Tuesday, September 13, 2016

Ռուզաննա Մուրադյանի 2016թ.-ի սեպտեմբերի 13-ի ելույթը

25 տարի առաջ մենք վերականգնեցինք մեր պետականությունը ավելի քան 600-ամյա դադարից հետո:
Անկախության 25 տարիների ընթացքում մենք հստակ կարող ենք արձանագրել ձեռքբերումներ բոլոր ոլորտներում: Զուգահեռներ տանելով մեր այսօրվա և 90-ական թվականների Հայաստանի միջև՝ ակնհայտ է մեր կարողությունների և հնարավորությունների  հսկայական տարբերությունը: Մեզ հաջողվել է ստեղծել հզոր բանակ, որը մեր ապահովության երաշխիքն է: Այսօր ունենք ազգային արժեհամակարգով դաստիարակված և հայրենասեր երիտասարդ սերունդ, որն ունի երկրի առաջընթացին սեփական ջանքերով նպաստելու ձգտում, կայացել է քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Այսօր առավել քան երբևէ մեր նորանկախ պետության մեջ գնահատվում և արժևորվում է ազատ խոսքը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ժողովրդավարության զարգացման ճիշտ ուղու վրա ենք:
Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման օրվանից դիմակայել է անցյալի մարտահրավերների հետևանքներին և նոր մարտահրավերներին:Եվ այդ ամենը մեզ աչալուրջ լինելու և մեր ուժերը մեկտեղելու պահանջ են ներկայացնում: Անհրաժեշտ է  ամրացնել ազգային համաձայնության հենքը, որից պետք է սկսվի  երկրի զարգացման նոր փուլը: 
Մենք գիտենք համախմբվել պատերազմի ու վտանգի ժամանակ, սակայն շատ կարևոր է համախմբվել նաև խաղաղ պայմաններում, որպեսզի հաղթենք ներքին և արտաքին, տնտեսական, իրավական և  բարոյական պատերազմներում ևս: Սա է մեր նման փոքր երկրի փոքր հնարավորություններով մեծ խնդիրներ լուծելու միակ  ճանապարհը:
Այոˊ, այսօր մեր երկրում կան դեռևս չլուծված խնդիրներ: Սակայն մենք դրսևորում ենք քաղաքական կամք երկրի ապագայով շահագրգռված բոլոր ուժերի հետ բաց համագործակցության՝ խնդիրների կառուցողական լուծման նպատակով: Սա մեր գործելաոճն է. բաց, թափանցիկ, լավագույն արդյունքին միտված համագործակցություն: Ունենք համագործակցության հաջողված օրինակներ, մասնավորապես սահմանադրությունը լայն քննարկումների արդյունքում դարձավ ազգային համաձայնության փաստաթուղթ, ինչին հաջորդեցին ընտրական օրենսգրքի բաց քննարկումները՝ ներգրավելով քաղաքացիական հասարակության և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր ունեն առաջադեմ գաղափարներ և համագործակցելու ցանկություն:
Երկիրը դեպի զարգացում տանող բարեփոխումների այս ճանապարհով էլ շարժվում ենք առաջ: Այլ բան է,  որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ փորձում են  յուրաքանչյուր փոփոխություն ծառայեցնել ի նպաստ իրենց նեղ անձնական կամ քաղաքական շահերի՝ հասարակության պառակտման և քայքայման տարբեր հնարքներ գործադրելով և  միայն մեղավորներ փնտրելով: Հեշտ է ժողովրդին մոլորեցնել՝ անընդհատ ներկայացնելով միայն չլուծված խնդիրները, մինչդեռ անհրաժեշտ է ներկայացնել նաև հաղթահարված դժվարությունները և  արժևորել  ձեռքբերումները: Չմոռանանք, որ դրանց մենք հասել ենք միասին:
Այս 25 տարիների ձեռքբերումներով ամփոփում և փակում ենք մեր պատմության մի էջ և մտնում ենք մի նոր փուլ, որը լի է հզոր հայրենիքի տեսլականով և այն կյանքի կոչելու վճռականությամբ ու քաղաքական կամքով:
Շնորհավո'ր տոնդ, Հայաստա'ն: Թող անկախությունդ միշտ քայլի խաղաղության հետ ձեռք ձեռքի տված:  

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=d-HdBO04YUs

    13.09.2016թ.
Նյութի աղբյուրներ՝
http://armlur.am/580422/
http://armarlur.com/69019-2/?utm_campaign=shareaholic&utm_medium=facebook&utm_source=socialnetwork
http://henaran.am/223028.html
http://www.aravot.am/2016/09/13/734854/
http://iravunk.com/news/10358

Wednesday, September 7, 2016

<Հիմնաքար> հեռուստահաղորդման հյուրն է Ռուզաննա Մուրադյանը

Սեպտեմբերի 7-ին <<Հիմնաքար>> հեռուստահաղորդման հյուրն էի Արարատ հեռուստաընկերությունում:

Քննարկվեցին կրթության բովանդակության մի շարք հիմնախնդիրներ:

https://www.youtube.com/watch?v=mfSerq7llco

07.09.2016թ.

Friday, September 2, 2016

«Յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ»

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին

 «Յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ»– Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ազգային համաձայնության կառավարության մասին: Դուք պատկերացումներ ունե՞ք՝ ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ր ուժերի հետ է համաձայնություն նախատեսվում, ի՞նչ զարգացումներ սպասենք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: 
– Ազգային համաձայնության կառավարությունը արդյունավետ կառավարման մոդել է, որի գաղափարը դրվել է սահմանադրական բարեփոխումների հիմքում: Այն ոչ միայն հնարավորություն է պաշտոններ ունենալու, այլեւ քաղաքական պատասխանատվությունը կիսելու, ինչի ինստիտուցիոնալ հենքն էլ ապահովված է: Կարծում եմ, որ, բնականաբար, համաձայնությունը կլինի այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք կիսում են այն գաղափարախոսությունը, որ երկրի կառավարման գործընթացներում պետք է լինի ավելի մեծ ազգային համաձայնություն: Հուսով եմ, որ ընտրությունների նախաշեմին պայքարի մեջ կմտնեն այն քաղաքական ուժերը, որոնք կկիսեն պատասխանատվություն` պայքարելու տարբեր ժամանակներում մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հետեւանքների վերացման ուղղությամբ եւ միասնաբար դիմակայելու նոր մարտահրավերներին: 
– Ի՞նչ պաշտոնանկություններ կլինեն կամ կլինե՞ն պաշտոնանկություններ աշնանը: 
– Կարծում եմ, որ շատ կարեւոր է մտածել ոչ թե պաշտոնի, այլ աշխատանքի արդյունավետ կազմակերպման մասին, որտեղ կարող են լինել ե՛ւ պաշտոնանկություններ, ե՛ւ նոր պաշտոնների նշանակումներ, եւ սա բնականոն գործընթաց է: 
– ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները սկսում են առարկայանալ. ԲՀԿ-ականները պնդում են, որ շարքային կուսակցականները նման պահանջ են առաջադրում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: ՀՀԿ-ում քննարկվե՞լ է պարոն Ծառուկյանի հետ էլ համաձայնություն կնքելու հարցը: 
– Քաղաքականություն մտնելու կամ հեռանալու որոշումը յուրաքանչյուր անհատի իրավունքն է, եւ յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ: 
– «Սասնա ծռերի» գործողություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ դասեր պիտի քաղենք: Որո՞նք են այն կարեւոր դասերը, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղել են իրենց լռության ընթացքում: 
– Անգամ քաղաքական մեծ նպատակներին հասնելու համար չեն կարող արդարացվել այն միջոցները, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ողբերգական հետեւանքների: Իհարկե, հասկանալի է, որ միշտ էլ պատասխանատվությունը պահանջվում է իշխանությունից՝ թե՛ իր եւ թե՛ մյուս քաղաքական ուժերի գործունեության համար: Այնուամենայնիվ, ամեն ինչի գնով խնդիրների լուծումը չի արդարացվում ո՛չ իշխանության, ո՛չ էլ մնացած քաղաքական ուժերի կողմից: Խնդիրներ բոլոր ժամանակներում էլ եղել են, բայց խնդիրների լուծման նման մշակույթը հայ հասարակության համար դատապարտելի է: Սակայն անգամ այն պարագայում, երբ դեռեւս կան չլուծված խնդիրներ, դրանց լուծման այս ճանապարհն անընդունելի է, քանի որ խարխլում է պետության հիմքերը: Կարծում եմ, որ դասեր ունենք քաղելու բոլորս, եւ ցանկացած նման իրավիճակի նկատմամբ հաղթանակը երաշխավորված կարող է լինել միմիայն մեր հասարակության հավաքական կամքի, միասնականության, նվիրումի եւ հետեւողական ջանքերի համադրման շնորհիվ:   

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/09/03/731384/ 

Wednesday, August 31, 2016

«Հայելի» ակումբի հյուրն է Ռուզաննա Մուրադյանը

Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և Կրթության ազգային իսնտիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան կրթության ոլորտում առկա խնդիրներին ու ձեռբերումներին:
Բանախոսների ուշադրության կենտրոնում էր հատկապես ավագ դպրոցների հետ կապված կրթության և գիտության նախարարի առաջարկած վերջին փոփոխությունը, ինչի արդյուքնում ավարտական դասարանների աշակերտները պետք է միայն  3 քննություն հանձնեն, այն էլ՝ ըստ իրենց ցանկության և անհրաժեշտության՝ բուհ ընդունվելու համար: Ըստ Ռուզաննա Մուրադյանի՝ նախարարի այս քայլն ընդամենը նոր ռազմավարության հետ է կապված: «Ես ուղղակի երկմտում եմ, որ կհասցնե՞նք արդյոք իրագործել բոլոր այս փոփոխությունները: Բայց պետք է ամեն բան անել, որ կարողանանք հասնել առաջարկվող ծրագրերի լիարժեք իրագործմանը: Այսպիսի մի տարածված կարծիք կա, որ ավագ դպրոցները պայքար են կրկնուսույցների դեմ: Մենք պետք է ոչ թե պայքարենք ինչ-որ բանի դեմ, այլ հանուն ինչ-որ բանի պետք է ընթացակարգեր մտածենք՝ չվնասելով եկող սերնդի կրթությունը: Քանզի մի բան է ընդամենը երեք քննությամբ դպրոցն ավարտելը, մեկ այլ բան է քննություն ճիշտ մեթոդիկա և ընթացակարգ մշակելը: Կրթական որակը բավարարելու նպատակ պետք է դնենք»,- ասաց պատգամավորը:
Բանախոս Մուրադյանը նկատեց նաև, որ մանկավարժը պետք է մշտապես կարողանա «սովորել սվորեցնելու» մեթոդաբանությունը կիրառել, որ երեխան հաճույքով գնա դպրոց: Եվ կրկնուսույցի մոտ շաբաթական երկու ժամ գնալու փոխարեն, շաբաթական 10 ժամ լինի դպրոցում:
Կրթության մասանգետները խոսեցին նաև մեկ դպրոցի այլ նորամուծության մասին, որը ևս վերաբերում է 12-րդ դասարանին: «Ըստ նոր ընթացակարգի՝ 12-րդ դասարանում երեխաները սովորելու են կրեդիտային համակարգով, որը մեկ քայլ առաջ կլինի բուհական միջավարում ինտեգրվելու համար»,- հավելեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորը:
Ռուզաննա Մուրադյանի ասածին լրացում կատարեց Անահիտ Բախշյանը՝ նկատելով, որ կրեդիտային համակարգը, իրավամբ, առջընթաց քայլ է: «Առաջարկվող թեստերը, շտեմարանները և գրավոր աշխատանքի այլ տեսակները բազմաթիվ թերություններ ունեն: Եվ եթե եվրոպական երկրներոմ թեստեր գրում են հատուկետ մարդիկ՝ ոլորտի առաջատարներ, մեզ մոտ նույնիսկ ուսուցիչներն են դրանք գրում ու հանձնարարում երեխաներին: Թեստը սակայն, չի կարող բացահայտել երեխայի գիտելքի անհրաժեշտ ու բավարար մասը: Ուսուցիչը չի կարող իմանալ, թե ինչպիսի թեստ կազմի, որ այն լիարժեքորեն բացահայտի գիտելիք»,- հավելեց Բախշյանը:
Բանախոսները համակարծիք էին նաև այն տեսակետի շուրջ, որ բանավոր քննությանն ավելի մեծ տեղ տրվի: Վերջիններս ողջունեցին նախարարի՝ բանավոր քննությունը կրկին երևան բերելու հարցը: ԿԱԻ փոխտնօրեն Բախշյանն ասաց, որ թեև խորհրդային ժամանակահատվածում երեխաները բանավոր քննություն էին հանձնում, բայց, այնուամենայնիվ, դեռ որոշակի շրջանակներում էին մտածում աշակերտները: «Խնդիրը ոչ թե բանավոր քննություն է միայն, այլ նաև հասարակագի փոփոխությունը: Եվ երեխան իր գրավոր խոսքը ոչ միայն թեստի միջոցով պետք է հանձնի, այլ՝ էսսեի, ինչը շեշտեց նաև մեր նախարարը: Այո, բանավոր քննությանը պետք է կարևոր նշանակություն տրվի, պետք է նաև, որ մեր աշակերտները սովորեն էսսե գրել»- նկատեց Ա. Բախշյանը:
Ներկա լրագրողները բանախոսներից հետաքրքրվեցին նաև, թե ինչպես են վերաբերվում նախարարի առաջ բերած այն մտահոգությունը, որ դպրոցների վրա ճնշումներ է գործադրվում, ինչի պատճառով այս կամ այն առարկան առանց դպրոցի տնօրինության հետ համաձայնեցվելու հայտնվում է դպրոցական ծրագրում: Եվ որ դրա հետևում  կանգնած են պետությունը, միջազգային կառույցներն ու եկեղեցին: Հարցի առնչությամբ «Բարև Երևան» ավագանու անդամ Անահիտ Բաշխյանն ասաց, որ դա պետության պարտականությունն է, և պատվեր տվողը հենց նա է: «Պետք չէ մեղքը գցել դպրոցի վրա, քանի որ դպրոցին ինչ ուսումնական պլան տալիս ես, իրականացնում է: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա կրթության մասին օրնքում է հենց ասվում, որ եկեղեցին պետք է օժանդակի եեխաների կրթության և դաստիարակության հարցերում»:
Հարցի առնչությամբ հանրապետական Մուրադյանը հավելում կատարեց. «Ունենք դպրոցական բաղադրիչ, որը ազատ այն ժամաքանակն է, որտեղ յուրաքանչյուր դպրոց ինքը կարող է, ելնելով իր զարգացման պլանից, ընտրել, թե էլ ինչ առարկայի ուսումնասիրելու կարիք ունի համայնքը, պատվեր ունի ծնողը: Բացի այդ՝ ոչ մի միջազգային կառույց, առանց դպրոցի հետ նախօրոք համաձյանության, չի կարող մտնել դպրոց ու ինքնագործունեությամբ զբաղվել»:
Սևակ Վարդումյան
15:32 - 31/օգոստոսի/2016

Friday, August 12, 2016

Աշխատանքային այց ԼՂՀ Ազգային ժողով

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների կանանց խորհուրդների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են կուսակցական կառույցների միջեւ համագործակցության շրջանակների ընդլայնման եւ կանանց խորհուրդների կողմից համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:





Thursday, August 11, 2016

Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: 
Քննարկվել են Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:


Հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաև նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում:

Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: