Ամբողջական հոդվածն այստեղ՝
Tuesday, January 30, 2018
Կրթության ոլորտի երկու կարևորագույն ծրագրեր մուտք են գործել համակարգ
Ի՞նչ են խոսել ՀՀԿ-ականները Արմեն Սարգսյանի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը տպավորված է այդ հանդիպումից: Ասում է`իրենց ակնկալիքները բավարարվել են Արմեն Սարգսյանի պատկերացումներից, մեր երկրի ապագայի վերաբերյալ հարցերին նրա շատ հստակ պատասխաններից: Խնդրեցինք մասնավորեցնել`ՀՀԿ պատգամավորներին ի՞նչ հարցեր էին մտահոգում: Ռուզաննա Մուրադյանը միայն ասաց`բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաեւ երկրի ապագայի հետ կապված: Արմեն Սարգսյանի տեսլականները համընկել են ՀՀԿ-ականների տեսլականների եւ պատկերացումների հետ: Հետաքրքրվեցինք, Արմեն Սարգսյանը տեղա՞կ է, որ Հայաստանում կոռուպցիան բավական լուրջ դրսեւորումներ ունի եւ Հայաստանի համար խնդիրներ է առաջացնում, գիտի՞, որ աղքատության մակարդակը վտանգավոր շեմ ունի: «Արմեն Սարգսյանը ամեն ինչից եւ ամբողջովին տեղեկացված է եւ ոչ միայն տեղեկացված է, այլ նաեւ դրանց լուծումների իր մեխանիզմները, իր պատկերացումները շատ համոզիչ են եւ հուսադրող»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: Առհասարակ, Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախապես եւ հստակ դրված չափորոշիչները գալիս էին ասելու, որ իրենք մեծ եւ բարձր պատասխանատվություն են կրում երկրի ապագայի հետ կապված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Տեսանյութն այստեղ՝
Friday, January 26, 2018
Tuesday, January 23, 2018
ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի հանդիպման կազմակերպում ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը եւ խմբի անդամները հունվարի 23-ին հանդիպել են Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիի հետ:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուզաննա Մուրադյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը: Պատգամավորը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունն ու փոխայցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄԷ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում: Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ այսօր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու համար:
Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկու երկրների միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման միտումներ, ինչի վառ ապացույցն է երկկողմ առեւտրաշրջանառության աճը:
Tuesday, January 16, 2018
Monday, January 15, 2018
Wednesday, January 10, 2018
Ամանորի հետ մարդիկ կապում են իրենց երազանքներն ու ակնկալիքները. Հարցազրույց Ռուզաննա Մուրադյանի հետ
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
-Եթե 2017թ-ը ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Ռուզաննա Մուրադյանի համար:
-2017թ.-ը բուռն աշխատանքային տարի էր. տեղի ունեցան մի շարք փոփոխություններ՝ սահմանադրական բարեփոխումներ, ընտրություններ, ավարտվեց 5-րդ գումարման նստաշրջանը և 6-րդ գումարման նստաշրջանի մեկնարկով նոր պարտավորությունների հիմքեր դրվեցին: Այս փոփոխությունների մեջ, իհարկե, ես անմասն չմնացի՝ փորձելով նաև իմ ներդրումն ունենալ այդ բարեփոխումների գործընթացին:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Անշուշտ, մենք ունենք դեռևս չլուծված խնդիրներ, բայց մեր թիմն ունի ծրագիր և քաղաքական կամք դրանք լուծելու և հաղթահարելու:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է և սիրում եմ այն դիմավորել տանը ընտանիքիս հետ միասին:
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը, որը ինքներդ եք պատրաստում:
-Յուրաքանչյուր տարի փորձում եմ հետևել խոհանոցի նորաձև ուտեստներին, սակայն որքան էլ փորձենք ստեղծագործել խոհանոցում, միևնույն է ինձ համար մեր հայկական ավանդական թփով տոլման է, որ ամեն տարի շատ սիրով եմ պատրաստում: Այն ինձ համար ոչ միայն համ է, այլև վառ հիշողություն իմ մանկությունից: Անշուշտ, ամեն ինչի նորն էլ լավ է, բայց պետք է փորձենք պահել նաև մեր հայկական ավանդականը: Չմոռանանք, որ հին ավանդույթների համաձայն՝ Նոր տարվա համար պատրաստվող ուտեստները նաև որոշակի խորհուրդ ունեն:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Որպես հայկական ավանդական ընտանիք՝ ամանորյա գիշերը մեր երեխաներն ու թոռնիկները գալիս են մեզ շնորհավորելու, այնուհետև բոլորս միասին այցելում ենք մեր ծնողներին: Միասին տոնելու, նվերներ հանձնելու ավանդույթը փորձում ենք պահել և փոխանցել նաև մեր սերունդներին:
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Կարծում եմ՝ Ամանորն այն եզակի տոներից մեկն է, երբ մարդիկ, գրեթե առանց բացառության, ցանկություններ են պահում, լցվում են նոր սպասումներով և հավատում հրաշքների իրագործմանը: Թեեւ այսօր բավականաչափ փոխվել են Ամանորը տոնելու ձեւերն ու տոնական սեղանը զարդարող կերակրատեսակները, միեւնույն է, այս տոնը բոլոր ժամանակներում եղել եւ շարունակում է մնալ կարծես հեքիաթային մի տոն, որի հետ մարդիկ կապում են իրենց երազանքներն ու ակնկալիքները:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Ինչպես ասում են՝ իսկական երջանկությունը այն է, որ եթե նման հնարավորություն ընձեռվի կյանքում, ու դու ոչինչ չես փոխի, նորից նույն ճանապարհը կընտրես, ուրեմն դու ներդաշնակ ես քո ներքին և արտաքին աշխարհի հետ և գտել ես քո առաքելությունը կյանքում: Ես ոչինչ չէի փոխի:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, և ես մաղթում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Անցնող տարին ճանապարհում ենք շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար:
Թող 2018 թվականում մեր երկրի ու մեզանից յուրաքանչյուրի համար լինի ձեռքբերումների և հաղթանակների տարի:
Subscribe to:
Posts (Atom)