է մեր երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման կարևորագույն նախապայմանը, որը միջազգային հարթակներում մեր ձեռքբերված, ինչպես նաև դեռ սպասվող հաջողությունների գրավականն է:


Նյութի աղբյուրներ՝

Wednesday, June 1, 2016

Միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան

«Երազանքների քաղաք» ցուցահանդես-փառատոնի պաշտոնական բացումը իրականացրեցին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, հանդիսավոր խոսքով և օրհնությամբ հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: