Կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունից:
«Որքան լինենք հրատապ, կարողանանք հիվանդին նախատեսված բնակավայր տեղափոխել, այնքան շատ կյանքեր կկարողանանք փրկել»,-ասաց նա:
Պատգամավորը պատմեց՝ վերջերս ականատես է եղել, երբ կաթված ստացած հիվանդին տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ ասվել է, որ եթե 3 ժամվա մեջ հասցնեն դեղ ներարկել, առողջական վիճակը կկարգավորվի:
«Արտասահմանյան որոշակի բժշկական հաստատություններում կա արդեն այդ դեղը, որ պատրաստ պահում են ներարկման համար, եթե հիվանդին ինսուլտով տեղափոխում են»,-ասաց նա:
Նա առաջարկեց պետպատվերի շրջանակներում տեղավորել նման դեղորայքի ձեռքբերումը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ նման դեպքերում տեղում անհրաժեշտ առաջին օգնություն է ցուցաբերվում, որոշակի գործողությունների և միջամտությունների իրականացում է լինում, հիվանդին մոտակա կենտրոն են տեղափոխում:
Սակայն նա համաձայնեց. «Դեղորայքի ցանկը վերանայման կարիք ունի»:
Նյութի աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/1199570/
No comments:
Post a Comment