15:52 20/09/2013
«Վերջին տարիներին արձանագրվեցին թանկացումներ տրանսպորտի ոլորտին առնչվող շուկաներում, ինչը, բնականաբար, չէր կարող ազդեցություն չունենալ նաև ուղևորափոխադրման սակագնի վրա»,- Panorama.am-ի հարցին, «թե ուղևորափոխադրումների թանկացման հարցը, կարծես, կրկին օրակարգում է, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, որքանով է նպատակահարմար դրանց բարձրացումը»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նրա խոսքերով` տարիներ շարունակ ՀՀ քաղաքապետարանը փորձել է տրանսպորտի գինն անփոփոխ պահել, ինչն այլևս հնարավոր չէ:
«Արդեն վաղուց հնացել են ավտոբուսների և միկրոավտոբուսների պահեստամասերը, թանկացել է վառելանյութը, և ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև ուղևորների անվտանգության մակարդակի բարձրացումը,արժանապատիվ երթևեկության համար պատշաճ պայմանների ապահովումը, ավտոպարկերի նորացումը և այլն: Սրանք էլ, բնականաբար, այն խնդիրներն են, որոնց լուծումները բերում են տրանսպորտի միջոցների թանկացմանը: Իհարկե, ճիշտ կլինի, որ ուղևորափոխադրման վճարումները տարբեր թիրախային խմբերի համար մշակվեն տարբերակված մոտեցումներով, որից կօգտվեն ուսանողները, կենսաթոշակառուները, սոցիալապես անապահով խավի և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները»,- հավելեց պատգամավորը:
Սա, սկզբունքնորեն հենց այն էր, ինչ արդեն ասել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեվարձի մասին ունեցած ելույթում:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի` ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը բուռն արձագանք գտավ երևանցիների շրջանում, երիտասարդները սկսեցին «վճարում ենք 100 դրամ» ակցիա, հորդորելով չկատարել այդ որոշումը: Արդյունքում որոշումը կանգնեցվեց, սակայն քաղաքապետը նշեց, որ ուղեվարձի բարձրացումը անխուսափելի է: Մի խումբ երիտասարդներ շարունակում են իրենց պահանջը նստացույցով:
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/economy/2013/09/20/r-muradyan/
No comments:
Post a Comment