http://www.parliament.am/live.php?year=2013&month=03&day=20&part=2&lang=arm
2-րդ նիստ 1:23:22
Wednesday, March 20, 2013
Tuesday, March 19, 2013
Դպրոցի տնօրենից մինչև պատգամավոր
Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին` նրանց անցած ճանապարհը, իրականացրած գործունեությունը։ Ներկայացնում ենք պատգամավորին՝ տարբեր տեսանկյուններից։
Այս անգամ «փորփրել» ենք ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կենսագրությունը:
Ռուզաննա Մուրադյանն ԱԺ-ում նորեկ է, նա պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով:
Ռուզաննա Մուրադյանին էլ կարելի է դասել ԱԺ-ի ամենապարտաճանաչ պատգամավորների շարքին: 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից նա ընդհանրապես չի բացակայել:
Ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա հանդես է եկել հարցադրումներով և ելույթներով:
Ստորև ներկայացնում ենք Ռուզաննա Մուրադյանի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1963թ. հունիսի 28-ին Երեւանում:
1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու:
1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն:
2002թ. «Կրթություն առանց սահմանի» հկ հիմնադիր նախագահն է: 2006թ.` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ: 2010թ.` «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով:
Գիտամանկավարժական մի շարք հոդվածների եւ մեթոդական ձեռնարկների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Ռուզաննա Մուրադյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարգրել է 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով:
Տարեկան դրամական եկամուտը` 307 հազ. 643 դրամ (աշխատավարձ):
Ըստ հայտարարագրի` շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, չունի:

Նյութի լրատվական աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/123191/
Monday, March 18, 2013
Tuesday, March 12, 2013
Մենք ֆուտբոլային մրցումների դուրս չենք եկել, որ պատ շարենք ու տեսնենք, թե որ կողմն է ուժեղ. Ռուզաննա Մուրադյան
12 Մարտի 2013 - 15:42
- Դուք պետք է կարողանաք պատասխան տալ ժողովրդին, քանի որ այն ձեզ
«ՈՉ» է ասել:
- Ինչի՞, 800 հազարը ավելի փոքր է, քան 500 հազարը:
- Իսկ ու՞ր է ձեր 800 հազար ժողովուրդը. մեր ընտրողները Ազատության հրապարկում են:
- Բայց մենք ֆուտբոլային մրցումների դուրս չենք եկել, որ պատ շարենք ու տեսնենք, թե որ կողմն է ուժեղ:
- Իսկ ու՞ր է ձեր 800 հազար ժողովուրդը. մեր ընտրողները Ազատության հրապարկում են:
- Բայց մենք ֆուտբոլային մրցումների դուրս չենք եկել, որ պատ շարենք ու տեսնենք, թե որ կողմն է ուժեղ:
Այս
երկխոսությունը տեղի էր ունենում ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանի և
«Ժառանգություն» կուսակցության համակիր Իզաբելլա Աբգարյանի միջև:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, հնարավորություն պետք է տրվի Սերժ Սարգսյանին, որ նա իրականացնի իր ծրագրերը. «Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, ամենեւին էլ վերջը չի կարող լինել, իսկ հացադուլն էլ կարող է համագործակցության սկիզբ դառնալ»:
Բայց Իզաբելլա Աբգարյանը ՀՀԿ պատգամավորից այլ հարցի պատասխան էր ակնկալում. «Դուք տեղյակ ե՞ք, որ երաժշտական դպրոցի մի ուսուցչուհու ազատել են աշխատանքից զուտ այն պատճառով, որ նա չի կարողացել համապատասխան թվով աշակերտներ հավաքել, այսինքն՝ երաժշտական դպրոցը ուսուցիչների վրա երթուղային վարորդի պես դրել է քանակ ապահովվելու խնդիր, ու այսօր այդ մարդիկ հրապարակում են»:
ՀՀԿ պատգամավորը կոնկրետ չնշեց՝ որքանով է ճիշտ ու տեղին նման քայլերը, բայց ասաց, որ ՀՀԿ-ն երեբեք չի հերքել, որ երկրում կան խնդիրներ. «Դուք հերքո՞ւմ եք, որ բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել հենց նույն կրթության ոլորտում. այսօր մեր երեխաները ջեռուցվող դպրոցում են սովորում, որը տարիներ առաջ խնդիր էր»:
Սակայն «Ժառագության» ներկայացուցիչը չհամաձայնվելով՝ նշեց. «Դպրոցը պետք է կրթություն տա առաջին հերթին»։
Իսկ Ռուզաննա Մուրադյանը հավելեց, որ կրթություն տալու համար պետք է ապահովվել մինիմալ պայմաններ. «Միանգամից բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել՝ լինի դա Րաֆֆին Հովհաննիսյանը կամ չգիտեմ՝ ով...»:

Նյութի աղբյուրտ՝ http://www.haynews.am/hy/1363088910
Հացադուլը կարող է համագործակցության սկիզբ դառնալ. ՀՀԿ-ական
13:19 - 12.03.2013
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք սպասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները եւ շնորհավորի ընտրված նախագահին՝ Սերժ Սարգսյանին, որին, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, շնորհավորեց ամբողջ աշխարհը:
Այն, որ «ամբողջ աշխարհը» շնորհավորեց Սերժ Սարգսյանին, չի ընդունում «Ժառանգություն» կուսակցության համակիր, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Նա էլ հայտարարեց, որ «ամբողջ աշխարհը» պետք է սպասեր` երկրում ընթացող զարգացումներն ավարտվեին, նոր, ըստ այդմ, առաջնորդվեր՝ շնորհավորել, թե` ոչ:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, հնարավորություն պետք է տրվի Սերժ Սարգսյանին, որ նա իրականացնի իր ծրագրերը: Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, ՀՀԿ-ական տիկնոջ համար, հնարավոր է` ամենեւին էլ վերջը չլինի, հացադուլն էլ կարող է համագործակցության սկիզբ դառնալ: ՀՀԿ-ական պատգամավորի համար Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլն առավել հասկանալի կլիներ, եթե նա դիմեր դրան, օրինակ, ՍԴ որոշումը հրապարակելուց հետո, երբ արդեն «պատճառ կլիներ»:
Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կմտածի, ողջամիտ որոշում կկայացնի եւ ժողովրդին առճակատման չի տանի: ՀՀԿ-ական պատգամավորը չի հասկանում` եթե նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանն իր կյանքը վտանգի տակ դնում:
Մուրադյանը վստահեցրեց նաեւ, որ իրենք որեւէ մեկի դիակի վրայով չեն անցնելու, բայց երդման արարողություն լինելու է: Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել, ինչի՞ն է պատրաստ համաձայնել իշխանությունը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ամեն ինչ պետք է լուծվի երկխոսության միջոցով, իսկ այն, որ իշխանությունը երկխոսության ձեռք մեկնեց Րաֆֆի Հովհաննիսյանին, դա էլ արդեն քայլ էր իշխանության կողմից:
Ի դեպ, Իզաբելլա Աբգարյանը ՀՀԿ-ական պատգամավորին հրավիրեց միասին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ռուզաննա Մուրադյանը թեեւ մերժեց` պատճառաբանությամբ, որ հիմա հանդիպման է, չի կարող, բայց չբացառեց, որ հետո կայցելի:
«Րաֆֆի Հովհաննիսյանը զոհասեղանին է դնում իր կյանքը հանուն բոլորիս գաղափարների»
Երեքշաբթի, 12 Մարտ 2013 |
12:16
Այսօր մամուլի ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և «Բարև» շարժման ակտիվիստ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը խոսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մասին:
Իզաբելլա Աբգարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը, բնականաբար, ծայրահեղ համարեց, քանի որ նա զոհասեղանին է դնում իր կյանքը հանուն բոլորիս գաղափարների, հանուն արդարության: «Նա ընտրեց ոչ թե վտանգել մարդկանց կյանքը, այլ եթե պետք է զոհաբերել, ուրեմն զոհաբերել սեփական կյանքը»,-ասաց նա և նշեց, որ վիճակը կրիտիկական է և հույս ունի, որ իշխանությունը կընկալի դա:
«Եթե Մուհամեդը չի գնում դեպի սարը, սարն է գնում դեպի Մուհամեդ, հիմա այդ վիճակն է, սարը շարժվել է»,-ասաց նա:
Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովների անդամներից որևէ մեկը արձանագրությունների տակ չի հրաժարվել դնել ստորագրությունները, և ընդամենը մեկ հատուկ կարծիք է եղել: Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունից ոչ մի կոնկրետ փաստ չի արձանագրվել:
«Հիմա այդ բուն ընտրությունների գործընթացից հետո, մենք բոլորս սպասում էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է քաղաքակիրթ ձևով ընդունի իր պարտությունը և շնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչպես բոլորը շնորհավորեցին»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, նա ասաց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում պայքարի իր ձևը, սակայն այս քայլը ցանկալի չէր, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան մարդու պատասխանատվություն է իր վրա վերցրել: Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ գոնե ՍԴ-ի վճռից հետո նա նստեր հացադուլի:
http://mardik.am/am/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%B6%D5%A5%D6%80%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/item/160063-%C2%AB%D6%80%D5%A1%D6%86%D6%86%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A6%D5%B8%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%A4%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AB%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%BD-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%C2%BB
Subscribe to:
Posts (Atom)