Thursday, September 28, 2017

<Հայոց պետական խորհրդանշաններ> ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխություն

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Դպրոց-կենտրոնների միության կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի մրցանակաբաշխություն 


Фото Ruzanna Muradyan.


 Фото Ruzanna Muradyan.





Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Ygdl7eKgmD0&app=desktop







Фото Ruzanna Muradyan.
Фото Ruzanna Muradyan.
Фото Ruzanna Muradyan.
Фото Ruzanna Muradyan.


Tuesday, September 12, 2017

«Կատեգորիկ դեմ եմ դպրոցներում նման ձեռնարկներ ունենալուն»

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ իրեն պատկանող հասարակական կազմակերպության միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե դպրոցականները ո՛չ ավել, ո՛չ պակաս պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Սակայն, շրջանառվող լուրերը հենց նույն օրը հերքեց Ռ. Մուրադյանը` համապատասխան հայտարարությամբ: Այդուհանդերձ, բարձրացված աղմուկի մասին որոշակի հստակեցնող պատասխաններ «Իրավունքին» հաջողվեց ստանալ հենց տիկին Մուրադյանից: Նա նախեւառաջ նշեց, որ իր հերքումը հստակ էր եւ շեշտեց, որ չի՛ կարելի մի օրում քնել-արթնանալ եւ մեկին մի այնպիսի բան վերագրել, որ բոլորը զարմանան ու չհավատան: 
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷՐ ԱՅԴ ԹԵՄԱՆ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԼ ԻՄ ԱՆՁԻ ՀԵՏ»
– Այդպես էլ չհասկացա, թե այդ աղմուկը ինչու բարձրացավ, երբ անգամ իրականությանը մոտ չէր: Ինչպե՞ս կարող էր այդ թեման կապված լինել իմ անձի, իմ արժեքային համակարգի հետ, այդ աղմուկ բարձրացնողներն ի՞նչ էին մտածել: Մի՞թե Ռուզաննա Մուրադյանի գործունեությունը մեկօրյա գործունեություն էր, չէ որ իմ թիկունքում տարիների կատարած աշխատանք կա եւ թողած արժեքներ: Հենց այնպես չէ մարդը կերտում իր կենսագրությունը` քայլելով որոշակի արժեքային աստիճաններով: Իմ մոտեցումները նման հարցերում միշտ եղել են ավանդական, ես ավանդական ընտանիքի զավակ եմ, ունեմ ավանդական ընտանիք, իմ երեխաների մեջ քարոզում եմ ավանդական արժեքներ: Հետեւաբար չէին կարող իմ մտահղացումները (որքան էլ հիմա ուզում են վերագրել իմ արժեքային համակարգին), որեւէ ձեւաչափով կապ ունեն այս թեմայի հետ: Եվ նույն կերպ, ուղղակի, զարմացած են այս պատմությունից մանկավարժական հանրության ներկայացուցիչները: Առհասարակ, պետք է խուսափենք նման ձեւով` առանց նայելու մարդու անցած ճանապարհին, հենց այնպես մարդուն պիտակ կպցնելը` լինի լավ, թե` վատ:
– Տիկին Մուրադյան, ամեն դեպքում, առանց կրակ, ծուխ չի լինում, ի վերջո, որեւէ դպրոցական ձեռնարկ տպագրե՞լ եք, թե` ոչ, եւ իրականում այն ի՞նչ բովանդակություն ունի:
– Ընդհանրապես չկա որեւէ ձեռնարկ` իմ կողմից վերջին տարիներին տպագրված: Եվ ինչպե՞ս կարող էր այն լինել, երբ այս թեման չկա մեր ծրագրում, մեր գաղափարների մեջ, մեր արժեհամակարգում: Իհարկե, տարբեր այլ թեմաներով ձեռնարկների պահանջարկ կա այսօր մանկավարժական հանրության կողմից, բայց դրանք բացառապես վերաբերում են դասղեկների աշխատանքին, ինքս նաեւ «Ծնողական համալսարան» հաղորդաշարն էի ստեղծել, որի շրջանակներում բարձրացված հարցերին վերաբերող ձեռնարկներ կարող են տպագրվել, օրինակ, երեխայի սովորելուն ուղղված եւ այլն: Բայց, ցավոք, դրա ժամանակը չունեմ, որ նստեմ եւ գրեմ: Ընդհանրապես, այս թեման ինձ մոտ նույնիսկ զայրույթ չի առաջացնում, որքան զարմանք, թե ինչպես կարող էին ինձ նման բան վերագրել:
«ԱՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՈՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ ԻՆՁ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ, ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁ ԷՐ»
– Գաղտնիք չէ, որ հանդուրժողականության անվան տակ ժամանակ առ ժամանակ փորձում են դպրոց մտցնել սեռական փոքրամասնությունների եւ այլ ախտածին երեւույթների վերաբերյալ հարցերը: Հետաքրքիր է` Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:
– Կատեգորիկ դեմ եմ դպրոցներում նման ձեռնարկներ  ունենալուն, էլ չեմ ասում նման մտահղացումներ ունեցողների մասին: Դպրոցում պետք է աշակերտը սովորի եւ դաստիարակվի կրթական պետական չափորոշիչների շրջանակներում, իսկ մեր կրթական պետական չափորոշիչների շրջանակներում նման մոտեցումներ չկան: Մենք կարող ենք քարոզել մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, բայց դրան զուգահեռ, մենք չպետք է մոռանանք, որն է մեր տեսակը` հայի տեսակը, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում եւ ինչ արմատներից ենք սերում: 
– Այս դեպքում, ինչպե՞ս եք տեսնում պայքարը, որպեսզի վաղը, եթե ոչ Դուք, ապա մեկ ուրիշի կողմից նման մի ձեռնարկ չհայտնվի դպրոցներում:
– Ամեն մարդ թող ինքը մտածի, թե ինչպիսի պայքարի ուղի գտնի: Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրել ենք` թե ինչ ասել է ընտանիք, եւ դրանով ամեն ինչ ասված է: Եթե հիշում եք, անգամ այդ սահմանումը գրելու ընթացքում բավականին քննարկումներ եղան: Ես այդ նույն ավանդական ընտանիքի ձեւակերպման կողմնակիցներից եմ եղել եւ պայքարել եմ դրա համար: Ես իմ գաղափարն առաջ եմ տարել, որ ընտանիք կարող է կոչվել միայն կնոջ եւ տղամարդու միասնությունը: Ի վերջո, կարծում եմ` հանրությունն ինձ չի էլ կարող պատկերացնել այլ գաղափարի կողմնակից, որովհետեւ իմ գործունեության մեջ որեւէ կետ չեք կարող գտնել, որը հանկարծ այլ ազդեցություն կարող է ունենալ: Այո՛, մենք պահպանողական ենք, գտնում ենք, որ մեր արմատները ամուր պետք է պահենք, եւ անընդհատ այդ արմատը պետք է սնուցել, որպեսզի հայի տեսակը նոր պտուղներ տա: Իսկ դա միայն ավանդական, պահպանողական մեր ուրույն արժեհամակարգի հիման վրա կարող է լինել: Այնպես որ, այն արժեքները, որին փորձում են անուղղակի ձեւով ինձ մասնակից դարձնել, անհաջող փորձ էր: Կարծում եմ` սա լավ ճանապարհ չի տանում եւ դատապարտված է ձախողման: Էլի եմ ասում` ես բազմիցս պաշտպանել եմ ավանդական ընտանիք ունենալու գաղափարախոսությունը, եւ հանկարծ ինձ փորձում են մեղադրել ինչ-որ մի բանում, որին անգամ մոտ չեմ իմ մտածողության որեւէ տիրույթում: 
«Ի՞ՆՉԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏԵՐ ՎՊ-Ն, ԵՐԲ ՉԿԱ ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ»
– Շուտով «Ընտանեկան բռնությունների» թեման Ազգային ժողովում պատրաստվում են քննարկել ՀԿ-ների հետ: Ինչպիսի՞ն է այս հարցում Ձեր մոտեցումը:
– Դարձյալ` ավանդական: Բայց նաեւ դեմ եմ ընդհանրապես բռնությանը, ցանկանացած մարդու` լինի ընտանիքում, թե` դրսում: Երբ խոսքը կորցնում է իր ուժը, պետք չէ դիմել ավելի թույլ մեթոդի, որը բռնությունն է: Մենք պետք է մարդկանց գաղափարական մակարդակում բարձրացնենք այս հարցը, ոչ թե պարզապես ընդունենք ինչ-որ բան, որը միայն կանխարգելիչ նշանակություն է ունենալու: Պետք է մեր քաղաքացիների ինքնագիտակցությունը բարձրացնենք այն աստիճանի, որ խնդիրը չհասնի բռնությունը կանխելուն:
– Ի դեպ, նաեւ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ երբ Վերահսկիչ պալատը սկսել է ուսումնասիրել Կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին, այդ թվում` նաեւ Ձեզ պատկանող «Դպրոց-կենտրոններ միավորում» եւ «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ներին: Ըստ նույն աղբյուրի` այս տարիներին ահռելի չափերի դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություններ են ստացել Ձեր ՀԿ-ները ԿԳՆ-ից, նախագահի աշխատակազմից, երիտասարդական հիմնադրամից եւ այլն: Ի՞նչ կասեք այս մասին:
– Չկա նման գործընթաց, սա աբսուրդի թեմայից է: Ի՞նչ Վերահսկիչ պալատի բացահայտում, օդում ասված խոսքեր են: Ի՞նչը պետք է բացահայտեր Վերահսկիչ պալատը, երբ չկա այն, ինչի մասին խոսում ենք: Ամենակարեւորն այս ամբողջի մեջ այն է, որ երբ նայում ես իմ գործունեությանը կրթական ոլորտում, որեւէ մեկի համար ինչ-որ նոր մի բան չէ: Մինչդեռ մարդիկ փորձում են նոր որակներ տալ, ամբողջ մանկավարժական հանրությունը, որը մեր ծրագրերի անմիջական շահառուն է եւ մասնակիցը, կարող են փաստել այս ամենը: Սա, ուղղակի, ծիծաղ է առաջացնում եւ իրականությանը չի համապատասխանում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://iravunk.com/news/39272

Ցանկացած քննադատություն պետք է հիմնավոր լինի

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Հայտնի է, որ մինչ պատգամավոր լինելը զբաղվել եք մանկավարժական գործունեությամբ, տարիներ առաջ ստեղծել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը: Կներկայացնե՞ք, թե այսօր ի՞նչ գործունեություն է իրականացնում հիշյալ միությունը:
-«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամները տարբեր մարզերի դպրոցներ են, այն ՊՈԱԿ-ների միություն է, որի շահառուները մանկավարժներն ու աշակերտներն են: Միությունը կրթական ցանց է, որն ապահովում է համագործակցություն մարզերի, քաղաքների, սահմանամերձ դպրոցների միջեւ: 
Միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարմանը, կատարելագործմանը: 
Որպեսզի առավել պարզ լինի ասելիքս, թվարկեմ մեր միջոցառումներից մի քանիսը: Այսօր մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում ենք «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք, որի մասնակիցները բոլոր մարզերի աշակերտներն են: 
Ծրագրի նպատակն է նպաստել  9-10-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժեւորմանը, ազգային արժեհամակարգի ձեւավորմանը, ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Հրավիրված փորձագետի կողմից մշակվել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով դասի պլան: Մանկավարժների հետ կազմակերպվել է սեմինար, թե ինչպես անցկացնել այս դասը, ինչի շնորհիվ աշակերտները կպատրաստեն հայոց պետական խոհրդանիշերին վերաբերող պաստառներ:
Կկազմակերպվի մրցույթ, կընտրվեն լավագույնները ու կստանան մրցանակներ: Սա մի ծրագիր է, որը երեխաների մեջ կձեւավորի պետական մտածողություն: Սա արդեն փորձված մեթոդ է, նույն սկզբունքով առաջիկայում կիրականացնենք նաեւ «Հայ զինվորը...» խորագրով մրցույթը։ Ծրագրի նպատակը մեր երեխաներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելն է, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացումը, հայոց ազգային բանակի եւ հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարեւորումը:
Հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են մեր երեխաների մասնագիտական կողմնորոշմանը։ Փորձեցինք աշակերտների ուշադրությունը հրավիրել ինժեներական մասնագիտությունների ՏՏ ոլորտի վրա:
Կազմակերպեցինք նաեւ «Ես հպարտ եմ» խորագրով մրցույթ։ Հայ երեխան պետք է իմանա, թե ինքն ինչով է հպարտ, հասկանա, որ դրանք իր ազգային արժեքներն են, իր արմատներն ու ավանդույթներն են, եւ գիտակցի, որ պետք է ամուր պահի իր արժեքները ու լինի դրանց ժառանգորդը: 
Աշխարհը փոփոխվում է, մեր երկիրը պետք է համընթաց գնա տեղի ունեցող փոփոխություններին, բայց միաժամանակ պարտավոր ենք պահել մեր ինքնությունն ու տեսակը, ամեն ինչ անել, որ այս փոփոխությունների մեջ մեր երեխաները չկորցնեն իրենց՝ հայի դիմագիծը: Արմատից կտրված ծառը չի կարող առողջ ու բարի պտուղ տալ: Մեր բոլոր ծրագրերը միտված են այս գաղափարախոսությանը:
Այս հարթակում քննարկվող խնդիրները իմ պատգամավորական ջանքերով գալիս են խորհրդարան, դառնում օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված կրթության ոլորտի բարելավմանը: Երկրիս հանդեպ ունեցած սրտացավությունն է, որ ինձ մղում է իմ ունակություններն ու հնարավորություններն ի սպաս դնել կրթական ոլորտի զարգացմանը, չէ՞ որ երկրի զարգացման հենքը ազգային ամուր դպրոցն է:
-Օրերս մամուլում եղավ մի հրապարակում, որի նպատակը ոչ թե միության կատարած աշխատանքն օբյեկտիվորեն ներկայացնելն էր, այլ ակնհայտ էր ստվերելու, ցեխ շպրտելու միտումը:
-Ցավում եմ, որ կարող են նաեւ ի հայտ գալ նման հոդվածներ: Դժվար է ասել, թե ինչու են նման պետականամետ, ազգաշահ միության աշխատանքները երբեմն թիրախավորվում ու քննադատության արժանանում: Ես ուզում եմ, որ մեր ծրագրերը արժանիորեն գնահատվեն, որովհետեւ դրանք իրականացնում են մեր մանկավարժներն ու աշակերտները:
Ցանկացած քննադատություն պետք է լինի հիմնավոր եւ օբյեկտիվ: Չմոռանանք, որ միության ու այնտեղ իրականացվող ծրագրերի մասնակիցները, շահառուները Հայաստանի մանկավարժներն ու աշակերտներն են, այսինքն՝ աշխատանքի հետեւում մի մարդ չի կանգնած, Ռուզաննա Մուրադյանը չէ, այլ մանկավարժական հանրույթն է:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունն ունի իր աշխատակազմը՝ տնօրեն, աշխատակիցներ, որոնք, չնայած չնչին աշխատավարձին՝ սիրով աշխատում են ու ապահովում բոլոր ծրագրերի, հավաքների, սեմինարների նախագծերի իրականացումը, վարում կազմակերպության կայքը:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան


http://haymedia.am/?p=26990&l=am%2Fcankacac+qnadatutyun+petq+e+himnavor+lini

Monday, September 11, 2017

Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ ձեռնարկ է տպագրել

Նման ձեռնարկ չկար և չէր էլ կարող նախաձեռնվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իրեն պատկանող ՀԿ-ն փոքրամասնություններին հանդուրժողական լինելու վերաբերյալ ձեռնարկ է տպագրել։
 «Մենք մարդու իրավունքներին դեմ չենք, բայց ունենք սկզբունքներ, մոտեցումներ և արժքներ, որոնց դավանում ենք։ Մեր ծրագրերը եղել են կրթության ոլորտին նպաստող, քաղաքացու դաստիարակությանն ուղղված», - ասաց Ռուաննա Մուրադյանը։
Վերջինս ընդգծեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝  ժողովրդավար քաղաքացիներ դաստիարակելու համար։
«Դա իր մեջ շատ արժեքներ է պարունակում, բայց եկեք մենք մեզանով այդ արժեքները չմեկնաբանենք և վերագրենք որևէ մեկին։ Պետք է թույլ տալ, որ նախ յուրաքաչնյուր մարդ ինքը որոշի իր ուղղվածությունը, և կարողանանք ճիշտ քաղաքականություն մշակել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխային, մի խեղաթյուրեք», - ասաց նա։
Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակումներ եղան, համաձայն որոնց, Ռուզաննա Մուրադյանի ղեկավարած ՀԿ-ն ձեռնարկ է տպագրել, որով նպատակ է ունեցել սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականություն քարոզել։

Նյութի աղբյուր՝
https://www.aysor.am/am/news/2017/09/11/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/1308927

Ռուզաննա Մուրադյանը` փոքրամասնությունների ձեռնարկի մասին


Նյութի աղբյուրը՝
https://www.youtube.com/watch?time_continue=9&v=orC114raaLU

Ռուզաննա Մուրադյանն առաջարկեց պետպատվերի շրջանակում ներառել անհետաձգելի օգտագործման դեղորայքը


Ռուզաննա Մուրադյանն առաջարկեց պետպատվերի շրջանակում ներառել անհետաձգելի օգտագործման դեղորայքը
Կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունից: 

«Որքան լինենք հրատապ, կարողանանք հիվանդին նախատեսված բնակավայր տեղափոխել, այնքան շատ կյանքեր կկարողանանք փրկել»,-ասաց նա:

Պատգամավորը պատմեց՝ վերջերս ականատես է եղել, երբ կաթված ստացած հիվանդին տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ ասվել է, որ եթե 3 ժամվա մեջ հասցնեն դեղ ներարկել, առողջական վիճակը կկարգավորվի:

«Արտասահմանյան որոշակի բժշկական հաստատություններում կա արդեն այդ դեղը, որ պատրաստ պահում են ներարկման համար, եթե հիվանդին ինսուլտով տեղափոխում են»,-ասաց նա:

Նա առաջարկեց պետպատվերի շրջանակներում տեղավորել նման դեղորայքի ձեռքբերումը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ նման դեպքերում տեղում անհրաժեշտ առաջին օգնություն է ցուցաբերվում, որոշակի գործողությունների և միջամտությունների իրականացում է լինում, հիվանդին մոտակա կենտրոն են տեղափոխում: 

Սակայն նա համաձայնեց. «Դեղորայքի ցանկը վերանայման կարիք ունի»:

Նյութի աղբյուրը՝  http://www.slaq.am/arm/news/1199570/

Հարց ՀՀ առողջապահության փոխնախարար Ս.Խաչատրյանին


Friday, September 8, 2017

Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն է քարոզել

«Ժողովուրդ» օրաթերթը և armlur.am կայքը այսօր՝ 08/09/2017թ., հրապարակել են հոդված՝ «Սեռական փոքրամասնությունները, Ռուզան Մուրադյանը և ԿԳՆ-ն. ուշագրավ պատմություն» վերնագրով: Օրեր առաջ, սույն հոդվածի բովանդակության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները հարցազրույցի տեսքով պարզաբանում են ստացել պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից, որում նա հերքել է սույն տեղեկատվությունը: Չնայած դրան՝ այսօր այս ապատեղեկատվությունը տեղ է գտել մամուլում, իսկ կայքում, նույնիսկ, չի անդրադարձ չի կատարվել հերքմանը: Հայտարարում ենք, որ Ռուզաննա Մուրադյանի անվան շուրջ տարածվող, հանրությանը մոլորության մեջ գցող, հասարակության շրջանում հակակրանք բորբոքող այս նյութը իրականության հետ որևէ աղերս չունի: 
Խնդրում ենք թերթի և armlur.am կայքի խմբագրությանը, ինչպես նաև նյութը տարածած մյուս լրատվամիջոցներին հերքել այս ապատեղեկատվությունը: Ռուզաննա Մուրադյանը ևս մեկ անգամ հերքում է, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն չի քարոզել, նման բովանդակությամբ ձեռնարկ չի տպագրել, և անբարոյականություն է որակում իր անձը նման քարոզ իրականացնելու գործընթացի հետ կապելը: 
Կոչ ենք անում ավելի ուշադիր հետևել պատգամավորի գործունեությանը, փորձել գտնել գոնե մեկ կետ, որտեղ նա խախտել է հայակենտրոն, ավանդական իր դիրքորոշումը, հայեցի բարքերին հակասող որևէ քայլ է իրականացրել այն ոլորտներում, որտեղ երբևէ ծավալել է գործունեություն՝ կլինի դա կրթական ոլորտ, օրենսդրական դաշտ, հասարակական սեկտոր, թե, պարզապես, միջանձնային հարաբերություններ:

Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1199011/