Tuesday, March 12, 2013

«Րաֆֆի Հովհաննիսյանը զոհասեղանին է դնում իր կյանքը հանուն բոլորիս գաղափարների»


Երեքշաբթի, 12 Մարտ 2013 | 12:16
Այսօր մամուլի ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և «Բարև» շարժման ակտիվիստ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը խոսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մասին:
Իզաբելլա Աբգարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը, բնականաբար, ծայրահեղ համարեց, քանի որ նա զոհասեղանին է դնում իր կյանքը հանուն բոլորիս գաղափարների, հանուն արդարության: «Նա ընտրեց ոչ թե վտանգել մարդկանց կյանքը, այլ եթե պետք է զոհաբերել, ուրեմն զոհաբերել սեփական կյանքը»,-ասաց նա և նշեց, որ վիճակը կրիտիկական է և հույս ունի, որ  իշխանությունը կընկալի դա:
«Եթե Մուհամեդը չի գնում դեպի սարը, սարն է գնում դեպի Մուհամեդ, հիմա այդ վիճակն է, սարը շարժվել է»,-ասաց նա:
Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության  հանձնաժողովների անդամներից որևէ մեկը արձանագրությունների տակ չի հրաժարվել դնել  ստորագրությունները, և ընդամենը մեկ հատուկ կարծիք է եղել: Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունից ոչ մի կոնկրետ փաստ չի արձանագրվել:
«Հիմա այդ բուն ընտրությունների գործընթացից հետո, մենք բոլորս սպասում էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է քաղաքակիրթ ձևով ընդունի իր պարտությունը և շնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչպես բոլորը շնորհավորեցին»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, նա ասաց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում պայքարի իր ձևը, սակայն այս քայլը ցանկալի չէր, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան մարդու պատասխանատվություն է իր վրա վերցրելՌուզաննա Մուրադյանը նշեց, որ գոնե ՍԴ-ի վճռից հետո նա նստեր հացադուլի:
http://mardik.am/am/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%B6%D5%A5%D6%80%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/item/160063-%C2%AB%D6%80%D5%A1%D6%86%D6%86%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A6%D5%B8%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%A4%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AB%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%BD-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%C2%BB

No comments:

Post a Comment