Tuesday, March 19, 2013

Դպրոցի տնօրենից մինչև պատգամավոր


Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին` նրանց անցած ճանապարհը, իրականացրած գործունեությունը։ Ներկայացնում ենք պատգամավորին՝ տարբեր տեսանկյուններից։
Այս անգամ «փորփրել» ենք ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կենսագրությունը:
Ռուզաննա Մուրադյանն ԱԺ-ում նորեկ է, նա պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով:
Ռուզաննա Մուրադյանին էլ կարելի է դասել ԱԺ-ի ամենապարտաճանաչ պատգամավորների շարքին: 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից նա ընդհանրապես չի բացակայել:
Ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա հանդես է եկել հարցադրումներով և ելույթներով:
Ստորև ներկայացնում ենք Ռուզաննա Մուրադյանի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1963թ. հունիսի 28-ին Երեւանում:

Դպրոցի տնօրենից մինչև պատգամավոր
1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու: 

1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն:

2002թ. «Կրթություն առանց սահմանի» հկ հիմնադիր նախագահն է: 2006թ.` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ: 2010թ.` «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով:

Գիտամանկավարժական մի շարք հոդվածների եւ մեթոդական ձեռնարկների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Ռուզաննա Մուրադյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարգրել է 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով:

Տարեկան դրամական եկամուտը` 307 հազ. 643 դրամ (աշխատավարձ):

Ըստ հայտարարագրի` շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, չունի:

Նյութի լրատվական աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/123191/

No comments:

Post a Comment