«Ակնհայտ
է, որ Հայաստանի մտադրությունը` անդամակցելու Մաքսային միությանը ենթադրում է
բանակցությունների լուրջ գործընթաց, իսկ ԵՄ-ն տարածաշրջանում սեփական
հետաքրքրություններն ունի և ստեղծված իրավիճակում ոչ միայն Հայաստանի, այլև
Եվրամիության շահերից է բխում ուղիներ փնտրել՝ զարգացնելու ստեղծված երկկողմ
հարաբերությունները»,- Aysor.am-ի
այն դիտարկմանը, թե՝ ՀՀԿ տարբեր գործիչներ մեկ ամիս առաջ հայտարարում էին, թե ԵՄ
ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում ստորագրվելու է, սակայն պարզ դարձավ, որ, այնուամենայնիվ,
այդ համաձայնագրի ստորագրումը դուրս է եկել օրակարգից, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության
պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Վերջինիս
համոզմամբ` ամենակարևորն այն է, որ բանակցությունների ողջ ընթացքում գերակայի
Հայաստանի շահը:
http://www.aysor.am/am/news/2013/09/20/ruzan-muradyan/
No comments:
Post a Comment