Tuesday, January 23, 2018

ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի հանդիպման կազմակերպում ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիի հետ





   ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը եւ խմբի անդամները հունվարի 23-ին հանդիպել են Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիի հետ:
     Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուզաննա Մուրադյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը: Պատգամավորը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունն ու փոխայցերը:
Фото Ruzanna Muradyan.
Фото Ruzanna Muradyan.
     Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄԷ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում: Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ այսօր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու համար:
  
  Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկու երկրների միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման միտումներ, ինչի վառ ապացույցն է երկկողմ առեւտրաշրջանառության աճը:



No comments:

Post a Comment