Արցախում մայիսի 9-ին նշվում է նաև Պաշտպանության Բանակի օրը, այնպես որ արցախցիները մայիսի 9-ին երեք կարևոր տոն են նշում: Ս. Հասրաթյանն ասել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մասնակցությամբ Շուշիի ազատագրման 18-ամյակին ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 6-ից, որոնց մասնակցում են ինչպես ՊԲ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական գերատեսչությունների ղեկավարներ:
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց Մայիսյան եռատոնին նվիրված տոնակատարությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Շուշիի ազատագրման տարիներին ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Մանուկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ), Ռուբեն Գևորգյանը (ԲՀԿ), Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հաղթանակի տոնի մասնակիցներն այցելեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիր, որտեղից ուղևորվեցին Շուշի` շարունակելու տոնակատարությունը:
No comments:
Post a Comment