Friday, April 18, 2014

Քաղաքական վերադասավորումնե՞ր, թե՞ «պորտֆելների պայքար» փաթեթավորման հարց է

ՀՀԿ-ի «նոր տեսանկյունը, հայացքն ու պահանջները» եւ ընդդիմության «հին օրերի երգը» 

Զրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ

Քաղաքական վերադասավորումնե՞ր,  թե՞ «պորտֆելների պայքար». փաթեթավորման հարց է - Ինչպե՞ս եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակմանը: Ձեր կարծիքով՝ նա ավելի լավ ԱԺ նախագա՞հ էր, թե՞ լավ վարչապետ կլինի: 
- Հովիկ Աբրահամյանն այն պատասխանատու եւ գործունյա պաշտոնյան է, ով լավագույնս տիրապետում է կառավարման հմտություններին եւ ունի հարուստ փորձառություն, եւ ինչպես որ ԱԺ լավ նախագահ էր, այնպես էլ, համոզված եմ, լավ վարչապետ կլինի: Վստահ եմ, որ նոր վարչապետն այն կարող ուժն է, որը կնվազեցնի հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը, կամրապնդի երկրի քաղաքական կայունությունն ու զարգացումը: 
- Քառյակից սպասվող քաղաքական վտանգը ՀՀԿ-ի համար, Ձեր կարծիքով, Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ չեզոքացա՞վ: 
- Իշխանությունը միշտ էլ հակված է եղել կառուցողական երկխոսություն ծավալելու` անկախ նրա ձեւաչափից, եւ իր որոշումները կայացրել է ի շահ ժողովրդի: Իշխանությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլ նաեւ ընդդիմության համար: Իսկ նոր վարչապետի նշանակումն ավելի շատ ոչ թե կանխարգելման միտում ուներ, այլ իրավիճակի ճիշտ գնահատման եւ բարելավման:
 - Նախագահն ուշագրավ հայտարարություն արեց` ասաց, որ վարչապետին տրվել է ազատ գործելու հնարավորություն, նաեւ, որ արգելվում են կաշառակերությունը, կոռուպցիան: Տիգրան Սարգսյանն ազատ չէ՞ր գործում, ո՞ւմ հրահանգով էր աշխատում, կամ կաշառակերությունն ու կոռուպցիան մինչեւ հիմա մեզ մոտ օրենքով թույլատրվա՞ծ էին: 
- Անշուշտ, ՀՀ նախագահի հայտարարությունը զարմանալի չէր: Նախկինում էլ բազմիցս խոսվել եւ լուրջ քայլեր են արվել այդ արատների վերացման ուղղությամբ, ուստի եւ նոր կառավարության ձեւավորման նախնական փուլում էլ առաջնահերթ խնդիրների վրա առավել ուշադրություն դարձնելու կարիք կա:
- Անընդհատ խոսվում է կառավարությունում էական փոփոխությունների մասին. ի՞նչ է դա նշանակում, կլինեն նոր դեմքեր` նոր ծրագրո՞վ, թե՞ նոր դեմքեր` հին ծրագրով: 
- Այնպես չէ, որ հին ծրագրերը լավը չեն, դրանց մեջ էլ կան բավականին լավ ծրագրեր, որոնք կունենան իրենց շարունակականությունը, իսկ հիմնական մոտեցումն այն է, որ ծագած խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են նոր տեսանկյուն, նոր հայացք եւ նոր պահանջներ:
- Ի՞նչ եք մտածում ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու, ընդդիմություն դառնալու եւ «Դեմ եմ»-ի պայքարին միանալու մասին:
- Քաղաքական տարբեր գործընթացներում յուրաքանչյուր քաղաքական ուժի կայացրած որոշումը տվյալ իրավիճակում տեսանելի է որոշում կայացնողների համար, եւ կարծում եմ, որ հասկանալի է նաեւ իրենց քաղաքական թիմի անդամների համար: Հուսանք, որ առաջիկայում ՕԵԿ-ի վերջնական որոշումը չի հիասթափեցնի նրան վստահողներին: 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/18/452382/ 

Thursday, April 10, 2014

Մայրության տոնն Արցախի մայրերի հետ

ՀՀԿ Կանանց խորհրդի այցելությունը ԼՂՀ` Մայրության և գեղեցկության տոնին 

ընդառաջ

10.04.2014թ




Monday, April 7, 2014

Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքը՝ նոր մայրացած կանանց


Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ 
«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։
Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։






Միամսյակը պետք է հնարավորություն տա տղամարդկանց մրցակցելու իրենց ուշադրությամբ


Միամսյակի, հայ կանանց առավելությունների , նրանց հասարակական և քաղաքական գործընթացներում ունեցող դերի,   նրանց մեծարելու և անակնկալներ մատուցելու  մասին այս անգամ Gazeta.am-ի հետ  զրույցում խոսել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
- Տիկին Մուրադյան, Ձեզ հարազատ կանանց ի՞նչ անակնկալներ եք մատուցել միամսյակի կապակցությամբ: 
-Շատ եմ սիրում անակնկալներ և նվերներ  մատուցել հարազատներիս և ընկերներիս, որոնք ընտրում եմ՝ հաշվի առնելով նրանց ճաշակն ու նախասիրությունները:
- Ձեզ համար միամսյակը սպասված տոների շարքու՞մ է:
-Համոզված եմ, որ բոլոր կանանց համար էլ միամսյակը սպասված տոն է :
Կարծում եմ, որ հայ կանայք  միշտ էլ պիտի լինեն ուշադրության կենտրոնում ոչ միայն  մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլ ապրիլի 7-ից մարտի 8-ը, իսկ միամսյակը պետք է հնարավորություն տա տղամարդկանց մրցակցելու իրենց ուշադրությամբ: 
 - Հետաքրքիր դեպք՝ կապված միամսյակի հետ:
 -Հետաքրքիրը դեռ առջևում է… Այս տարի Կանանց միամսյակի շրջանակներում ՀՀԿ Կանանց խորհրդով ԼՂՀ խորհրդարանի հետ կազմակերպել ենք միջոցառում` շնորհավորելու Արցախի մայրերին:
- Ձեզ ավելի շատ հոգեհարազատ է մարտի 8-ը, թե՞ ապրիլի 7-ը:
- Կանանց և աղջիկներին նվիրված այս երկու տոներն էլ  լավագույն առիթ են գնահատելու գեղեցիկը, կարևորելու կնոջ և մոր դերը ընտանիքում և հասարակության մեջ, ինչպես նաև երախտագիտություն հայտնելու նրանց:

- Որո՞նք են հայ կանանց առավելությունները:
- Ինչպես ասել է Գ.Նժդեհը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի եւ հավատարիմ ապրող  ընտանիքներ, որոնց կայացման և ամրապնդման գործում մեծ է կնոջ դերը»:Այո, հայ կինը ընտանիքի, ազգի և պետության հենասյունն ու պահապանն է եղել դեռևս հին ժամանակներից ի վեր: Անուրանալի է նրա դերը  ազգային ավանդույթների և արժեքների պահպանման, սերունդների հայեցի դաստիարակության, պատմական դժվարին պահերին արիության ու ոգու ամրության դրսևորման գործում։  
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանում երկու տոն կա նվիրված կանանց:
-Կանանց կյանքի տարբեր բնագավառներում ունեցած ներդրումները, ձեռքբերումները և նվաճումները գնահատանքի են արժանի , կանանց գեղեցկությունը, խելացիությունը, շրջահայացությունը մեծարանքի  են արժանի,  կանանց մայր լինելու և ազգը շարունակելու վեհ կոչումը  երախտագիտության է արժանի… : Այսքան արժանիքների համար երկու տոնն ի՞նչ է: Միանշանակ, հայ կինն արժանի է, որ նրա յուրաքանչյուր օրը տոն դառնա:  
- Մեկ ամիսը բավարա՞ր է կանանց մեծարելու համար:
-Ո´չ մեկ օրը, ո´չ մեկ ամիսը, ո´չ էլ մեկ տարին….Կինը կյանքի աղբյուրն է, և միշտ է մեծարանքի արժանի: 

 -Միամսյակի կապակցությամբ ի՞նչ սպասելիքներ ունեիք և ի՞նչ անակնկալներ ստացաք:      
-Թոռնիկներիս հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն ինձ համար արդեն տոն է:  Հերթական անգամ ամենամեծ անակնկալը ստացա թոռնիկներիս կողմից, երբ Նարեկը, Դավիթը և Աշոտը իրենց տատիկին ծաղիկներ նվիրեցին:
-Ի՞նչ կմաղթեք բոլոր կանանց:
-Բոլոր կանանց, մայրերին և աղջիկներին մաղթում եմ երջանկություն, իսկ երջանկությունն այն է, երբ քեզ սիրում են,  մեծ երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են, իսկ իսկական երջանկությունն այն է, երբ դու ես սիրում, և թող, որ բոլոր կանայք շրջապատված լինեն իրենց սիրող և հասկացող,  իրենց կողմից սիրված մարդկանցով:
Հարցազրույցը՝ Դուսյա Ղազարյանի
Նյութի աղբյուրը՝ http://gazeta.am/index.php/hy_AM/news/18/14829-miamsyake-petq-e-hnaravoroutyoun-ta-txamardkanc-mrcakcelou-irenc-ousadroutyamb.html

Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ 
«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։
Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։




ՀՀԿ Կանանց խորհրդի այցելությունը ԼՂՀ` Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ

07.04.2014թ.


Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի անդամները ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ ապրիլի 7 –ին մեկնեցին Արցախ ` նոր մայրացած կանանց շնորհավորելու Մայրության և գեղեցկության տոնի առթիվ :



















Wednesday, April 2, 2014

ՀՀԿ Կանանց խորհուրդը կազմակերպեց <Անուշ> օպերայի դիտում

ՀՀԿ Կանանց խորհուրդը կազմակերպեց <Անուշ> օպերայի դիտում ՀՀ մարզերի դպրոցների աշակերտների համար

02.04.2014թ.